1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

181. 2 Օրինաց 28

Աստծո փոխարեն ժամանակավոր օրհնությունները փնտրելու գայթակղությունը միշտ կլինի։ Հիսուսի խորհուրդը մեզ առաջնորդում է դեպի ճիշտ հեռանկարը. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթեոս 6.33)։

Ընտրություն, ընտրություն` ահա Մովսեսի վերջին պատգամը։ Նա արդեն ծեր մարդ է։ Նա պաթոսով ասում է. «Եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես...» (համար 1)։ «Եթե» բառը լայնիմաստ է։ Մովսեսը ժողովրդին կոչ է անում ճիշտ ընտրություն կատարել։ Ուխտը, որն Աստված կապեց Իսրայելի հետ, պարունակում է երեք հիմնական հատկանիշ. օրենքը, զոհաբերությունը և ընտրությունը:

Աստված վճռական էր Իսրայելի միջոցով Իրեն աշխարհին հայտնելու հարցում։ Նա կուզենար դա անել նրանց օրհնյալ ժողովուրդ դարձնելով, որպեսզի աշխարհը տեսներ, որ միայն Աստված կարող է այդպես օրհնել, կամ էլ թողնել, որ նրանք քաղեն իրենց անհնազանդության անեծքները, որը նրանց վատ վիճակի կբերեր, որպեսզի աշխարհն իմանար, որ երկինքը հաստատ նրանց դեմ է։ Ընտրությունը Իսրայելինն էր։

Դժվարությունը մեզ համար նրանում է, որ երբ մենք ակնհայտորեն օրհնվում ենք, ապա այնպիսի տպավորություն ենք ունենում, որ ինքներս ենք դա արել։ Սակայն, դա անում է այն Աստվածը, Ով «տալիս է ամեն բարի և ամեն կատարյալ պարգևը» (Հակոբոս 1.17):


Ջոն Աշ

Չինաստանի առաքելության միաբանություն

Հոնգ Կոնգ


Թարգմանությունը` Պավել Սարգսյանի



Deuteronomy 28


The temptation will always be  to seek temporal blessings and not seek God. At least Jesus’ advice leaves us with the right perspective: “But seek first the kingdom of God and His righteousness, and all these things shall be added to you” (Matthew 6:33).

Choices, choices - this is Moses’ last message. He is an old man. With pathos he says, “If you diligently obey the voice of the LORD…” (v. 1). The word “if” looms large. Moses is urging the nation to make the right choice. The covenant God made with Israel contained three major features: The law, the sacrifice, and choice.

God was determined to reveal Himself to the world through Israel. He would do this either by making them so blessed that the world would know only God could have so blessed them; or by allowing the consequences of disobedience to curse them so badly that the world would know that surely heaven was against them. The choice was up to Israel.

The difficulty for us, when we are obviously blessed, is that we leave the impression we did it ourselves. However, It is God who "gives every good and every perfect gift." (James 1:17)


John Ash
Chinese Union Mission
Hong Kong

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները