0. Bible Study
Վերադառնալ բլոգ013. ԵՍԱՅԻԱ 9, 05.03.2014
ԵՍԱՅԻԱ 9
1. Տերն Իր պատգամով զգուշացնում է Իր ժողովրդին հպարտությունից և ինքնավստահությունից։ Այդ զգուշացմանը չլսելու դեպքում կգա պատիժը օտարազգիների միջոցով։ Սակայն Իսրայելը չի լսում Տիրոջ հորդորները և այդ իսկ պատճառով նա կզրկվի իր առաջնորդներից։ Նրանց անօրենությունը պատճառ կհանդիսանա կրակով պատժի համար։ Երեք անգամ նույն կերպ կրկնվում է այս արտահայտությունը. «Այսուամենայնիվ Նրա բարկությունը ետ չէ դարձել, և Նրա ձեռքը դեռ մեկնած է» (12, 17, 21)։ Սակայն Տերը նախատեսում է, որ Տիրոջ լույսը անարգած ժողովուրդը և նույնիսկ հեթանոսները լույս և ուրախություն կունենան, քանզի ծնվելու է Մանուկը, Ով Աստվածն է մարմնով։ Նա, ի վերջո, կհաստատի հավիտենական թագավորությունը։
2. Քանի որ մենք ապրում ենք այս մարգարեությունը տրվելուց հազարավոր տարիներ անց, ապա կարող ենք նկատել, որ Մեսիայի՝ Աստծո Որդու մասին մարգարեությունը կատարվել է նաև հեթանոսներին քարոզվելու մասով նույնպես։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, մեղքը միշտ ստանում է իր արժանի պատիժը, ուստի անհրաժեշտ է խուսափել մեղքերից և չանարգել Աստծո առաջարկած լույսը։ Կարող ենք խուսափել բռնապետությունից, եթե դիմենք Խաղաղության Իշխանին։
3. Իմ կյանքի ձևը Աստծո բարկությունը դրսևորելու առիթ չի՞ տալիս արդյոք։ Ինչպե՞ս է հպարտության և անձնապաստանության դրսևորման հարցը իմ կյանքում։ (Անձնապաստանություն - հոմանիշներ. 1. Անձնագոհություն, անձնակամություն, անձնահաճություն, ինքնաբավություն, ինքնաբավականություն, ինքնագոհություն, ինքնահավանություն, ինքնապաստանություն, ինքնավստահություն: 2. Մեծամտություն:) Ընդունո՞ւմ եմ արդյոք Քրիստոսի բերած լույսը և թագավորությունը։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը