1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

225. Դատավորաց 14

Այս գլխում բացահայտվում է Սամսոնի բնավորությունը և ներկայացվում է նրա մնացած կյանքի փուլերի պատմությունը։ Սամսոնը մի մարդ է, ով կառավարվում է ազդակներով և ֆիզիկական ուժով, բայց թույլ է հոգով: Այլազգի կնոջ հետ Նրա ամուսնանալու ցանկությունը հակասում է իր ծնողների ցանկությանը, աստվածաշնչյան օրենքին, որպես նազավրեցու ուխտավոր նրա կարգավիճակին: Բայց այս օրհնություններից ոչ մեկը Սամսոնին չէին հետաքրքրում, այլ միայն այն, ինչ հաճելի էր նրան (14.3):

Աստված Սամսոնի ծննդից սահմանել էր նրա կյանքի գերակայությունը, որ նրան պետք է սովորեցներ կարգապահության և ինքնատիրապետում։ Նա մի մարդ էր, ով տիրապետում էր ֆիզիկական ուժի, որ կարող էր գազանին պատառել մերկ ձեռքերով (14.6)։ Բայց Սամսոնը ժուժկալության և ինքնատիրապետման դասի կարիք ուներ, որը չէր կարելի բաց թողնել։ Ավելի կարևոր էր, որ Իսրայելի դատավոր և ազատարար Սամսոնը հոգևոր առաջնորդ լիներ իր ժողովրդի համար:

Թեև ամեն մարդ անում էր այն, ինչ ճիշտ էր իր աչքին, Սամսոնին պետք էր անել այն, ինչ ճիշտ էր Աստծո աչքում և բերեր Իսրայելին Տիրոջ մոտ: Ցավոք սրտի, նա առաջնորդվում է իր աչքերով («Ես մի կին եմ տեսել») այն աստիճանի, որ նրա պատճառով անգամ չի կարողանում ապրել իր կոչման համաձայն:

Տերը իրականացնում է իր առաջնորդությունը Սամսոնի միջոցով, չնայած նրա թույլ բնավորությանը: Երկու անգամ Տիրոջ Հոգին գալիս է նրա վրա, որպեսզի զորությամբ կատարի իր հրաշալի սխրանքները: Սամսոնի և փղշտացիների առճակատումը բերեց նրան, որ Տերը դրա միջոցով փրկություն տվեց Իր ժողովրդին: Այդուհանդերձ Սամսոնի ոչ իրավաչափ մտերմությունը փղշտացիների հետ ի վերջո բերեց նրա պարտությանը։

Աստված նպատակ ունի մեր կյանքում: Սամսոնը գիտեր, թե որն է նրա կոչումը, սակայն իմանալը չազդեց նրա ապրած կյանքի վրա: Որքան ավելի շատ բանի Աստված կարող էր հասնել Սամսոնի միջոցով, եթե նա ընտրեր Աստծո կամքին հնազանդվելը: Մենք ունենք նույն ընտրությունն այսօր. լինել ստրուկները մեր կրքերի, թե թույլ տալ, որ Աստված ձևավորի մեզ որպես սուրբ անոթներ Իր Հոգու համար։

Յուստո Է. Մորալես

Ադվենտիստական հարավային համալսարան

Թարգմանիչ` Պավել Սարգսյան

Judges 14

This chapter reveals Samson’s character and sets the stage for the rest of the narrative of his life. Samson is a man controlled by impulses, physically strong but weak in spirit. His desire to marry a Philistine woman goes against the wishes of his parents, biblical law, and his consecrated status as a Nazirite. But none of these blessings matter to Samson who is only interested in what pleases him well (14:3).

From birth God had set a rule of life for Samson that would teach him discipline and self-control. For a man with the physical strength to tear apart a wild beast with his bare hands (14:6), temperance and self-control was a lesson Samson could not afford to miss. More importantly, as a judge and the deliverer of Israel, Samson was the spiritual leader of his people.

While every man was doing what was right in his own eyes, Samson was supposed to do what was right in God’s eyes and bring Israel together for the Lord. Unfortunately, it is with his eyes (“I have seen a woman”) that he first fails to live up to his calling.

The Lord accomplishes His purpose through Samson in spite of his weak character. Twice the Spirit of the Lord comes upon him with power to perform marvelous feats. This initial confrontation between Samson and the Philistines foreshadows the events through which the Lord will provide deliverance for his people. Yet Samson’s unlawful familiarity with the Philistines will ultimately prove his undoing.

God has a purpose for our lives. Samson knew what his calling was but knowing that did not influence the way he lived his life. How much more God could have accomplished through Samson if he had chosen to surrender his will to God! We have the same choice today—to be slaves to our passions or to allow God to mold us into holy vessels for His spirit.

Justo E. Moralis

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները