0. Bible Study
Վերադառնալ բլոգ030. ԵՍԱՅԻԱ 26, 22.03.2014
28 Մար, 2014
ԵՍԱՅԻԱ 26
1. Գլուխը ներկայացնում է մարդկանց երկու կարգավիճակ. փրկվածներ և ընդմիշտ բնաջնջվածներ։ Փրկվողները հարություն կառնեն և կժառանգեն Աստծո քաղաքը։ Դրանք նրանք են, որ Աստծուն են հուսացած որպես Վեմի։ Նրանք, ովքեր կոչնչանան այլևս երբեք հարություն չեն առնի։ Աստծո արդարացի դատաստանը արդարություն կհաստատի երկրի վրա։ Աստծո արդարությունը կենտրոնական միտքն է այս գլխի։
2. Նոր Կտակարանը հարությունը ներկայացնում է որպես արդարի փրկության միակ հույս։ Արդարությանը և ճշմարտությանը հետևող ժողովուրդը կարող է փրկության հույս տածել։ Արդարությունը պահանջում է նաև չարության վերացումը։
3. Ունե՞մ արդյոք հարության հույս։ Հաստա՞տ է իմ միտքը ճշմարտության մեջ։ Ձգտելով հուսալ Աստծուն ձեռք բերեմ Նրա խաղաղությունը։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը