0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

001. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին բոլոր ժամանակներում համարվել է ժողովուրդ, որ իր հավատի հիմքը գտել է Աստվածաշնչում, սիրել է Աստծո խոսքը և ամեն օր կարդացել այն։ Ոչինչ չի կարող փոխարինել Աստծուն լսելու հնարավորությունը, որ մեզ է դիմում Իր խոսքի միջոցով։

Աստվածաշնչի վրա աղոթքով խորհրդածելը կարևորագույն աղբյուր է հոգևոր ուժի։ Այդ պատճառով էլ ծնվել է ՅՕԱ համաշխարհային եկեղեցու «Նրա խոսքով վերածնված» նախաձեռնությունը, որը կիրագործվի «Կարդանք Աստվածաշունչը միասին» նախագծի միջոցով, որի իմաստը նրանում է, որ միաբանի եկեղեցու բոլոր անդամներին Աստվածաշնչից մեկ գլուխ ամենօրյա ընթերցանության մեջ։

Սկսելով 2012 թվականի ապրիլի 17-ից, այն կավարտվի Վեհաժողովի համագումարի ժամանակ 2015 թ. հուլիսին։ Ամեն օր մեկական գլուխ ընթերցելով, իսկ համագումարի ժամանակ՝ երկուական, միլիոնավոր հավատացյալներ կավարտեն իրենց ճանապարհորդությունը Հավերժական գրքի էջերում, որ փոխում է մարդկանց սրտերն ու կյանքը։ «Կարդանք Աստվածաշունչը միասին» նախաձեռնությունը կարող է ողջ եկեղեցին միաբանել Աստծո Խոսքի շուրջ, եկեղեցու բոլոր անդամների ուշադրությունը Նրա կենդանի խոսքի միջոցով դարձնելով Հիսուս Քրիստոսին։

Պավել Սարգսյան,

Համացանց եկեղեցու հովիվ

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները