0. Bible Study
Վերադառնալ բլոգ024. ԵՍԱՅԻԱ 20, 16.03.2014
19 Մար, 2014
ԵՍԱՅԻԱ 20
1. Եսայիան իր արտաքին տեսքով իսկ մարգարեանում է Եթովպիայի և Եգիպտոսի գերության մասին։ Նրանց գերություն է սպասվում։ Իզուր են Եթովպիայի վրա դրված հույսերը։ Նա իրեն նույնիսկ չի կարող ազատել, էլ ուր մնաց Եգիպտոսին։ Դա է Աստծուն չապավինողների ճակատագիրը։
2. Այսօր էլ մարդիկ հույս են դնում մեծ կամ փոքր պետությունների վրա իրենց անվտանգությունը ապահովելու համար։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ հույսը պետք է միայն Աստծո վրա դնել։ Անձնապես էլ այս կամ այն բանի վրա դրված հույսը հուսախաբ է անելու։
3. Ո՞ւմ վրա է իմ հույսը։ Ո՞վ է իմ ապաստարանը։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը