0. Bible Study
Վերադառնալ բլոգ005. ԵՍԱՅԻԱ 1, 25.02.2014
Սիրելի բարեկամներ։
Այսօր, սկսելով Եսայիա մարգարեի գրքի ուսումնասիրությունը և օգտվելով «ԱՆՆԱ» մեթոդից, ստորև ներկայացնում եմ սերտողության արդյունքները և ակնկալում եմ Ձեր եռանդուն մասնակցությունը մեկնաբանությունների տեսքով։ Մեկնաբանություններ կարող են թողնել Համացանց եկեղեցու այն անդամները, ովքեր լրացուցիչ գրանցվել են նաև Register-ի միջոցով։
Սիրով, Պավել Սարգսյան, Համացանց եկեղեցու հովիվ
ԵՍԱՅԻԱ 1
1. Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ հավատացյալ, երկրպագության մասնակցող և բոլոր ծեսերը տեղը տեղին կատարող ժողովուրդը իրականում կարող է Աստծուն չճանաչել։ Պատճառը. «Անօրենություն և տոնախմբություն»։ Ելքը. դադարել անօրենություն գործել և սովորել բարություն գործել։ Վերջինս ենթադրում է սիրո փոխհարաբերություններ Աստծո և մարդկանց հետ։ Այս դեպքում կդադարեն անօրենության հետևանքները՝ անեծքները և կգան օրհնությունները։
2. Այս սկզբունքի կիրառությունը արդիական է նաև այսօր։ Այս տեսակետից շատ քիչ բան է փոխվել։ «Անօրենություն և տոնախմբություն» - առկա է նաև այսօր։ Դա կարելի է նկատել նույնիսկ իրեն ճշմարիտ Աստծո եկեղեցի համարող անդամների կյանքում։ Օրհնությունների բացակայությունը մեղքի հետևանքն է։
3. Ինձ պետք է հուզի այս հարցը. Արդյո՞ք իմ փոխհարաբերությունները Աստծո և մարդկանց հետ ճիշտ մակարդակի վրա են, թե՞ շտկելու և կարգավորելու բաներ կան։ Եսայիա 1-ին գլխի ֆիզիկական և իմաստային (խիազմ կառուցվածք) կենտրոնը 16-17 համարներն են. «Լվացվեցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց։ Սովորեցեք բարություն անել, որոնեցեք իրավունք, ուղղություն ցուցեք զրկվածին, որբի դատը տեսեք, որբևայրիի դատը պաշտպանեցեք»։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը