1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

240. Ա Թագավորաց 4

Մինչև ո՞ւր կարող են հասնել մարդիկ, եթե հրաժարվեն ապաշխարել և շարունակեն մեղավոր ճանապարհները։ 4-րդ գլխի ողբերգական պատկերից տեսնում ենք, որ ոչ միայն Ոփնին ու Փենեհեսը, այլև Իսրայելի այլ առաջնորդներ էլ անում էին ամեն բան՝ մնալու իրենց գոռոզ և մեղավոր ճանապարհներում։ Նրանք ոչ մի ջանք չէին թափում, որպեսզի իմանան Աստծո կամքը, նրանք պարզապես որոշեցին գնալ պատերազմ։ Նրանց քայլերից եզրակացնում ենք, որ հավատում էին, թե բավական է լինել միայն «Աստծո ընտրյալ ժողովուրդ» և հնարավոր է հաղթանակ տանել, նույնիսկ եթե սխալ ճանապարհի վրա են։

Աստծո խոսքի բազում իմաստություններ են միտք գալիս այս իրադարձությունների կապակցությամբ։ «Տերը չի ուշացնի խոստումը... բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն»։

«Որովհետև չար գործի վճիռը շուտով չի կատարվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարություն անելու»։ «Հանդիմանություններ ստացող մարդը՝ եթե իր պարանոցը խստացնի, հանկարծ կջարդվի և բժշկություն չի գտնի»։ «Քեզ քո չարությունն է խրատում, և քո անհավատարմություններն են քեզ հանդիմանում։ Արդ իմացիր և տես, որ չար և դառն բան է քո Տեր Աստծուն թողելդ, և իմ երկյուղը քեզ վրա չլինելը, ասում է Զորաց Տեր Եհովան»։ Բ Պետրոս 3.9, Ժողովող 8.11, Առակաց 29.1, Երեմիա 2.19։

Իսրայելացիք պարտվեցին պատերազմում. փղշտացիները վերցրին Աստծո տապանակը։ Երբ Հեղին լսեց այդ մասին, իր աթոռի վրայից ընկավ մեջքի վրա և մահացավ, քանի որ 98 տարեկան էր։ Եվ երբ նրա հարսը լսեց այս ամենը, վաղաժամ ծննդաբերեց և մահացավ։ Նրա որդուն կոչեցին Իքաբոդ, որ նշանակում է՝ «Իսրայելից փառքը վերացավ»։

Հետագայում Սավուղը, փոխանակ վստահելու Սամուելին, իր հույսը դնում էր Փենեհեսի որդի Իքաբոդի եղբայր Աքիտովբի վրա, որը հագնում էր քահանայական եփուդ և ձևացնում, թե քահանա է։ Մենք երբեք չենք կարող ցուցաբերել մեծ հավատ, եթե չենք լսում և հնազանդվում Աստծո մարգարեներին և մնում հավատարիմ փոքր հարցերում։

Թո՛ղ որ երբեք Իքաբոդի անվան նշանակություն «Իսրայելից փառքը վերացավ» արտահայտությունը չկիրառվի մեր վրա։

Դեվիդ Մանզան

Թոշակի անցած հովիվ

Թարգմանիչ` Անուշ Սաֆարյան

1 Samuel 4

When people refuse to repent and continue to go on in sin how far will they go? The tragic account of chapter four reveals that not just Hophni and Phinehas but the leaders of Israel would do anything to maintain their proud, sinful ways. They made no attempt to discern God’s will, they decided to go to war. Their actions indicated they believed that being “God’s chosen people,” they could do no wrong and would win.

Much of the wisdom of God’s word is brought to mind by these events: “The Lord is not slow about His promise…but is patient towards you, not wishing for any to perish, but for all to come to repentance.”

“Because sentence against an evil deed is not executed quickly, therefore the hearts of the sons of men are given fully to evil.” A person who does not listen and remains stubborn, will be destroyed. ”Your own wickedness will come upon you.” 2 Pet. 3:9; Eccl. 8:11; Prov. 29:1; Jer. 2:19.

Israel lost the war, the Philistines took the ark. When Eli heard that, he fell off his chair backward and died, being ninety-eight years old. And when his daughter-in-law heard this she went into labor and died. She had named her son, Ichabod, meaning, “The glory has departed from Israel.”

Later, Saul put his trust in Ahijah, the son of Ichabod’s brother, who wore a linen ephod and pretended to be a priest, rather than in Samuel the prophet. We can never have great faith, if we are not listening and obeying God’s prophets and remain faithful in the little things.

May the meaning of Ichabod, “The glory has departed from Israel,” never apply to any of us.

David Manzan

Retired Pastor

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները