0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

009. ԵՍԱՅԻԱ 5, 01.03.2014

ԵՍԱՅԻԱ 5

1.  Զորաց Տիրոջ այգին՝ Իսրայելը չի բերում Տիրոջ սպասված պտուղները, ուստի նրա վրա գալիս են պատիժները՝ որպես հետևանք իրենց մեղքերի։ Բանալի բառն է «վայ» բառը։ Վայի պատճառներն են. անհագ ծարավը անշարժ գույքի նկատմամբ (տուն, արտ), սեր ալկոհոլային խմիչքների և խնջույքների նկատմամբ, մեղքերի առկայություն, ճշմարտության նենգափոխում հակադիրի, տգիտություն, աչառություն անսթափության պատճառով։  «Վայը» պատժի խորհրդանիշ է։ Անպտղության հետևանքով Աստծո ժողովրդից հեռանում է Աստծո պաշտպանությունը, և դրա հետևանքով գալիս է պատիժը կրակով այլ հզոր ազգերի միջոցով և այգին ամայանում է։

2.  Աստծո եկեղեցին Աստծո պաշտպանության առարկան է, սակայն մեղքերի պատճառով նա կարող է արժանանալ Տիրոջ պատժին։ Տրամաբանական հետևություն. դրանից խուսափելու համար անհրաժեշտ է թողնել մեղքերը։

3.  Ունե՞մ արդյոք վայի պատճառ հանդիսացող մեղքեր. դրանք կարող են լինել առաջին կետում նշվածների նմանությամբ մեղքերը։ Ինչպիսի՞ պտուղներ եմ ես բերում։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները