0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

006. ԵՍԱՅԻԱ 2, 26.02.2014

ԵՍԱՅԻԱ 2

1.  Միայն Տերը բարձր պետք է լինի. սա է Տիրոջ պատգամը Աստծո ժողովրդին։ Դա կիրականանա։ Աստծո եկեղեցին բարձր կլինի և մյուսները կգան նրանից սովորելու և Տիրոջ օրենքով, խոսքով և լույսով գնալու։ Բայց մինչ այդ Աստծո ժողովուրդը հպարտ է, նյութապաշտ և կռապաշտ։ Այդ վիճակը ստեղծվել է օտարների ազդեցությանը տեղ տալու պատճառով։ Մարդկային բարձրությունն ու կուռքերը չեն կարող օգնել Տիրոջ գալստյան օրը, երբ կհայտնվի Նրա վեհափառության մեծությունը։ Ուստի ճիշտ է ապավինել միայն Նրան։

2. Ժամանակները փոխվել են, սակայն մարդկային էությունը նույնն է մնացել. մարդը հպարտանում է նյութական չնչին բաներով կամ բարձր դիրքով։ Մեր դարում էլ մարդը, գտնվելով հեթանոսական ազդեցությունների տակ չի դադարել կուռքեր պաշտելը։ Այդ ամենի վերջը կդրվի միայն Քրիստոսի գալուստի միջոցով։ Իսկ մինչ այդ եկեղեցին ունի իր անելիքը. բարձրացնել Տիրոջ խոսքը մարդկանց լուսավորելու և զգուշացնելու համար։

3. Ինչպիսի՞ն է ինձ մոտ իրավիճակը մարդուն և նյութականին ապավինելու տեսակետից։ Մասնակի՞ց եմ արդյոք եկեղեցու առաքելությանը Աստծո խոսքը տարածելու հարցում։ Ամենաբա՞րձրն է արդյոք Տերը իմ կյանքում։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները