1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

160. 2 Օրինաց 7

Աստծո սերը Իսրայելի հանդեպ բացահայտվեց իրենց ավելի ուժեղ յոթ ժողովուրդների հանդեպ նրա լիակատար հաղթանակով։ Որոշ քրոիստոնյաների հարցը հետևյալն է. «Ինչո՞ւ Աստված նման հրաման տվեց. «Սպանի՛ր բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին»»։ Արդյո՞ք դա նման չէ միջին դարերում քրիստոնյաների կոտորածին։ Ո՛չ, ամենևին։ Այդ կոտորածը հավատակիցների դեմ էր։ Իսկ Իսրայելը պատերազմում էր հեթանոսների դեմ։

Աստված գիտեր, որ եթե որևէ հեթանոս ողջ մնա, նա կործանարար ազդեցություն կունենա Իսրայելի հավատի վրա։ Հեթանոսները երկրպագում էին պատկերների և կազդեին Իսրայելի վրա վերադառնալու դեպի կռապաշտություն, որ սովոր էին անել Եգիպտոսում։

Կատարյալ անջատումը Իսրայելի փրկության միակ երաշխիքն էր։ Աստված խնդրեց Իսրայելին ավերել հեթանոսական զոհասեղանները, ոչնչացնել պատկերները, որպեսզի նրանք ծառայեին տիեզերքում միակ իրական Աստծուն, այն մեկին, Ով կենդանի էր և ամեն օր նրանց հաղթանակներ էր պարգևում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր։

Աստված ձգտում է լինել քեզ հետ այսօր, Իր նկատմամբ հավատարիմ պահել քեզ և քո կյանքի ուղեկցին, ջնջել քո բոլոր վախերն ու օրհնել քեզ ամենախենթ երազանքներիցդ առավել։ Նա մտերիմ Աստված է և կաշխատի քո ներսում ազատելու քեզ մարդկային ամենամեծ կուռքից՝ եսից, և դու կցնծաս իր սիրով հեղեղված։


Նորման Գալի
Հարավային ադվենտիստական համալսարան

Թարգմանությունը` Քնարիկ Պետրոսյանի



Deuteronomy 7


God’s love for Israel was found in His total victory over seven  nations mightier than them. Some Christians question what follows: “Kill every man, woman and child!” Why did God give such a command? Was this like the slaughter of Christians during the Middle Ages? No, not at all -- that slaughter was against fellow believers.  Israel warred against pagans.

God knew that if any pagans survived they would bring ruination to Israel’s faith. Pagans worshipped images and would influence Israel to lapse back into idol worship, as they practiced in Egypt.

Complete separation was the only safeguard to protect Israel. God asked Israel to destroy the pagan altars and cut down the images so they would serve the only genuine God in the universe, the One who was alive and daily gave them victories: physical and spiritual.

God longs to be with you today, to keep you true to Him and to your life companion; to remove your fears and bless you far beyond your wildest dreams. He is an intimate God and will work within you to free you from slavery to self, the biggest human idol, and cause you to revel in His overflowing love.

Norman Gulley

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները