2. Պավել Սարգսյան

005. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ.
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ



Ընտրեք ժամանակը

Այն գրանցեք օրվա ձեր օրակարգում և ա
յն դիտարկեք որպես Աստծո հետ հանդիպման ժամանակ։ Ձեռք բերեք Աստծո խոսքն ուսումնասիրելու ամենօրյա սովորություն, խնդրեք աստվածային առաջնորդության մասին։

Ընտրեք վայրը

Աստվածաշունչն ուսումնասիրելու վայրը պետք է լինի այնպիսին, որպեսզի դուք այնտեղ մեկուսի լինեք ր ոչինչ ձեզ չշեղի։ Ամեն անգամ նույն տեղում ուսումնասիրեք Սուրբ Գիրքը։

Ընտրեք ծրագիրը

Ընտրեք, թե ինչ եք կոնկրետ ուսումնասիրելու և ինչ մեթոդով եք դա անելու։ Որոշակի ծրագրի առկայությունը ձեզ կօգնի հետաքրքրությունը չկորցնել և կենտրոնացած մնալ։ Միևնույն ժամանակ Սուրբ Հոգու համար բաց եղեք, եթե կարիք լինի ուսումնասիրության ծրագիրը փոխելու։


Ընտրեք Աստվածաշունչը

Իհարկե, դուք ունեք ձեր Աստվածաշունչը, սակայն կարող եք նաև նորը գնել, եթե ծրագրում եք առանձնացնել և ընդգծել համարները։ Աստվածաշնչերի որոշ հրատարակություններում կան նշումներ կողքի սյունակներում և համարների զուգահետ տեղեր։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ենթադրում է նաև այլ լրացուցիչ նյութերի օգտագործումը նույնպես, չնայած պետք է հիմնականում կենտրոնացած լինել աստվածաշնչյան հենց հատվածի վրա։

Ընտրեք ուսումնասիրության միջոցները

Ձեզ գրելու նոթատետր է անհրաժեշտ նշումներ կատարելու, նոր մտքերը գրառելու և հայտնագործությունների համակարգման համար։ Երբ դուք Աստծո խոսքին արձագանքում եք գրավոր կերպով, Սուրբ Հոգին բյուրեղացնում է ձեր մտքերը և ձեզ տանում է տեքտի ավելի լավ ըմբռնմանը։ Ուսումնասիրության լրացուցիչ միջոցներն իրնեց մեջ ներառում են համաբարբառը, աստվածաշնչյան բառարանները, մեկնությունները և ուսումնական ձեռնարկները։ Շատ ռեսուրսներ հասանելի են համացանցում, սակայն դրանք օգտագործեք խելամտորեն, որպեսզի ժամանակը ծախսվի ուսումնասիրության և աղոթքի վրա, քան համացանցի։

Սկսեք այսօր

Տիեզերքի Արքան անհամբերությամբ սպասում է ձեզ հետ հանդիպմանը։



ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Աստծո խոսքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կարևոր սկզբունքների վրա.

Աստվածաշունչը մեկնում է ինքն իրեն

Մինչ այլ աղբյուրների դիմելը, ուսումնասիրեք ամբողջ Աստվածաշունչը դժվարին հատվածները հասկանալու համար։ Ուշադրություն դարձրեք Եսայիա մարգարեի հետևյալ խոսքերին. «Որ հրաման հրամանի վրա՝ հրաման հրամանի վրա, խրատ խրատի վրա՝ խրատ խրատի վրա։ Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» (Եսայիա 28.10)։

«Ուսումնասիրողի առաջնային խնդիրն է. թույլ տալ, որ հենց Ինքը Հեղինակը ասի այն, ինչ ցանկանում է, փոխանակ Նրան վերագրելու այն, ինչը, մեզ թվում է, որ Նա պետք է ասի» (Ջոն Կալվին)։

«Աստվածաշունչը բացատրում է ինքն իրեն։ Դրա համար մի համարը պետք է համեմատել մեկ այլ համարի հետ։ Ձեր աշակերտներին սովորեցրեք, որ նրանք տեսնեն Աստվածաշնչի ամբողջականությունը, նրա փոխկապակցվածությունը» (Է. Ուայթ, Կրթություն, 190)։


Միշտ պետք է հաշվի առնել համատեքստը։ Մեկ համարը չի կարող հիմք ծառայել որևէ դավանության կամ ուսմունքի համար

Գործ առաքելոց 10.9-16 համարներում նկարագրված է, որ Պետրոսը տեսիլքում տեսավ կտավի պես անոթ անմաքուր կենդանիներով լեցուն, և Աստված ասաց, որ նա մորթի և ուտի դրանք։ Շատերն օգտագործում են այս հատվածը, պնդելով, որ հիմա մեզ թույլատրված է ուտել անմաքուր կերակուրը։ Բայց, երբ ուսումնասիրում եք համատեքստը (Գործք 10.28, ինչպես նաև 11 գլուխը), ապա կհասկանաք, որ այս հատվածը ընդհանրապես անմաքուր կենդանիների հետ չի կապվում, այլ հեթանոսներին քարոզելու։ Բացի այդ, աստվածաշնչյան այլ հատվածներ լույս են սփռում մաքուր և անմաքուր կերակուրի հարցին։ Ուսումնասիրեք ամբողջ Աստվածաշունչը պատմական, մշակութային և աշխարհագրական համատեքստում։ Աստվածաշունչը երբեք ինքն իրեն չի հակասում։

«Մի հատվածը բանալի կհանդիսանա, որը կբացի մյուս հատվածները, և այդպիսով լույս կսփռվի Աստվածաշնչի թաքնված իմաստի վրա։ Միևնույն թեմային վերաբերող տարբեր տեքստերը համեմատելիս, դրանք տարբեր տեսանկյուններից քննարկելով, մենք կյուրացնենք Աստծո Խոսքի իսկական իմաստը» (Է. Ուայթ, Քրիստոնեական կրթություն, 85)։

Ավելի լավ է խորությամբ ուսումնասիրել մեկ կամ երկու կարճ հատված, քան առանց որոշակի նպատակի կարդալ բազում գլուխներ։

Ընդհանուր ընթերցումը Աստվածաշնչի ուսումնասիրության կարևոր մասն է կազմում, բայց շատ համարներ խորը և մանրակրկիտ ուսումնասիրություն են պահանջում մինչև նրանց իմաստը պարզ է դառնում։ Նախ, կարդացեք ամբողջ հատվածը, որ պարունակում է ձեր կողմից ընտրված համարը, առանց մանրամասների մեջ մտնելու։ Հետո ավելի մտածված կարդացեք հենց համարը։ Ուշադրություն դարձրեք բանալի բառերի վրա և նայեք դրանց նշանակությունը աստվածաշնչյան բառարանում։ Օգտվեք համաբարբառից այդ համարը այլ համարների հետ համեմատելու համար։ Դուք կարող եք նաև կարդալ տարբեր մեկնաբանություններ։ Աղոթեք ձեր կյանքում ձեր կարդացածը կիրառելու համար։

«Մեկ համարի ամենօրյա ուսումնասիրությունը հաճախ շատ օգտակար է լինում։ Կարդացեք մեկ համար և ձեր ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա, թե ինչ է Աստված դրել այդ համարի մեջ հատկապես մեր համար և հետո ավելի մանրակրկիտ ուսումնասիրեք այդ միտքը, մինչև որ այն ձեր սեփականը դառնա։ Մեկ հատվածի ուսումնասիրությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա իմաստը պարզ չի դարձել, ավելի արժեքավոր է, քան շատ գլուխների ուսումնասիրությունը առանց որոշակի նպատակի, որ խոր գիտելիքներ չի տալիս» (Է. Ուայթ, Կրթություն, 189)։

Մի շտապեք։ Մի կարդացեք և մի ուսումնասիրեք Աստվածաշունչը շտապելով։

Մենք Աստվածաշունչը չենք կարդում ամենօրյա ինչ-որ պարտականություն կատարելու համար։ Մենք Խոսքի ուսումնասիրությունն անցկացնում ենք այն բանի համար, որպեսզի ճանաչենք Աստծուն, Նրա սերը և վերափոխվենք Նրա նմանությամբ։

«Շատերը նույնիսկ նվիրման ժամանակ չեն ստանում օրհնություններ Աստծո հետ շփումից։ Նրանք շատ են շտապում։ Արագ քայլելով նրանք Քրիստոսի սիրո ներկայության միջից դուրս են գալիս, հնարավոր է, մի պահ ուշանալով սուրբ տարածքում, բայց ոչ` խորհուրդ ստանալու համար։ Նրանք ժամանակ չունեն երկար մնալու աստվածային Ուսուցչի հետ։ Բեռի ծանրության տակ նրանք վերադառնում են իրենց գործերին։ Այս մարդիկ չեն կարող մեծ հաջողության հասնել, քանի դեռ չեն իմացել, թե ինչում է ուժի գաղտնիքը։ Դրա համար նրանք պետք է ժամանակ գտնեն մտածելու, աղոթելու, սպասելու ֆիզիկական, մտավոր և հոգևոր ուժերի վերականգման համար... Ոչ թե մեկ րոպեական թեթև հանգիստը Նրա ներկայությամբ, այլ Քրիստոսի հետ անընդհատ հաղորդակցությունն է մեզ պետք» (Է. Ուայթ, Կրթություն, 260, 261)։

Աստվածաշունչն ուսումնասիրելիս երբեք մի արհամարհեք առողջ դատողությունը։

Երբեմն մենք հակված ենք Աստվածաշնչյան հատվածներին լղոզած բացատրություններ տալ։ Սակայն ուշադրություն դարձրեք այս նախազգուշացման վրա. «Աստվածաշնչյան խոսքերը պետք է հասկանալ այնպես, ինչպես  նրանք գրված են, իհարկե, բացառությամբ խորհրդանիշներն ու այլաբանությունները» (Է. Ուայթ, Մեծ պայքար, 599)։

«Մի գողացիր» պատվիրանը կարդալով, մենք այն հասկանում ենք բառացի. մենք չպետք է յուրացնենք այն, ինչը մեզ չի պատկանում։ Բայց ինչպե՞ս հասկանալ այսպիսի համարները. «Ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո արքայությունը մտնի» (Մատթեոս 19.24)։  Այս համարը պնդում է, որ հարուստ մարդու համար շատ և շատ դժվար է երկինք մտնելը, ոչ թե այն պատճառով, որ Աստված նրանց մերժում է, այլ` քանի որ նրանք գայթակղություն ունեն Հիսուսին ապավինելու փոխարեն իրենց հարստության վրա հույս դնելու։ Աստվածաշնչի այլ համարներ բացատրում են այս համարը։ Մենք չպետք է արհամարհենք առողջ դատողությունը, երբ կարդում ենք Աստվածաշունչը։


Ուսումնասիրեք բաց մտքով և սրտով։

Քրիստոսի օրերի մարդիկ կարծում էին, որ գիտեն բոլոր պատվիրանները, բայց Հիսուսը նրանց ցույց տվեց, որ բարկությունը եղբոր նկատմամբ հավասարազոր է սպանությանը։ Աստվածաշնչում մենք կարող ենք գտնել ավելի խորը միտք, քան այն, որ գտնվում է մակերեսին։ Խնդրեք Սուրբ Հոգուն, որպեսզի նա մեզ խրատի։


«Թող լսի իմաստունը և ավելացնի ուսումը, և բանիմացը վարժություն ստանա» (Առակաց 1.5)։

«Երբ Աստծո զավակներն աճում են շնորհի մեջ, նրանք Նրա Խոսքի ավելի հստակ ճանաչողություն ձեռք կբերեն։ Նրանք կճանաչեն նոր լույսը և գեղեցկությունը սուրբ ճշմարտությունների մեջ։ Այդպես եղել է եկեղեցական պատմության ընթացքում բոլոր դարերում, և այդպես կշարունակվի մինչև ամենավերջը» (Է. Ուայթ, Ավետարանի ծառայողներ, 297)։ 

Ուրիշներին պատմեք այն մասին, ինչը դուք իմացել եք և մի վախեցեք նրանց հարցերից։

Որևէ առարկա լավագույնս ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ուրիշներին այն դասավանդել։ Երբ մենք կիսվում ենք Աստվածաշնչի լույսով, ապա մեր ունկնդիրներն աճում են Քրիստոսին ճանաչելու մեջ։ Բացի դրանից, որ նույնպես քիչ կարևոր չի, ավելանում են նաև մեր գիտելիքներն ու հավատը։

«Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք։ Եվ միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի» (Ա Պետրոս 3.15)։ 

«Մենք Աստծուց պետք է օրհնություններ խնդրենք, որ կարողանանք հաղորդել ուրիշներին։ Ստանալու ընդունակությունը պահպանվում է միայն տալով։ Մենք չենք կարող շարունակ ստանալ երկնային գանձը, եթե այն չփոխանցենք նրանց, ովքեր շրջապատում են մեզ» (Է. Ուայթ, Քրիստոսի առակները, 143)։



ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հին չինական ասացվածքն ասում է. «Մարդուն ձուկ տուր և դու նրան կկերակրես մեկ օր։ Սովորեցրու մարդուն ձուկ բռնել և դու կկերակրես նրան ամբողջ կյանքի ընթացքում»։ Եկեք քննարկենք Աստվածաշունչն ուսումնասիրելու մի քանի մեթոդներ, որոնք օգնում են Աստծո օվկիանոսում «ձկնորսությամբ» զբաղվել։ Սա ամենևին էլ լրիվ ցուցակը չէ, այլ միայն մի քանի խորհուրդներ, որոնց միջոցով կարելի է սկսել։

Կիրառական մեթոդ

Աստվածաշունչը պետք է կարդալ որպես Աստծո և Նրա ժողովրդի մասին պատում։ Փորելով մեկնաբանությունների և տեղեկատուների հատորները, մի կողմ մի թողեք հենց Գիրքը։ Բոլոր լրացուցիչ նյութերն, իհարկե, կարևոր են, բայց չարժե արհամարհել հենց պատումը։

Կիրառական մեթոդը, թերևս, Աստվածաշնչի ուսումնասիրության ամենից տարածված մեթոդն է։ Օգտագործելով այն, մենք բացում ենք Աստվածաշունչը հարցով. «Ի՞նչ է ցանկանում ինձ այսօր ասել Աստված իր Խոսքի միջոցով»։ Ոմանք հետևում են Աստվածաշնչի ընթերցման ժամանակագրական ծրագրին, մյուսները պարզապես կարդում են, մինչև որ գտնեն այն, ինչը իրենց է ուղղված։ Անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք մենք տրամադրում Աստվածաշնչի ուսումնասիրությանը, լինի դա հինգ րոպե, թե հինգ ժամ, մենք երբեք առանց օրհնության չենք մնա։  

Բայց եթե մենք ցանկանում ենք Աստծուն մոտ լինել, ապա չպետք է բավարարվենք ոսկի բնակտորի պատահական գտածոյով, որը գտնվում է Խոսքի մակերեսին մոտ։ Ոսկու հանքագործի պես մենք պետք է գանձեր փնտրենք, որոնք թաքնված են խորքում։ Ուշադրություն դարձրեք այս խոսքերին. «Քննեցեք թանկագին Աստվածաշունչը ծարավ սրտերով։ Հետազոտեք Աստծո խոսքը, ինչպես հանքափորն է հետազոտում երկիրը, որպեսզի ոսկու երակներ գտնի։ Երբեք մի թողեք ուսումնասիրությունը, մինչև չպարզեք ձեր հարարեբությունն առ Աստված և Նրա կամքը ձեր նկատմամբ» (Է. Ուայթ, Քրիստոսի առակները, 111)։

Մենք ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի ընթերցման ժամանակը վերածել ինչ-որ նշանակալի բանի մեզ համար։ Նախ Աստվածաշնչի ընթեցման ծրագիրը ընտրեք կամ կազմեք, որպեսզի ամեն օր ճշգրիտ իմանաք, թե ինչ պետք է կարդալ։ Դուք կարող եք ձեր առջև խնդիր դնել կարդալ Աստվածաշունչը ամբողջ տարվա ընթացքում, Աստվածաշնչի որոշակի գիրքը մի քանի անգամ կարդալ, կամ էլ Հին կամ Նոր կտակարանի որոշ մասեր կարդալ։ Կարելի է նաև միանալ Աստվածաշնչի ամենօրյա մեկ գլխի ընթերցմանը (www.revivalandreformation.org)։ Ընթերցման ընթացքում ձեզ մոտ կարող են հարցեր առաջանալ, որոնք ձեզ կդրդեն կիրառել ստորև ներկայացվող ուսումնասիրության մեթոդներից մեկը։

Վերջապես, ուշադրություն դարձրեք նրան, ինչ կարդում եք, նշումներ կատարեք նոթատետրում, աղոթեք կարդացածի հիման վրա և խորհեք նրա նշանակության մասին ձեզ համար։ Ժամանակ գտեք Աստծո ձայնը լսելու համար, մշտապես հիշելով այն մասին, որ Աստծո խոսքի վրա ծախսած ձեր ժամանակը «Անսահմանի մոտ ընդունելություն է» (Է. Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, էջ 93)։ 








Շարունակելի...
 
Ամեն օր նոր նյութ է ավելացվում։

004. ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ԾԱՐԱՎԸ

Մենք հրավիրում ենք ձեզ բացել զարմանահրաշ գիրքը` Աստվածաշունչը։ Այն գրվել է հենց Իր`Աստծո ներշնչանքով Սուրբ Հոգու մասնակցությամբ (Բ Տիմոթեոս 3.16, Բ Պետրոս 1.21)։ Դարերի ընթացքում սատանան շարունակաբար փորձել է ոչնչացնել Աստծո Խոսքը, բայց Աստվածաշունչը շարունակել է ապրել և շարունակում է փոխել այն մարդկանց կյանքը,  ովքեր բացում են նրա էջերը։

Աստվածաշունչը ոչ միայն փրկության և հավերժական կյանքի ուղիղ ճանապարհն է ցույց տալիս, այլև մեզ ծանոթացնում է հենց Իր` Փրկչի և Կենսատուի հետ: «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված և Նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։

Էլեն Ուայթն ասում է. «Կենդանի Աստծո խոսքը ոչ միայն գրված է, այլև` հնչել է։ Աստվածաշունչը Աստծո ձայնն է, որ մեզ հետ այնքան պարզ է խոսում, որ կարծես մենք այն լսում ենք սեփական ականջներով։ Եթե մենք դա հասկանայինք, ապա ինչպիսի երկյուղածութամբ կբացեինք Աստծո խոսքը և ինչպիսի ջանասիրությամբ կուսումնասիրեինք նրա խրատները։ Աստծո խոսքի ընթերցումը և մտորումը նրա շուրջ կընկալվեր որպես Անսահմանի մոտ ընդունելություն (Է. Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, էջ 393)։

Շատ քրիստոնյաներ հիանում են Աստծո խոսքով, բայց իրականում այն չեն կարդում և չեն ուսումնասիրում կանոնավոր կերպով։ Մոռացված Աստվածաշնչերը փոշոտվում են գրքերի դարակներում, դա այն ժամանակ, երբ աշխարհը ծարավ է Բարի լուրը լսելու, որը պարունակվում է կենդանի Խոսքի մեջ։ Բոլոր նրանց, ովքեր ծարավ են նոր կյանքի, Հիսուսն առաջարկում է. «Ինձ մոտ եկողը չի սովի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի» (Հովհաննես 6.35)։ Աստված ցանկանում է բավարարել մեև հոգևոր ծարավը, մեզ վրա Իր առատ օրհնությունները թափի։ Միացեք մեզ Նրա խոսքի ամենօրյա ուսումնասիրության մեջ։ 

ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԱՆՁԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵՔ

Մատթեոս 13.44-ում պատմվում է մի մարդու մասին, ով դաշտում թաքնված գանձ է գտնում։ Ցանկանալով տիրել այդ գանձին, նա վաճառում է այն ամենը, ինչ ուներ, և գնում է այդ դաշտը։ «Դաշտը, որտեղ թաքնված է գանձը, խորհրդանշում է Աստծո Խոսքը։ Այն բանի նմանությամբ, ինչպես երկրային գանձը գտնվեց դաշտում, այդպես էլ ջանասեր ուսումնասիրության շնորհիվ երկնային գանձը գտնվում է Աստվածաշնչի մեջ» (Ռևյու ընդ Հերալդ, 3 հունիսի, 1900 թ., էջ A, պարագրաֆ 4)։

Մեզ կոչ է արված փնտրել թանկարժեք գանձը, որ թաքցված է Աստծո սուրբ խոսքի մեջ։ Իր խոսքի միջոցով սուրբ Աստված չլուծված հարցերի պատասխաններն է տալիս և հուսահատվածների սրտերին հույս է ներշնչում։ Ահա Նրա խոստումներից մի քանիսը.

«Մի վախենա, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով» (Եսայիա 41.10)։

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13)։

«Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմով և փրկում է նրանց» (Սաղմոս 34.7)։

«Բայց Տիրոջն ապավինողները 
կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայիա 40.31)։

«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9)։

«Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտութիւնն Իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում» (Փիլիպեցիս 4.19)։

«Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները» (Սաղմոս 103.12)։

Այս ձեռնարկի մեջ հետագայում էլ դուք կգտնեք Աստծո նաև այլ խոստումներ։ Կարդացեք դրանք և աղոթեք, նրանց ապավինելով, որպեսզի ձեր հավատը Նրա ուժի և բարության նկատմամբ ամրապնդվի։

Ի՞ՆՉ Է ԱՍՈԻՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ

Աստվածաշնչյան հեղինակները նկարագրում են Աստծո Խոսքը որպես լույս, ուղեցույց և ամենայն իմաստնության աղբյուր։

«Եվ որ մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսում է» (Բ Տիմոթեոս 3.15)։ 

«Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3.16

«Նա էլ պատասխան տվեց և ասաց. Գրված է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4.4)։

«Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան թե նրանք՝ որ Թեսաղոնիկեումն էին։ Որ խոսքը բոլոր հոժարությամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թե այս այսպե՞ս է» (Գործք առաքելոց 17.11)։

«Նրա համար ինչ որ գրվեց՝ մեր սովորելու համար գրվեց, որ համբերությամբ և գրքերի
մխիթարությամբ հույսն ունենանք» (Հռոմեացիս 15.4)։

«Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ։» (Սաղմոս 119.18)։

«Ավելի իմաստուն եղա, քան թե իմ ամեն վարժապետները, որովհետև  քո վկայություններն են իմ մտածմունքը» (Սաղմոս 119.99)։

«Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ ավելի է իմ բերանին» (Սաղմոս 119.103)։

«Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար, և լույս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105)։

 

ՆՐԱ ԽՈՍՔՈՎ ՎԵՐԱԾՆՎԱԾ

Վերածնունդն ու Աստվածաշունչը միշտ ձեռք ձեռքի տված են գնում։ Այդպես էր Պենտեկոստեի օրը և Բարենորոգության դարաշրջանում և ադվենտիստական մեծ շարժման ժամանակ։ Այդպես էլ կլինի այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին կհեղվի վերջին անձրևի տեսքով։

«Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար» (Սաղմոս 19.7-9)։

«Աստծո խոսքի ուսումնասիրության վերածննդի պահանջը զգացվում է ամբողջ աշխարհում։ Անհրաժեշտ է ուշադրությունն ուղղել ոչ թե մարդկային պնդումներին, այլ Աստծո խոսքին։ Եթե դա իրականանա, ապա մեծագույն աշխատանք կկատարվի» (Է. Ուայթ, Ավետարանչություն, 456)։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ

Հետագա էջերում դուք կգտնեք ոգեշնչում և գործնական միջոցներ, որոնք կօգնեն Աստվածաշունչն ավելի կենդանի դարձնելու։ Կարդացեք այս գրքույկը միայն Աստվածաշնչի հետ։ Ժամանակ տրամադրեք ներկայացված յուրաքանչյուր մեջբերմանը։ Աղոթեք սաղմոսերգուի խոսքերով. «Ես շատ խոնարհվեցի, Տեր, ապրեցրու ինձ քո խոսքի պես» (Սաղմոս 119.107)։

«Սակայն Տերը Իր սեփական հրաշալի ուժով պահպանեց իր սուրբ Գիրքը իր ներկա տեսքով որպես ձեռնարկ ամբողջ մարդկության համար, որ ցույց է տալիս երկնքի ճանապարհը» (Է. Ուայթ, Ընտիր լուրեր, հ. 1, էջ 15)։



                       (Է. Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, 90)։

«Ոչ մի ուրիշ գիրք, ոչ մի ուրիշ ուսմունք համեմատելի չէ այդ գրքի հետ։ Ներկայացված սկզբունքները ամենազոր են, դրա Հեղինակի զորության և բնույթի պես։ Այն ունակ է ամենաբարձր կրթությունը տալ, ինչպիսին երբևէ հնարավոր է մարդը ստանալ» (Է. Ուայթ, Մեր վերին կոչումը, 35)։

«Մենք պետք է օրեցօր ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը` կշռադատելով յուրաքանչյուր միտք և համեմատելով տեքստերը։ Աստվածային օգնությամբ մենք պետք է մեր անձնական կարծիքը կազմենք, քանզի յուրաքանչյուրն անձամբ պետք է պատասխան տա Աստծո առաջ» (Է. Ուայթ, Մեծ պայքար, 598)։

ՍՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սուրբ գիրքը մեզ բազմիցս կոչ է անում ուսումնասիրության, որպեսզի մենք կարողանանք լինել «մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարենք» (Բ Տիրոմեթոս 2.15)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը միայն մտավոր գործընթաց չի։ Չմոռանանք, որ նույնիսկ սատանան էլ է Աստվածաշնչի լավ ուսումնասիրող։ Բացի մտավոր հասկացողությունից և «ուղիղ մատակարարելուց» մենք կարիք ունենք նաև սրտի վերափոխության։ Իսկ դա հնարավոր է միայն Սուրբ Հոգու զորության շնորհիվ։ 

 

 


Շարունակելի...

 
Ամեն օր նոր պարբերություն է ավելացվում։

 

003. ՎԵՐԱԾՆՎԱԾ` ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ

«ՎԵՐԱԾՆՎԱԾ` ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ» գրքույկը տպագրվել է անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով ի նպաստ «Հավատացեք Նրա մարգարեներին» նախագծին։ Սույն գրքույկը բովանդակում է մեջբերումներ Աստվածաշնչից և մարգարեական Հոգու ստեղծագործություններից, ինչպես նաև Սուրբ Գիրքն ուսումնասիրելու մեթոդներ, մոտեցումներ, գործնական խորհուրդներ և այլն։

Այս գրքույկը կթարգմանվի և պարբերություն առ պարբերություն կներկայացվի այս բլոգում։ Դա նշանակում է, որ կատարելով մեկ գրառումը, մյուս օրը այդ գրառման վրա կավելացվի հաջորդ պարբերությունը և այդպես շարունակ, մինչև որ ավարտվի տվյալ գլուխը և դրանից հետո այդ գրառման մեջ այլևս ոչինչ չի ավելացվի։ Մշտապես երկու գրառումներ զուգահեռ կներկայացվեն. մեկը նվիրված կլինի մեջբերումներին, մյուսը` մեթոդներին։ Ավարտելով այս գրքույկի թարգմանությունը, այն կներկայացվի առանձին գրքույկի տեսքով արդեն հաջորդական տեսքով։

Ամենօրյա գրառումները բանավոր կներկայացվեն «Սերտենք Աստվածաշունրը միասին» ծրագրի ամենօրյա ուղիղ եթերի հանդիպումների ժամանակ համապատասխան վերլուծությամբ։

Ստորև ներկայացնում եմ գրքույկի հակիրճ բովանդակությունը, որպեսզի պատկերացում կազմվի գրքույկի մասին։

  • Աստծո խոսքի ծարավը
  • Աստծո խոսքի ուսումնասիրությունը
  • Աստծո խոսքի պահպանության տակ
  • Աղոթք Աստծո խոսքի հիման վրա
  • Աստծո խոսքը հիշելը
  • Սովորում ենք Աստծո խոսքի համաձայն ապրել
  • Սպասվող վերածնունդը
  • Կարդում ենք Աստծո խոսքը միասին
  • Ռեսուրսներ վերածննդի և Աստվածաշնչի ուսումնասիրության համար
Պավել Սարգսյան

002. «Կյանք» կայք

Սիրելի այցելու

Համոզված եմ, որ արդեն այցելել ես «Համաշխարհային» բլոգը և նկատել, որ այնտեղ տեղադրվող գրառումները հիմնականում «Աննա» մեթոդի ուսումնասիրությանն են համապատասխանում, ուստի ես որոշեցի իմ ուսումնասիրությունները ներկայացնել «Բարձր արդյունավետ քրիստոնյաները յոթ հմտությունները Աստվածաշնչում» տարբերակով։  Այդ ուսումնասիրությունների արդյունքները տեղադրվում են իմ անձնական «Կյանք» կայքում, որի հղումն էլ սիրով տալիս եմ ստորև.

 
 «Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները Աստվածաշնչում»

Սիրով, 

Պավել Սարգսյան


001. Սերտենք Աստվածաշունչը միասին

Սիրելի բարեկամներ:

Ինձ շատ է դուր գալիս համաշխարհային մեր եկեղեցու 
«
Հավատացեք Նրա մարգարեներին» նախաձեռնությունը
քանի որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ահռելի 
նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում։ 
ՅՕԱ եկեղեցին մշտապես դրան ուշադրություն է դարձրել
բայց վերջին ժամանակներում նկատելի է 
նահանջ այդ մոտեցումից։ 

Եկեք ամեն դեպքում վերադառնանք լավագույն 
ավանդույթներինԱղոթքինԱստվածաշնչի 
ուսումնասիրությանըաշակերտությանը 
և ավետարանչությանը։

Նախաձեռնության համաձայն մենք պետք է ամեն օր մեկ գլուխ 
կարդանք։ Իսկ ես առաջարկում եմորպեսզի մենք լրջորեն 
ուսումնասիրենք համապատասխան գլուխըև այդ խորհրդին 
հետևելով կարելի է երեք տարվա ընթացքում ուսումնասիրել 
Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։

Ուստի նախաձեռնությունը մեր դեպքում կանվանենք 
«Սերտենք Աստվածաշունչը միասին» (հակիրճ՝ ՍԱՄ)։

Սակայն պարզ էոր ոմանք 2015 թվականի հուլիսի 12-ին 
չեն սկսել կամ էլ արդեն չեն հետևում այս նախաձեռնությանը
ուստիև ետ են մնացել ուսումնասիրության մեջ։

Առաջարկում եմ միասին ուսումնասիրել Աստվածաշունչը 
շարունակելով համաշխարհային եկեղեցուն համաքայլ ընթանալ։ 
Հոկտեմբերի 11-իցօրական 2 գլուխ կարդալու դեպքում
կարող ենք մի քանի ամսից հասնել համաշխարհային
եկեղեցու գրաֆիկին։ 

Համացանց եկեղեցու անդամներս և այցելուներս ուսումնասիրենք 
համապատասխան օրվա գլուխը և կիսվենք համացանց եկեղեցու 
կայքի էջերում։ 

Առաջարկում եմ ուսումնասիրության հետևյալ կարգը.

1.
Ինքնուրույն ուսումնասիրում ենք տվյալ օրվա նախատեսված գլուխը (սկզբի համար` գլուխները)։ Դրա համար այս կայքում «ուսուցում» էջում նախատեսված են նյութեր. Աստվածաշնչի տեքստըձայնագրությունը, այլ թարգմանությունների հղումները, երկու բլոգ (տե՛ս վերևում), մեկնություններ և այլ նյութեր։

2.
Ամեն օր` երեկոյան հանդիպում ենք վեբինարի ծառայության ուսումնասիրության սենյակում և ուղիղ եթերում ընթերցում, քննարկում և մեկնաբանում այդ օրվա համար նախատեսված գլուխը։

3.
Աստվածաշնչի ուսումնասիրությունից բացի կընթերցենք նաև Մարգարեկան Հոգու գրքերը։

4.
Ուղիղ եթերի տեսաձայնագրությունը և մյուս նյութերը կտեղադրվեն adventist.am կայքում։ 

Ակնկալում եմ Ձեր եռանդուն մասնակցությունը բլոգներում մեկնություններ գրելու և ուղիղ եթերում քննարկումներին մասնակցելու տեսքով։

«...
Ամեն օր Գրքերը քննում էին» (Գործք առաքելոց 17.11). հետևենք բերիացիների օրինակին։

    

Պավել Սարգսյան,

Համացանց եկեղեցու հովիվ