tag:adventist.am,2005:/blogs/feysbowk4. Ֆեյսբուք Blog2016-02-10T13:57:28+04:00tag:adventist.am,2005:Post/14852016-02-10T13:57:28+04:002020-04-22T19:59:13+04:00024. ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻPavel Sargsyan
Շատերս այս խոսքերը արտասանում ենք գրեթե ամեն օր, մեր բոլոր աղոթքներում:
Բայց որքա՞ն հաճախ ենք մենք իրոք ցանկանում ու փնտրում Աստծո կամքը: Իսկ որքա՞ն հաճախ ենք այս բառերը արտասանելիս մտածում. «Իսկ եթե Տիրոջ կամքը չի համապատասխանում իմ ցանկության հետ...» Մի պահ տրտմում ենք, մեր գլուխը կախում:
Եկեք մի պահ վեր բարձրացնենք մեր գլուխները ու նայենք Բարձրյալին, հիշենք ով է նա. «Եհովա, Եհովա՝ Աստված ողորմած և գթած՝ երկայնամիտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով, որ հազարների ողորմություն ես անում, որ անօրենություն՝ հանցանք ու մեղք ես ներում» (Ելից 34.6-7):
«Աստծո գործը կատարյալ է, որովհետև նրա ամեն ճանապարհները իրավունք են. Աստված հավատարիմ է և անիրավություն չունի, արդար և ուղիղ է նա» Երկրորդ Օրինաց 32.4):
«Հեսուրունի Աստծո նմանը չկա, որ նստած է երկնքում քեզ օգնություն անելու համար՝ և իմ մեծ վայելչությամբ ամպերի վրա» (Երկրորդ Օրինաց 33.26)։
Իմ Աստված՝ ամենաարդար, ամենաողորմած, գթած, անսահման սիրո Աստված, մի՞թե քո կամքը բարին, հաճելին ու կատարյալը չէ («...որ դուք քննեք թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»։ Հռոմեացիս 12.2), մի՞թե կարող են իմ ընտրած ճանապարհները ավելի լավը լինել, քան քո պատրաստածը ինձ համար («Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»: Եսայիա 55.8-9), մի՞թե նույնիսկ իմ մտքերում ես կարող եմ ավելի վեր բարձրանալ, ինքան որ դու կարող ես և ուզում ես բարձրացնել ինձ («Դու նրան մեծարիր, և նա քեզ կբարձրացնի, նա քեզ կպատվի, երբ որ նրան գրկես»: Առակաց 4.8), մի՞թե քո միածին Որդուն տալով ցույց չտվեցիր, թե ինչի ես պատրաստ հանուն ինձ, ինչ սիրով ես ինձ սիրում («Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Հովհաննես 3.16):
Տեր, ներիր, որ հաճախ իմ կամքն եմ փնտրել, ներիր, որ գուցե սրտումս ինչ-որ տեղ թաքուն քեզ ամբողջովին չեմ վստահել: Օգնիր, որ այսուհետ, քեզ անմնացորդ վստահելով՝ քեզ հանձնեմ կյանքս ու միշտ փնտրեմ քո կամքը:
«Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, ինչո՞ւ ես շփոթված ինձանում. Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածն է» (Սաղմոս 42.11)։
Լիլիթ Հայրապետյան
tag:adventist.am,2005:Post/14822016-02-08T19:16:28+04:002016-02-08T19:19:43+04:00023. ԱԴՎԵՆՏԻՍՏ ԲԵՆ ԿԱՐՍՈՆԸ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒPavel Sargsyan
Նեյրովիրաբույժ Բեն Կարսոնը դրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի ընրություններում Հանրապետական կուսակցության կողմից։ Նա գտնում է, որ աշխարհը գտնվում է կործանման եզրին, քանի որ «կան մարդիկ, ովքեր պատրաստ են ատոմային ռումբկիրառել, եթե այն նրանց հասանելի լիներ»։
Նկատենք, որ 64-ամյա գիտնական-աֆրոամերիկացին պատկանում է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն և պահում է շաբաթն ու հավատում է Քրիստոսի երկրորդ գալստյանը։ «Ես հավատում եմ Աստծո կողմից պատվիրված մերձավորի նկատմամբ սիրո պատվիրանին, ի վերուստ տրված տաղանդների զարգացմանը, որոնք պետք է օգտագործել մեզ շրջապատող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»։
Բեն Կարսոնը 29 տարի ղեկավարել է Մերիլենդ նահանգի Բալթիմորի Ջոն Հոպկինսի հիվանդանոցի մանկական նեյրովիրաբուժության բաժանմունքը։ Հենց նա էր, որ աշխարհում առաջին անգամ գլուխներով միմյանց կպած սիամական երկվորյակների բաժանման հաջող վիրահատությունը կատարեց։ Կարսոնի ճակատագիրն է հենք հանդիսացել «Ոսկե ձեռքեր» (“Gifted Hands”, “Золотые руки”) կինոնկարի ստեղծման համար։
Նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ նրա հնարավորությունները փոքր չեն ԱՄՆ նախագահ դառնալու։
Պավել Սարգսյան
Հ. Գ. Ահա կինոնկարի հղումը.
https://www.youtube.com/watch?v=vs0mObU9LIo
tag:adventist.am,2005:Post/14722016-02-05T00:38:25+04:002016-02-05T00:38:25+04:00022. «ԵՐԵՔԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՔԸPavel Sargsyan
Մի մարդ վազելով գալիս է Սոկրատեսի մոտ և ասում.
- Սոկրատե´ս, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին:
- Մեկ վայրկյան,- ընդհատում է նրան Սոկրատեսը,- իսկ մաղե՞լ ես արդյոք ասելիքդ երեք մաղով:
- Ի՞նչ մաղ,- զարմանում է այցելուն:
- Ճշմարտության: Այն ինչ ուզում ես ասել, ճշմարտությո՞ւն է:
- Դե… չգիտեմ… ես այդպես եմ լսել:
- Փաստորեն դու չգիտես` ճի՞շտ է դա, թե` ոչ: Իսկ երկրորդ` բարության մաղով մաղե՞լ ես ասելիքդ: Այն, ինչ ուզում ես պատմել իմ ընկերոջ մասին, բարի՞ է, թե` ոչ:
- Հավանաբար, ոչ:
- Այդպես… Ուրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյոք անհրաժե՞շտ է, որ ես դա իմանամ:
- Ո՛չ … Ամենևին անհրաժեշտ չէ:
- Ուրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից:
Հիմա ասա՛ խնդրեմ` իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը:
Պատրաստեց` Լիլիթ Հայրապետյանը
tag:adventist.am,2005:Post/14592016-01-31T10:11:33+04:002020-04-22T20:07:17+04:00021. ՔԱՋԱԼԵՐԱՆՔԻ ՊԱՐԳԵՎԸPavel Sargsyan
Ընկերության տնօրինությունն ու աշխատակազմը, շփոթված այս ամենից, փորձում են հասկանալ եղելության պատճառը:
Ուսումնասիրում են նրա գործերն ու բացահայտում, որ այդ ընթացքում ընկերությունում որևէ ֆինանսական խնդիր չի եղել, նրա գործերի հետ կապված նույնպես ամեն բան կատարյալ է: Ուստի ինչո՞ւմն է խնդիրը…
Բայց ահա այս որոնումների մեջ գտնում են մի գրություն՝ հետևյալ նախադասությամբ՝ «Իմ աշխատանքային երեսուն տարիների ընթացքում ես ոչ մի անգամ քաջալերանքի խոսք չլսեցի»…
Բոլորն էլ ցանկանում են քաջալերված ու գնահատված լինել:
Այնպես որ, մեզնից յուրաքանչյուրը պետք է «իր հետ վերցնի» քաջալերանքի իր պարգևը և տանի ամենուր: Հատկապես այն շատ օգտագործեք ձեր տներում:
Նույնիսկ երբ Հիսուսը բժշկեց տասը բորոտներին, և միայն մեկը վերադարձավ շնորհակալություն հայտնելու, Նա հարցրեց՝ «Որտե՞ղ են այն մնացած ինը»:
Մարդի՛կ, քաջալերե՛ք միմյանց, շնորհակալությո՛ւն հայտնեք, օգնե՛ք, ժպտացե՛ք, գրկե՛ք, ուշադի՛ր լսեք, երբ խոսում են ձեզ հետ:
Մի՛ մոռացեք ամեն օր ժպտալ մարդկանց, որ նրանք էլ ժպտան ձեզ և ուրիշներին:
Պատրաստեց` Լիլիթ Հայրապետյանը
tag:adventist.am,2005:Post/14582016-01-31T10:09:16+04:002016-01-31T10:09:16+04:00020. ԲԱՐԵԿԵՑԻԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸPavel Sargsyan
Մի անգամ լրագրողը եկավ հողագործից հարցնելու, թե արդյոք նա կարող է կիսվել իր եգիպտացորենի գաղտնիքով, որը արդեն մի քանի տարի է, ինչ բոլոր մրցույթներում առաջին տեղն է գրավում։ Հողագործը պատասխանեց և ասաց, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ սերմնացանի համար ամենալավ եգիպտացորենի հասկերով նա կիսվում էր իր հարևանների հետ։
– Բայց ինչո՞ւ բաժանել լավագույն հասկերը հարևաններին, եթե նրանք նույնպես մասնակցում են բոլոր մրցույթներին և ձեր համար նրանք համարվում են մրցակիցներ։
– Տեսեք, – ժպիտով սկսեց ֆերմերը, – քամին իմ դաշտերից ծաղկափոշին տեղափոխում է դեպի հարևանների դաշտերը, և հակառակը։ Եթե հարևաններիս մոտ տեսակը ավելի վատը լինի, քան իմը, ապա շուտով իմ տունկը նույնպես կկորցնի իր որակը։ Եթե ես լավ երգիպտացորեն եմ տնկում, պետք է հոգ տանեմ նաև իմ հարևանների համար և օգնեմ նրանց տնկելու նույնը։ Իսկ թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես կխնամի իր տունկը, դա արդեն ուրիշ հարց է։
Այսպես է պատահում նաև մեր կյանքում։ Նա, ով ցանկանում է լինել հաջողակ և երջանիկ, պետք է հոգ տանի շրջապատողների համար և օգնի նրանց հասնել իրենց նպատակին։ Ով ցանկանում է բարեկեցիկ ապրել, պետք է նպաստի մյուսների բարեկեցությանը։ Չէ որ, երբ քեզ շրջապատողները լավ են ապրում, դու ինքդ լավ ես լինում։ Մենք` մարդիկս, կախված ենք միմյանցից այս մեծ աշխարհում։
Պատրաստեց` Հերմինե Բեժանյանը
tag:adventist.am,2005:Post/14572016-01-31T10:06:54+04:002016-01-31T10:06:54+04:00019. ՍԻՐՈ ՈՒԺԸPavel Sargsyan
Սերն օժտված է ուժով, քանի որ աստվածային ծագում ունի: Հեզ պատասխան, որը «հանգստացնում է բարկությունը» (Առակաց 15.1), սեր, որը «երկայնամիտ է, քաղցր» (Ա Կորնթացիս 13.4), «ծածկում է մեղքերի շատությունը» (Ա Պետրոս 4.8)։
Ինչպիսի՜ դաս կառնեինք մենք այդ բուժիչ ուժի շնորհիվ, եթե մեր կյանքում դրսևորվեր այդ պարգևը, ինչպե՜ս կփոխվեր կյանքը: Այդ թանկարժեք դասերն այնքան պարզ են, որ երեխաներն անգամ կարող են սովորել:
Ըստ համընդհանուր կարծիքի՝ փողը իշխանություն է, բայց քրիստոնեական տեսակետից սերն է իշխանությունը: Այս սկզբունքի մեջ գործում են մտավոր և հոգևոր ուժերը:
Մաքուր սերն օժտված է բարին արարելու հատուկ ուժով և բարությունից բացի ոչինչ չի կարող անել: Այն վերացնում է կռիվները և տառապանքները և իսկական երջանկություն է բերում:
Հարստությունը հաճախ փչացնում է մարդկանց և նրանց կործանման տանում, ուժը կարող է վնաս պատճառել, բայց ճշմարտությունն ու բարությունը մաքուր սիրո հատկանիշներն են:
Սերգեյ Ղահրամանյան
tag:adventist.am,2005:Post/14532016-01-30T17:37:04+04:002016-01-30T17:38:31+04:00017. ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄPavel Sargsyan
Այս պատմությունը ֆուտբոլում բացառիկ է։ Պատմության հերոսը բրազիլական «Լոնդրինա» թիմի 30-ամյա դարպասապահ Վիտորն է։ Նա այլևս չի խաղա այդ թիմում, քանի որ նա չի կարող խաղալ շաբաթ օրերին։ Մայիսից պայմանագիրը նրա հետ այլևս չի վերակնքվի։
Դեռ պարզ չի, թե ինչպես կդասավորվի նրա ֆուտբոլային հետագա ճակատագիրը, բայց մի բան պարզ է, որ Վիտորը հետընթաց չի տա իր որոշման մեջ։
Ձմեռային արձակուրդների ընթացքում նա կտրուկ փոխել է իր առաջնահերթությունները կյանքում։ Նա որոշել է հետևել Աստծո բոլոր պատվիրաններին և միանալ Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն։
«Ես հետևանքներից չեմ վախենում։ Երբ ես որոշում կայացրի, գիտեի, որ ինչ-որ հետևանքներ անպայման կլինեն, հատկապես ֆուտբոլում։ Շատերի համարը դրամները կյանքում ամենակարևորն են։ Բայց ինձ համար դրանք այնքան էլ կարևոր չեն։ Ես որոշել եմ սրտիս կանչին հետևել։
Իմ հավատի փոփոխությունը ինձ ավելի լավ մարդ, ամուսին, հայր, նույնիսկ պրոֆեսիոնալ է դարձրել։ Ես երկար եմ Աստվածաշունչն ուսումնասիրել և հասկացել եմ, թե ինչքան կարևոր է շաբաթը Աստծուն նվիրելը։ Ես կարող էի այդ մասին մոռանալ և մտածել միայն աշխատանքի մասին, բայց ես որոշեցի վստահել սրտիս»,- հայտարարել է Վիտորը։
Պավել Սարգսյան
tag:adventist.am,2005:Post/14432016-01-25T13:02:26+04:002016-01-25T13:03:11+04:00016. ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆPavel Sargsyan
Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգևոր կապով:
Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում:
Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «Նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «Հոգևոր Հայաստանի» համար:
Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:
Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել:
Ես հավատում եմ, կլինի հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:
Վահան Տերյան
Պատրաստեց` Ազնիվ Սարգսյանը
tag:adventist.am,2005:Post/14422016-01-25T12:59:46+04:002016-01-25T12:59:46+04:00015. Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊԵԼ ՄԵԶ ՀԱՇՏՎԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏPavel Sargsyan
«Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ» (Բ Կորնթացիս 5.19)։
Աստծուն երբեք էլ պետք չէր հաշտվել մեզ հետ։ Նա չէր մեզ թողել, այլ մենք էինք թողել Նրան։ Աստված երբեք չի փոխել Իր կարծիքը մեր մասին, այդ մենք ենք փոխել մեր կարծիքը Նրա մասին։ Աստծուն պետք չէ համոզել, որ մեզ հետ վերադարձնի, այդ մենք պետք է համոզվենք, որ Նա կամենում է և պատրաստ է մեզ հետ ընդունել։ «Ինձ տեսնողը, – ասաց Հիսուսը,– Հորը տեսավ» (Հովհաննես 14.9)։
Իսկ մենք ինչ ենք տեսնում, երբ Հիսուսը մեզ հետ է։ Մենք տեսնում ենք սեր, ջերմություն, օրհնություն, կարեկցանք և ներում։ Մենք տեսնում ենք Աստծուն, Ով դարձավ մեզանից մեկը և Ով չի հետապնդում Իր անձնական երջանկության մասին հոգալու նպատակը, այլ ձգտում է որքան կարելի է շատ երջանկություն տալ մեզ։
Մենք տեսնում ենք Նրան, Ով կարծես թե մեզ ասում է. «Դուք կարող եք միայն կարիքի մեջ հիշել Ինձ։ Դուք կարող եք համոզել աշխարհին, որ Ինձ հետ եք, բայց ընդդիմանալ Ինձ։ Դուք նույնիսկ կարող եք մերժել, արհամարհել, չնկատել Ինձ։ Դուք կարող եք հաստատել, որ Ես գոյություն չունեմ։ Դուք կարող եք օգտագործել այն շունչը, որ Ես տվել եմ ձեզ, որ անիծեք Ինձ։ Դու կարող եք ձեր ուժերը միացնել իմ երդվյալ թշնամու հետ, որպեսզի զրպարտեք Իմ անունը։ Դուք կարող եք թքել Իմ երեսին և խաչել Ինձ երկնքի և երկրի միջև։ Բայց դուք մեկ բան չեք կարող անել. դուք չեք կարող ստիպել Ինձ, որ Ես չսիրեմ ձեզ»։
Պատրաստեց` Հերմինե Բեժանյանը
tag:adventist.am,2005:Post/14412016-01-25T12:57:21+04:002016-01-25T12:57:21+04:00014. ԱՌԱԿ ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆPavel Sargsyan
Մի մարդու երազում հրեշտակ է հայտնվում ու խոսում նրա ապագա կյանքի մասին. «Դու երջանիկ կյանք կունենաս: Դու կունենաս լավ, ամուր ընտանիք ու լավ երեխաներ: Դու կլինես հարուստ ու հայտնի»:
Տղամարդը մտապահում է այդ երազն ու սպասում «երկնային մանանային» ողջ կյանքի ընթացքում: Սակայն, ի հակառակ իր սպասումների, նա մահանում է աղքատ ու միայնակ: Մահից առաջ նորից հայտնվում է հրեշտակը, ում այս մարդը զարմացած հարցնում է.
- Ախր, չէ՞ որ խոստացել էիր ինձ շատ բարիքներ երկրային կյանքում, ինչո՞ւ ոչինչ չկատարվեց: Ես ողջ կյանքս ապրեցի միայնակ, դժբախտ ու աղքատ: Ինչո՞ւ խաբեցիր ինձ:
- Այն ամենը, ինչ ասել էի քեզ երազում, ճիշտ էր,- պատասխանում է հրեշտակը,- սակայն ի՞նչ արեցիր դու. հիշո՞ւմ ես, երբ քո քաղաքում ուժեղ ջրհեղեղ էր, դու հապճեպ հեռացար մի ապահով վայր: Եթե դու գնայիր ու օգնության ձեռք մեկնեիր մարդկանց, շատ կյանքեր կփրկեիր, այդ թվում՝ քո քաղաքապետին, ով կօգներ քեզ հաջողակ գաղափարներ զարգացնելու գործում: Դու կկարողանայիր բացահայտել տաղանդներդ և ունակություններդ, իսկ հետագայում բարձր պաշտոն կզբաղեցնեիր:
Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր ապրում մի անշուք տան մեջ ու ծուլանում էիր ինչ-որ բան վերանորոգել: Եթե վերանորոգում սկսեիր, դու կգտնեիր պատերի մեջ հինավուրց գանձեր ու շատ հարուստ կդառնայիր:
Իսկ հիմա հիշիր այն գեղեցիկ աղջկան, ում հանդիպում էիր ամեն օր աշխատանքի գնալիս: Նա քեզ դուր էր գալիս, այնպես չէ՞… և դու նրան` նույնպես... Եթե հպարտությունդ մի կողմ դնեիր, մոտենայիր նրան ու ծանոթանայիր, ապա դուք երջանիկ ընտանիք կկազմեիք ու երեխաներ կունենայիք:
Սակայն դու ոչինչ չարեցիր, որպեսզի կատարվեին իմ ասածները քո կյանքում:
Պատրաստեց` Լիլիթ Հայրապետյանը
tag:adventist.am,2005:Post/14402016-01-25T12:54:04+04:002016-01-25T12:54:31+04:00013. ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏPavel Sargsyan
Կյանքը քաղաքներում լի է կեղծ արժեքներով և արհեստականորեն ստեղծված պայմանականություններով:
Շահի կրքոտ ցանկությունը, գրգռիչ եռուզեռը և հաճույքների տենչը, ցուցամոլության քաղցը, ճոխությունն ու խելահեղությունը կլանում են մարդկանց հսկայական զանգվածների՝ նրանց միտքը հեռացնելով կյանքի իսկական նպատակից և հատկապես երիտասարդության վրա թողնելով գրեթե անհաղթահարելի ազդեցություն:
Առավել նուրբ և վտանգավոր փորձություններից մեկը, որ քաղաքներում դարանակալում է երեխաներին ու երիտասարդությանը, հաճույքների տենչն է:
Քաղաքային միջավայրը հաճախ վտանգավոր է առողջության համար: Հիվանդ մարդկանց հետ շփման մեջ մտնելու մշտական անհրաժեշտություն, աղտոտված օդ ու ջուր, կյանքի ճնշող, անառողջ պայմաններ, ահա միայն մի քանի հիմնախնդիրներ, որոնց հետ բախվում է քաղաքի բնակիչը:
Աստծո դիտավորության մեջ չէր մտնում, որ մարդիկ կուտակվեին քաղաքներում՝ նեղվելով տներում ու վարձակալված շենքերում: Սկզբում Նա տեղավորեց մեր նախածնողներին հրաշալի բնապատկերների ու հնչյունների մեջ:
Նա կամենում է, որ այդպիսի պայմաններն ուրախացնեն մեզ նաև այսօր: Որքան մոտ լինենք Աստծո սկզբնական ծրագրին, այնքան ավելի մեծ կլինի առողջ մարմին, միտք և հոգի ունենալու հնարավորությունը:
Սերգեյ Ղահրամանյան
tag:adventist.am,2005:Post/14392016-01-25T12:49:14+04:002016-01-25T12:50:43+04:00012. ԱՆՍԱՆՔ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻՆPavel Sargsyan
Կյանքիդ ժամերն ապրի´ր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո´չ քեզ, ո´չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
Ամենուրեք փնտրի´ր բարին ու հենց հայտնաբերես, հանի´ր լույս աշխարհ իր թաքստոցից, թո´ղ բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի´ր, փայփայի´ր մարդկային ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի´ր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել: Թե մեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի´ր նրան: Մի´ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:
Ոչ մեկին մի´ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի´ ենթարկիր: Հիշի´ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհի´ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ` չար և անազնիվ մարդկանց. հասկացի´ր սա:
Մի´ ամաչիր բարի և քնքուշ լինել: Կյանքիդ ժամերն ապրի´ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես Նրա անսահման լույսն ու խորհուրդը:
tag:adventist.am,2005:Post/14382016-01-25T12:48:15+04:002016-01-25T12:48:15+04:00011. ՔԵԶ ՉԱՓԱԶԱՆՑ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԻ ԿԱՐԾԻՐPavel Sargsyan
Գարնանային մի պայծառ օր փոքրիկ ինքնաթիռով երեք մարդ էր թռչում՝ վանականը, լուսանկարիչը և դեռահասը: Վերջինս վերջերս «Աշխարհի ամենախելացի դեռահասի» կոչումն էր ստացել:
Հանկարծ ինքնաթիռը ցնցվեց, ու շարժիչը սկսեց տարօրինակ ձայներ հանել: Օդաչուն հուզված ասաց.
- Ցավում եմ, բայց բոլոր շարժիչները շարքից դուրս են եկել։ Մենք վթարի կենթարկվենք: Եվս մեկ վատ լուր. մենք միայն երեք անկարգել (պարաշյուտ) ունենք:
Սա նշանակում էր, որ ինչ-որ մեկը պետք է մնար վայր ընկնող ինքնաթիռում և զոհվեր: Օդաչուն շարունակեց.
- Ես կին ու երեք երեխա ունեմ: Պարտականություններս շատ են: Կներեք, ես մի անկարգելը վերցնում եմ: Այս խոսքերն արտասանելով՝ նա վերցրեց անկարգելներից մեկն ու թռավ ինքնաթիռից:
Հաջորդը խոսեց դեռահասը.
- Ես աշխարհի ամենախելացի դեռահասն եմ: Ես կարող եմ ՁԻԱՀԻ կամ քաղցկեղի դեմ պատվաստանյութ հայտնագործել կամ էլ համաշխարային տնտեսական խնդիրներ լուծել. բոլորն ինձ վրա են հույս դնում: Այս խոսքերով նա վերցրեց երկրորդ անկարգելն ու թռավ ինքնաթիռից:
Վանականն ասաց երիտասարդ լուսանկարչին.
- Վերցրո՜ւ վերջին անկարգելը: Ես պատրաստ եմ զոհվել: Վերցրո՜ւ անկարգելն ու թռի՜ր:
- Երկուսս էլ կփրկվենք,- պատասխանեց երիտասարդը,- ամենախելացի դեռահասը անկարգելի փոխարեն իմ պայուսակն ու լուսանկարչական ապարատը վերցրեց և թռավ:
Սիրելի քրիստոնյա բարեկամ, երբեք քեզ չափազանց իմաստուն մի կարծիր, քանի որ Աստվածաշունչն ասում է.
«Խիստ շատ արդար մի լինիր և քեզ չափազանց իմաստուն մի կարծիր։ Ինչո՞ւ քեզ կորցնես» (Ժողովող 7.16)։
«Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերից և հեռացիր չարից» (Առակաց 3.7):
«...Ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի» (Մատթեոս 20.26)։
Պատրաստեց` Պավել Սարգսյանը
tag:adventist.am,2005:Post/14362016-01-24T19:53:37+04:002016-01-24T19:53:37+04:00010. ՀԵՏԱՄՆԱ՞Ց, ԹԵ՞ ՀԱՆՃԱՐPavel Sargsyan
Մի անգամ երիտասարդ Թոմաս Էդիսոնը տուն է վերադառնում դպրոցից և մի նամակ փոխանցում իր մորը:
Մայրը արցունքներն աչքերին բարձրաձայն կարդում է. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կարող են նրան ինչ-ոչ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:
Մոր մահից տարիներ անց Թոմասը արդեն հայտնի էր որպես ամենահայտնի գիտնականներից մեկը: Մի օր նա նայում էր ընտանեկան արխիվը և հանկարծ գտնում է այդ նամակը:
Այնտեղ գրված էր հետևյալը. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան սովորեցնեք տանը»:
Էդիսոնը լաց էր լինում ժամեր շարունակ: Հերոս մայրը իր հետամնաց որդուն հանճար դարձրեց:
Խոսքը ուժ է։ Այն կաորղ է և՛ մոխրացնել, և՛ թևեր տալ։
Աստված յուրաքանչյուրիս մեջ տեսնում է հանճարին և մեզ համար նախատեսել է պայծառ ապագա։ «Քանզի ձեզ համար ծրագիրս գիտեմ,- ասում է Տերը,- բարօրության ծրագիր և ոչ` չարիքի, ձեզ ապագան և հույսը տալու» (Երեմիա 29.11, արևմտահայերեն թարգմ.)։
Պատրաստեց` Ազնիվ Սարգսյանը
tag:adventist.am,2005:Post/14102016-01-12T23:31:33+04:002016-01-12T23:32:58+04:00009. ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԻՆԳ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՄԱՅՐԵՐԸPavel Sargsyan
Եկեք հիշենք Աստվածաշնչի հինգ լավագույն հրեա մայրերին:
Նրանք բոլորը, անկախ իրենց կյանքի իրավիճակներից, ցուցաբերում են ուժեղ կնոջ ու աստվածավախ մոր բնավորություն:
1. Հոքաբեդ՝ Մովսեսի մայրը:
Ինչո՞ւ պետք է հիշել նրան: Այն պատճառով, որ նա, իր մայրական սիրուց զատ, կարողանում է իր որդու մեջ գտնել նշանակալիություն: Նա կարողանում է տեսնել ապագան, որն այն ժամանակ պարփակված էր այդ փոքրիկ մարմնի մեջ: Դրա համար անհրաժեշտ էր խորաթափանց հոգի ունենալ: Նրա իմաստուն ծրագիրն իր որդու փրկության մասին, որը, անշուշտ, օրհնյալ էր ու ղեկավարված Աստծո կողմից, ավարտվում է նրանով, որ այդ փոքրիկ երեխան մեծանալով մեկ օր հրեաներին դուրս է բերում Եգիպտոսից:
2. Նոյեմի՝ Հռութի սկեսուրը:
Ինչո՞ւ պետք է հիշենք Նոյեմիին: Առաջինը. Նոյեմին և Հռութը, որպես հարս ու սկեսուր, ունեին բոլոր ժամանակների ամենահաշտ ու համերաշխ հարաբերությունները: Նոյեմին անհավանական կորուստ կրեց, բայց, միևնույն ժամանակ, կարող եղավ նոր կյանք սկսելու և ունենալու նոր սերունդ:
3. Սամսոնի մայրը:
Սամսոնի մայրը սկզբում անպտուղ էր: Բայց մեկ օր Աստծո հրեշտակն է հայտնվում նրան՝ ասելով, որ նա որդի կունենա: Նա հստակ ցուցումներ է տալիս, որ հղիության ժամանակ գինի չխմի ու պիղծ բան չուտի: Նա պատվիրում է, որ տղայի մազերը չկտրի, ասում նաև, որ այդ երեխան իր ծնունդից նվիրյալ կլինի Տիրոջը. «Նա կսկսի փրկել Իսրայելը Փղշտացիների ձեռքից»: Երբ կինը գալիս է իր ամուսնու Մանուեի մոտ, վերջինս աղոթում է, որ Աստված հրեշտակին կրկին ուղարկի իրենց մոտ, որպեսզի ավելին իմանան: Եվ հրեշտակը վերադառնում է, սակայն նա կրկին Մանուեի կնոջն է այցելում:
Ինչո՞ւ պետք է Սամսոնի մորը հիշենք: Հենց որ Մանուեն գիտակցում է, որ ուղարկվածը Աստծո հրեշտակն է, նա սկսում է վախենալ ու կարծում է, թե ինքն ու կինը կմեռնեն: Բայց կինը հիշեցնում է նրան. «Եթե Տերը ուզեր մեզ մեռցնել, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի և այս բոլոր բաները մեզ չէր ցույց տա և այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չէր տա»: Սամսոնի մայրն ուժեղ բնավորություն ուներ, այդ թվում՝ խորաթափանցություն ու ողջամտություն:
4. Աննա՝ Սամվելի մայրը:
Ինչո՞ւ պետք է հիշենք նրան: Առաջինը. նա բախվում էր ծաղրանքների, վիրավորանքների ու իր ամուսնու անբարեխիղճ վերաբերմունքի հետ: Բայց, ի պատասխան այդ ամենի, Աննան օգտագործում է իր զինանոցի ամենազորավոր զենքը՝ աղոթքը: Երկրորդ. նա պահում է իր խոսքն ու Սամվելին հանձնում տաճար՝ ծառայության: Նա կարողանում Աստծուն հանձնել այն, ինչն այնքան թանկ էր իր համար, ինչին այդքան տարիներ սպասել ու փափագել էր:
5. Մարիամ՝ Հիսուսի մայրը:
Մարիամը երիտասարդ, խորաթափանց աղջիկ էր: Նման լուրջ ու պատասխանատու հանձնարարության համար ընտրված լինելը՝ ծննդաբերել, դաստիարակել ու տեսնել Աստծո Որդու մահը, ուժեղ բնավորություն է պահանջում: Նա հղիության ժամանակ բավականին լուրջ փորձություններ է անցնում, հեռավոր երկիր է ուղևորվում՝ էշի վրա նստած, ծննդաբերում երեխային գոմում և հաջողությամբ մեծացնում նրան: Ամեն ժամանակ Մարիամը պահպանում, հիշում ու զգուշորեն մտորում է Աստծո պատվերի շուրջ:
Այս կանայք ընդամենը մի քանիսն են Սուրբ Գրքի հերոս կանանցից: Նրանք իդեալական չեն, բայց հրաշալի օրինակներ են մեզ համար, ովքեր հաղթել են ծաղրանքներին, անպտղությանը, իմաստությամբ հարթել ոչ կատարյալ ամուսնության խնդիրները, նրանք իմաստուն, խորաթափանց, ճարպիկ ու աստվածավախ կանանց լավագույն օրինակներ են: Եվ, չնայած ժամանակի այն կտրվածքին, որ բաժանում է մեզ նրանցից, շատ կամուրջներ կան, որ միավորում են մեր սերունդը նրանց հետ:
Դե, իսկ հիմա, քանի որ հիշեցինք հրեա այս մայրերին, եկեք հիշենք նաև մեր մայրերին, ովքեր նրանց նման ազդել ու փոխել են մեր կյանքերը: Նրանք նվեր են մեզ համար երկնքից: Իսկ հիմա գնացեք ու զանգեք նրանց…
Պատրաստեց` Լիլիթ Հայրապետյանը
tag:adventist.am,2005:Post/14042016-01-11T20:13:14+04:002016-01-11T20:13:14+04:00008. ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵՔ ԸՆՏԱՆԻՔԻՆPavel Sargsyan
Սովորականի պես հայրն աշխատանքից տուն է գալիս. որդին դռան հետևում սպասում է նրան.
- Ուզում եմ քեզ բան հարցնել, պա՛պ, կարո՞ղ եմ:
- Իհարկե, ասա...
- Դու որքա՞ն գումար ես վաստակում:
- Բայց դա քո գործը չէ, ինչի՞դ է պետք,- բարկանում է հայրը:
- Դե, ես ուղղակի ուզում էի իմանալ, թե որքան ես վաստակում մեկ ժամում:
- 700.. և ի՞նչ...
- Ինձ 500 կտա՞ս:
- Դու ուզում ես ինչ-որ հիմար խաղալիքի վրա այդքան գումար վատնե՞լ... դու ինձ չես խղճում:
Փոքրիկը լուռ հեռանում է սենյակ: Մեկ ժամ անց հայրը հանգստանում է ու որոշում խոսել նրա հետ:
- Քնա՞ծ ես, որդի՛ս…
- Ուղղակի պառկած եմ, պա՛պ, չեմ քնում:
- Ես կոպիտ խոսեցի քեզ հետ... Կներես ինձ. ահա՛, վերցրու ուզածդ գումարը:
Վերցնելով բարձն ու այնտեղից թղթադրամ հանելով` տղան ասաց.
- Շնորհակա՛լ եմ, պա՛պ…
Հայրը զայրացավ.
- Եթե գումար ունեիր, ինչո՞ւ խնդրեցիր:
- Պա'պ, ինձ մոտ 200 է, վերցրո՛ւ, ես ուզում եմ քո ժամանակից մեկ ժամ գնել... Անցկացրու այն ինձ հետ:
…Կյանքը շատ կարճ է, որ այն ամբողջովին ծախսեք աշխատանքի վրա. կա կարևոր մի բան` ԸՆՏԱՆԻՔԸ: Եթե Դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն, իսկ ընտանիքը չի կարող... Ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին...
Պատրաստեց` Հերմինե Բեժանյանը
tag:adventist.am,2005:Post/13932016-01-09T23:28:07+04:002016-01-09T23:30:14+04:00007. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐPavel Sargsyan
ԱՄՆ-ի Ծերացման ազգային ինստիտուտի կողմից հիմնադրված գիտնականների խումբը (Երկարակեցության հարցերին ուղղված հետազոտությունների խումբ) ուսումնասիրություններ է կատարել երկրագնդի այն տեղամասերում, որտեղ մարդիկ ավելի երկարակյաց են: Արդյունքները հրապարակվել են 2005 թ. նոյեմբերին` «National Geographic» ամսագրում:
Առանձնացվելեն երկրագնդի ստորև նշված 3 շրջանների բնակիչները. նրանց մոտ դիտվում է երկարակյաց բնակիչների մեծ տոկոս:
1. Իտալիայի Սարդինիայի կղզու լեռնային գյուղերի բնակիչները,
2. Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչները,
3. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոմա Լինդա քաղաքի Յոթերորդ օրվա ադվենտիստ բնակիչները:
19-րդ դարի կեսերին, երբ առողջության մասին շատ քիչ բան էր հայտնի, երբ քիչ գիտեին հիվանդությունների պատճառների և կանխարգելման մասին, երբ բարձր ջերմաստիճանն իջեցնելու համար բժիշկներն արյուն էին բաց թողնում, երբ բուժում էին թույներով և այնպիսի նյութերով, ինչպիսիք են արսենիումը և սնդիկը, և դա բժշկական պրակտիկայում նորմա էր համարվում. դեռևս այդ ժամանակ Յոթերորդ օրվա ադվենտիստները սկսել էին հետևել առողջության սկզբունքներին:
Ադվենտիստների հետ կատարված հետազոտությունները վկայում են, որ նրանք, ովքեր հետևում են առողջության բոլոր 7 սկզբունքներին` ապրում են 10-12 տարի ավելի երկար և առողջ: Ի երջանկություն բոլորի` առողջության այդ 7 սկզբունքներն այսօր հասանելի են բոլորին:
Այսպիսով, առողջ կենսակերպի սկզբունքներից ԱՌԱՋԻՆԸ` ամեն օր կատարել կանոնավոր ֆիզիկական վարժություններ:
Ժամանակակից հասարակության շրջանում մարդիկ ավելի սակավաշարժ են, քան անցյալում: Ոչ ակտիվ կենսակերպ վարող մարդկանց մահացության վտանգը 2 անգամ ավելի է` ի համեմատություն ակտիվ կենսակերպ վարողների: Կանանց համար այդ տարբերությունն ավելի զգալի է: Կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարող կանանց մահացության վտանգը 3 անգամ ավելի քիչ է` համեմատած կանոնավոր վարժություններ չկատարող կանանց հետ:
Որքա՞ն վարժություններ պետք է կատարել, որպեսզի լավ արդյունքների հասնել: 40.000 կանանց շրջանում 10-ամյա հետազոտությունները ցույց են տվել, որ զգալի տարբերություն չկա մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության և թեթև վարժությունների միջև: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունն օգնել է 47%-ով, իսկ օրական 2 ժ երեկոյան զբոսանքը 52%-ով կանխում է սրտանոթային հիվանդություններից մահացության վտանգը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական կանոնավոր վարժությունները նվազեցնում են զարկերակային ճնշումը: Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են նաև խոլեստերինի քանակը, իսկ 25%-ով նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի վտանգը:
Այդ 7 սկզբունքները ֆիզիկական, մտավոր և հոգևոր մեծ օրհնություններ են խոստանում նրանց, ովքեր կհետևեն այս էջում զետեղված մեր հետագա խորհուրդներին:
Սամվել Սարգսյան,
Բժիշկ
tag:adventist.am,2005:Post/13872016-01-08T01:19:54+04:002016-01-08T01:34:56+04:00006. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸPavel Sargsyan
Ընտանիքում և հասարակության մեջ տարաձայնությունների ու վեճերի պատճառը Աստծուց հեռանալն է: Մոտենալ Աստծուն` նշանակում է լինել միմյանց մոտիկ: Իսկական միասնության գաղտնիքը թաքնված է ոչ թե դիվանագիտության, հիմնախնդիրները լուծելու ունակության, մեծ դժվարություններ կրելու կամ էլ խոչընդոտները հաղթահարելիս գործադրված գերմարդկային ջանքերի, այլՔրիստոսի հետ միասնության մեջ:
Ընտանեկան կյանքի մեխանիզմը պետք է գործի անխապան՝ նման բազմաթիվ տարբեր մասերից կազմված, լավ կարգավորված մեքենայի աշխատանքի:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր է գիտակցել, որ ինքը պատասխանատու է ընտանիքում հարմարավետություն, կարգուկանոն և կազմակերպվածություն ստեղծելու համար:
Ոչ ոք չպետք է արգելքներ ստեղծի մյուսի առջև: Բոլորը պետք է համագործակցեն իրար հետ՝ ոգևորելով մեկը մյուսին: Անհրաժեշտ է լինել մեղմ, զուսպ և համբերատար, խոսել ոչ բարձր, հանգիստ ձայնով, խուսափել թյուրիմացություններից:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, որ ընտանիքում համագործակցություն պետք է լինի: Սկսած փոքր երեխայից՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ընտանեկան ընդհանուր գործում իրենց լուման ունեն ներդնելու:
Սերգեյ Ղահրամանյան
tag:adventist.am,2005:Post/13862016-01-08T01:12:00+04:002016-01-08T01:12:00+04:00005. ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴPavel Sargsyan
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»` այս խոսքերը շատ հաճախ են հնչում նոր տարվա տոների կապակցությամբ։ Թե ինչու են մարդիկ Ամանորը և սուրբ Ծնունդը միմյանց հետ անմիջականորեն կապում, կանդրադառնանք մյուս շաբաթ, իսկ հիմա խոսենք Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Ոմանք Քրիստոսի ծննդյան օրը համարում են դեկտեմբերի 25-ը, ոմանք՝ հունվարի 6-ը, իսկ երրորդները՝ հունվարի 7-ը։ Մի կողմ թողնելով Քրիստոսի ծննդյան օրվա հարցը, այսօր անդրադառնանք Քրիստոսի ծննդյան փաստին։
Աստվածաշնչին քիչ ծանոթ մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ Քրիստոսը Մարիամից Բեթլեհեմում ծնվելուց հետո էր, որ սկսեց գոյություն ունենալ։ Սակայն Աստծո խոսքը շատ հստակ է այդ կապակցությամբ։
Կարդանք Հովհաննեսի ավետարանի սկզբից. «Սկզբումն էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ ... Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և Նրա փառքը տեսանք՝ ինչպես Հորից եղած միածնի փառք՝ շնորհով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.1-3,14)։
Այս համարներում հիշատակվող «Բան» բառը հունարեն բնագրի «Լոգոս» բառն է, որ մասնավորապես թարգմանվում է նաև «Խոսք», այսինքն Քրիստոսը Աստվածության մարմնավորված Խոսքն էր։
Նկատենք, որ Նա մինչև արարչագործությամբ ամեն ինչի կյանքի կոչելը գոյություն ուներ։ Քրիստոսի ծննդյան կապակցությամբ է, որ Եսայիա մարգարեն դեռևս Հին Կտակարանում գրում էր. «Մեզ համար մի Մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր. Խաղաղության Իշխան» (Եսայիա 9.6)։
Հատկանշական է, որ այս ամենն ասվում է Քրիստոսի ծննդյան համատեքստում։ Նա Աստված է, Հավիտենականության Հայրը, այսինքն հավիտենականությունը բխում է Քրիստոսից, Նա է ամեն ինչի Սկիզբը, Ով մարմնավորվելով դարձավ Մարդ, Բեթլհեմում ծնված Մանուկը։
«Փառք Աստծո բարձունքում, և երկրի վրա՝ խաղաղություն և մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.14)։
Սիրելի քրիստոնյա, իմ աղոթքն է առ Աստված ու մաղթանքն առ այն, որ Քրիստոսը այս տարվա ընթացքում ծնվի շատերի սրտում։
Պավել Սարգսյան
tag:adventist.am,2005:Post/13852016-01-08T00:49:11+04:002020-04-22T20:09:28+04:00004. ԵԶԸ ԵՎ ԱՅԳԵՊԱՆԸPavel Sargsyan
Դաշտ եկան Եզը և Այգեպանը։ Գութանին լծված Եզը վարում էր դաշտը։ Նա դանդաղ առաջ էր շարժում ոտքերը, քաշելը հեշտ չէր,այց Եզնընտելացել էր ենթարկվելուն։ Նա գիտեր, որ, եթե կանգնի, Տերը ցավացնելու աստիճան կխփի մտրակով և դեռ խոտ էլ քիչ կտա։ Այգեպանը բահով փորում էր քարքարոտ փոքրիկ հողամասը խաղողի այգու համար։ Եզը առավոտյան լսում էր Տիրոջ խոսակցությունն Այգեպանի հետ։ Տերն առաջարկեց Այգեպանին խաղողի այգու համար հողամասը վարել Եզով։ Այգեպանը պատասխանեց, որ այդ քարքարոտ հողն անգամ Եզան ուժից վեր է, միայն մարդը կարող է հաղթել դրան։
Այդ խոսակցությունը Եզան մեջ առաջացրեց մեծ հետաքրքրություն։ Գիշերը նա երկար մտածում էր, իսկ ի՞նչն է ստիպում Այգեպանին՝ կատարելու այդպիսի ծանր աշխատանք։ Եվ ահա նրանք միաժամանակ եկան դաշտ, և Եզը տեսավ, որ Այգեպանը փորում է քարքարոտ հողը։ Փորում է և երգում։ Հիացմունքից Եզը քիչ էր մնում կանգ առներ ակոսում, բայց հիշեց մտրակի մասին... Այգեպանի վրայից քրտինքն առվակի նման հոսում է, իսկ նա երգում է ու երգում, և նրա աչքերն ուրախ են, երջանիկ։
- Այգեպա՛ն, քեզ համար ծա՞նր է,- հարցրեց Եզը՝ հավասարվելով Այգեպանին։
- Օ՜յ, այնքա՜ն ծանր է... – պատասխանեց Այգեպանը։
- Բայց էլ ինչո՞ւ ես երգում, և աչքերդ էլ երջանիկ են։
- Որովհետև ես այս քարքարոտ հողն արդեն տեսնում եմ փորված։ Նրանում տեսնում եմ ծաղկող խաղողի այգին։ Տեսնում եմ ուրախությունը։
- Իսկ ինչպե՞ս ես դու այդ բոլորը տեսնում, - հարցրեց զարմացած Եզը։ - Չէ՞ որ դա չկա։
- Եթե մարդ տեսներ միայն այն, ինչ արդեն կա, նա չէր լինի մարդ։
- Սովորեցրո՛ւ ինձ, Այգեպա՛ն, տեսնել այն, ինչ չկա։
- Լա՛վ,- պատասխանեց Այգեպանը,- հիմա ես քեզ կազատեմ լծից...
- Բայց առանց լծի և մտրակի ես չեմ կարողանա վարել դաշտը,- աղաչեց Եզը։
Այգեպանը միայն տարածեց ձեռքերը և մտածեց՝ նա, ում ստիպում են աշխատել լուծը և մտրակը, չի կարող տեսնել ապագան։ Նա չասաց այդ բառերը, որովհետև, միևնույնն է, Եզը ոչինչ չէր կարող հասկանալ։
Սիրելի քրիստոնյա, ինչպե՞ս է զարգացած ապագան տեսնելու քո ունակությունը։ Հիսուսի խոսքերը կարող են օգնել այս հարցում. «Ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ», «Հիմիկուց ասում եմ ձեզ՝ լինելուց առաջ, որ երբոր լինի՝ հավատաք թե ես եմ» (Հովհաննես 8.32, 13.19)։
Նյութը տրամադրեց Ազնիվ Սարգսյանը