0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

023. ԵՍԱՅԻԱ 19, 15.03.2014

ԵՍԱՅԻԱ 19

1.  Եգիպտոսին ուղղված պատգամում նշվում է նրանց առ Աստված դարձի գալը, ինչպես Եթովպիայի պարագայում էր։ Դա տեղի է ունենալու քաղաքացիական պատերազմի, բռնապետի սնանկ իշխանության, տնտեսական անկման, վախի մթնոլորտի և կուռքերին ապավինեուց հետո։ Այնուհետև Եգիպտոսը ճանաչում է Աստծուն և երկրպագում Նրան։ Ասորեստանը նույնպես ծառայելու է Տիրոջը։ Իսրայելը երրորդն է լինելու որպես օրհնություն երկրի վրա։

2.  Վերոնշյալը պայմանական մարգարեություն է։ Այն նկարագրում է, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե այդ ժողովուրդները կատարեին իրենց պայմանները։ Այն չի կատարվել, քանի որ նշված երեք պետություննեից ոչ մեկը չի կատարել Աստծու նշված պայմանները։ Պայմանական մարգարեության հիմնավորումը կարող ենք գտնել այստեղ. Երեմիա 18.7-10։ Աստծուն դառնալու դեպքում է գալիս բժշկությունը։ Կարելի է վայելել օրհնության լավագույն տարբերակը և ոչ թե բավարարվել եղածով…

3.  Կատարո՞ւմ եմ օրհնություն ստանալու պայմանները։ Աղոթո՞ւմ եմ իմ ժողովրդի օրհնության համար։ Ձգտո՞ւմ եմ լավագույնին…

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները