0. Bible Study
Վերադառնալ բլոգ020. ԵՍԱՅԻԱ 16, 12.03.2014
14 Մար, 2014
ԵՍԱՅԻԱ 16
1. Այս գլխում Եսայիան շարունակում է Մովաբի կործանմանը վերաբերյալ պատգամը։ Պատճառը նրա հպարտությունն ու գոռոզությունն է։ Իսկ դրա հետևանքով ՝նա օգնության ձեռք չի մեկնում Աստծո ժողովրդին։ Մովաբի կրոնական ջանքերը չեն հաջողելու, իսկ Իսրայելը շուտով հաջողություններ կունենա։ Օրհնությունների գրավականը ողորմությունն ու ճշմարտությունն են։
2. Այսօր էլ հավաքական հպարտությունը թույլ չի տալիս օգնության ձեռք մեկնել կարիքավորին։ Կրոնական ուխտագնացություններն ու աղոթքները օգուտ չեն տա, եթե դա կատարվում է գոռոզամտությամբ։ Դրա պատիժը չի հապաղում նաև մեր օրերում։
3. Ինչպե՞ս է վիճակն ինձ մոտ ուրիշներին օգնության հարցում։ Ազա՞տ եմ հպարտությունից։ Հիմնվա՞ծ է արդյոք իմ գործունեությունը սիրո, ճշմարտության, արդարության և արդարամտության վրա։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը