0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

014. ԵՍԱՅԻԱ 10, 06.03.2014

ԵՍԱՅԻԱ 10

1.  Չորրորդ անգամ կրկնվում են Աստծո սպառնալիքի բառերը նախորդ գլխից Նրա պատժի այցելության հետ կապված. այս անգամ անարդար կանոններ և որոշումներ կայացնելու կապակցությամբ։ Աստված օգտագործում է Ասորեստանին Իր ժողովրդին պատժելու համար, սակայն վերջինս հպարտանում է իր հաղթանակներով և իրեն վերագրում դրանց փառքը։ Աստված ցույց է տալիս, որ Ասորեստանը պարզապես գործիք է Իր ձեռքին և քանի որ նա դա չի հասկացել, ապա ինքն էլ իր պատիժը կկրի իր առաքելությունն ավարտելուց հետո։ Իսկ Աստծո ժողովուրդը իր արժանի պատիժը կրելուց հետո այլևս չի կրի իր նկատմամբ Աստծո բարկությունը  և այն կուղղվի պատժող ուժի՝ Ասորեստանի դեմ։ Միևնույն ժամանակ մնացորդը մնում է հավատարիմ և անսասան։

2.  Աստված օգտագործել և օգտագործում է իշխանության ուժերը մեղքի պատիժը իրականացնելու համար (Հռոմեացիս 13.1-7)։ Սակայն այդ իշխանությունն ունեցողները չպետք է դրանից հպարտանան, որը սովորաբար նկատում ենք մեր կյանքում։ Ոչ մի պետական, կրոնական, ընտանեկան կամ այլ բնույթի իշխանություն հպարտության պատճառ չպետք է հանդիսանա։ Այդ ամենը պարզապես Աստծո կողմից տրված են Նրա առաքելությունը իրականացնելու համար, իսկ մենք Նրա ձեռքում միայն «գործիք» ենք։ Աստված Իր ժողովրդի մեջ մշտապես ունի Իր հավատարիմ մնացորդը։

3.  Ճանաչո՞ւմ ենք մեր այցելության օրը։ Պատահե՞լ է, որ Աստված ինձ օգտագործի որպես Իր պատժի միջոց։ Ինչո՞ւ… Ստանձնո՞ւմ եմ արդյոք պատասխանատվություն Աստծո գործը կատարելու համար։Ինչպիսի՞ զգացումներ եմ ունենում Աստծո հանձնարարութրունը կատարելուց հետո։ Պատկանո՞ւմ եմ Աստծո ժողովրդի հավատարիմ մնացորդին։   

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները