1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

167. 2 Օրինաց 14

Քանի որ իսրայելացիները առանձնացված էին Տիրոջ համար, Մովսեսը նրանց կրկին հիշեցնում է, ինչպես նա դա արել էր Ղևտացոց 11-ում, թե ինչ կենդանիներ կարելի է ուտել, և որ կենդանիներն են անմաքուր և պիղծ։ Իսրայելացիների սրբագործված և նվիրված կարգավիճակը պետք է իր մեջ ներառեր նրանց ամբողջ ապրելակերպն ու ընտրությունը:

Չնայած նրան, որ այս գլխում հիշատակված «թունդ ըմպելիքը» խմորված էր, սակայն դա չի եղել Աստծո կատարելատիպը, ինչպես ստրկությունն ու բազմակնությունն էին ժամանակավորապես թույլատրված։ Պողոսի պատվերը փառաբանել Աստծուն ամեն ինչում, նույնիսկ նրանում, ինչ մենք խմում ենք (Ա Կորնթացիս 10.31, 6.19-20) խորհուրդ է տալիս հրաժարվել այն ամենից, ինչ վնասակար է մարմնին։

«Երկրորդ տասանորդի» հայեցակարգը առանձնահատուկ տեսակն է առաջին տասանորդի, որն էլ բացառապես քահանաներին ու ղևտացիներին աջակցության համար էր։ Այն ցույց է տալիս մեզ, որ կարևոր է մեր առատությամբ կիսվել նրանց հետ, ովքեր ավելի քիչ ունեն։

Սա այսօր իր մեջ ներառում է հողազուրկներին կամ ինչպես այսօր մենք կարող ենք ասել անտուն միգրանտներին, մարգինալացվածներին, աղքատներին և փախստականներին։ Էլեն Ուայթը հիշեցնում է մեզ մեր պարտքի մասին անօգնական աղքատների նկատմամբ հետևյալ խոսքերով.

«Երբ ամեն ինչ արվել է, որ կարող էինք օգնել աղքատներին, որ իրենք իրենց օգնեն, դեռ մնում են այրին, որբը, ծերը, որ անօգնական և հիվանդ են, ովքեր համակրանքի ու խնամքի կարիք ունեն» (Ապաքինման ծառայություն և ապաքինում, 107)։


Սինդի Թաչ

Տնօրենի օգնական (թոշակի անցած)

Է. Ուայթի ժառանգություն


Թարգմանությունը` Պավել Սարգսյանի



Deuteronomy 14

Because the Israelites were set apart for the Lord, Moses reminds them again, as he did in Leviticus 11, what animals are OK to eat, and what animals are unclean and defiling.The Israelites' separateness and consecrated status were to be incorporated into their entire lifestyle and choices.

Though the "strong drink" referred to in this chapter was fermented, it was not God's ideal, even as slavery and polygamy were temporary expedients. Paul's instruction to glorify God in everything, even in what we drink (1 Cor. 10:31; 1 Cor. 6:19-20) counsels us to abandon all that is harmful to the body.

The concept of a "second tithe" --distinct from the first tithe, which was exclusively to support the priests and Levites--shows us the importance of sharing from our abundance with those who have least.

This included the landless--today we might say homeless--the migrant, and the marginalized, the poor and the refugees. Ellen White reminds us of our obligation to the helpless poor in these words:

"When all has been done that can be done in helping the poor to help themselves, there still remain the widow, the fatherless, the aged, the helpless, and the sick, who need sympathy and care."Ministry of Health and Healing, p 107

Cindy Tutsch

Associate Director (retired)

Ellen G. White Estate



Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները