1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

282. Բ Թագավորաց 15

Ինչ-որ առումով, երբ Աբիսողոմը այրեց Հովաբի արտը, նա «գողացավ» նրա սեփականությունը: Տարեցտարի գողության խնդիրը Աբիսողոմի մոտ ավելի էր աճում: «Եվ քառասուն տարի անցնելուց հետո» (համար 7), Դավթի կառավարման օրերի ավարտի մոտ, Աբիսողոմը սկսեց գողանալ Դավթի հանդեպ ունեցած հավատարմությունը քաղաքացիներից՝ այն դեպի իրեն տանելով:

Աբիսողոմը շատ խորամանկ և խելացի կերպով կազմակերպեց ապստամբությունը իր հոր դեմ: Հիմարությունը, ագահությունը, ինքնակառավարող վերաբերմունքը, խորամանկությունը, հավատարմության գողությունը, այս բոլորը ցուցադրում էին ապստամբության նշանները, որը սկսվել էր երկնքում:

Եվ այսպես, Դավիթը որոշեց փախչել (համար 13): Շատ մարդիկ դուրս եկան քաղաքից Դավթի հետ, այդ թվում, օտարերկրացիները, ովքեր խոստացել էին հավատարիմ լինել նրան նույն կերպ, ինչպիսին մենք տեսնում ենք նաև Հռութի գրքում (համար 21):

Օ, Աստված, մենք նույնպես խառնված ենք այս մեծ պայքարի իրադարձությունների մեջ, որը սկսվեց երկնքում ապստամբությամբ: Շնորհիր, որ այսօր մենք ձգտենք ավելի համատարիմ լինելու քեզ, քան ինքներս մեզ, ավելի շատ ծառայելու, քան ղեկավարելու, ավելի շատ խնդրելու, քան հրամայելու: Խնդրում ենք Հիսուսի անունից: Ամեն:

Կութ Վան Վուք

Քյանքթուքի ազգային համալսարան

Սանգջու, Հարավային Կորեա

Թարգմանիչ` Լիլիթ Հայրապետյան

2 Samuel 15

In one sense, when Absolom burned Joab's field, he "stole" his property. The theft-problem of Absalom grew larger as the years went by. “And it came to pass at the end of forty years” (v. 7), close to the end of David’s reign, Absalom began to steal the loyalty of the hearts of the citizens from David to himself.

Absalom was very cunning and cleverly arranged a rebellion against his father. The foolishness, the covetousness, the self-appointed attitudes, the cunningness, the theft of loyalty, all displayed signs of a rebellion that started in heaven.

So David decided to flee (verse 13). Many people went out of the city with David, including a foreigner who vowed to be loyal to him similar to what we see in the book of Ruth (v. 21).

O Lord, we are are also entangled in the drama of the great struggle that started in heaven’s rebellion. Grant that this day we will seek to be loyal to You rather than to ourselves, to serve rather than rule, to ask rather than command. In Jesus' name we pray. Amen.

Koot van Wyk

Kyungpook National University

Sangju, South Korea

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները