1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

223. Դատավորաց 12

Հեփթայեին շնորհակալություն հայտնելու փոխարեն, ով պարտության մատնեց Իսրայելի հալածողներին, Եփրեմի մարդիկ նախանձով լցվեցին, քանի որ Հեփթայեն հաջողության հասավ առանց իրենց: Նախ մենք տեսանք, որ Եփրեմի մարդիկ ունեին չափից ավելի ինքնավստահության զգացում (8.1), իսկ այժմ նրանց վիրավորված հպարտությունը հանգեցնում է ավելորդ առճակատման:

Հեփթայեն ճշմարտացիորեն պնդեց, որ Եփրեմի մարդիկ իրավունք չունեն իրեն հակառակելու: Իր նախորդ պատերազմում ամմոնացիների հետ Հեփթայեն կատարեց խելամիտ և արդար պաշտպանական գործողություններ: Սակայն, ի տարբերություն ամմոնացիների հետ իր վարմունքին, Հեփթայեն չհամարեց, որ Աստված է, որ պետք է դատաստան անի գաղաադացիների և Եփրեմի մարդկանց միջև: Մենք այստեղ նույնիսկ չենք տեսնում, թե ինչ պատասխան տվեցին Եփրեմի մարդիկ:

Հեփթայեն պարզապես հավաքեց գաղաադացիների բանակը և գնաց Եփրեմի մարդկանց հետ պատերազմելու: Եթե Գեդեոնը հանդարտեցնում էր մարդկանց խոսքերով (8.2-3), ապա Հեփթայեն ընտրում է այլ տարբերակ. պատժել իր իսրայելացի եղբայրներին իրենց ամբարտավանության համար: Եփրեմի մարդիկ ոչ միայն պարտություն են կրում ճակատամարտում, այլ նաև հազարավորներով դաժանորեն սպանվում են (12.5-6):

Այս ամենը մի պահ ստիպում է մտածել, որ Եփրեմի մարդիկ ստացան այն, ինչին արժանի էին: Հարցը, սակայն, այն չէ, թե ինչի էին նրանք արժանի, այլ այն, թե արդյոք Աստված կամենում էր, որ նրանք պատժվեն: Հեփթայեմի նման շատ հաճախ մենք արագորեն դատապարտում ենք մեր հավատակիցներին, երբ նրանք լավ չեն վարվում մեզ հետ: Մենք դեմ չենք, որ Աստված գործի «ամմոնացիների» հետ մեր կյանքում, բայց չենք վարանում պայքարի մեջ մտնել այն եղբոր կամ քրոջ հետ, ով վիրավորել է մեզ:

Երբ Քրիստոսի հետևորդները վիճում են, սատանան հաղթում է: Երբ մենք թույլ ենք տալիս հպարտությանը ղեկավարելու մեր սրտերը, էական չի թէ որքան ճիշտ ենք, մենք պարտավոր ենք մեր վարքով վկայել Քրիստոսին: Ամեն օր մենք հրաժարվելով մեր «եսից», ոչ միայն պաշտպանում ենք մեր սրտերը մեղքից, այլ նաև թույլ չենք տալիս սատանային մեզ դարձնելու գործիք՝ մեր եբայրներին և քույրերին վնասելու համար:


Յուստո Է. Մորալես,

Ադվենտիստական հարավային համալսարան

Թարգմանիչ` Լիլիթ Հայրապետյան

Judges 12

Instead of thanking Jephthah for defeating the oppressors of Israel, the Ephraimites were jealous that Jephthah was successful without them. Previously we learned that the Ephraimites had an undue sense of self-importance (8:1), and this time their wounded pride led to an unnecessary confrontation.

Jephthah correctly contends that the Ephraimites have no right to be upset at him. With his previous disputation with the Ammonites, Jephthah had given a reasonable and fair defense for his actions. But unlike his dealings with the Ammonites, Jephthah does not suggest that it should be the Lord who renders judgment between Gilead and Ephraim. We are not even told what kind of response the Ephraimites gave.

Jephthah simply musters the Gileadite army and goes to war against Ephraim. While Gideon had appeased the Ephraimites with words (8:2-3), Jephthah chose to punish his Israelite brethren for their arrogance. Not only are the Ephraimites defeated in battle, they are slaughtered in cold blood by the thousands (12:5-6).

It’s tempting to think that the Ephraimites got what they deserved. The question, however, is not what they deserved, but whether God willed that they be punished. Like Jephthah, too often we are quick to condemn our fellow believers when they have wronged us. We don’t mind letting God deal with the ‘Ammonites’ in our lives but have no hesitation of waging war on the brother or sister who offended us.

When Christ’s followers quarrel, Satan wins. When we allow pride to rule our hearts, no matter how right we think we are, we are a liability to the testimony of Jesus. Our daily surrender of self not only protects our hearts from sin, it also keeps us from becoming a weapon Satan can use to attack our brothers and sisters.

Justo E. Morales

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները