0. Bible Study
Վերադառնալ բլոգ027. ԵՍԱՅԻԱ 23, 19.03.2014
24 Մար, 2014
ԵՍԱՅԻԱ 23
1. Տյուրոսը ներկայացվում է որպես քաղաք, որի հիմնական զբաղմունքը առևտուրն է։ Նշվում են քաղաքներ և երկրներ, որոնց հետ առևտուր է անում Տյուրոսը։ Սակայն Տյուրոսին ավերում է սպասվում և դա նպաստավոր չի լինելու մյուսների համար էլ։ Գլխում նշվում են միայն պատժի մանրամասները։ Նունիսկ առաջին անգամ վերականգնվելուց հետո նրա ձեռքբերումներից հետո այդ ամենն անցնելու է մեկ ուրիշին։
2. Պետք է անսալ Աստծո զգուշացումներին և շատ չտարվել գործունեությամբ և մոռանալ Աստծուն։ Տյուրոսի մասին մարգարեությունը իրականացել է ամենայն մանրամասնությամբ։ Աստծո խոսքը գետին չի ընկնում։
3. Ինչպիսի՞ն են իմ գործերը և վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Չի՞ դարձել արդյոք առևտուրը ինքնանպատակ ինձ համար։ Ուշադի՞ր եմ արդյոք Աստծո զգուշացումներին։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը