0. Bible Study
Վերադառնալ բլոգ011. ԵՍԱՅԻԱ 7, 03.03.2014
ԵՍԱՅԻԱ 7
1. Պատերազմի սպառնալիքը սոսկալի վախ է պատճառում Հուդայի թագավոր Աքազին։ Աստված ուղարկում է Եսայիային, որպեսզի վերջինս խրախուսի թագավորին չվախենալ, այլ հավատալ։ Դրա համար Աստված հրաշք, նշան է տալիս և վստահեցնում. Էմմանուել՝ «Աստված մեզ հետ»։ Հավատացողները կստանան օրհնություններ, իսկ մյուսները՝ոչ։
2. Արդի աշխարհում էլ չեն դադարել պատերազմները և պատերամների սպառնալիքները. ինչպես Քրիստոսը կանխատեսեց «պատերազմի համբավները», որոնցից մարդկանց սրտերը կնվաղեն։ Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են ճգնաժամեր։ Աստծուն հավատալ է պետք հաստատուն մնալու համար։
3. Մի՞շտ եմ գիտակցում, որ Աստված ինձ հետ է, թե վախն է տիրում ինձ։ Տեսնո՞ւմ եմ Աստծո տված հրաշալի նշաննրը, թե Աքազի պես հրաժարվում եմ նույնիսկ խնդրել այդ մասին։ Ունե՞մ արդյոք համոզված հավատ Աստծո նկատմամբ։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը