0. Bible Study
Վերադառնալ բլոգ010. ԵՍԱՅԻԱ 6, 02.03.2014
ԵՍԱՅԻԱ 6
1. Եսայիան տեսնում է Աստծուն և Նրա փառքը Նրա տաճարում։ Դա և սերովբեների երկրպագության մթնոլորտը Եսայիային բերում են մեղքի գիտակցությանը։ Ստանալով մեղքերի ներումը, նա արդեն կամովի պատրաստակամ է Աստծո համար գործել։ Սակայն նրան դժվար առաքելություն է սպասվում, քանի որ Աստծո ժողովուրդը պատրաստ չէ նրան լսելու, բացառությամբ սուրբ սերունդի՝ հավատարիմ մնացորդի։
2. Այսօրվա Աստծո ժողովուրդը շատ նման է Եսայիայի ժամանակվա ժողովրդին. չի լսում, չի տեսնում և չի հասկանում, ուստիև դարձի չի գալիս, որ բժշկվի։ Անհրաժեշտ է գալ Աստծո սուրբ ներկայության մեջ մեր վիճակը գիտակցելու և մեր առաքելությունը ստանձնելու համար։
3. Ես պետք է օգտվեմ Աստծո սուրբ ներկայության մեջ լինելու միջոցներից. Աստվածաշնչի ուսումնասիրություն, աղոթք, մտորումներ, երկրպագության այցելություն։ Ես պետք է գիտակցեմ այն մեղքերը, որոնք թույլ չեն տալիս Աստծո ներկայության մեջ գտնվել։ Ո՞րն իմ անձնական առաքելությունը։ Իրականացնո՞ւմ եմ արդյոք այն։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը