0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

015. ԵՍԱՅԻԱ 11, 07.03.2014

ԵՍԱՅԻԱ 11

1.  Գլխի գլխավոր հերոսը Հեսսեի բնից և արմատներից դուրս եկած Շառավիղն է՝ Մեսիան։ Նա գործելու է Տիրոջ Հոգով և ունենալու է բարոյական բնավորություն, որ դրսևորվում է արդարության և ճշմարտության մեջ։ Նրա թագավորությունից բացակայում են չարության դրսևորումները։ Դա վերաբերում է նաև կենդանիներին։ Շառավիղը ազգերին դրոշակ պարզելով, կհավաքի նրանց, հատկապես Իսրայելի ցրվածներին՝ կազմավորելով Մնացորդը։

2.  Այսօր էլ Շառավիղը Իր ճշմարտությամբ ցանկանում է հավաքել Իր ժողովրդին։ Նրա բնավորությունը նույնն է, ինչ անցյալում։ Նշանակում է արդյունքներն ու օրհնություննեը նույնպես կարող են հասանելի լինել նաև մեզ։ Գազանության և չարության բացակայությոնը կենդանիների միջից կարող է պատկերացում տալ հավիտենական կյանքի մասին։ Դրա իրականացման մեջ մեծ դեր ունի Տիրոջ գիտությունը։ Մնացորդի կազմավորումը հրատապ խնդիր է արդի եկեղեցում։

3.  Ունե՞մ արդյոք Շառավիղի իմաստության, հանճարի, խորհրդի, զորության, գիտության, երկյուղի, արդարության և ճշմարտության Հոգին։ Մասնակի՞ց եմ մնացորդի կազմավորմանը։ Բարձրացնո՞ւմ եմ արդարության և ճշմարտության դրոշակը Շառավիղի հետ միասին Աստծո մնացորդը հավաքելու համար։ Հրապուրո՞ւմ է արդյոք ինձ մեղքից զերծ նոր երկիրը։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները