1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

179. 2 Օրինաց 26

«Երախայրիները» վերաբերում են հունձի առաջին մասին, որն Աստված էր տալիս: Հետաքրքիր է, որ երախայրիների տոնը հաստատվել է այն ժամանակ, երբ Իսրայել ժաղովուրդը դեռ շարունակում էր թափառական լինել` առանց հողի կամ մշակաբույսերի։ Այն ընդունվել է հավատով, որ Աստված կարող է առաջնորդել ժողովրդին դեպի այն երկիրը, որ խոստացել է:

Հոգևորապես ասած, տալով Աստծո առաջին պտուղը, Իսրայելը գիտակցում էր, որ բոլոր լավ բաները գալիս են Աստծուց, և որ ամեն ինչ պատկանում է Աստծուն։ Երախայրիները տալը նաև Աստծո նկատմամբ վստահությունը արտահայտելու մի ձև էր։ Երախայրիների տրամադրելը սահմանված էր հրեաների բոլոր երեք հիմնական տոների ժամանակ։ Աստված ուզում է, որ նրանք արտահայտեն իրենց երախտագիտությունը իր առատ օրհնությունների համար ավելի, քան տարին մեկ անգամ:

Նոր Կտակարանում, երախայրիների ընծան նշվում է յոթ անգամ, միշտ խորհրդանշորեն։ Չնայած չկա նորկտակարանյան հորդոր, որ պարտավորեցնի մեզ տալ «առաջին պտուղները», մենք գիտենք, որ Աստված սիրում է տվողին։ Քրիստոնյաներից սպասվում է, որ տալը նրանց էությունը լինի` աջակցելու եկեղեցու աշխատանքին և առաքելություններին։ «Տվեք, և կտրվի ձեզ (Ղուկաս 6.38)»։

«Սիրելի Աստված, այսօր ինձ առաջնորդիր հնարավորություն ունենալ տալու և օգնիր ինձ, որ ուրախանամ դրանով»:



Ջոն Աշ

Չինաստանի առաքելության միաբանություն

Հոնգ Կոնգ


Թարգմանությունը` Պավել Սարգսյանի



Deuteronomy 26

Firstfruits” refer to the first portion of the harvest that is given to God. Interestingly, the Feast of Firstfruits was instituted when the nation of Israel was still wandering, without land or crops. It was observed in faith that God would lead the people to the land He had promised.

Spiritually speaking, by giving God the firstfruits, Israel acknowledged that all good things come from God and that everything belongs to God. Giving the firstfruits was also a way of expressing trust in God's provision. The giving of firstfruits is mentioned in connection with all three of the main Jewish holidays. God wanted them to express their gratefulness for his abundant blessings more than once a year.

In the New Testament, the firstfruits offering is mentioned seven times, always symbolically. Although there is no New Testament admonition binding us to give "firstfruits,” we do know that God loves a cheerful giver. Christians are expected to give of their substance to support the work of the church and missions. “Give and it will be given to you (Luke 6:38)."

Dear God, today provide me an opportunity to give and help me to be cheerful about it.”

John Ash
Chinese Union Mission
Hong Kong



Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները