0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

017. ԵՍԱՅԻԱ 13, 09.03.2014

ԵՍԱՅԻԱ 13

1.  Բաբելոնի նկատմամբ պատգամը պատժի իրականացման մեջ է կայանում Տիրոջ բարկության օրը։ Աստված ունի Իր զորքը Մարաց և այլ ազգերի միջոցով Բաբելոնի դատաստանն անելու համար։ Իսկ մեղավոր աշխարհի դատաստանը Տերն անձամբ է անելու։ Բաբելոնի նկատմամբ պատիժը խորհրդանիշն է աշխարհի նկատմամբ պատժի։     

2.  Հին Բաբելոնի նկատմամբ դատաստանի հետևանքները տեսանելի են նաև այսօր։ Մարգարեությունը ճիշտ է մնում հազարավոր տարիների ընթացքում։ Տիրոջ դատաստանին կարժանանա վերջին օրերի հոգևոր Բաբելոնը Տիրոջ գալուստի ժամանակ։ Այդ ժամանակ երկիրը ավերակ կդառնա, իսկ մեղավորները բնաջինջ կլինեն (համար 9)։ Աստված մարդուն  թանկ է գնահատում, ուստի մեղքի պատիժն անխուսափելի է, որպեսզի մեղքն ու մեղավորը վերացվեն իսպառ։    

3.  Չե՞մ գտնվում արդյոք հոգևոր Բաբելոնում։ Կխուսափե՞մ Տիրոջ բարկության օրը Նրա դատաստանից։ Տեսանելի՞ է արդյոք ինձ համար այդ օրվա մոտալուտ լինելը։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները