0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

008. ԵՍԱՅԻԱ 4, 28.02.2014

ԵՍԱՅԻԱ 4

 1.  Չնայելով այն հանգամանքին, որ Իսրայելը գտնվում է մեղքի մեջ, Աստված միջոցներ է ձեռք առնում հավատարիմ մնացորդը փրկելու համար։ Կփրկվի Աստծո ժողովրդի շառավիղը (սերունդ, զարմ, հետնորդ, զավակ)՝ հավատարիմ մնացորդը։ Եկեղեցու փրկված մնացորդը կլինի սուրբ, մաքրված, լվացված և Աստծո հովանավորության ներքո։   

2.  Աստծո եկեղեցում առկա է հավատարիմ մնացորդը, որը վայելում է Աստծո հովանավորությունը։ Տերն Իր ճշմարտության և կրակե Հոգով փրկվածնրին կդարձնի «պարծանք և պատիվ» «զարդի և փառքի համար»։ 

3.  Ի՞նչ պետք է ես փոխեմ իմ կյանքում, եթե ցանկանում եմ պատկանել հավատարիմ մնացորդին։ Գտնվո՞ւմ եմ արդյոք Աստծո հովանու ներքո։ Տեսնելի՞ է արդյոք Աստծո փառքը ինձանում։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները