0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

012. ԵՍԱՅԻԱ 8, 04.03.2014

ԵՍԱՅԻԱ 8

1.  Գլխի հիմնական նյութն է. օրենք և վկայություն։ Վկայության տակ հասկացվում է մարգարեութունը։ Մարգարեության վկայությունը գովազդվում է մեծ պաստառի օգնությամբ, նաև Զաքարիա, Եսայիա, նրա կին մարգարեների, վերջին երկուսի որդու և Ուրիա քահանայի միջոցով։ Առաջարկվում է հույսը դնել ոչ թե այլ ուժերի և կանխագուշակողների, այլ հենց Աստծո վրա։ Աստծո ժողովրդի դեմ չար մտադրությունները չեն իրականանա, քանի որ Աստված մեզ հետ է՝ Էմմանուել։ Նա է մեր սրբարանը, Ով, սակայն,  ոմանց համար գայթակղություն կարող է լինել։ Սակայն աշակերտները օրենքին և վկայությանն են դիմում և ուխտ կնքում  լույս ստանալու համար։  Եսայիան իր ընտանիքով հրաշքների և սքանչելիքների կրողն է Իսրայելում, քանի որ Աստծուն է հուսացել։  

2.  Մեր օրերում Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին միակն է, որ լիարժեք պահում է օրենքը և առաջնորդվում մարգարեական վկայությամբ։ Միայն Աստծո խոսքին և Աստծուն ապավինելով Աստծո ժողովուրդը սրբարանում ապահովում է Աստծո ներկայությունը։ Դրա արդյունքում օրհնություններն ու հրաշքները չեն հապաղի ներկայանալ Աստծո եկեղեցում։     

3.  Անձամբ ես լիարժեք պահո՞ւմ եմ օրենքը և առաջնորդվում մարգարական վկայությամբ։ Վկայո՞ւմ եմ ուրիշներին։ Իմ ընտանիքը դրական ազդեցություն ունի՞ արդյոք շրջապատի վրա։ Աստված ինձ հե՞տ է։ Տեսանելի՞ են Աստծո օրհնությունները իմ կյանքում։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները