ԸՆԹԱՑԻԿ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱԳԻՐՔԸ

pdf, html, epub
 ֆորմատներով կարող եք ներբեռնել այստեղից 


ՇԴ ՎԵԲԻՆԱՐՆԵՐ
 
Վեբինար 1    Վեբ 2     Վեբ 3     Վեբ 4     Վեբ 5     Վեբ 6     Վեբ 7     
ՆԱԽՈՐԴ ԴԱՍԵՐԸ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Քանի որ ՇԴ դասերի հարցերը ընթացքում ավելացվում են, այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք ամսաթվերին, որպեսզի դասերը չխառնեք։ 
Շաբաթօրյա դպրոցի դասի հարցերի քննարկումը կատարվում է ուրբաթ երեկոյան` ուղիղ եթերում Սերտենք Աստվածաշունչը միասին ծրագրի (սկիզբը՝ 21։00) ավարտից հետո։ ՇԴ դասի քննարկման ժամի փոփոխությունների հետ կապված տե՛ս Հայտարարություններ բաժինը։

               19 մայիսի, 2018

ԴԱՍ ­7      ՄԱՏԹԵՈՍ­ 24-ՐԴ­ԵՎ­ 25-ՐԴ­ ԳԼՈՒԽՆԵՐ 

Հի­շել­ու­ հա­մա­րը.  Մատ­թեոս­ 24.24

1. Ի՞նչ ­համ­ա­պար­փակ­ պատգամ ­ տվեց ­ Հիս­ուսն ­Իր հետեւորդներին ­վերջին ­օրեր­ի մաս­ին: Մատ­թեոս­ 24.1-25

2. Վերջին օրերում փրկությունը ստանալու համար ինչպիսի՞ հատկանիշ պետք է ունենա քրիստոնյան։ Մատ­թեոս­ 24.9-13

3. Ինչպե՞ս հասկանալ «ավերածի պղծություն» արտահայտությունը կապված վերջին ժամանակի հետ։ Մատ­թեոս­ 24.15

4. Ի՞նչ­ է­ Հի­սուսն­ այս­տեղ­ ա­սում,­ ո­րը­ կօգ­նի­ մեզ ­հաս­կա­նալ, ­թե ­ինչպես պատ­րաստ լի­նել­Նրա ­վե­րա­դար­ձին: Մատ­թեոս ­25.1-13

5. ­­Ի՞նչ­ դեր­ ու­նի­ մեր­ տա­ղանդ­ներն ­օգ­տա­գոր­ծել­ը­ Քրիս­տո­սի վերադար­ձին­ պատ­րաստվել­ու ­հար­ցում: Մատ­թեոս­ 25.13-30­

6. Ինչպե՞ս է Քրիստոսի վերադարձին իմ նախապատրաստության հարցը։

 


             12 մայիսի, 2018

Դաս 6     ՕՐԵՆՔԻ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Հիշելու համարը՝ Դանիել 7.25

1. Փոխվե՞լ է արդյոք այն օրենքը, որ գործում է մարդու մեջ։ Հռոմեացիս 7.15-25

2. Ինչպիսի՞ն էր Պողոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ օրենքի փոփոխության տեսակետից։ Հռոմեացիս 7.1-14

3. Ինչպիսի՞ համարներ են այսօր վկայակոչվում որպես «վկայություն» այն բանի, որ շաբաթը փոխարինվել է կիրակիով։

4. Ինչպիսի՞ն էր Քրիստոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ օրենքի փոփոխության տեսակետից։ Ղուկաս 4.14-16

5. Ինչպե՞ս հաստատվեց օրենքի անփոփոխելիությունը նրա մահվան ժամանակ։ Ղուկաս 23.55-56

6. Փոխեցի՞ն արդյոք առաքյալները շաբաթը։ Գործք 13.14,42-44

7. Ո՞վ է փորձել փոխել օրենքը, այսինքն շաբաթը փոխարինել կիրակիով։ Դանիել 7.25

8. Ես ո՞ր օրենքն եմ պահում. Աստծո կողմից տրվածը, թե՞ փոխվածը։ 

 

5 մայիսի, 2018


Դաս 5  ՔՐԻՍՏՈՍԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱՐԱՆՈՒՄ

Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 2.9,10

1. Ո՞րն էր Քրիստոսի առաջին գործը երկնային սրբարանում ծառայությունը սկսելիս։ Ղուկաս 9.22
 
2. Ի՞նչ է ասվում Եբրայեցիս 7 գլխում Քրիստոսի մասին երկնային սրբարանի համատեքստում։

3. Ի՞նչ ծառայություն է կատարում Քրիստոսը երկնային սրբարանում մեզ համար։ Եբրայեցիս 7.24-27

4. Ի՞նչ հույս է տալիս երկնային սրբարանում Քրիստոսի ծառայությունը։ Եբրայեցիս 6.18-20

5. Ինչպե՞ս են Եբրայեցիս 9.20-23 համարները փաստում այն, որ Քրիստոսը երկնային սրբարանի երկրորդ մասում կատարելու է Քահանայապետի ծառայությունը։

6. Ի՞նչ է ինձ տալիս այն փաստը, որ Քրիստոսն այսօր բարեխոսում է երկնային սրբարանում։




            28 ապրիլի, 2018


 

Դաս 4   ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱՔՆԵՐՈՒՄ

Հիշելու համարը՝ Ա Հովհաննես 4.16

  1. Ի՞նչն է վերջին ժամանկներում փրկության գրավականը։ Հովհաննես 14.9
  1. Ո՞վ իրականացրեց փրկությունը։Փիլիպեցիս 2.5-8
  1. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգին փրկության գործում։ Հովհաննես 16.8-13
  1. Ինչպե՞ս կարող ենք փրկության վստահություն ունենալ։ Հռոմեացիս 10.9-13
  1. Ինչպե՞ս է վերջին ժամանակներում տարածվում փրկության լուրը։ Հայտնություն 14.6,7
  1. Ինչպե՞ս եմ ես վերապրում և կիսվում հավիտենական լուրով։




             21 ապրիլի, 2018

             Դաս 3 ՀԻՍՈՒՍՆ ՈՒ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՐՔԸ

             Հիշելու համարը՝ Հայտնություն 3.21

1. Հայտնություն 12 գլուխը Հայտնություն գրքի ո՞ր մասին է պատկանում. պատմակա՞ն, թե վախճանաբանական։

2. Ներկայացրեք Հիսուսի տարբեր կերպարներ Հայտնություն գրքից։

3. Ինչպե՞ս է ներկայացված Քրիստոսի ծառայությունը սրբարանում Հայտնություն գրքում։

4. Ինչպե՞ս է ներկայացված Հիսուսը Հայտնություն 1.1-8 համարներում։

5. Ինչպե՞ս է ներկայացված Հիսուսը Հայտնություն 1.10-18 համարներում։

6.  Ինչպիսի՞ն են իմ և Հայտնության գրքի Հիսուսի հետ փոխհարաբերությունները։

 

 

             14  ապրիլի, 2018 

             Դաս 2   ԴԱՆԻԵԼՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

             Հիշելու համարը՝ Դանիել 2.47

1. Դանիելի ո՞ր հատկանիշն է շատ անհրաժեշտ լինելու վերջին ժամանակներում ապրող հավատացյալների համար։ Դանիել 1 գլ.

2. Դանիելի կողմից մեկնաբանված երազը ինչքանո՞վ է առնչվում վերջին ժամանակների հետ։ Դանիել 2

3. Ի՞նչ զուգահեռներ կան Դանիել 3-րդ գլխի և վերջին ժամանակների միջև։ Դանիել 3 գլ.

4. Դանիելի միջոցով Նաբուգոդոնոսորի վերջնական դարձի գալը ինչպիսի՞ նախօրինակ կարող է հանդիսանալ վերջին ժամանակների համար։ Դանիել 4 գլ.

5. Ի՞նչ զուգահեռներ կարող ենք գտնել Դանիելի փորձառության և վերջին ժամանակների իրադարձությունների միջև։ Դանիել 6 գլ.

6. Դանիելի անձը ի՞նչ ոգեշնչող դեր ունի իմ կյանքում, որ ապրում եմ վերջին ժամանակներում։

 

               ապրիլի, 2018 

             Դաս
1   
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ 

            Հիշելու համարը.  Հայտնություն 12.17 

1. Ինչպե՞ս է սկսվել տիեզերական հակամարտությունը։ Եզեկիել 28.1,2,11-17

2. 
Ինչպե՞ս է տիեզերական հակամարտությունը տեղափոխվել մեր երկիր։ Ծննդոց 3.1-7

3. 
Ինչպե՞ս է երկնքում սկսված տիեզերական հակամարտությունը շարունակվում երկրի վրա։ Հայտնություն 12.1-17

4.
Ինչպիսի՞ խոստում ունեն տիեզերական հակամարտության մասնակից հավատացյալները։ Մատթեոս 28.20

5. 
Ի՞նչն է լինելու տիեզերական հակամարտության կենտրոնում վերջին ժամանակներում։ Հայտնություն 14.12

6. 
Ինչպիսի՞ն է իմ մասնակցությունը տիեզերական հակամարտությանը։




             31  մարտի, 2018 

             ԴԱՍ 13    ՏՆՏԵՍՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 

             Հիշելու համարը.  Ա Պետրոս 2.12 

  1. Տնտեսվարության ինչպիսի՞ արդյունքներն են, որ շատ են բացակայում վերջին օրերում։ Բ Տիմոթեոս 3.1-9
  2. Իրերի նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի՞ հիմնական արդյունք է տալիս ճիշտ տնտեսվարությունը։ Ա Տիմոթեոս 6.5-8
  3. Իսկ Աստծո նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի՞ արդյունք է տալիս ճիշտ տնտեսվարությունը։ Առակաց 3.5-7
  4. Ինչպիսի՞ արդյունք է տալիս ճիշտ տնտեսվարությունը մեր ազդեցության տեսակետից։ Մատթեոս 5.16
  5. Ինչպիսի՞ խոսքեր մենք կլսենք Աստծուց վատ կամ լավ տնտեսվարության դեպքում։ Մատթեոս 7.21-23
  6. Ի՞նչ դրական արդյունքների եմ հասել իմ տնտեսվարության արդյունքում։



             24 մարտի, 2018 

             Դաս 12   ՏՆՏԵՍԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

             Հիշելու համարը՝ Սաղմոս 119.9-11

1. Ըստ Մատթեոս 22.37,38 համարների ինչպե՞ս կձևակերպեք տնտեսի ամենակարևոր սովորությունը։

2. Քրիստոսի գալստյան հետ կապված ինչպիսի՞ սովորություն պետք է ձևավորի տնտեսը։ Ղուկաս 12.35-48

3. Ինչպիսի՞ սովորություն պետք է ձևավորենք ժամանակի կառավարման հետ կապված։ Եփեսացիս 5.15-16

4. Ինչպիսի՞ն են ձեր սովորությունները մտքի, մարմնի և հոգու առողջությունը պահպանելու հարցում։

5. Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում տնտեսի սովորությունը՝ ինքնակարգապահությունը։ Ա Կորնթացիս  9.24-27

6. Ի՞նչ սովորություններ ունեմ ես որպես տնտես։




17  մարտի, 2018

Դաս 11  ՊԱՐՏՔ՝ ԱՄՆԵՆՕՐՅԱ ՈՐՈՇՈՒՄ

Հիշելու համարը՝ Հռոմեացիս 13.7,8

1. Ի՞նչ է ասում Աստծո խոսքը պարտքի մասին։ 2 Օրինաց  28.43-45

2. Պարտքը, արագ բավարարելով կարիքը, ի՞նչ վտանգ ունի իր մեջ։ Ա Հովհաննես 2.16

3. Ի՞նչ պետք է անել պարտքերից խուսափելու համար։ Ղուկաս 14.27-30

4. Ինչպե՞ս է պարտք վերցնելու համար երաշխավորության հարցը։ Առակաց 17.18,  22.26

5. Ինչպե՞ս կարող է խնայողությունը օգնել խուսափելու պարտք անելուց։ Առակաց 13.11,  21.5

6. Ինչպիսի՞ն է իմ ֆինանսական դրությունը պարտքի տեսակետից։  




10  մարտի, 2018 

Դաս 10    ՏՆՏԵՍՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 4.7

1. Տնտեսվարության դերն ըմբեռնելու համար ի՞նչ գաղափար պետք է յուրացնել։ Կողոսացիս 1.16-18

2. Ո՞ր վարդապետական գաղափարն է ընկած ամբողջ Աստվածաշնչյան տնտեսվարության հիմքում։ Եբրայեցիս 4.14-16

3. Ինչո՞ւմ է կայանում տնտեսվարության դերը մեր կյանքում ճշմարտության առումով։ Եփեսացիս 4.21-24

4. Ինչո՞ւմ է կայանում 
տնտեսվարության դերը աշխարհին զգուշացնելու հարցում։ Հայտնություն 14.6-12

5. Ինչո՞ւմ է կայանում տնտեսվարության դերը անձնական կյանքում։ Եբրայեցիս 12.14

6. Կատարո՞ւմ է արդյոք տնտեսավորությունը իր դերը իմ կյանքում։





3  մարտի, 2018 

Դաս 9    ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՆԵՐ

Հիշելու համարը՝ Հովհաննես 3.16

1. Ինչպիսի՞ մտածելակերպի դեպքում կարող ենք երախտագիտության ընծաներ բերել։ Մատթեոս 6.19-21

2. Ի՞նչն է դրդում երախտագիտության ընծաներ բերելուն։ Եփեսացիս 2.8-10

3. Ինչի՞ն  ի պատասխան ենք մենք բերում երախտագիտության ընծաներ։ Ա Պետրոս 4.10

4. Ի՞նչ է սովորեցնում Ղուկաս 7.37-47-ի պատմությունը երախտագիտության ընծաներ բերելու դրդապատճառների մասին։

5. Ո՞րը պետք է լինի ճշմարիտ դրդապատճառը երախտագիտության ընծաներ բերելու համար։
Բ Կորնթացիս 8.8-15

6. Ի՞նչ դրդապատճառներ են ինձ ստիպում ընծա տալ։



24  փետրվարի, 2018

Դաս 8   ՏԱՍԱՆՈՐԴԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հիշելու համարը՝  Ա Կորնթացիս  9.13,14

1. Բացատրեք «բոլոր տասանորդը» արտահայտությունը տասանորդի ազդեցության համատեքստում։  Մաղաքիա 3.8-10

2. Ինչպիսի՞ օրհնաբեր ազդեցություն կարող է ունենալ տասանորդը հաշվի առնելով Պետրոսի խորհուրդը։ Ա Պետրոս 3.8,9

3. Ինչպիսի՞ ազդեցություն ունի տասանորդը ավետարանը տարածելու գորրծում։ Ա Կորնթացիս 9.6-14

4. Իր ազդեցությունը պահպանելու համար ո՞ւր պետք է վերադարձվի տասանորդը։ Մաղաքիա 3.10

5. Ի՞նչ ազդեցություն ունի տասանորդի վերադարձի գործը փրկության հարցում։ Հռոմեացիս 4.1-5

6. Ի՞նչ ազդեցություն է գործում տասանորդը իմ կյանքում։



  17  փետրվարի, 2018 

Դաս 7          ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Հիշելու համարը՝ Ղուկաս 8.15

1.  Ի՞նչ է նշանակում անկեղծ լինել Աստծո հետ տասանորդի հարցում։ Մաղաքիա 3.8-10

2.  Ինչպե՞ս դրսևորվեց Աբրահամի անկեղծությունը Աստծո հետ փոխհարաբերություններում։ Ծննդոց 22.1-22

3. Աստծո հետ անկեղծ զրույցի ընթացքում հավատի ինչպիսի՞ հայտարարություն կատարեց Հակոբը։ Ծննդոց 28.14-22

4. Աբրահամի օրինակի վրա բացատրեք, թե ինչ կապ կա Աստծո հետ անկեղծ լինելու և տասանորդը վերադարձնելու միջև։ Եբրայեցիս 7.2-10

5. Նեեմիա 13 գլխում նկարագրված Աստծո հետ անկեղծ վերածննդի և բարեփոխության արդյունքում ինչպիսի՞ն էր Իսրայել ժողովրդի արձագանքը տասանորդի հարցում։ Նեեմիա 13.12

6. Ինչպե՞ս է Աստծո հետ անկեղծության և տասանորդի հարցը իմ կյանքում։

 


    10  փետրվարի, 2018 

Դաս ՏՆՏԵՍԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

 

Հիշելու համարը՝   Ա Կորնթացիս 4.1,2

 

1. Ինչպե՞ս է տնտեսի առաջին տարբերակիչ հատկանիշը՝ հավատարմությունը ներկայացված Եբրայեցիս 11.8-12, 17-19համարներում։

2. Ինչպե՞ս պետք է դրսևորվի տնտեսի տնտեսի նվիրվածության հատկանիշը։ Մատթեոս 6.24

3. Մաքուր խիղճ ունենալու հատկանիշը ինչքանո՞վ է կարևոր տնտեսի համար։ Եբրայեցիս 9.14

4. Ըստ Ձեզ, ինչո՞ւ է հնազանդությունը տարբերակիչ և անհրաժեշտ հատկանիշ տնտեսի համար։

5. Ինչո՞ւ պետք է տնտեսը վստայության աչժանի լինելու հատկանիշը ունենա։ Ղուկաս 16.10-12

6. Ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներով օժտված տնտես եմ ես։



                    3  փետրվարի, 2018 

Դաս 5     ՏՆՏԵՍՆԵՐ ԵԴԵՄԻՑ ՀԵՏՈ

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 2.4

1. Ըստ ձեզ, ի՞նչ իմաստով է օգտագործվում "տնտես" բառը Եդեմից հետո մինչև օրս ընկած ժամանակաշրջանի համար։

2. Ինչո՞ւմ էր կայանում պալատական վերակացու Սեբնայի խնդիրը տնտեսի պարտականությունները կատարելու տեսակետից։ Եսայիա 22.15-18

3. Ինչպիսի՞ պատասխանատվություն ունի տնտեսը ըստ Քրիստոսի ներկայացման։ Ղուկաս 12.35-48

4. Ի՞նչ է հանձնված տնտեսների իրավասությանը։ Ա Կորնթացիս 4.1,2

5. Ի՞նչ է մեզ տրվում Աստծո տնտեսները լինելու համար։ Եփեսացիս 6.13-17

6. Ի՞նչը կարող է նպաստել տնտեսի պատասխանատվությունը ավելի լուրջ պատկերացնելուն։ Բ Կորնթացիս 5.10

7. Ինչպիսի՞ տնտես եմ ես։





               27 հունվարի, 2018

 

Դաս 4     ԵԼՔ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ

Հիշելու համարը՝ Առակաց 11. 4, 28

1. Աշխարհի ճանապարհներից ի՞նչ ելք է առաջարկում Պողոսը։ Փիլիպեցիս 4.8

2. Ինչպե՞ս Աստծո խոսքի ուսումնասիրությունը կարող է նպաստել աշխարհի չանապարհներից ելքին։ Հովհաննես 5.39

3. Ի՞նչ դեր ունի հավատքով աղոթքը աշխարհի ճանապարհներից դուրս գալու համար։ Եբրայեցիս 11.1-6

4. Ո՞ր տեսակի իմաստությունն է մեզ անհրաժեշտ աշխարհի ճանապարհներից հեռու մնալու համար։ Ա Կորնթացիս 3.19

5. Ի՞նչ զորություն է անհրաժեշտ աշխարհի գայթակղություններին դիմակայելու համար։ Եզեկիել 36.26,27

6. Ինչպիսի՞ ճանապաւհներում եմ ես գտնվում։




 20 հունվարի, 2018

Դաս 3      ԱՍՏՎԱ՞Ծ, ԹԵ՞ ՄԱՄՈՆԱՆ

 

Հիշելու համար՝ Փիլիպեցիս 2.9-11

 

1. Ի՞նչ առնչություն ունի մամոնան Աստծո հետ։ Հովհաննես 1.1-3

2. Ինչպե՞ս կարող է մամոնան մեզ հեռացնել Աստծուց։ Մատթեոս 19.16-22

3. Մամոնայի ինչպիսի՞ դրսևորումից ազատեց մեզ Աստված Քրիստոսի միջոցով։ Եբրայեցիս 2.14,15

4. Ինչպե՞ս է Աստված տարբերվում մամոնայից։ Սաղմոս 86.8

5. Ինչպե՞ս է Աստծուն և մամոնային միաժամանակ ծառայելու հնարավորությունը։ Մատթեոս 6.24

6. Ո՞մ եմ ես ծառայում․ Աստծո՞ւն․ թե՞ մամոնային։



        13 հունվարի, 2018

        Դաս 2  ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԵՍ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՄ

        Հիշելու համարը՝  Մատթեոս 13.22

1. Ի՞նչ են ասում Բ Կորնթացիս 8.1-7 համարները "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսի հետ կապված։ 

2. Ինչպե՞ս է Քրիստոսը անվանում "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսը։ Մատթեոս 13.3-7,22

3. Ինչպե՞ս են ներկայացված "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" գովազդային քայլերը Ծննդոց 3.1-6 համարներում։

4. Ի՞նչը ստիպեց Հուդային, որ հետևի "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսին։ Մատթեոս 26.14-16

5. Բնավորության ո՞ր հատկանիշը կարող է օգնել "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսը հաղթահարել։ Գաղատացիս 5.22-25

6. Ի՞նչ քայլեր է մատնանշում Պետրոսը "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսի ազդեցությունից խուսափելու համար։ Բ Պետրոս 1․5-9

7. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսի նկատմամբ։



           6 հունվարի, 2018

        Դաս 1  ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 12.2

1. Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նյութապաշտությունը։ Ա Հովհաննես 2.16,17

2. Ինչպիսի՞ ընտրություն պետք է կատարենք նյութապաշտության վնասակար ազդեցությունից խուսափելու համար։ Ղուկաս 14.26-33

3. Ի՞նչ օրինակով Քրիստոսը զգուշացրեց նյութապաշտության կործանարար ազդեցությունից։ Ղուկաս 12.15-21

4. Ինչպե՞ս է նյութապաշտությունը խաբուսիկ ազդեցություն գործում։ Մատթեոս 6.22-24

5. Նյութապաշտության ազդեցությունից խուսափելու համար ի՞նչ ճանապարհ է առաջարկում Պողոս առաքյալը։ Հռոմեացիս 12.2,3

6. Ինչպե՞ս է բնութագրում Պողոսը նյութապաշտության ազդեցությունը։ Ա Տիմոթեոս 6.10

7. Ո՞րն է նյութապաշտության կործանարար ազդեցությունից խուսափելու միջոցը։ Գաղատացիս 2.20

8. Ինչպիսի՞ ազդեցություն է գործում ինձ վրա նյութապաշտությունը։

 

 


             30 դեկտեմբերի, 2017

             Դաս 13  ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔ

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 14-16

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 14.10

1. Ո՞րն է քրիստոնեական կյանքի կարևոր սկզբունքներից մեկը։ Հռոմեացիս 14.1-9

2. Ինչպե՞ս է ազդում մեր քրիստոնեական կյանքը մյուսների վրա։ Հռոմեացիս 14.10-14

3. Ի՞նչ դեր է կատարում կերակուրը քրիստոնեական կյանքում։ Հռոմեացիս 14.15-23

4. Ինչպե՞ս է բնութագրվում քրիստոնեական կյանքը Հռոմեացիս 15 գլխում։ Նշեք մի քանի բնութագիր։

5. Քրիստոնեական կյանքի ո՞ր կողմին է անդրադառնում Պողոսը  Հռոմեացիս 16 գլխում։

6. Համապատասխանո՞ւմ է արդյոք իմ քրիստոնեական կյանքը Պողոսի նշած չափանիշներին։


           23 դեկտեմբերի, 2017

Դաս 12  ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՉԱՐԸ ԲԱՐՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 12 + 13

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 12.2

1. Բարու օգնությամբ չարը հաղթահարելու համար ինչպիսի՞ նախապայման է անհրաժեշտ։ Հռոմեացիս 12.1-2


2. Ինչպիսի՞ մտածելակերպ է անհրաժեշտ բարու օգնությամբ չարը հաղթահարելու համար։ Հռոմեացիս 12.3-21

3. Բարու օգնությամբ չարը հաղթահարելու համար ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը պետության նկատմամբ։ Հռոմեացիս 13.1-7

4. Ո՞ր սկզբունքով պետք է առաջնորդվել, եթե ցանկանում ենք բարու օգնությամբ չարը հաղթահարել։ Հռոմեացիս 13.8-10

5. Ե՞րբ վերջնականապես Բարու օգնությամբ չարը կհաղթահարվի։ Հռոմեացիս 13.11-14

6. Ինչպե՞ս է ինձ մոտ դրված բարու օգնությամբ չարը հաղթահարելու հարցը։

                 16 դեկտեմբերի, 2017

             Դաս 11    ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 10 + 11

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 11.1

1. Երբեմնի ընտրյալ Իսրայելը ո՞ր նպատակին չկարողացավ հասնել։ Հռոմեացիս 10.1-4

2. Պահպանե՞ց արդյոք Իսրայելը իր ընտրված լինելու կարգավիճակը։ Հռոմեացիս 11.1-10

3. Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել կամ կորցնել ընտրված լինելու կարգավիճակը։ Հռոմեացիս 11.11-24

4. Ովքե՞ր են լինելու վերջնական ընտրյալները։ Հռոմեացիս 11.25-27

5. Ո՞րն է Աստծո նպատակը ընտրյալների նկատմամբ։ Հռոմեացիս 11.28-36

6. Գտնվո՞ւմ եմ արդյոք ընտրյալների շարքում։



              9 դեկտեմբերի, 2017

             Դաս 10    ԽՈՍՏՄԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 9

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 9.18

1. Ովքե՞ր են խոստման զավակները։ Հռոմեացիս 9.1-12

2. Ինչպե՞ս են ընտրվում խոստման զավակները։ Հռոմեացիս 9.13-16

3. Ի՞նչ սկզբունքով է Աստված կատարում խոստման զավակների ընտրությունը։ Հռոմեացիս 9.17-2

4. Ինչպիսի՞ հիմնավորումներ է բերում Պողոսը խոստման զավակների ընտրության կապակցությամբ։ Հռոմեացիս 9.25-29

5. Ի՞նչ է անհրաժեշտ խոստման զավակ լինելու համար։ Հռոմեացիս 9.30-33

6. Ինչպե՞ս եմ ինձ դրսևորում որպես խոստման զավակ։


                 2 դեկտեմբերի, 2017

Դաս 9        ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 8.1-17

Հիշելու համարը՝  Հռոմեացիս 8.1

1.  Ո՞ր դեպքում է մեղավորը մեղքի դատապարտությունից ազատ լինում։ Հռոմեացիս 8.1

2.  Ինչպե՞ս է մարդը ազատվում դատապարտությունից։ Հռոմեացիս 8.2-5

3.  Ինչպիսի՞ն է դատապարտության տակ գտնվողի կարգավիճակը։ Հռոմեացիս 8.6-8

4.  Ինչպե՞ս է Սուրբ Հոգին իրականացնում դատապարտությունից ազատագրումը։ Հռոմեացիս 8.9-11

5.  Ինչո՞ւմ է կայանում Սուրբ Հոգու դերը մեզ դատապարտությունից ազատելու հարցում։ Հռոմեացիս 8.12-17

6.  Ազա՞տ եմ արդյոք մեղքի դատապարտությունից։

 

         25 նոյեմբերի, 2017


     Դաս 8   Ո՞Վ Է ՀՌՈՄԵԱՑԻՍ 7-Ի ՄԱՐԴԸ

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 7

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 7.6

1.  Ո՞վ է Հռոմեացիս 7-ի մարդը օրենքի տեսակետից։ Հռոմեացիս 7.1-6


2.  Ինչպիսի՞ն է օրենքը Հռոմեացիս 7-ի մարդու նկատմամբ։ Հռոմեացիս 7.7-12

3.  Ինչպիսի՞ն է դառնում Հռոմեացիս 7-ի մարդը օրենքը խախտելու դեպքում։ Հռոմեացիս 7.13-17

4.  Ինչպե՞ս է նկարագրվում Հռոմեացիս 7-ի մարդու պայքարը։ Հռոմեացիս 7.18-23

5.  Ի՞նչ եզրակացության է գալիս Հռոմեացիս 7-ի մարդը։ Հռոմեացիս 7.24-25

6.  Ո՞վ է Հռոմեացիս 7-ի մարդը։ Տվեք ամփոփիչ նկարագրությունը։

7.  Նմա՞ն եմ արդյոք Հռոմեացիս 7-ի մարդուն։ 

            18 նոյեմբերի,  2017

     Դաս 7   ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՄԵՂՔԸ

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 6

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 6.14

1.  Ի՞նչ իրադարձությամբ է սկսվում մեղքի հաղթահարումը։ Հռոմեացիս 6.1-6

2.  Ինչպիսի՞ խորհրդանիշներ է օգտագործում Պողոսը, որպեսզի ցույց տա մեղքի հաղթահարման անհրաժեշտությունը։ Հռոմեացիս 6.7-13

3.  Ինչպե՞ս հասկանալ Հռոմեացիս 6.14 համարը մեղքի հաղթահարման համատեքստում։

4.  Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում մեղքի հաղթահարման գործընթացը օգտագործելով հնազանդության և  ծառա լինելու գաղափարները։ Հռոմեացիս 6.15-22

5.  Ինչի՞ կարող ենք հասնել մեղքի հաղթահարման արդյունքում։ Հռոմեացիս 6.23

6. Ինչպե՞ս է ընթանում ինձ մոտ մեղքի հաղթահարման գործընթացը։

 

      11 նոյեմբերի,  2017        


     Դաս 6       ԱԴԱՄՆ ՈՒ ՀԻՍՈՒՍԸ

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 5

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 5.1-2

1.  Ի՞նչ առնչություն ունի Հռոմեացիս 5.1-5 հատվածը Ադամի և Հիսուսի հետ։

2.  Ինչպիսի՞ն է Ադամի և Հիսուսի դերը մեր փրկության հարցում։ Հռոմեացիս 5.6-11

3.  Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադամը մարդկանց փրկության հարցում։ Հռոմեացիս 5.12-14

4.  Ինչպե՞ս Հիսուսը ապահովեց մարդու փրկությունը։ Հռոմեացիս 5.15-19

5.  Ադամի, թե՞ Հիսուսի ազդեցության տակ են գտնվում մարդիկ։ Հռոմեացիս 5.20-21

6.  Ի՞նչ դեր ունեն Ադամն ու Հիսուսը իմ փրկության հարցում։
         

        4 նոյեմբերի,  2017
        

     Դաս 5               ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՎԱՏԸ

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 3.20,31, 4.1-17

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 3.31


1.  Ինչպե՞ս է Աբրահամի հավատը ցույց տալիս, որ նույնիսկ Հին Կտակարանում փրկությունը հավատով էր և ոչ թե օրենքի գործերով: Հռոմեացիս 4.1-5

2.  Ինչպե՞ս Դավիթը, Աբրահամի հավատի պես հավատ դրսևորելով հասավ արդարացման երանությանը։ Հռոմեացիս 4.6-8

3.  Ի՞նչ դեր ունի Աբրահամի հավատը հեթանոսների արդարացման գործում։ Հռոմեացիս 4.9-12

4.  Ինչպիսի՞ առնչություն կար օրենքի և Աբրահամի հավատով արդարացման միջև։  Հռոմեացիս 4.13-17

5.  Ինչպիսի՞ն էր Աբրահամի հավատի առնչությունը  Աստծո օրենքի հետ։ Հռոմեացիս 3.20,31

6.  Ինչպիսի՞ դեր ունի Աբրահամի հավատը Աստծո առաջին իմ արդարացման գործում։


         28 հոկտեմբերի,  2017

        Դաս 4  ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՀԱՎԱՏՈՎ

        Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 3․19-28
        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 3.28


1. Ո՞րն է օրենքի դերը հավատով արդարացման գործում։ Հռոմեացիս 3.19-20

2. Էլ ինչպիսի՞ անվանում է տալիս Պողոսը հավատով արդարացմանը։ Հռոմեացիս 3.21-22

3. Ինչպե՞ս է մեղավոր մարդը հավատով արդարանում։ Հռոմեացիս 3.23-24

4. Ի՞նչ դեր ունի Քրիստոսի զոհը հավատով արդարացման գործում։ Հռոմեացիս 3.25-26

5. Ինչպիսի՞ առնչություն կա օրենքի և հավատով արդարացման միջև։ Հռոմեացիս 3.27-28

6. Արդարացվա՞ծ եմ արդյոք հավատով։

        21 հոկտեմբերի,  2017

        Դաս 3  ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

        Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 1-3 գլ․

        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 3.23


1. Նկարագրեք այն երեք բառերը, որոնք մեծ դեր ունեն մարդկային վիճակում գտնվող հավատացողին փրկելու համար։ Հռոմեացիս 1.16,17

2. Ինչպիսի՞ն է մարդկային վիճակը։ Հռոմեացիս 3.9-23

3. Վերլուծելով Հռոմեացիս 1.22-32 համարները, պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ն էր մարդկային վիճակը Պողոսի օրերում՝ առաջին դարում և մեր օրերում՝ 21-րդ դարում։

4. Ինչպիսի՞ն էր մարդկային վիճակը հեթանոսների և հրեաների մոտ։ Հռոմեացիս 2.1-3, 17-24

5. Ի՞նչ ելք է առաջարկում Պողոսը մարդկային անկում ապրած վիճակից դուրս գալու համար։ Հռոմեացիս 2.4-10

6. Ինչպիսի՞ն է իմ մարդկային վիճակը։



         14 հոկտեմբերի,  2017

        Դաս 2  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

        Հիշելու համարը՝  Հովհաննես 1.17

1. Ի՞նչն էր Հռոմում առկա հակամարտության հիմք հանդիսացել։ Եբրայեցիս 8.6

2. Թվարկեք հակամարտության կիզակետում հայտնված հրեական հինգ օրենքները ըստ Ղևտացոց գրքի։

3. Ո՞ր խնդիրն էր հակամարտություն առաջացրել։ Գործք առաքելոց 15.1

4. Ինչպե՞ս այս հակամարտությունը իր լուծումը ստացավ։ Գործք առաքելոց 15.2-11

5. Ինչո՞ւմ էր հակամարտության լուծման էությունը կայանում։  Գործք առաքելոց 15.12-21

6. Ինչպե՞ս եկեղեցուն ներկայացվեցին հակամարտության հետ կապված որոշումները։ Գործք առաքելոց 15.22-29

7. Մինչ Հռոմում հակամարտության առաջացումը, որտե՞ղ էր այն արդեն առաջացել։ Գաղատացիս 1.1-12

8. Ի՞նչ խրատական դաս վերցրեցի ինձ համար։


        7 հոկտեմբերի,  2017

        Դաս 1  ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ ՀՌՈՄՈՒՄ

        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 1.8


1. Մինչև Պողոս առաքյալի Հռոմ գնալը ի՞նչ է նա ձեռնարկում։ Հռոմեացիս 16.1,2

2. Ինչպիսի՞ ցանկություն ուներ Պողոս առաքյալը Հռոմ այցելելու կապակցությամբ։ Հռոմեացիս 15.20-27

3. Ինչպիսի՞ գործունեություն էր ծավալում Պողոս առաքյալը հետագայում՝ Հռոմում գտնված ժամանակ։ Գործք առաքելոց 28.16-32

4. Ինչպե՞ս է Պողոս առաքյալը դիմում Հռոմի եկեղեցուն։ Հռոմեացիս 1.7

5. Ինչո՞վ էր հայտնի Հռոմի եկեղեցին։ Հռոմեացիս 1.8

6. Հռոմի եկեղեցու ինչպիսի՞ բնութագիր է տալիս Պողոս առաքյալը։ Հռոմեացիս 15.14

7. Անձնապես ի՞նչ դաս քաղեցի այս դասից։
                        

               30  սեպտեմբերի,  2017

        Դաս 14  ՊԱՐԾԵՆԱԼ ԽԱՉՈՎ

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 6.11-18

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 6.14


1. Կարո՞ղ ենք Գաղատացիս 6.11-ի գրվածը պարծենալ համարել։

2. Ինչո՞վ էին պարծենում Պողոսի հակառակորդները։ Գաղատացիս 6.12-13

3. Ինչո՞վ էր պարծենում Պողոսը։ Գաղատացիս 6.14

4. Ինչո՞ւ է պետք միայն խաչով պարծենալ։ Գաղատացիս 6.15

5. Ի՞նչ մաղթանքներ է գրում Պողոսը խաչով պարծեցողներին։ Գաղատացիս 6.16,18

6. Խաչով պարծենալու ինչպիսի՞ նշաններ ուներ Պողոսը։ Գաղատացիս 6.17

7. Ինչպե՞ս եմ ես խաչով պարծենում։


                        23  սեպրեմբերի,  2017

 

        Դաս 13  ԱՎԵՏԱՐԱՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 6.1-10

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 6.10


1. Ավետարանի եկեղեցում գործնական կիրառության ինչպիսի՞ կոչ է անում Պողոսը։ Գաղատացիս 6.1

2. Ինչպե՞ս ավետարանը լավագույն ձևով կարող է դրսևորվել եկեղեցում։ Գաղատացիս 6.2

3. Ինչպիսի՞ պարտականություն է դնում Ավետարանը եկեղեցու անդամի վրա։ Գաղատացիս 6.3-5

4. Ինչպիսի՞ վերաբերմունք է պահանջում ավետարանը եկեղեցու ուսուցիչների նկատմամբ։ Գաղատացիս 6.6

5. Բնության ո՞րն օրենքն է, որ գործում է ավետարանի և եկեղեցու կապակցությամբ։ Գաղատացիս 6.7-8

6. Ինչի՞ է դրդում ավետարանը եկեղեցու յուրաքանչյուր անդամի։ Գաղատացիս 6.9-10

7. Ինչքանո՞վ է ավետարանը ուղղորդում իմ եկեղեցական կյանքը։


                                   16  սեպտեմբերի, 2017

       Դաս 12  ԱՊՐԵԼ ՀՈԳՈՎ

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 5.16-26

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 5.16


1. Ի՞նչ գաղափար է արտահայտում հիշելու համարը Հոգով ապրելու հետ կապված։ Գաղատացիս 5.16

2․ Ի՞նչն է խանգարում Հոգով ապրելուն։ Գաղատացիս 5.17-18

3. Որո՞նք են Հոգով չապրելու հետևանքները։ Գաղատացիս 5.19-21

4. Ո՞րն է Հոգով ապրելու արդյունքը։ Գաղատացիս 5.22-23

5. Ինչպիսի՞ն է Հոգով ապրողների կյանքը։ Գաղատացիս 5.24-26

6. Հոգով ապրելու, թե՞ մարնով ապրելու գործերն են դրսևորվում իմ կյանքում։



                                 9
  սեպտեմբերի, 2017

      Դաս 11  ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 5.1-15

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 5.13

 
1.  Ինչպե՞ս պետք է վերաբերվել Քրիստոսով ազատությանը։  Գաղատացիս 5.1

2.  Ի՞նչը կարող էր վնասել Քրիստոսում ազատությանը։  Գաղատացիս 5.2-3

3.  Ի՞նչն է ճշմարիտ ազատություն տալիս Քրիստոսում։  Գաղատացիս 5.4-6

4.  Հնարավո՞ր է կորցնել ազատությունը Քրիստոսում։  Գաղատացիս 5.7-8

5.  Ինչիսի՞ն է Պողոսի վերաբերմունքը Քրիստոսում ազատության հակառակորդների նկատմամբ։ Գաղատացիս 5.9-12

6.  Ինչո՞ւմ է դրսևորվում ազատությունը Քրիստոսում։ Գաղատացիս 5.13-15

7.  Ո՞ւնեմ արդյոք ազատությունը Քրիստոսում։

 

                                2  սեպտեմբերի, 2017

Դաս 10  ԵՐԿՈՒ ՈՒԽՏ

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 4.21-31

Հիշելու համարը՝  Գաղատացիս 4.26

 
1.  Ի՞նչ օրինակ է բերում Պողոսը երկու ուխտերը ներկայացնելու համար։ Գաղատացիս 4.21-23

2.  Որո՞նք են այդ ուխտերը։։ Գաղատացիս 4.24-26

3.  Ինչպե՞ս են միմյանցից տարբերվում երկու ուխտերի օրհնությունները։։ Գաղատացիս 4.27-28

4.  Ինչպիսի՞ն են մարմնավոր  և հոգևոր ուխտերի  ներկայացուցիչների փոխհարաբերությունները։ Գաղատացիս 4.29

5.  Ո՞ր ուխտի ժառանգակիցները մենք պետք է լիենք։ Գաղատացիս 4.30-31

6.  Ինչպե՞ս է ուխտի մեջ իմ հավատարմության հարցը։


                                26  օգոստոսի, 2017

Դաս 9  ՊՈՂՈՍԻ ՀՈՎՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 4.12-20

Հիշելու համարը՝  Գաղատացիս 4.12

1. Ինչպիսի՞ կոչով է սկսվում Պողոսի հովվական հայտարարւթյունը։ Գաղատացիս 4.12

2. Պողոսը որպես գաղատացիների հովիվ ինչպիսի՞ նախկին փորձառության մասին է հիշեցնում։ Գաղատացիս 4.13-15

3. Ինչպիսի՞ն պետք է լինի հովվի՝ իր հոտին ուղղված խոսքը։ Գաղատացիս 4.16

4. Ո՞րն է Պողոսի հովվական կարևոր հորդորը։ Գաղատացիս 4.17-18

5. Ինչպիսի՞ զգացմունքներ է ունենում ճշմարիտ հովիվը հոտի համար։ Գաղատացիս 4.19-20

6. Նմանվո՞ւմ եմ արդյոք Պողոսին նրա հովվական գործունեության տեսակետից։



                             19  օգոստոսի, 2017

Դաս 8   ԾԱՌԱՆԵՐԻՑ ԺԱՌԱՆԳՆԵՐ

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 3.26-4.11

Հիշելու համարը՝  Գաղատացիս 4.7

1. Ծառաներից ժառանգներ դառնալու ի՞նչ ճանապարհ կա։ Գաղատացիս 3.26-29

2. Ե՞րբ է ժառանգը ծառայի կարգավիճակից անցնում ժառանգի կարգավիճակին։։ Գաղատացիս 4.1-3

3. Ի՞նչ է անհրաժեշտ ժառանգի կարգավիճակ ձեռք բերելու համար։ Գաղատացիս 4.4-5

4. Ինչպե՞ս է Աստված վարվում ծառայից ժառանգ դարձած որդիների հետ։ Գաղատացիս 4.6-7

5. Ինչպե՞ս կարող է ժառանգը ետ դառնալ և հայտնվել ծառայի նույն կարգավիճակում։ Գաղատացիս 4.8-11

6. Ո՞վ եմ ես․ ծառա, թե՞ ժառանգ։



                                  12 օգոստոսի, 2017

Դաս 7   ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՎԱՏ

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 3.21-25

Հիշելու համարը՝  Գաղատացիս 3.22

Հիշեցում՝ Հին կտակարանում օրենք (Թորա) բառը թարգմանվում է  “ճանապարհ“։

1. Ինչպիսի՞ ճանապարհ չի հանդիսանում օրենքը։ Գաղատացիս 3.21

2. Ինչպե՞ս է օրենքը ճանապարհ հանդիսանում դեպի հավատը։ Գաղատացիս 3.22

3. Ի՞նչ դեր է կատարում օրենքը մարդուն հավատի ճանապարհի վրա կանգնեցնելու համար։ Գաղատացիս 3.23

4. Ըստ ձեզ, ո՞ր օրենքն է, որ ճանապարհ (դաստիարակ) է հանդիսանում դեպի Քրիստոսի նկատմամբ հավատով արդարացումը։ Գաղատացիս 3.24

5. Ի՞նչ է սպասվում օրենքին, երբ այն կատարում է իր առաքելությունը։ Գաղատացիս 3.25

6. Ընթանո՞ւմ եմ արդյոք դեպի հավատ տանող ճանապարհով։


                                 
                               5 օգոստոսի, 2017

Դաս 6  ԽՈՍՏՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրության համար՝ Գաղատացիս 3.15-20

Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.18

1. Ինչպիսի՞ ուժ ունի կտակը՝ խոստումը։ Գաղատացիս 3.15

2. Ինչո՞ւմ է կայանում Աստծո խոստման առաջնային էությունը։ Գաղատացիս 3.16

3. Ի՞նչն է առաջնային՝ խոստումը, թե՞ օրենքը։ Գաղատացիս 3.17

4. Ի՞նչ եք հասկանում խոստման առաջնայնություն ասելով ըստ Գաղատացիս 3.18 համարի։

5. Ի՞նչ դեր ունի օրենքը խոստման իրականացման հարցում։ Գաղատացիս 3.19

6. Ինչպե՞ս եք հասկանում Գաղատացիս 3.20-ը խոստման առաջնայնության համատեքստում։

7. Ի՞նչ դաս ես քաղեցի այսօրվա դասից։



                                  29 հուլիսի, 2017

Դաս 5     ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՀԱՎԱՏ

Ուսումնասիրության համար՝ Գաղատացիս 3.1-14

Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.13

1. Ո՞ր դեպքում հինկտակարանային հավատը կարող է անմտության վերածվել։ Գաղատացիս 3.1-3

2. Ինչի՞ վրա էր հիմնված հինկտակարային հավատը։ Գաղատացիս 3.4-5

3. Ի՞նչ դեր ուներ Աբրահամի հավատը հինկտակարանային հավատի ձևավորման հարցում։ Գաղատացիս 3.6-9

4. Ի՞նչ դեր ունեին օրենքի գործերը հինկտակարանային հավատի մեջ։ Գաղատացիս 3.10-12

5. Ի՞նչ դեր ունեցավ Քրիստոսը հիմկտակարանային հավատով մարդկանց փրկության հարցում։ Գաղատացիս 3.13-14

6. Ի՞նչ է տալիս մեզ հինկտակարանային հավատը։


                             22 հուլիսի, 2017

Դաս 4    ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏՔՈՎ

Ուսումնասիրության համար՝ Գաղատացիս 2.15-21

Հիշելու համարը՝ Գաղատացիս 2.20

1. Ըստ ձեզ, ի՞նչ կապ կա ազգային պատկանելության և միայն հավատքով արդարացման միջև։ Գաղատացիս 2.15

2. Ի՞նչ դեր ունեն օրենքի գործերը հավատքով արդարացման հարցում։  Գաղատացիս 2.16

3. Ինչպիսի՞ սխալ եզրակացությունների կարելի է գալ միայն հավատքով արդարացման հարցը սխալ հասկանալու դեպքում։ Գաղատացիս 2.17-19

4. Ինչպիսի՞ կյանքով է ապրում միայն հավատքով արդարացված մարդը։  Գաղատացիս 2.20

5. Եթե արդարացումը միայն հավատքից չէ․ ապա ինչպիսի՞ եզրակացության կարելի է գալ։ Գաղատացիս 2.21

6.Ինչպե՞ս եմ հասկանում միայն հավատքով արդարացման հարցը։

7. Ի՞նչ է տալիս ինձ հավատքով արդարացումը։



                                   15 հուլիսի, 2017

Դաս   ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 2.1-14

Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 2.2

1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պողոսը Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-2

2.  Ի՞նչն էր սպառնում Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.3-5

3. Ի՞նչ էր անհրաժեշտ բազմազանության մեջ Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-10

4. Ինչպիսի՞ վարքագիծը կարող է վնասել Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.11-13

5. Ավետարանի միասնության պահպանման մտահոգությունը ինչի՞ դրդեց Պողոսին։ Գաղատացիս 2.14

6. Ինչպե՞ս եմ ես նպաստում Ավետարանի միասնությանը։


                                  8 հուլիսի, 2017


Դաս 2  ՊՈՂՈՍԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Ուսումնասիրության համար` Գաղատացիս 1

Հիշելու համարը` Գաղատացիս 1.10


1. Ինչպե՞ս է Գաղատացիս 1.1-5 համարներում համառոտ ներկայացված Պողոսի հեղինակությունն ու ավետարանը։

2. Ո՞վ է հեղինակություն համարվում ավետարանի ճշմարտացիության հարցում։ Գաղատացիս 1.6-10

3. Ո՞
վ է ավետարանի հեղինակության վերջնական ատյանը։ Գաղատացիս 1.11-12


4. Ինչպիսի՞ն էր Պողոսը մինչև ավետարանի հեղինակությունը ընդունելը։ Գաղատացիս 1.13-14

5. Ավետարանի տարածման գործում ինչպիսի՞ հեղինակություն դարձավ Պողոսը։ Գաղատացիս 1.15-16

6. Ինչպիսի՞ հեղինակություն ուներ Պողոսը ավետարանի տարածման գործում դարձի գալուց հետո։ Գաղատացիս 1.17-24

7. Ինչպիսի՞ն է իմ հեղինակությունը ավետարանի տարածման գործում։



                                    1 հուլիսի, 2017

Դաս 1  ՊՈՂՈՍԸ՝ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԱՌԱՔՅԱԼ

 

Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 11.18

 

1. Ո՞վ էր Պողոսը մինչև հեթանոսների առաքյալ դառնալը։ Գործք առաքելոց  6.9-15, 7.57

2. Ո՞ր շրջադարձային իրադարձությունը նպաստեց Պողոսի հեթանոսների առաքյալ դառնալուն։  Գործք առաքելոց  9.1-9

3. Որտե՞ղ Պողոսը նախապատրաստվեց հեթանոսների առաքյալ դառնալու համար։ Գործք առաքելոց  9.10-25

4. Ո՞ր հեթանոսական քաղաքը դաձավ հեթանոսների առաքյալ Պողոսի ավետարանչական կենտրոններից մեկը։  Գործք առաքելոց  11.19-26

5. Որպես հեթանոսների առաքյալ ինչպիսի՞ հարցեր պետք է լուծեր Պողոսը։ Գործք առաքելոց  15.1-5

6. Ո՞ւմ առաքյալն եմ ես։


                         24 հունիսի, 2017

Դաս 13   ՊԵՏՐՈՍԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ 5 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆՐԸ

      Հիշելու համարը՝ Ա Պետրոս 2.24


1. Ո"րն է Պետրոսի ուղերձների առաջին գլխավոր թեման։ Ա Պետրոս 2.22-25

2. Ինչպե՞ս կձևակերպեիք Պետրոսի ուղերձների հաջորդ գլխավոր թեման։ Ա Պետրոս 4.7-11

3. Ինչպե՞ս է Պետրոսը ներկայացնում Քրիստոսի երկրորդ գալուստի թեման։ Բ Պետրոս 3.1-10

4. Ո՞ր բնագավառներում է Պետրոսը ներկայացնում կարգուկանոնի թեման։ Բ Պետրոս 2.11-21

5. Ինչպիսի՞ փաստարկներ է բերում Պետրոսը Սուրբ Գրքի գլխավորությունը հիմնավորելու համար։  Բ Պետրոս 1.16-21

6. Ո"րն էր ամենակարևոր դասը ինձ համար Պետրոսի առաջին և երկրորդ ուղերձներում։


                                 
17 հունիսի, 2017

                            Դաս 12   ՏԻՐՈՋ ՕՐԸ

      Ուսումնասիրության համար՝ Բ Պետրոս 3.1-18

      Հիշելու համարը՝ Բ Պետրոս 3.11

 

1. Ինչի՞ մասին է հիշեցնում Պետրոսը մինչ կխոսեր Տիրոջ օրվա մասին։ Բ Պետրոս 3.1-2

2. Ինչպիսի՞ն կլինի անհավատների մոտեցումը Տիրոջ օրվա նկատմամբ։ Բ Պետրոս 3.3-7

3. Ինչո՞ւ է ուշանում Տիրոջ օրը։ Բ Պետրոս 3.8-9

4. Ինչպե՞ս կգա Տիրոջ օրը։ Բ Պետրոս 3.10-13

5.Ի՞նչ է պահանջվում մեզանից Տիրոջ օրվա հետ կապված։ Բ Պետրոս 3.10-14

6. Ինչի՞ց է զգուշացնում Պետրոսը Տիրոջ օրվա հետ կապված։ Բ Պետրոս 3.15-16

7. Ի՞նչ մենք պետք է անենք Տիրոջ օրվա նախօրեին։ Բ Պետրոս 3.17-18

8. Պատրա՞ստ եմ արդյոք Տիրոջ օրվան։


                              10 հունիսի, 2017 

                     Դաս 11   ԿԵՂԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

               Ուսումնասիրության համար՝ Բ Պետրոս 2.1-22

               Հիշելու համարը՝ Բ Պետրոս 2.19

 

1.  Ինչպիսի՞ կործանարար հետևանքներ են բերում կեղծ ուսուցիչները։ Բ Պետրոս 2.1-3

2. Ինչպիսի՞ երեք օրինակ է բերում Պետրոսը այն բանի, որ ցանկացած ամբարիշտ իր պատիժը ստանում է։ Բ Պետրոս 2.4-9

3. Ինչպե՞ս է Պետրոսը նկարագրում կեղծ ուսուցիչներին։ Բ Պետրոս 2.10-14

4. Ի՞նչ հարցերում են մոլորվում կեղծ ուսուցիչները։ Բ Պետրոս 2.15-19

5. Ինչի՞ն է հավասարազոր կեղծ ուսուցիչների գործունեությունը։ Բ Պետրոս 2.20-22

6. Կա՞ արդյոք որևէ բան, որ կեղծ ուսուցիչների մոլորության արդյունքն է իմ կյանքում։


                                                  3 հունիսի, 2017



                 Դաս 10   ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԸ

 
                 Ուսումնասիրության համար՝  Բ Պետրոս 1.16-21

 
                 Հիշելու համարը՝  Բ Պետրոս 1.19


1. Սուրբ Գրքի ինչպիսի՞ կարևոր մարգարեության մասին է գրում Պետրոսը։ Ա Պետրոս 1.10-12


2. Մարգարեության և Սուրբ Գրքի ճշմարտացիության ինչպիսի՞ ապացույց ուներ Պետրոսը։ Բ Պետրոս 1.16

3. Մարգարեության և Սուրբ Գրքի ճշմարտացիության ինչպիսի՞ փորձատություն է մատնանշում Պետրոսը։  Բ Պետրոս 1.17-18

4. Ի՞նչ դեր ունեն Սուրբ Գրքի մարգարեությունները։  Բ Պետրոս 1,19

5. Ինչպիսի՞ նկարագիր է տալիս Պետրոսը մարգարեությանը և Սուրբ Գրքին։ Բ Պետրոս 1.19-21

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը մարգարեության և Սուրբ Գրքի նկատմամբ։


                                                        27 մայիսի, 201
7



                 Դաս 9    ՊԱՀՊԱՆԻՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԴ

                        (Будь самим собой, Be who you are)

                 
                 Ուսումնասիրության համար՝  Բ Պետրոս 1.1-15
 
                 Հիշելու համարը՝  Բ Պետրոս 1.5-7


1. Ինչպե՞ս է Պետրոսը ներկայացնում իր ինքնությունը։ Բ Պետրոս 1.1-2

2. Ո՞ր հինգ բառերն են, որ նկարագրում են քրիստոնյայի ինքնությունը (բնավորությունը)։ Բ Պետրոս 1.3-4
 
3. Որո՞նք են քրիստոնյայի ինքնության զարգացման աստիճանները։ Բ Պետրոս 1.5-7

4. Սեփական ինքնությունը պահպանելու և զարգացնելու համար ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ կատարել։ Բ Պետրոս 1.8-11

5. Ինչո՞ւմ է Պետրոսը տեսնում իր առաքելությունը իր ունկնդիրների ինքնությունը պահպանելու հարցում։ Բ Պետրոս 1.12-15

6. Ինչպե՞ս եմ ես պահպանում իմ ինքնությունը։


                                                       20 մայիսի, 201
7

                 Դաս 8  ՀԻՍՈՒՍԸ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՒՄ

                  Հիշելու համարը՝  Ա Պետրոս 2.24


1. Ինչպե՞ս է ներկայացված Հիսուսը Պետրոսի ուղերձներում։ Ա Պետրոս 1.18,19


2. Ի՞նչ ստիպված եղավ կրել Հիսուսը հանուն մեր փրկության։ Ա Պետրոս 2.21-25

3. Ի՞նչ նշանակություն ունեցավ Հիսուսի հարությունը փրկության համար։ Ա Պետրոս 1.3,4, 3.21

4. Որպես ո՞վ էր ընդունում Պետրոսը Հիսուսին։ Մատթեոս 16.16-17

5. Ի՞նչ է ասում Պետրոսի ուղերձի այս համարը Հիսուսի աստվածային ծագման մասին։ Բ Պետրոս 1.1

6. Ո՞վ է ինձ համար Հիսուսը ըստ Պետրոսի ուղերձների։


                                                        1
3 մայիսի, 201
7

            Դաս 7  ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

            Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 5.1-10             

            Հիշելու համարը՝  Ա Պետրոս 5.7

 

  1. Ինչպե՞ս է Պետրոսը անվանում ծառայություն կատարող առաջնորդներին։ Ա Պետրոս 5.1-4
  2. Ինչպե՞ս պետք է ծառայեն առաջնորդները։ Ա Պետրոս 5.2-3
  3. Ինչպիսի՞ հատկանիշ է անհրաժեշտ առաջնորդ ծառայողներին։ Ա Պետրոս 5.5-7
  4. Ի՞նչ հարցում պետք է զգոնություն դրսևորեն առաջնորդությամբ ծառայողները։ Ա Պետրոս 5.8-9
  5. Ի՞նչ աջակցություև է սպասվում առաջնորդությունը որպես ծառայություն իրականացնող մարդկանց։ Ա Պետրոս 5.10
  6. Ինչպե՞ս է «առաջնորդությունը որպես ծառայություն» արտահայտությունը առնչվում ինձ հետ։

 


                                                              6 մայիսի, 201

         Դաս 6  ՉԱՐՉԱՐՎԵԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ

         Հիշելու համարը՝  Ա Պետրոս 2.21

 
     1. Ի՞նչ հույսով պետք է քրիստոնյան առաջնորդվի չարչարվելով Քրիստոսի համար։ Ա Պետրոս 5.10

     2. Չարչարվելով Քրիստոսի համար ինչպիսի՞ վարք պետք է դրսևորի քրիստոնյան։ Ա Պետրոս 3.13-22

     3. Ինչպե՞ս պետք է վերաբերվել Քրիստոսի համար չարչարանքներին։ Ա Պետրոս 4.12-14

     4. Քրիստոսի համար չարչարանքների ինչպիսի՞ բնույթն է ընդունելի։ Ա Պետրոս 4.15-19

     5. Քրիստոսի համար չարչարանքների առկայության դեպքում ի՞նչ պետք է մենք անենք։ Ա Պետրոս 5.8-9

     6. Ինչպե՞ս եմ ինձ դրսևորում չարչարվելով Քրիստոսի համար։ 


                                                              29 ապրիլի, 2017

     Դաս 5  ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ

      Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 3.8-4.11

      Հիշելու համարը՝ Ա Պետրոս 3.12

 

  1. Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնյայի կյանքը Աստծո համար։ Ա Պետրոս 3.8-12
  2. Ինչո՞ւ է կյանքը Աստծո համար նկարագրվում «չար» արմատն ունեցող բառերով։ Ա Պետրոս 3.13-17
  3. Ինչպե՞ս է Քրիստոսը ապահովում Իրեն հավատացողների կյանքն Աստծո համար։ Ա Պետրոս 3.18-22
  4. Ինչպե՞ս է տարբերվում կյանքն Աստծո համար ոչ Աստծո համար կյանքից։ Ա Պետրոս 4.1-6
  5. Ինչպիսի՞ գործնական դրսևորում ունի կյանքը Աստծո համար։ Ա Պետրոս 3.4.7-11
  6. Ինչպիսի՞ն է իմ կյանքն Աստծո համար։
                                                        22 ապրիլի, 2017

     Դաս 4      ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 2.11-3.7

        Հիշելու համարը՝ Ա Պետրոս 4.8

 
1. Ինչպե՞ս է մեր կենսաձևը ազդում սոցիալական հարաբերությունների վրա։ Ա Պետրոս 2.11-12

2. Սոցիալական հարաբերությունների շրջանակում ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը քաղաքացիական իշխանությունների նկատմամբ։ Ա Պետրոս 2.13-17

3. 
Սոցիալական հարաբերությունների շրջանակում ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը աշխատանքային ղեկավարության նկատմամբ։ Ա Պետրոս 2.18-20

4. 
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վարքը անարդար սոցիալական հարաբերությունների դեպքում։ Ա Պետրոս 2.21-25

5. 
Ինչպիսի՞ն պետք է լինեն ընտանեկան սոցիալական հարաբերությունները։ Ա Պետրոս 3.1-2

6. 
Ինչպիսի՞ զարդարանքն է կարևոր ընտանեկան սոցիալական հարաբերություններում։ Ա Պետրոս  3.3-6

7. 
Ինչպիսի՞ն պետք է լինի ամուսինների վերաբերմունքը կանանց նկատմամբ  ընտանեկան սոցիալական հարաբերություններում։ Ա Պետրոս  3.7

8. 
Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ այս շաբաթվա ընթացքում, որպեսզի հետևեմ Պետրոսի նշած սոցիալական հարաբերությունների ճշմարիտ սկզբունքներին։


                                                     15 ապրիլի, 2017


         Դաս 3     ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ

             Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 2.1-10

             Հիշելու համարը՝ Ա Պետրոս 2.9

1. Աստծո խոսքի մեջ հոգևոր սնունդ որոնելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ՝ մի կողմ դնելու այն վատ հատկանիշները, որոնք անհարիր են թագավորական քահանայությանը։ Ա Պետրոս 2.1-2

2. Ի՞նչ պայման կա թագավորական քահանայություն լինելու համար։ Ա Պետրոս 2.3

3. Ինչպե՞ս է կառուցվում թագավորական քահանայությունը։  Ա Պետրոս 2.4-8

4. Ինչո՞ւ է Աստված հիմնել թագավորական քահանայությունը։ Ա Պետրոս 2.9

5. Ո՞վ կարող է թագավորական քահանայության մաս կազմել։ Ա Պետրոս 2.10

6. Արդյո՞ք ես թագավորական քահանայության մաս եմ կազմում։


                                                 8 ապրիլի, 2017

                 Դաս 2    ԱՆԵՂԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

                 Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 1.1-25

                  Հիշելու համարը՝ Ա Պետրոս 1.22

1. Ինչպե՞ս են անվանվում անեղծ ժառանգությունը ստանալու թեկնածուները Պետրոսի ուղերձում։ Ա Պետրոս 1.1,2


2. Ինչպե՞ս կարելի է հասնել անեղծ ժառանգությանը։ Ա Պետրոս 1.3-9

3. 
Ովքե՞ր են առնչվել և հետաքրքրություն դրսևորել անեղծ ժառանգության նկատմամբ։ Ա Պետրոս 1.10-12

4. 
Ի՞նչ է սպասվում նրանցից, ովքեր ձգտում են անեղծ ժառանգությանը։ Ա Պետրոս 3.13-21

5. 
Անեղծ ժառանգությանը ձգտողների սրբության հարցում ի՞նչ դեր ունեն Սուրբ Հոգին և Աստծո խոսքը։ Ա Պետրոս  1.22-25

6. 
Ինչպիսի՞ն է անեղծ ժառանգությանը հասնելու իմ ճանապարհը։


                           2 ապրիլի, 2017

           Դաս 1      ՊԵՏՐՈՍԻ ԱՆՁԸ   
     

            Հիշելու համարը՝ Մատթեոս 14.30-31

 

1. Ինչպիսի՞ կարևոր հանդիպումից հետո Պետրոսը իր անձը նվիրեց Հիսուսին։ Ղուկաս 5.1-11

2. Ի՞նչ դեր ուներ Պետրոսի անձը Քրիստոսի առաքելության մեջ։ Մատթեոս 16.13-17

3. Ո՞ր փորձառությունը ամրապնդեց Պետրոսի հավատը Քրիստոսի նկատմամբ։ Մատթեոս 14.22-33

4. Ո՞ր բացասական փորձառությունը Պետրոսի համար լուրջ դաս հանդիսացավ։ Ղուկաս 22.31-34, 54-62

5. Եկեղեցու ինչպիսի՞ առաջնորդ էր Պետրոսը։ Գաղատացիս 2.9-14

6. Ինչպիսի՞ դասեր քաղեցիք Պետրոսի կյանքից։

 


                                               25 մարտի 2017

               Դաս 12   ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ

               Հիշելու համարը՝ Հռոմեացիս 15.13

 

  1. Ի՞նչ պատասխանատու աշխատանք է կատարում մեզ համար Սուրբ Հոգին։ Հովհաննես 16.8-9
  2. Ինչո՞ւմ է կայանում  «արդարության համար» Սուրբ Հոգու աշխատանքը։ Հովհաննես 16.8-9
  3. Ի՞նչ դեր ունի «դատաստանի համար»  Սուրբ  Հոգու կողմից հանդիմանության աշխատանքը։ Հովհաննես 16,8,11
  4. Ինչպե՞ս ենք մենք Սուրբ Հոգու աշխատանքի շնորհիվ ստանում փրկության վստահությունը։  Հռոմեացիս  8.15-17
  5. Ինչպե՞ս է Սուրբ Հոգու աշխատանքը նպաստում հույսի ձեռք բերելուն։ Հռոմեացիս 5․4-5
  6. Ինչպիսի՞ աշխատանք է կատարում Սուրբ Հոգին իմ մեջ։
                                                   
                  18 մարտի 2017

             Դաս 11   ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ

 

Հիշելու համարը՝ Եփեսացիս 4.30

 

  1. Ինչպե՞ս են նկարագրվում Սուրբ Հոգուն դիմադրող անձինք։ Գործք առաքելոց 7.51
  2. Ինչպիսի՞ դիմադրությունը կարող է վիրավորել և տրտմեցնել Սուրբ Հոգուն։ Եփեսացիս 4.23-31
  3. Սուրբ Հոգու նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունքի դեպքում Նա չի տրտմի։ Եփեսացիս 4.3-4, 15-16, 32
  4. Ինչպե՞ս է նկարագրվում Սուրբ Հոգուն դիմադրելու ընթացքը։ Ա Թեսաղոնիկեցիս 5.19-21
  5. Ո՞րն է Սուրբ Հոգուն դիմադրելու առավելագույն աստիճանը։ Մատթեոս 12.31,32
  6. Զգուշանո՞ւմ եմ արդյոք Սուրբ Հոգուն դիմադրելուց։

                                                11 մարտի 2017

Դաս 10      ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, ԽՈՍՔԸ ԵՎ ԱՂՈԹՔԸ

Հիշելու համարը՝  Հռոմեացիս 8.26,27

  1. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգին աղոթքի կյանքում։ Հռոմեացիս 8.26,27
  2. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգով ներշնչված խոսքը աղոթքի հարցում։ Հովհաննես 15.7
  3. Ո՞րն է աղոթքի պատասխանը ստանալու առաջին պայմանը։ Մատթեոս 7.7
  4. Ո՞րն է աղոթքի պատասխանը ստանալու երկրորդ պայմանը։ Հակոբոս 1.6-8
  5. Ո՞րն է աղոթքի պատասխանը ստանալու երրորդ պայմանը։  Ա Հովհաննես 5.14,15
  6. Սուրբ Հոգու հետ կապված ո՞րը պետք է լինի մեր ամենակարևոր աղոթքը։ Ղուկաս 11.10-13
  7. Ինչպիսի՞ն է Սուրբ Հոգով իմ աղոթքի կյանքը։


    4 մարտի 2017

Դաս 9           ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ

Հիշելու համարը՝ Եփեսացիս 4.3-5

1.  Ի՞նչ դեր ունեն Քրիստոսն ու Սուրբ Հոգին եկեղեցու շինության գործում։ Եփեսացիս 2.18-22

2․ Ի՞նչ նշանակություն ունի մկրտությունը Սուրբ Հոգու միջոցով եկեղեցու շինության գործում։ Ա Կորնթացիս 12.13

3.  Ինչպիսի՞ն է Աստծո Խոսքի դերը եկեղեցու միաբանության հարցում։ Հովհաննես 17.17-21

4.  Ինչպե՞ս են հավատն ու ուսմունքը նպաստում եկեղեցու միաբանությանը։ Եփեսացիս 4.3-6

5.  Ինչպե՞ս են առաքելությունն ու ծառայությունը նպաստում եկեղեցու միաբանությանը։ Գործք առաքելոց 2.4-11, 16-21, 42-47
6. Արդյոք նպաստում եմ եկեղեցու միաբանությանն ու աճին Սուրբ Հոգու առաջնորդությամբ։    



                                      25 փետրվարի 2017                                                  

Դաս 8   ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Հիշելու համարը՝  Ա Կորնթացիս 12.4-6

 

1. Ի՞նչ ընդհանրություն կա Սուրբ Հոգու պտուղի և Սուրբ Հոգու պարգևների միջև։ Ա Կորնթացիս 12 և 13

2. Ինչպե՞ս ենք մենք ստանում Սուրբ Հոգու հոգևոր պարգևները։ Ա Կորնթացիս 12.14-31

3.  Ո՞րն է Սուրբ Հոգու պարգևների տրվելու նպատակը։ Եփեսացիս 4.8-12

4. Հիմնավորեք, թե ինչու են անցյալում դրսևորված Սուրբ Հոգու պարգևները անհրաժեշտ նաև մեր օրերում։

5. Ինչքանո՞վ է կարևոր հոգիները տարբերելու Սուրբ Հոգու պարգևի առկայությունը եկեղեցում։ Ա Հովհաննես 4.1-3

6. Սուրբ Հոգու ո՞ր պարգևներն եմ ես գործածում եկեղեցու շինության համար։


18 փետրվարի 2017

Դաս 7   ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՊՏՈՒՂԸ

Հիշելու համարը՝ Գաղատացիս 5.22,23

 

1.  Ո՞րն է Սուրբ Հոգու պտուղը պտղաբերելու պայմանը։ Հովհաննես 15.1-11

2. Ինչպե՞ս է դրսևորվում Սուրբ Հոգու պտղի առաջին հատկանիշը։ Ա Կորնթացիս 13

3. Ինչպե՞ս են Սուրբ Հոգու պտղի հատկանիշներ ուրախությունը, խաղաղությունը և երկայնամտությունը արտացոլում Սուրբ Հոգու բնավորությունը։ Գաղատացիս  5.22

4. Ըստ ձեզ, ինչպե՞ս են դրսևորվում Սուրբ Հոգու պտղի հաջորդ երեք հատկանիշները՝ քացրությունը, բարությունը և հավատը (Գաղատացիս 5.23)։

5. Սուրբ Հոգու պտղի վերջին երկու հատկանիշներ՝ հեզությունն ու ժուժկալությունը ի՞նչ գաղափար են փոխանցում ժամանակակից քրիստոնյային։ Գաղատացիս 5.23

6. Ինչպե՞ս է աճում իմ մեջ Սուրբ Հոգու պտուղը։

11 փետրվարի 2017

Դաս 6     ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԿՅԱՆՔԸ

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 5.23

 

1. Ի՞նչ աշխատանք է կատարում Սույրբ Հոգին Իրեն հնազանդվողների համար։ Ա Պեռրոս 1.11-23

2. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին մեր մեջ ձևավորում սուրբ կյանքը։ Տիտոս 3.5

3. Ինչպե՞ս է ընթանում Սուրբ Հոգու միջոցով սրբագործության ընթացքը։ Գաղատացիս 5.16,17

4. Ի՞նչն է սուրբ կյանքով ապրելու չափանիշ հանդիսանում։  Հռոմեացիս 7.12

5. Ի՞նչ նպատակ է հետապնդում Սուրբ Հոգին մեզ սուրբ կյանքի կոչելով։ Բ Տիմոթեոս 2.21

6. Գործո՞ւմ է արդյոք իմ մեջ Սուրբ Հոգին, որպեսզի տանի դեպի սուրբ կյանք։

 

                                     4 փետրվարի 2017

Դաս 5  Մկրտությունն ու Սուրբ Հոգով լցվելը

Հիշելու համարը՝ Հովհաննես 10.10

 

1. Նվիրաբերման ի՞նչ ծես է ուղեկցում Սուրբ Հոգով մկրտությանը։ Մարկոս 1.8

2.  Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգով լցվել (Եփեսացիս 5.18)։

3. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու առաջին պայմանը։ Գործք առաքելոց 2.37,38

4. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու 2-րդ պայմանը։ Գաղատացիս 3.14

5. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու 3-րդ պայմանը։ Ղուկաս 11.8-13

6. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու 4-րդ պայմանը։ Գործ առաքելոց 5.32

7. Թվարկեք եսակենտրոն և Հոգով լեցուն կյանքի տարբերությունները։ Գաղատացիս 5.16-26

8. Ի՞նչ եմ անում ես անձամբ Սուրբ Հոգով մկրտվելու և Սուրբ Հոգով լցվելու համար։


                                            28 հունվարի 2017

Դաս 4  ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՁԸ

Հիշելու համարը՝  Հովհաննես 14.26

 

1. Սուրբ Հոգու անձ լինելու ի՞նչ երեք հատկանիշ է մատնանշում Հիսուսը։ Հովհաննես 14.16-18

2. Ինչպե՞ս են նշված համարները հիմնավորում Սուրբ Հոգու անձ լինելը։ Հովհաննես 16.13,14

3. Հիմնավորեք, որ Սուրբ Հոգին ունի անձի տարբերիչ գիծը՝ իմացությունը։ Հռոմեացիս 8.27

4. Հիմնավորեք, որ Սուրբ Հոգին ունի անձի տարբերիչ գիծը՝ զգացմունքները։ Եփեսացիս 4.30

5. Հիմնավորեք, որ Սուրբ Հոգին ունի անձի տարբերիչ գիծը՝ կամքը։ Ա կորնթացիս 12.11

6. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին ճշմարտություն անվանելը հաստատում Նրա անձ լինելը։ Հովհաննես 14.17, 16.13

7. Ինչո՞ւ ձեզ համար ավելի մխիթարական է իմանալ, որ Սուրբ Հոգին անձ է, ոչ թե պարզապես զորություն։



                                       21 հունվարի 2017

Դաս 3  ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Հիշելու համարը՝ Բ Կորնթացիս 13.13

 

1. Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Սուրբ Հոգու աստվածային էության մասին։ Գործք առաքելոց  5.1-4

2. Թվարկեք համարներ, որոնք ցույց են տալիս Սուրբ Հոգու աստվածային էությունը։

3. Ինչպե՞ս է Պողոսը նույնացնում Աստծուն և Սոււբ Հոգուն։ Ա Կորնթացիս 12.11,28

4. Ինչպիսի՞  աստվածային աշխատանք է կառարում Սուրբ Հոգին։ Տիտոս 3.4-6

5. Ինչո՞ւ է Աստվածաշունչը Հայր Աստծո և Որդի Աստծո հետ միասին հիշատակում Սուրբ Հոգուն օրհնության և մկրտության բանաձևերի մեջ։ Տե՛ս Բ Կորնթացիս 13.13, Մատթեոս 28.19

6. Ինչո՞վ է կարևոր Սուրբ Հոգու աստվածային էությունը ինձ համար։



14 հունվարի 2017

Դաս 2 Սուրբ Հոգու անտեսանելի աշխատանքը

Հիշելու համարը՝ Հովհաննես 16.14



1. Սուրբ Հոգու անտեսանելի աշխատանքը նկարագրելու համար ի՞նչ համեմատություն է կատարում Քրիստոսը։ Հովհաննես 3.3-8

2. Ի՞նչ, առաջին հայացքից, անտեսանելի աշխատանք էր կատարում Սուրբ Հոգին արարման ժամանակ։ Ծննդոց 1.2

3. Ինչպիսի՞ անտեսանելի աշխատանք էր կատարում Սուրբ Հոգին սրբարանը կառուցելիս։ Ելից 31.1-8

4. Ինչպիսի՞ անտեսանելի աշխատանք է կատարում Սուրբ Հոգին Քրիստոսին փառաբանելու գործում։ Հովհաննես 16.13,1

5.Ըստ այս համարների, Սուրբ Հոգին ի՞նչ անտեսանելի աշխատանք է կատարում մարդկանց Քրիստոսին բերելու հարցում։ Ղուկաս 24.44-49

6. Կատարո՞ւմ է Սուրբ Հոգին անտեսանելի աշխատանք իմ մեջ։



7 հունվարի 2017



Դաս 1    ՀՈԳԻՆ ԵՎ ԽՈՍՔԸ

Հիշելու համարը` Բ Տիմոթեոս 3.16,17

1. Ի՞նչ դեր է ունեցել Սուրբ Հոգին Աստծո խոսքի հայտնության հարցում։ Բ Պետրոս 1.19-21

2. Ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգու ներշնչում։ 2 Օրինաց 18.18

3. Ի՞նչ է շարադրում Սուրբ Հոգին Աստծո խոսքի մեջ։ Հովհաննես 17.17

4. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգին Աստծո Խոսքի ճշմարտությունը հասկանալու հարցում որպես Ուսուցիչ։ Ա Կորնթացիս 2.13.14

5. Ի՞նչ հեղինակություն է ակնարկում Քրիստոսը Աստծո Խոսքի հետ կապված։ Հովհաննես 5.39,46,47

6. Ի՞նչ դեր ունեն իմ կյանքում Սուրբ Հոգին և Նրա Խոսքը։

 

31 դեկտեմբերի 2016

       
Դաս 14     

ԱՌԱՆՁԻՆ ԴԱՍԵՐ ՀՈԲԻ ԳՐՔԻՑ

Հիշելու համարը` Հակոբոս 5.11

1. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից Բ Կորնթացիս 4.18-ում արտահայտված մտքի հիման վրա։

2. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից չար էակի վերաբերյալ։ Հոբ 1 և 2

3. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից համեմատելով Հոբի և շնության մեջ բռնված կնոջ պարագաները։ Հովհաննես 8.1-11

4. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից տառապանքների վերաբերյալ։

5. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից համեմատելով Հոբի և Հիսուսի փորձառությունները։

6. Ի՞նչ կարևոր դասեր ես քաղեցի ինձ համար Հոբի գրքից։



Դաս 13  ՀՈԲԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիշելու համարը` Հակոբոս 2.22

1. Ի՞նչ են ասում այս համարները Հոբի բնավորության չորս կողմերի մասին։ Հոբ 1.1,8

2. Հոբի բնավորության ինչպիսի՞ նկարագրություն է տրված Հոբ 29.8-17 համարներում

3. Ըստ Հոբի ինչպիսի՞ անարատ վարք է ունեցել Հոբը նախկինում։ Հոբ 31.1-2

4. Էլ ի՞նչ ենք իմանում մենք Հոբի բնավորության մասին Հոբ 31.23-34 համարներում։

5. Ի՞նչ ուսանելի բան կար ինձ համար Հոբի բնավորության մեջ։



17 դեկտեմբերի 2016

Դաս 12      ՀՈԲԻ ՓՐԿԻՉԸ

Հիշելու համարը` Եսայիա 53.4

1. Ինչպե՞ս է Հոբը պատկերացնում Իր Փրկչին։ Հոբ 19.25-27

2. Հոբը իր Փրկչի ո՞ր հատկանիշների բացակայությունից է բողոքում։ Հոբ 10.4,5

3. Ինչպե՞ս Աստված հետագայում պատասխանեց Հոբի բարձրացրած հարցին։ Հովհաննես 1.1-14

4. Ի՞նչ ընդհանրություն կար Հոբի և նրա Փրկչի տառապանքների միջև։ Եսայիա 53.1-6

5. Մեծ պայքարի համատեքստում ի՞նչ դեր ունեցավ Հոբի Փրկիչը։ Հովհաննես 12.30-32

6. Հոբի Փրկիչը արդյո՞ք նաև իմ Փրկիչն է։



10 դեկտեմբերի
,  2016

   Դաս 11    ՓՈԹՈՐԿԻ ՄԻՋԻՑ

  ՀԻշելու համարը` Հոբ 38.4

  1. Ինչպիսի՞ 7 խորհրդանիշների միջոցով է Աստված Հոբին ներկայացնում չարի գոյությունը։ Հոբ 38

  2. Կենդանական աշխարհից վերցրած ինչպիսի՞ 7 խորհրդանիշների միջոցով է Աստված Հոբին ներկայացնում չարի գոյությունը։ Հոբ 39

  3. Ինչո՞ւ է Աստված Հոբին առաջարկում լինել Իր տեղում։ Հոբ 40.9-14

  4. Ի՞նչ խորհրդանիշի միջոցով է չարը ներկայացված Հոբ 41-ում։

  5. Ի՞նչ հասկացավ Հոբը։ Հոբ 42.1-6

  6. Հասկանո՞ւմ եմ արդյոք Աստծո դիտավորությունները։


3 դեկտեմբերի,  2016

Դաս 10   ԵՂԻՈՒՍԻ ՑԱՍՈՒՄԸ


Հիշելու համարը`Եսայիա 55.9

1. Հոբի և նրա 3 ընկերների ինչպիսի՞ վարքը պատճառ հանդիսացավ Եղիուսի ցասման համար։ Հոբ 32.1-5

2. Էլ ի՞նչ հանգամանք էր ստիպում Եղիուսին ցասում դրսևորել։ Հոբ 34.10-15

3. Ի՞նչ ռացիոնալ իմաստ կարող ենք գտնել մեղքի և չարի մեջ ըստ Եղիուսի խոսքերի։ Հոբ 32-37

4. Ինչո՞ւ էր անտեղի Եղիուսի ցասումը, եթե հաշվի առնենք տիեզերական համատեքստը։ Հոբ 1 և 2

5. Ըստ ձեզ, ինչպիսի՞ն էր Աստծո արձագանքը Եղիուսի կողմից ցասման դրսևորմանը։

6. Մի՞շտ է արդյոք տեղին լինում իմ դրսևորած ցասումը։



26 նոյեմբերի
,  2016

Դաս 9    ՀՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ

Հիշելու համարը` Հոբ 13.16 

1. Հույսի ի՞նչ շող եք տեսնում Հոբի խոսքի մեջ։ Հոբ 13.1-14

2. Հույսի ինչպիսի՞ շողեր են առկա Հոբի խոսքի մեջ։ Հոբ 13.15-22

3. Ինչպե՞ս են հույսի շողերը հստակ արտահայտված Պողոս առաքյալի խոսքի մեջ։ Ա Կորնթացիս 15.1-20

4. Ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ Հոբի հույսի շողերը շողարձակում էին դեռևս դարավոր ժամանակներից առաջ էլ։ Բ Տիմոթեոս 1.8,9

5. Հիշեցեք հույսի շող տվող որևէ համար Աստվածաշնչից։

6. Շողարձակո՞ւմ է արդյոք իմ հույսը։ 




19 նոյեմբերի,  2016

Դաս 8      ԱՆՄԵՂ ԱՐՅՈՒՆԸ

Հիշելու համարը` Եբրայեցիս 11.1

1. Հոբը իր գրքի 10-րդ գլխում պնդում է, որ ինքը անմեղ տեղն է տանջվում։ Համաձա՞յն եք նրա հետ։

2. Ինչպե՞ս եք հասկանում «անմեղ արյուն» արտահայտությունը։ Երեմիա 22.17

3. Կա՞ արդյոք անմեղ արյուն, թե միևնույնն է, բոլոր մարդիկ մեղավոր են։ Հոբ 15.14-16

4. Ի՞նչ չափով է մեր կյանքում առկա անմեղ արյունը (անարդարությունը)։ Մատթեոս 6.34

5. Ինչպե՞ս կարող ենք ընդունել անմեղ արյան գաղափարի առկայությունը մեր կյանքում։ Առակաց 3.5

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը անմեղ արյան առկայության նկատմամբ։



12 նոյեմբերի,  2016

Դաս  7  ՊԱՏԺՈՂ ՊԱՏՈՒՀԱՍ

Հիշելու համարը` Հոբ 11.7

1. Հոբի երկրորդ ընկերը` Բաղդադը ինչպե՞ս է ներկայացնում պատժող պատուհասը։  Հոբ 8.1-12

2. Ըստ Բաղդադի, ինչպիսի՞ պատժող պատուհասներ են սպասվում Աստծուն մերժող մարդուն։ Հոբ 8.13-22

3. Ինչպիսի՞ պատկերացում ուներ Հոբի երրորդ ընկերը` Սոփարը պատժող պատուհասների մասին։ Հոբ 11

4. Ո՞ւմ են վերագրվում ջրհեղեղի (Ծննդոց 6-9) կամ Սոդոմ-Գոմորի (Ծննդոց 18-19) պատժող պատուհասները։

5. Ո՞ւմ կարող է ոչ միայն վերագրվել, այլ իսկապես պատկանել պատժող պատուհասը։ Թվոց 16

6. Ո՞ւմ եմ ես սովորաբար վերագրում այս կամ այն պատժող պատուհասը։



5 նոյեմբերի,  2016

Դաս 6   ԱՆՏԵՂԻ ԱՆԵ՞ԾՔ

Հիշելու համարը` Հոբ 4.17

1. Մի՞շտ է անտեղի անեծքը, թե այն կարող է ինչ-որ օգտակար բան անել։ Սաղմոս 119.65-72

2. Կարո՞ղ է արդյոք անեծքը կպչել անմեղին։ Հոբ 2.11-13

3. Ինչպիսի՞ն է Հոբի ընկեր Եղիփազի կարծիքը անեծքի տեղին կամ անտեղի լինելու մասին։ Հոբ 4.1-11

4. Ի՞նչ աղբյուրից Եղիփազը իմացավ անեծքի տեղին լինելու մասին։ Հոբ 4.12-21

5. Ի՞նչ է առաջարկում Եղիփազը անտեղի անեծքից խուսափելու համար։ Հոբ 5

6. Ի՞նչ դեր ունեն անեծքները իմ կյանքում։


29 հոկտեմբերի,  2016

Դաս 5  «ԿՈՐՉԻ՛ ԱՅՆ ՕՐԸ»
Հիշելու համարը` Հայտնություն 4.11

1. Հոբն ասում է. «Կորչի՛ այն օրը». ո՞ր օրվա մասին է խոսքը։ Հոբ 3.1-9


2. Էլ ո՞ր օրվա մասին էր Հոբը նմանատիպ արտահայտվում. «Կորչի՛ այն օրը»։ Հոբ 3.11-26

3. Ինչո՞ւ է Հոբը գանգատվում իր ներկա իրավիճակից։ Հոբ 6

4. Ինչի՞ց էր բողոքում Հոբը։ Հոբ 7.1-11

5. Ինչո՞ւ է Հոբը հարցնում «Ի՞նչ է մարդը», «Կորչի՛ այն օրը» հարցի համատեքստում։ Հոբ 7.12-21

6. Չե՞Նք օգտագործում նաև մենք Հոբի արտահայտությունը. «Կորչի՛ այն օրը»։

 

22 հոկտեմբերի,  2016

Դաս 4  ԱՍՏՎԱԾ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ

Հիշելու համարը` Մատթեոս 6.34

1. Ի՞նչ կարող է մեզ հայտնել բնությունը Աստծո մասին։ Հոբ 12.7-9

2. Ո՞վ է տիեզերքի գոյության պատճառը։ Հռոմեացիս 1.19,20

3. Ըստ ձեզ, եթե Աստված է ամեն ինչի պատճառը, ապա ո՞վ է մարդկային տառապանքների պատճառը։ Ինչո՞ւ։


4. Ի՞նչ երկընտրանք էր տանջում Հոբին մարդկային տառապանքների համատեքստում։ Հոբ 10.8-12


5. Ինչպե՞ս է Գողգոթայի խաչը պատասխանում այն բոլոր հարցերին, որոնք կապված են թեոդիցեայի` Աստծո արդարացման հետ։ Հռոմեացիս 3.1-4


6. Ինչպե՞ս եմ ես պատասխանում այն հարցին, թե իրականում ինչպիսին է Աստված իմ համար։




15 հոկտեմբերի
,  2016

Դաս 3   «ՄԻ՞ԹԵ ՀՈԲԸ ՁՐԻ Է ԱՍՏՎԱԾԱՎԱԽ» 
Հիշելու համարը`  Հոբ 2.10

1. Հոբը ձրի՞ էր աստվածավախ։ Հոբ 1

2. Ի՞նչ դեր ուներ Հոբի առողջությունը նրա աստվածավախության հարցում։ Հոբ 2

3. Համեմատեք Հոբի աստվածավախ մնալու որոշումը առաջին մարդկանց որոշման հետ։ Ծննդոց 3.1-8

4. Ի՞նչ դեր ուներ Հոբի կինը նրա աստվածավախության հարցում։ Հոբ 2.9-10

5. Հոբի աստվածավախ մնալու փորձառությունը ինչպե՞ս է արտացոլում Քրիստոսի փորձառությունը։ Մատթեոս 4.1-11

6. Ինչպե՞ս է իմ աստվածավախության հարցը. ես ձրի եմ աստվածավախ, թե՞ ոչ։


8 հոկտեմբերի,  2016

Դաս 2  ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ
Հիշելու համարը`  Զաքարիա 3.2

1. Հոբ 1.1-5 համարներում ինչպե՞ս է նկարագրված մեծ պայքարի թվացյալ բացակայությունը։

2. Ի՞նչ կարելի է ասել երկնքում մեծ պայքարի առկայության մասին։ Հոբ 1.6-12

3. Ինչպե՞ս սկսվեց մեծ պայքարը երկրի վրա։ Ծննդոց 3.1-5

4. Ինչպե՞ս է սկսվել Հոբի գրքում նկարագրված մեծ պայքարը։ Եզեկիել 28.12-16

5. Ինչպե՞ս լուծվեց մեծ պայքարի հարցը։ Հովհաննես 12.31,32

6. Ինչպիսի՞ն է իմ դերը մեծ պայքարում։


1 հոկտեմբերի
,  2016

Դաս 1  ՎԱԽՃԱՆԸ
Հիշելու համարը`  Հովհաննես 11.25

1. Ինչպիսի՞ն էր Հոբի վախճանը։ Հոբ 42.10-17

2. Թվարկեք դժբախտ վախճան ունեցած արդար 7 մարդկանց անուն։

3. Ի՞նչ է սպասվում Հոբին նրա վախճանից հետո։ Ա Կորնթացիս 4.5

4. Ի՞նչ է սպասվում աշխարհին նրա վախճանից հետո։ Դանիել 2.44, 7.18

5. Ինչպիսի՞ վերջնական վախճանի էր սպասում Հոբը։ Հոբ 14.14,15

6. Ինչպիսի՞ն կլինի քո վախճանը։

24 սեպտեմբերի,  2016

Դաս 13  ՄԵՆՔ ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ
Հիշելու համարը`  Հռոմեացիս 12.11-13
1. Մատթեոս 24.36-25.46 գլուխների մեջ գտնվող առակներից ի՞նչ ենք սովորում, թե մենք ինչպես պետք է սպասենք Հիսուսի գալուստին։

2. Մենք ինչպե՞ս պետք է սպասենք Հիսուսի գալուստին վերածննդի և վերափոխման համատեքստում։ Բ Պետրոս 3

3. Ինչո՞ւմ է եկեղեցու առաքելությունը Հիսուսի գալուստին սպասման ժամանակ։ Հակոբոս 2.14-26

4. Ինչպե՞ս կհասունանա վերջին ժամանակի հունձքը Հիսուսին սպասելիս։ Հովհաննես 4.35-38

5. Մենք ինչպե՞ս պետք է կատարենք մեր առաքելությունը Հիսուսի գալուստին սպասելիս։ Ա Կորնթացիս 3.6-8

6. Ի՞նչ ձևով կարդարանան մեր սպասումները Հիսուսի գալուստով։ Հայտնություն 21.1-4

7. Ինչպե՞ս եմ ես սպասում Հիսուսի գալուստին։

 

17 սեպտեմբերի,  2016

Դաս 12  ՔԱՂԱՔԱԲՆԱԿՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ
Հիշելու համարը`  Երեմիա 29.7

1. Ըստ ձեզ, ծառայությունը քաղաքաբնակներին ի՞նչ դժվարությունների հետ է առնչվում վերջին ժամանակում։

2. Ըստ ձեզ, ծառայությունը քաղաքաբնակներին ի՞նչ առավելություններ ունի վերջին ժամանակում։

3. Գործք առաքելոց 18 գլխում նկարագրված աշխատանքը Պողոսի կողմից ինչպե՞ս կարող է նմուշ հանդիսանալ վերջին ժամանակում ապրող քրիստոնյաների քաղաքաբնակներին ծառայության տեսակետից։

4. Ինչպիսի՞ մարտահրավերների են բախվում վերջին ժամանակի քրիստոնյաները քաղաքաբնակներին ծատայելիս։ Հոբ 24.12

5. Վերջին ժամանակում քաղաքաբնակներին ծատայելիս ի՞նչ հանգամանք պետք է հաշվի առնել։ Մատթեոս 13.3-9, 18-23

6. Հակոբոսի ո՞ր խորհրդին պետք է հետևեն քրիստոնյաները վերջին ժամանակում քաղաքաբնակներին ծառայության ընթացքում։ Հակոբոս 1.27

7. Ինչո՞ւ է կարևոր վերջին ժամանակում քաղաքաբնակներին ծառայելը։ Բ Պետրոս 3.9

8. Ծառայո՞ւմ եմ արդյոք քաղաքաբնակներին։

 

10 սեպտեմբերի,  2016

Դաս 11  ՀԻՍՈՒՍԸ ԿՈՉ ԷՐ ԱՆՈՒՄ. «ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ»
Հիշելու համարը`  Հովհաննես 10.4,5

1. Ո՞ր դեպքում են ոչխարները հետևում հովվին։ Հովհաննես 10.1-5.16

2. Ի՞նչ է անհրաժեշտ անել մարդկանց Հիսուսի հետևորդ դարձնելու համար։ Մարկոս 1.17

3. Ինչպիսի՞ կոչը Զաքեոսին դրդեց հետևել Հիսուսին։ Ղուկաս 19.1-10

4. Հիսուսին հետևելու կոչ անելուց առաջ ի՞նչ մոտեցում է դրսևորում Պողոսը։ Գործք առաքելոց 26.11-27

5. Ի՞նչ է անհրաժեշտ անել Հիսուսի «Ինձ հետևիր» կոչին արձագանքելու համար։ Հայտնություն 3.20

6. Հիսուսին հետևելու կոչ անո՞ւմ եմ մարդկանց։

 

3 սեպտեմբերի
,  2016

Դաս 10  ՀԻՍՈՒՍԸ ՆՎԱՃՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Հիշելու համարը`  Ղուկաս 5.15

1. Ինչպե՞ս է «հավատալ» բառը արտահայտում համոզվածության և վստահության գաղափարը։ Թվոց 14.11


2. Եկեղեցու ինչպիսի՞ իրավիճակը չի նպաստում Հիսուսի նկատմամբ վստահություն հաստատելուն։ Ա Կորնթացիս 3.1-9

3. Աստծո նկատմամբ վստահություն նվաճելու համար ինչպիսի՞ սոցիալական կապիտալ ուներ Հովսեփը։ Ծննդոց 41.38-45 

4. Աստծո նկատմամբ վստահություն նվաճելու համար ինչպիսի՞ սոցիալական կապիտալ ուներ Դանիելը։ Դանիել 6.1-3

5. Ի՞նչ արդյունքներ ունեցավ Արտաշես թագավորի կողմից Նեեմիային ցույց տրված վստահությունը։ Նեեմիա 2.1-9

6. Ինչպե՞ս էր առաջին եկեղեցու նկատմամբ վստահությունը օրհնություններ բերում եկեղեցուն։ Գործք առաքելոց 2.42-47

7. Իմ ապրելակերպը վստահություն ներշնչո՞ւմ է մարդկանց մոտ։ 

 

27 օգոստոսի,  2016

Դաս 9   ՀԻՍՈՒՍԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հիշելու համարը`  Մատթեոս 9.35

 
1. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում մարդկանց կարիքներին, երբ գնում էր կարևոր ծառայություն կատարելու։ Մարկոս 5.22-43

2. Ի՞նչ հարց էր պարզում Հիսուսը մարդկանց կարիքը բավարարելուց առաջ։ Մարկոս 10.46-52

3. Ըստ ձեզ, ինչո՞ւ էր Հիսուսը մարդու կարիքը բավարարելուց առաջ նրան հարցնում նրա կարիքի մասին։ Հովհաննես 5.1-9

4. Մակերեսային կարիքը բավարարելուց բացի ինչպիսի՞ խորքային կարիք էր բավարարում Հիսուսը։ Մարկոս 2.1-12

5. Հետևելով Հիսուսի օրինակին, ինչպե՞ս Պետրոսը բավարարեց Տաբիթայի կարիքը, ով ինքն էր մարդկանց կարիքներին ծառայում։ Գործք առաքելոց 9.36-42

6. Ի՞նչ է ասում Հիսուսը բարիք գործելու համատեքստում ծրագրելու կարևորության մասին։ Ղուկաս 14.25-45

7. Բավարարո՞ւմ եմ արդյոք մարդկանց կարիքները։

 

20 օգոստոսի,  2016

Դաս 8   ՀԻՍՈՒՍԸ ԿԱՐԵԿՑԱՆՔ ԷՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ
Հիշելու համարը`  Մատթեոս 14.14
 

1. Ինչպե՞ս էր Հիսուսը կարեկցանք արտահայտում Հին կտակարանում Եսայիա 54.7-10 

2. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Հիսուսի կարեկցանք արտահայտելու սույն օրինակից։ Ղուկաս 7.11-16

3. Ինչպիսի՞ խորհուրդ է տալիս առաքյալը հաշվի առնելով Հիսուսի կարեկցանք արտահայտելու հանգամանքը։ Կողոսացիս 3.17

4. Հիուսի պես կարեկցանք արտահայտելու համար ինչպե՞ս պետք է մենք ապրումակցենք մարդկանց։ Հռոմեացիս 12.15

5. Ո՞ւմ մոտ էր Հիսուսը գտնում իր կարեկցանք արտահայտելու ոգեշնչման Աղբյուրը։ Բ Կորնթացիս 1.3,4

6. Ինչպիսի՞ն ենք մենք կարեկցանք արտահայտելու հարցում։



13 օգոստոսի,  2016

Դաս 7   ՀԻՍՈՒՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԻՔ ԷՐ ԿԱՄԵՆՈՒՄ
Հիշելու համարը`  Մատթեոս 23.37

1. Ինչպե՞ս էր Հիսուսը Նինվեի մարդկանց բարիք կամենում Հովնանի միջոցով։ Հովնան 3.4 - 4.6

2. Ինչպե՞ս Հիսուսը Իր ուսմունքում ցույց տվեց, որ Նա մարդկանց բարիք է կամենում։ Մատթեոս 5.43-47

3. Ինչպե՞ս է Հիսուսի մարդկանց բարիք կամենալու գաղափարը ներկայացնում Պողոսը։ Ա Կորնթացիս 13

4. Հիսուսի կողմից մարդկանց բարիք կամենալը ինչպե՞ս գործնական կիրառություն ստանում։ Մարկոս 8.22-25

5. Ինչպե՞ս է Պողոսը ընդլայնում Հիսուսի մարդկանց բարիք կամենալու գաղափարը։ Փիլիպեցիս 2.3-5

6. Կամենո՞ւմ եմ արդյոք բարիք մարդկանց։


6 օգոստոսի
,  2016

Դաս 6   ՀԻՍՈՒՍՆ ԱՊՐՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ
Հիշելու համարը`  Ղուկաս 15.1-2

1. Ի՞նչ ճանապարհ ընտրեց Հիսուսը մարդկանց մեջ ապրելու համար։ Հովհաննես 1.14

2. Ի՞նչ նպատակ էր հետապնդում Հիսուսը մարդկանց մեջ ապրած ժամանակ։ Ղուկաս 15
 
3. Ապրելով մարդկանց մեջ ի՞նչ միջոցներ էր օգտագործում Հիսուսը մեղավորների հետ շփվելու համար։ Մատթեոս 9.10-13

4. Մարդկանց մեջ ապրելով Հիսուսը ի՞նչ սկզբունքի էր հետևում, որի մասին նշում է Հովհաննեսը։ Ա Հովհաննես 2.16

5. Ո՞րն է մարդկանց մեջ քրիստոնյայի ապրելու նպատակը։ Փիլիպեցիս 2.13-15

6. Ո՞րն է մարդկանց մեջ ապրելու իմ նպատակը։

30 հուլիսի,  2016

Դաս 5   ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հիշելու համարը`  Մատթեոս 4.23

1. Ինչպե՞ս է Քրիստոսի առաքելությունը լույս սփռում Նրա լուսավորչական գործունեության վրա։ Ղուկաս 4.16-19

2. Ի՞նչ պատմությամբ Հիսուսը ներկայացրեց Իր լուսավորչական գործունեությունը։ Ղուկաս 10.25-37


3. Ի՞նչ դեր ունի եկեղեցու չուրաքանչյուր անդամ Քրիստոսի լուսավորչական գործունեության մեջ։ Մատթեոս 5.13-16

4. Իր լուսավորչական գործունեության ի՞նչ քայլեր է ներկայացնում Քրիստոսը Հովհաննես 4.35-38 համարներում։

5. Քրիստոսը Իր լուսավորչական գործունեության իրականացման համար ինչպիսի՞ միջոցներ է նախատեսել։ Մատթեոս 10.5-10

6.  Մասնակի՞ց եմ արդյոք Քրիստոսի լուսավորչական գործունեության մեջ։

 

23 հուլիսի,  2016

Դաս 3   ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ, Մաս 2
Հիշելու համարը`  Եզեկիել 47.9

1. Արդարության և ողորմության դրսևորման ի՞նչ երևույթ է նկարագրված Հին կտակարանի սույն հատվածում։ Եզեկիել 37.1-14

2. Ո՞ր խորհրդանիշն է տաճարը ներկայացնում որպես արդարության և ողորմության կենտրոն։ Եզեկիել 47.1-8

3. Ինչպիսի՞ օրհնությունների` արդարության և ողորմության աղբյուր կարող էր հանդիսանալ տաճարը։ Եզեկիել 47.9-12

4. Արդարության և ողորմության ի՞նչ խոստումներ են տրված Հին կտակարանում Մեսիայի գալուստի հետ կապված։ Եսայիա 61.1-11

5. Ինչո՞ւմ էր Աստծո ժողովրդի` եկեղեցու դերը արդարություն և ողորմություն սերմանելու գործում։ Միքիա 6 

6. Նպաստո՞ւմ եմ արդյոք արդարության և ողորմության հաստատմանը հասարակության մեջ։


16 հուլիսի,  2016

Դաս 3   ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ, Մաս 1

Հիշելու համարը`  Սաղմոս 146.7-9

1. Հին կտակարանում Աստծո կողմից ինչպիսի՞ պատվերներ տրվեցին եկեղեցուն արդարություն և ողորմություն դրսևորելու տեսակետից։ Ելից 22.21-23, 23.2-9

2. Արդարության և ողորմության գաղափարն ինչպե՞ս էր Հին կտակարանում արտացոլվում յոթնօրյա շաբաթի պատվերի մեջ։ Ելից 20.8-10 

3. Արդարության և ողորմության գաղափարն ինչպե՞ս էր Հին կտակարանում արտացոլվում տարեկան շաբաթի պատվերի մեջ։ Ելից 23.10-11 

4. Արդարության և ողորմության գաղափարն ինչպե՞ս էր Հին կտակարանում արտացոլվում հոբելյան շաբաթի պատվերի մեջ։ Ղևտացոց 25.8-55

5. Ինչպե՞ս էր հինկտակարանյան մարգարե Եսայիան զգուշացնում արդարության և ողորմության դրսևորման կարևորության մասին։ Եսայիա 1.13-17

6. Ինչպե՞ս պետք է դրսևորվեր արդարությունը և ողորմությունը հինկտակարանյան ժամանակներում։ Եսայիա 58

7. Ես` որպես եկեղեցու հետևորդ ինչպե՞ս եմ դրսևորում արդարություն և ողորմություն։


2 հուլիսի,  2016

Դաս 1   ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հիշելու համարը`  Ծննդոց 1.27

1. Ի՞նչ նշանակություն ունի Աստծո պատկերը համընդհանուր վերականգնման համատեքստում։ Ծննդոց 1.26,27

2. Ինչո՞ւ համընդհանուր վերականգման կարիք առաջացավ։ Ծննդոց 3.8-19

3. Համընդհանուր վերականգնման համատեքստում ի՞նչ դեր ունի թշնամությունը։ Ծննդոց 3.14,15

4. Ինչպե"ս ապահովվեց համընդհանուր վերականգնման իրավական կողմը։  Ա Կորնթացիս 5.7

5. Ինչպե՞ս է տեղի ունենում համընդհանուր վերականգնումը։ Գաղատացիս 4.19

6. Ինչպե՞ս է Մարկոս 2.1-12-ի պատմությունը ներկայացնում եկեղեցու դերը մարդկանց բժշկության և վերականգնման գործում։

7. Ինչպիսի՞ն էր Քրիստոսի առաքելությունը համընդհանուր վերականգնման մեջ։ Հովհաննես 10.10

8. Ո՞րն է իմ դերը համընդհանուր վերականգման համատեքստում։



25 հունիսի
,  2016

Դաս 13   ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 27 և 28
Հիշելու համարը`  Մատթեոս 28.18

1. Ինչպե"ս կայացվեց Քրիստոսի խաչելության որոշումը։ Մատթեոս 27.11-26

2. Խաչելության ի՞նչ մանրամասներ են ներկայացվում Մատթեոս 27.27-44 համարներում։

3. Ինչպիսի՞ իրադարձություններ ուղեկցեցին խաչելությանը։ Մատթեոս 27.45-66

4. Ինչպիսի՞ն էին հարության հանգամանքները։ Մատթեոս 28.1-15

5. Ինչպիսի՞ն էին հարության հետևանքները։ Մատթեոս 28.16-20

6. Ի՞նչ է տալիս ինձ Քրիստոսի խաչելությունը և հարությունը։

 


18 հունիսի
,  2016

Դաս 12  ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 26, 17.1-10
Հիշելու համարը`  Մատթեոս 26.31

1. Հիսուսի վերջին օրերի հետ կապված ինչպիսի՞ ընտրություն կատարեցին Հուդան և Հիսուսին օծող կինը։ Մատթեոս 26.1-16

2. Ինչո՞վ էր պայմանավորված Հիսուսի վերջին օրերի ընտրությունը Զատկի հետ համընկնելու պարագան։ Մատթեոս 26.17-29

3. Ինչպիսի՞ն էր Հիսուսի վերջին օրերում կատարած ընտրությունը Գեթսեմանիում։ Մատթեոս 26.36-46

4. Ինչպիսի՞ն էր Հիսուսի վերջին օրերում Հուդայի կատարած ընտրությունը։ Մատթեոս 26.47-50, 27.1-10

5. Ինչո՞ւ Պետրոսը Հիսուսի կյանքի վերջին օրերում որոշում կայացրեց ուրանալ Նրան։ Մատթեոս 26.51-75

6. Ինչպիսի՞ն է իմ ընտրությունը Հիսուսի վերջին օրերի համատեքստում։



11 հունիսի,  2016
Դաս 11  ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուսումնասիրության համար` Մատթեոս 23-24
Հիշելու համարը`  Մատթեոս 23.12

1. Հաշվի առնելով վերջին ժամանակի իրադարձությունները, ինչպիսի՞ նախազգուշացում է տալիս Հիսուսը Իսրայելի առաջնորդներին։ Մատթեոս 23

2. Որո՞նք են վերջին ժամանակի նշաննրը։ Մատթեոս 24.1-14

3. Ինչպե՞ս է Երուսաղեմի կործանումը պատկերացում տալիս վերջին ժամանակի իրադարձությունների մասին։ Մատթեոս 24.15-22

4. Ինչպիսի՞ն կլինեն վերջին ժամանակի իրադարձությունները Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Մատթեոս 24.23-31

5. Վերջին ժամանակի իրադարձությունները ինչպե՞ս կվկայեն Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակի մասին։ Մատթեոս 24.32-39

6. Ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին ժամանակի իրադարձությունները։ Մատթեոս 24.40-51

7. Ինչպե՞ս են վերջին ժամանակի իրադարձությունները նպաստում իմ նախապատրաստությանը Քրիստոսի երկրորդ գալուստին։

 

4 հունիսի
,  2016

Դաս 10  ՀԻՍՈՒՍԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 21-22
Հիշելու համարը`  Մատթեոս 21.42

1. Ինչպե՞ս իրականացավ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ըստ մարգարեության։ Մատթեոս 21.1-11

2. Ո՞րն էր Հիսուսի առաջին գործողությունը Երուսաղեմում։ Մատթեոս 21.12-17

3. Հիսուսի կողմից թզենին անիծելն ի՞նչ կապ ունի նրա կողմից տաճարը մաքրելու հետ։ Մատթեոս 21.18-22

4. Իր մասին ի՞նչ առակ պատմեց Հիսուսը Երուսաղեմում։ Մատթեոս 21.33-46

5. Ի՞նչ առակ պատմեց Հիսուսը Երուսաղեմում հավատով փրկության մասին։ Մատթեոս 22.1-15

6. Ի՞նչ են ինձ սովորեցնում Երուսաղեմում Հիսուսի գործողությունները։

28 մայիսի,  2016


Դաս 9  ՀՈԳՈՒ ԿՈՒՌՔԵՐԸ
Ուսումնասիրության համար` Մատթեոս 18-20
Հիշելու համարը`  Մատթեոս 18.1

1. Հոգու ո՞ր կուռքի հետ կապված զգուշացրեց Հիսուսը։ Մատթեոս 18.1-4 

2. Ինչպե՞ս կբնութագրեք այն կուռքը, որը ներկայացված է Մատթեոս 18.15-35 համարներում։

3. Հոգու ո՞ր կուռքն է ներկայացված Մատթեոս 19.16-30 համարներում, որ կարող է սպառնալ հատկապես ադվենտիստներին։

4. Հոգու ո՞ր կուռքից է զգուշացնում Քրիստոսը այգու մշակների առակում։ Մատթեոս 20.1-16

5. Ինչո՞ւմ է կայանում Զեբեդիայի որդիների մոտ դրսևորվող հոգու կուռքը։ Մատթեոս 20.20-27

6. Ունե՞մ արդյոք հոգու կուռքեր իմ մեջ։



21 մայիսի,  2016
Դաս 8  ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՔԱՐԸ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 16 և 17

Հիշելու համարը`  Մատթեոս 16.15

1. Ինչպիսի՞ կարևոր հայտնագործություն կատարեց Պետրոսը Քարի` Հիսուսի հետ կապված։ Մատթեոս 16.13-17

2. Ո՞ւմ էր խորհրդանշում քարը Պետրոսին ուղղված Հիսուսի խոսքում։ Մատթեոս 16.18-20

3. Ինչպիսի՞ն էր Պետրոսի վերաբերմունքը Հիսուսի նկատմամբ։ Մատթեոս 16.21-23

4. Ինչպիսի՞ մոտեցում էր սպասում Հիսուսը (Քարը) Պետրոսից և մյուս աշակերտներից։ Մատթեոս 16.24-27

5. Ինչպե՞ս այլակերպության իրադարձությունը ամրապնդեց Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հավատը Հիսուսի նկատմամբ։ Մատթեոս 17.1-9

6. Հարկ տալու հետ կապված միջադեպը ինչպե՞ս վկայեց Հիսուսի իշխանության մասին։ Մատթեոս 17.23-25

7. Ո՞վ է ինձ համար Քրիստոսը։



14 մայիսի,  2016
Դաս 7   ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ՏԵՐԸ
Ուսումնասիրության համար` Մատթեոս 14, 15
Հիշելու համարը`  Եսայիա 42.6 

1. Ո՞ր իրադարձությունը կարող էր Հիսուսի Տեր լինելու հետ կապված կասկածների առիթ տալ։ Մատթեոս 14.1-12

2. Հոգատարության ինչպիսի՞ դրսևորումը ցույց տվեց, որ Հիսուսը Տերն է բոլորի։ Մատթեոս 14.13-21

3. Ի՞նչ իրավիճակում պարզ դարձավ, որ Հիսուսը ողջ արարչագործության Տերն է։ Մատթեոս 14.22-33

4. Ո՞ր հարցում պարզ դարձավ Հիսուսի Տեր լինելու փաստը։ Մատթեոս 15.1-20

5. Ի՞նչ իրադարձություն ստիպեց հասկանալ, որ Հիսուսը նաև հեթանոսների Տերն է։ Մատթեոս 15.21-28

6. Ինչո՞ւմ էր դրսևորվում Հիսուսի հեթանոսների Տեր լինելու հանգամանքը։ Մատթեոս 15.29-39

7. Ի՞նչ տվեց ինձ այն միտքը, որ Հիսուսը հրեաների և հեթանոսների Տերն է։


 

7 մայիսի,  2016
Դաս 6   ՀԱՆԳԻՍՏԸ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ
Ուսումնասիրության համար` Մատթեոս 11.20-30, 12.1-14
Հիշելու համարը`  Մատթեոս 11.28

1. Ովքե՞ր Քրիստոսի հանգստի կարիքն ունեին։ Մատթեոս 11.20-27

2. Հաշվի առնելով նախորդ և հետագա (Մատթեոս 12) համատեքստը, ինչպե՞ս կարող եք բնութագրել Քրիստոսի առաջարկած հանգիստը։ Մատթեոս 11.28-30

3. Ինչպիսի՞ հանգամանքներ չպետք է խանգարեին Քրիստոսի հանգիստը վայելելուն։ Մատթեոս 12.1-8

4. Ինչպե՞ս են շաբաթը և բժշկությունը առնչվում Քրիստոսի հանգստի հետ։ Մատթեոս 12.9-14

5. Ունե՞մ արդյոք Քրիստոսի հանգիստը իմ սրտում։ 



23 ապրիլի,  2016
Դաս 4   «ՎԵ՛Ր ԿԱՑ ԵՎ ՔԱՅԼԻ՛Ր. ՀԱՎԱՏ ԵՎ ԲԺՇԿՈՒՄ
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 8, 9, 10

Հիշելու համարը`  Մատթեոս 9.5
1. Ո՞վ առաջինը հավատ դրսևորեց և բժշկվելուց Հիսուսի ապաքինման ծառայությունը սկսելիս։ Մատթեոս 8.1-4

2. Ի՞նչ յուրահատկություններ են ներկայացվում հարյուրապետի ծառայի բժշկման հետ կապված։ Մատթեոս 8.5-13

3. Հիսուսի կողմից հիվանդություններից բժշկման ի՞նչ հաշվետվություն է ներկայացված Մատթեոս 8.14-17-ում։

4. Ինչպիսի՞ բարդ իրավիճակում Հիսուսը դրսևորեց բժշկելու Իր ունակությունը։ Մատթեոս 8.28-34

5. Հավատի դրսևորումը անդամալույծի կողմից ինչպիսի՞ աստվածաբանական հարցեր առաջացրեց։ Մատթեոս 9.1-8

6. Ինչպե՞ս Հիսուսը Իր աշակերտներին ընդգրկեց Իր ապաքինման ծառայության մեջ։ Մատթեոս 10.1-8

7. ինչպե՞ս եմ ես ընդգրկված ապաքինման ծառայության մեջ։



16 ապրիլի,  2016
Դաս 3   ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 5, 6 և 7

Հիշելու համարը`  Մատթեոս 7.28,29

1. Ինչպիսի՞ն պետք է լինի Քրիստոսի հետևորդը ըստ Լեռան քարոզի։ Մատթեոս 5.1-16

2. Լեռան քարոզում օրենքի ո՞ր պատվիրաններն է վերլուծում Քրիստոսը։ Մատթեոս 5.17-37

3. Ինչպիսի՞ տեղ է հատկացվում Լեռան քարոզում փոխհարաբերություններին։ Մատթեոս 5.38-48

4. Քրիստոնեական ո՞ր պրակտիկաներն են ներկայացված Լեռան քարոզում։ Մատթեոս 6.1-18

5. Ինչպե՞ս է Աստծո նկատմամբ վստահությունը ներկայացված Լեռան քարոզում։ Մատթեոս 6.19-34

6. Ընտրության հետ կապված ո՞ր հարցերն է Քրիստոսը ներկայացնում Լեռան քարոզում։ Մատթեոս 7.1-14

7. Ո՞րն է մեր հավատի և փորձառության հիմքը ըստ Լեռան քարոզի։ Մատթեոս 7.15-27

8. Լեռան քարոզի ո՞ր գաղափարն է ամենահրատապը ինձ համար այսօր։

 

9 ապրիլի,  2016
Դաս 2   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Ուսումնասիրության համար` Մատթեոս 3 և 4

Հիշելու համարը`  Մատթեոս 4.19

1. Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանք նախորդեց Հիսուսի ծառայության սկզբին։ Մատթեոս 3.1-12

2. Ինչո՞ւ Հիսուսը Իր ծառայությունը սկսեց մկրտությամբ։
 Մատթեոս 3.13-17


3. Ինչպիսի՞ նախապատրաստություն անցավ Հիսուսը Իր ծառայությունը սկսելուց առաջ։ Մատթեոս 4.1-11

4. Որտե՞ղ Հիսուսը սկսեց Իր ծառայությունը։ Մատթեոս 4.12-17

5. Իր ծառայության հենց սկզբում ո՞ւմ հետ էր համագործակցում Հիսուսը։ Մատթեոս 4.18-22

6. Ինչպիսի՞ երեք բնութագրիչներ ունի Հիսուսի ծառայության սկիզբը։ Մատթեոս 4.23-25

7. Ինչպե՞ս կարելի է բնութագրել Ձեր անձնական ծառայության սկիզբը։



2 ապրիլի,  2016
Դաս 1   ԴԱՎԹԻ ՈՐԴԻՆ
Ուսումնասիրելու համար` Մատթեոս 1 և 2

Հիշելու համարը`  Մատթեոս 1.21

1. Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Դավիթի Որդու տոհմաբանությունը։ Մատթեոս 1.1-17

2. Դավիթի Որդու` Հիսուսի ծննդյան հետ կապված ի՞նչ դեր ունեցան Հովսեփն ու Մարիամը` Դավթի մյուս որդիները։ Մատթեոս 1.18-25

3. Ինչո՞ւ էին մոգերը փնտրում Դավթի Որդուն։ Մատթեոս 2.1-12

4. Ինչո՞ւ Դավթի Որդին տեղափոխվեց Եգիպտոս։ Մատթեոս 2.13-15

5. Ինչպիսի՞ն էր Հերովդեսի վերաբերմունքը Դավթի Որդու նկատմամբ։ Մատթեոս 2.16-18

6. Ի՞նչ դեր ունեցավ Նազարեթ քաղաքը Դավթի Որդու կյանքում։ Մատթեոս 2.19-23

7. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Դավթի Որդու` Հիսուսի նկատմամբ։ 



 

26 մարտի,  2016

Դաս 13   ՓՐԿԱԳՆՎԱԾՆԵՐԸ

Հիշելու համարը`  Հայտնություն 21.4

1. Ի"նչը կնպաստի փրկագնվածների վերջնական ազատագրմանը։ Հայտնություն 20.1-3

2. Ինչո՞վ են զբաղվելու փրկագնվածները հազարամյակի ընթացքում։ Հայտնություն 20.4

3. Ինչպե՞ս վերջնական ավարտին կհասցվի Աստծո փրկագնման աշխատանքը։ Հայտնություն 20.7-15

4. Որտե՞ղ են բնակվելու փրկագնվածները։ Հայտնություն 21.1-10, 22.1-3

5. Ինչպե՞ս է նկարագրվում փրկագնվածների վերջնական ճակատագիրը։ Հայտնություն 21.3-5

6. Ինչպե՞ս է ընթանում իմ փրկագնման գործընթացը։


19 մարտի
,  2016     Տեսագրություն

Դաս 12     ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ

Հիշելու համարը`  Հայտնություն 3.20

1. Ինչպե՞ս է Հայտնություն 2.1-7 համարներում ներկայացված պատերազմող Եփեսոսի եկեղեցին։ 

2. Ինչպիսի՞ մարտահրավերների հետ էր բախվում պատերազմող Զմյուռնիայի եկեղեցին։ Հայտնություն 2.8-11

3. Ինչի՞ դեմ պետք է տաներ իր պատերազմը Պերգամոնի եկեղեցին։ Հայտնություն 2.12-17

4. Ինչպե՞ս է դրսևորվում Թյուատիրայի եկեղեցու պատերազմը։ Հայտնություն 2.18-29

5. Ինչի՞ դեմ պետք է պայքարեր Սարդեսի եկեղեցին որպեսզի կարողանար վարել իր հոգևոր պատերազմը։ Հայտնություն 3.1-6

6. Ինչո՞ւմ էր կայանում Փիլադելփիայի եկեղեցու պատերազմը։ Հայտնություն 3.7-13

7. Ի՞նչ է պակասում Լավոդիկեյի եկեղեցուն իր հոգևոր պատերազմը վարելու համար։ Հայտնություն 3.14-22

8. Ինչպե՞ս է ընթանում հոգևոր պատերազմը իմ անձնական կյանքում։

 

12 մարտի,  2016

Դաս 11     ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ

Հիշելու համարը`  Ա Պետրոս 2.9

1. Ինչո՞ւմ  է Պետրոսը տեսնում Աստծո ժողովրդի դերը մեծ պայքարի մեջ։ Ա Պետրոս 2.9,10

2. Ի՞նչ է Պետրոսը առաջարկում մեծ պայքարում շրջապատողների ճնշման դեմ որպես հակազդեցություն։  Ա Պետրոս 4.1-7

3. Ըստ Պետրոսի մեծ պայքարում ի՞նչ դեր ունի Աստծո խոսքը (Քրիստոսը և Աստվածաշունչը)։ Բ Պետրոս 1.16-21

4. Վերջին օրերում ինչի՞ շուրջ է ծավալվելու մեծ պայքարը ըստ Պետրոսի։ Բ Պետրոս 3.3-7

5. Ինչպե՞ս է նկարագրում Պետրոսը մեծ պայքարի ավարտը։ Բ Պետրոս 3.8-14

6. Ի՞նչ բնույթ է կրում մեծ պակքարը իմ կյանքում։

 

5 մարտի,  2016     Տեսագրություն

Դաս 10     ՊՈՂՈՍՆ ՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ


Հիշելու համարը`  Ա Կորնթացիս 15.54

1. Ինչպե՞ս է Պողոսը ներկայացնում մեծ պայքարը Հռոմեացիս 5.12-21 համարներում։

2. Ըստ Պողոսի ո՞րն կառույցն է, որ ընդգրկված է մեծ պայքարում։ Ա Կորնթացիս 3.12-15

3. Ըստ Պողոսի ո՞ւմ դեմ չպետք է ուղղված լինի եկեղեցու մեծ պայքարը։ Ա Կորնթացիս 12.14-26

4. Ինչպիսի՞ զենքեր է խորհուրդ տալիս օգտագործել Պողոսը մեծ պայքարում։ Եփեսացիս 6.11-17

5. Ըստ Պողոսի, դավանաբանական ո՞ր ուսմունքի նկատմամբ անհավատությունը կբերի պարտության մեծ պայքարում։ Ա Կորնթացիս 15.12-18

6. Իմ անձնակաան մեծ պայքարի համար ի՞նչ օգնություն ստացա Պողոսի ներկայացրած ուսմունքից։

 


27 փետրվարի
,  2016      Տեսագրություն

Դաս 9     ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ ԵՎ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Հիշելու համարը`  Գործք առաքելոց 4.13

1. Ո՞ր հարցն էր ամենակարևորը վաղ եկեղեցու համար մեծ պայքարի մեջ հաղթանակ տանելու համար։ Գործք առաքելոց 1.6-8


2. Մեծ պայքարում հաղթանակ տանելու համար վաղ եկեղեցին ինչպե՞ս լուծեց լեզուների խնդիրը։ Գործք առաքելոց 2.5-12

3. Ինչպե՞ս էր դիմակայում վաղ եկեղեցին մեծ պայքարի ընթացքի հալածանքին։ Գործք առաքելոց 4.1-30

4. Ինչպե՞ս կբնութագրեք Ստեփանոսի քարկոծումը վաղ եկեղեցու մեծ պայքարի համատեքստում։  Գործք առաքելոց 7

5. Վաղ եկեղեցու համար մեծ պայքարի հաջորդ փուլը ինչո՞վ նշանավորվեց։ Գործք առաքելոց 10

6. Որպես եկեղեցու հետևորդ ինչպիսի՞ն է իմ մասնակցությունը եկեղեցու համար մեծ պայքարին։

 

20 փետրվարի,  2016

Դաս 8      ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ

Հիշելու համարը`  Ղուկաս 24.32

1. Ինչո՞ւ Հիսուսը Պետրոսին ընտրեց մեծ պայքարի մեջ որպես զինակից ընկեր։ Ղուկաս 5.4-11


2. Մեծ պայքարի մեջ Քրիստոսի զինակից ընկեր լինելու համար ի՞նչ պայման է անհրաժեշտ։ Մարկոս 3.14

3. Մեծ պայքարի համատեքստում ինչպիսի՞ զինակից Ընկեր ունենք մենք, որ իշխանություն ունի ամբողջ բնության նկատմամբ։ Մատթեոս 8.23-27

4. Մեծ պայքարի համատեքստում զինակից ընկերն ինչպիսի՞ մտայնությունից պետք է ազատ լինի։ Մարկոս 9.32-39

5. Հոգևոր պայքարի մեջ զինակից ընկերների համար ո՞րն է ամենազորեղ զենքը։ Ղուկաս 24.13-35

6. Ո՞վ է իմ զինակից ընկերը մեծ պայքարի մեջ։

  

13 փետրվարի,  2016

Դաս 7      ՀԻՍՈՒՍԻ ՈՒՍՄՈՒՆՔՆ ՈՒ ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ

Հիշելու համարը`  Մատթեոս 11.28

1. Ինչպե՞ս է Հիսուսի ուսմունքը հանգստի մասին առնչվում մեծ պայքարի հետ։ Մատթեոս 11.28-30


2. Հիսուսի ուսմունքում ներկայացված այս առակում ինչպե՞ս է ցույց տրվում մեծ պայքարի պատմությունը։ Մատթեոս 13.3-8, 18-23

3. Ի՞նչ է ուսուցանում մեծ պայքարի մասին ժայռի վրա կառուցված տան մասին Հիսուսի պատմած առակը։ Մատթեոս 7.21-27

4. Ինչպե՞ս է Հիսուսը ներկայացնում մեծ պայքարը դատելու մասին ուսմունքի մեջ։ Մատթեոս 7.1-5

5. Ինչպե՞ս է Հիսուսի այս խոստումը առնչվում մեծ պայքարի հետ։ Մատթեոս 28.20

6. Ի՞
նչ տեղ է զբաղեցնում մեծ պայքարը մեր դավանած ուսմունքի մեջ։

 



6 փետրվարի,  2016

Դաս 6      ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Հիշելու համարը`  Ղուկաս 19.10

1. Որպեսզի մեր երկրի վրա` անապատում ռազմավարական հաղթանակ տանի ի՞նչ քայլի դիմեց Հիսուսը` Էմմանուելը։ Մատթեոս 1.20-23

2. Ինչպիսի՞ նախապատրաստություն պետք է նախորդեր անապատի հաղթանակին Հիսուսի կյանքում։ Մատթեոս 3.7-12

3. Ինչպիսի՞ հաղթանակ տարավ Հիսուսը անապատում ի հակադրություն Իսրայելի անապատի։ Մատթեոս 4.1-4

4. Ո՞րն էր անապատում երկրորդ հաղթանակի ոլորտը, որտեղ Իսրայելը անապատում պարտություն կրեց։  Մատթեոս 4.5-7 

5. Ո՞ր հարցն էր դրված անապատում Հիսուսի (նաև` Իսրայելի) հաղթանակի հիմքում երրորդ փորձության ժամանակ։ Մատթեոս 4.8-10 

6. Ունե՞մ արդյոք հաղթանակներ իմ «անապատում»։



30 hունվարի,  2016   
 

Դաս 5      ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հիշելու համարը`  Նեեմիա 2.18

1. Շարունակվող պայքարում ինչպիսի՞ զենքով է պետք պայքարել թշնամու դեմ։ Ա Թագավորաց 17.43-51

2. Դավիթը իր ներսում շարունակվող պայքարի ընթացքում պարտություն կրեց (Բ Թագավորաց 11.1-17), սակայն ինչպե՞ս նա նորից հասավ հաղթանակի։ Սաղմոս 51

3. Շարունակելով պայքարը չարի ուժերի դեմ ինչպիսի՞ բարենորոգության էր ձգտում տանել ժողովրդին Եղիան։ Գ Թագավորաց 18.21-39

4. Շարունակվող պայքարում ինչպիսի՞ լուր ուղարկեց Աստված Եսայիա մարգարեի միջոցով Եզեկիային քաջալերելու համար։ Դ Թագավորաց 19.20-34

5. Աստծո ժողովրդի և սատանայի ժողովրդի միջև շարունակվող պայքարը ինչպիսի՞ ավարտ կունենար, եթե չլիներ Եսթերի միջամտությունը։ Եսթեր 3.8-11

6. Ի՞նչ միջոցի է դիմում Նեեմիան շարունակվող պայքարում հաղթանակ տանելու համար։ Նեեմիա 1

7. Քանի դեռ պայքարը շարունակվում է, ի՞նչ եմ ես անում հաղթանակի հասնելու համար։

 

23 hունվարի,  2016

       Դաս 4.  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԸ. 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ


Հիշելու համարը`  Ա Թագավորաց 2.1


1. Դատավորաց 4-րդ գլխում ինչպե՞ս է ներկայացվում հակամարտությունը ճգնաժամի ժամանակ Իսրայելի դատավոր Դեբորայի մասնակցությամբ։

2. Ինչպե՞ս Իսրայելի հաջորդ դատավոր Գեդեոնը լուծեց ճգնաժամը հակամարտության մեջ մտնելով հալածիչների հետ։ Դատավորաց 6

3. Հիշատակեք մինչև 5 դեպք, երբ Իսրայելի դատավոր Սամսոնը իր անձնական վրեժն է լուծում, դրանով իսկ հակամարտության մեջ մտնելով և լուծելով ծագած ճգնաժամը։ Դատավորաց 14.1-4 (14-16 գլ.)

4. Դատավորների օրոք մեծ ճգնաժամի` սովի պայմաններում ի՞նչը օգնեց Հռութին հակամարտության մեջ հաղթանակի հասնել։ Հռութ 1.8, 16-17  (1-4 գլ.)

5. Ինչպիսի՞ դեր ունեցավ Իսրայելի վերջին դատավոր Սամվելը ծագած հոգևոր ճգնաժամի ժամանակ հակամարտությունը լուծելու մեջ։ Ա Թագավորաց 2.12-26

6. Լուծո՞ւմ ենք արդյոք ծագած ճգնաժամերը հակամարտության մեջ մտնելով չարի դեմ։






         16 hունվարի,  2016      Տեսագրություն

       Դաս 3.  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆ

ՈՒ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԸ

Հիշելու համարը`  Ծննդոց 28.15

1. Ինչպե՞ս դրսևորվեց համաշխարհային ապստամբությունը նահապետ լինելու առաջին թեկնածու Կայենի մեջ։ Ծննդոց 4.1-15


2. Ինչի՞ վերածվեց համաշխարհային ապստամբությունը Նոյ նահապետի օրոք։ Ծննդոց 6.1-13

3. Ինչպիսի՞ դրսևորում ունեցավ համաշխարհային ապստամբությունը Աբրահամ նահապետի կյանքում։ Ծննդոց 22.1-19

4. Ինչպե՞ս Աստված ցույց տվեց համաշխարհային ապստամբությունը Հակոբ նահապետին։ Ծննդոց 28.12-15

5. Ինչպիսի՞ն էր նահապետ Հովսեփի դերակատարությունը համաշխարհային ապստամբության շրջանակներում։ Ծննդոց 45.4-11

6. Ի՞նչ դեր ունեմ ես համաշխարհային ապստամբության համատեքստում։




       9 հունվարի,  2016


       Դաս 2.   ՃԳՆԱԺԱՄ ԵԴԵՄՈՒՄ            Տեսագրություն

       Հիշելու համարը`  Ծննդոց 3.15

1. Ինչպիսի՞ երեք օրհնություն տվեց Աստված մինչև Եդեմի ճգնաժամի առաջացումը։ Ծննդոց 1 և 2

2. Ինչպե՞ս սահմանների գաղափարին հետևելը կարող էր կանխել Եդեմի ճգնաժամը։ Ծննդոց 2.15-17

3. Ի՞նչը նախորդեց Եդեմի ճգնաժամին։ Ծննդոց 3.1-5

4. Ինչպե՞ս սկսվեց Եդեմի ճգնաժամը։ Ծննդոց 3.6-8

5. Ինչպիսի՞ն էին Եդեմի ճգնաժամի հետևանքները։ Ծննդոց 3.9-19

6. Ինչպիսի՞ դաս է հանդիսանում Եդեմի ճգնաժամը ինձ համար։



       2 hունվարի,  2016

       Դաս 1.   ՃԳՆԱԺԱՄ ԵՐԿՆՔՈՒՄ            Տեսագրություն

       Հիշելու համարը`  Հայտնություն 7.10

1. Ո՞վ էր երկնային ճգնաժամի պատճառ հանդիսացող էակը։ Եսայիա 14.12-15

2. Ինչպե՞ս հասունացավ երկնային ճգնաժամը։ Եզեկիել 28.12-19

3. Ո՞վ դարձավ երկրի վրա երկնային ճգնաժամի հեղինակը։ Հովհաննես 12.31

4. Ինչպիսի՞ ավարտ ունեցավ երկնային ճգնաժամը։ Հայտնություն 12.7-16

5. Ի՞նչ տեսքով է երկնային ճգնաժամը շարունակվում երկրի վրա։ Ղուկաս 10.1-21

6. Ո՞րն է երկնային ճգնաժամի հաղթահարման ճանապարհը։ Եբրայեցիս 12.1-3

7. Ինչպե՞ս է երկնային ճգնաժամը առնչվում ինձ հետ։ 

18 մարտի 2017

Դաս   ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 2.1-14

Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 2.2

 

1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պողոսը Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-2

2.  Ի՞նչն էր սպառնում Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.3-5

3. Ի՞նչ էր անհրաժեշտ բազմազանության մեջ Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-10

4. Ինչպիսի՞ վարքագիծը կարող է վնասել Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.11-13

5. Ավետարանի միասնության պահպանման մտահոգությունը ինչի՞ դրդեց Պողոսին։ Գաղատացիս 2.14

6. Ինչպե՞ս եմ ես նպաստում Ավետարանի միասնությանը։

3  փետրվարի, 2018 

Դաս 5     ՏՆՏԵՍՆԵՐ ԵԴԵՄԻՑ ՀԵՏՈ

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 2.4

1. Ըստ ձեզ

    3  մարտի, 2018 

Դաս 9    ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՆԵՐ

Հիշելու համարը՝ Հովհաննես 3.16

 

1. Ինչպիսի՞ մտածելակերպի դեպքում կարող ենք երախտագի