0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

018. ԵՍԱՅԻԱ 14, 10.03.2014

ԵՍԱՅԻԱ 14

1.  Աստված խոստանում է նորից ընտրել Իսրայելին և ոչ-ոք չի կարող դրան ընդդիմանալ։ Առանձնահատուկ պատիժ է սպասվում Բաբելոնի թագավորին։ Նրա կերպարում ներկայացված է նախկին Արուսյակը՝ երկնային էակը, ով փորձում էր տիրանալ Աստծո գահին, սակայն դժոխքն է իջնելու։ Պատկերավոր ձևով ներկայացված է սատանայի վերջնական ճակատագիրը։ Չարերը նույն ճակատագրին կարժանանան։ Փղշտացիները զգուշացվում են շատ չուրախանալ ուրիշի պատժի վրա, այն դեպքում երբ ինքդ էլ ես մեղավոր։

2.  Մեղքը անպայման ստանում է իր արժանի պատիժը։ Չարի գործակիցներին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ սատանային։ Աստծուց բարձր լինելու նկրտումը կիջեցնի գերեզման՝ դժոխքի խորխորատները։ Այդ մեղքի անվանումն է «հպարտություն»։   

3.  Ունե՞մ արդյոք որևէ առնչություն սատանայի և մեղքի հետ։ Արժե լուրջ վերաբերվել այս հարցին։ Սրանից է կախված իմ հավերժական ճակատագիրը։ Աղոթենք, որ Տերը ողորմի և նորից ընտրի մեզ։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները