0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

026. ԵՍԱՅԻԱ 22, 18.03.2014

ԵՍԱՅԻԱ 22

1.  Զգուշացնող պատգամն ուղղված է Աստծո ժողովրդին՝ Հուդային և Երուսաղեմին։ Երուսաղեմի անօրենությունների պատճառով նրա դեմ կգան ասորիները և այն կավերեն։ Նույնիսկ պաշարման ժամանակ են հրեաները շարունակում զվարճանալ և ուշադրություն չեն դարձնում Նրան, Ով շինել է նրանց քաղաքը։ Համակերպվելով մահվան անխուսափելիության հետ, նրանք տրվում են զգայական հաճույքներին. «Ուտենք և խմենք, որովհետև էգուց մեռնելու ենք»։ Պալատական Սեբնայի օրինակը հատկանշական է. նա ավելի շատ հոգ է տանում իր գերեզմանի, քան կյանքի համար։ Անարժան Սեբնային փոխարինելու է Աստծո կողմից իշխանական բարձր լիազորություններ ստացած Եղիակիմը։ Աստված կոչ է անում ապաշխարել։

2.  Ապաշխարելու փոխարեն խնջույքներին տրվելը կործանման է տանում։ Մահվան անխուսափելիությունը մեզ պետք է ավելի զգոն դարձնի, և ոչ՝ ավելի մեղքի մեջ ընկղմի։ Էպիկուրյան այդ փիլիսոփայությունը ընդունելի չի Աստծո տեսակետից։ Տե՛ս Ա Կորնթացիս 15.32-34։ Պետք է ձգտել փրկության և չհամակերպվել մահվան հետ։ Անհրաժեշտ է ապաշխարության արդյունքում նայել և տեսնել Աստծուն, Ումից գալիս են օրհնությունները։

3.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը մեղքի և կյանքի նկատմամբ։ Ինչպե՞ս է ազդում մահվան անխուսափելիության գաղափարը ինձ վրա։ Ի՞նչն է ինձ ավելի շատ անհանգստացնում. իմ գերեզմանի վիճակը մահից հետո, թե՞ իմ փրկության հարցը։ Մտածո՞ւմ եմ լուրջ ապաշխարության մասին։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները