4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

020. ԲԱՐԵԿԵՑԻԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Մի անգամ լրագրողը եկավ հողագործից հարցնելու, թե արդյոք նա կարող է կիսվել իր եգիպտացորենի գաղտնիքով, որը արդեն մի քանի տարի է, ինչ բոլոր մրցույթներում առաջին տեղն է գրավում։ Հողագործը պատասխանեց և ասաց, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ սերմնացանի համար ամենալավ եգիպտացորենի հասկերով նա կիսվում էր իր հարևանների հետ։

– Բայց ինչո՞ւ բաժանել լավագույն հասկերը հարևաններին, եթե նրանք նույնպես մասնակցում են բոլոր մրցույթներին և ձեր համար նրանք համարվում են մրցակիցներ։

– Տեսեք, – ժպիտով սկսեց ֆերմերը, – քամին իմ դաշտերից ծաղկափոշին տեղափոխում է դեպի հարևանների դաշտերը, և հակառակը։ Եթե հարևաններիս մոտ տեսակը ավելի վատը լինի, քան իմը, ապա շուտով իմ տունկը նույնպես կկորցնի իր որակը։ Եթե ես լավ երգիպտացորեն եմ տնկում, պետք է հոգ տանեմ նաև իմ հարևանների համար և օգնեմ նրանց տնկելու նույնը։ Իսկ թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես կխնամի իր տունկը, դա արդեն ուրիշ հարց է։

Այսպես է պատահում նաև մեր կյանքում։ Նա, ով ցանկանում է լինել հաջողակ և երջանիկ, պետք է հոգ տանի շրջապատողների համար և օգնի նրանց հասնել իրենց նպատակին։ Ով ցանկանում է բարեկեցիկ ապրել, պետք է նպաստի մյուսների բարեկեցությանը։ Չէ որ, երբ քեզ շրջապատողները լավ են ապրում, դու ինքդ լավ ես լինում։ Մենք` մարդիկս, կախված ենք միմյանցից այս մեծ աշխարհում։

Պատրաստեց` Հերմինե Բեժանյանը

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները