0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

032. ԵՍԱՅԻԱ 28, 24.03.2014

ԵՍԱՅԻԱ 28

1.  Մարդու հպարտության փառաց պսակն անցողիկ է, իսկ մնացորդի պսակն Ինքն Աստված է լինելու։ Քահանան ու մարգարեն շատացնում են իրենց քարոզը, բայց մոլորեցնում են մարդկանց։ Այդ պատճառով Աստված նրանց կպատժի նրանց իսկ սկզբունքի համաձայն։ Իշխաններն էլ սովորեցնում են, որ մահը նրանց չի սպառնում։ Աստված կբացահայտի նրանց սուտը և ստիպված կլինի Իր համար անսովոր, օտարոտի գործ անել. մահ տալ նրանց։ Նա զգուշացնում է, որ իսկական ապահովությունը Վեմին ապավինելն է։ Աստված Իր հանճարի համաձայն սահմանել է բնության օրենքներ, որոնք գործում են անվրեպ, ուստի ճիշտ է Նրա խորհրդին լսելը։    

2.  Այսօր էլ են շատերը ձգտում փառքի պսակին, մոռանալով Իսկական Պսակի մասին։ Այսօր էլ են մոլորեցնողները շատ իրենց քարոզներով հանդերձ։ Նաև՝ կեղծ անմահությանը հավատացողները։ Աստծո կողմից սահմանված բնության օրենքները չեն փոխվել այսօր։ Ավելի նպաստավոր է լսել Աստծո խորհուրդներին։

3.  Ինչպիսի՞ պսակի եմ ես ձգտում. ապակապացո՞ւ, թե՞ անապական։ Չե՞մ գտնվում արդյոք մոլորեցնողների ազդեցության տակ։ Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը մահի նկատմամբ։ Մեղքը ստանում է իր արժանի պատիժը՝ մահը. արժե հիշել այդ մասին։ Ապավինո՞ւմ եմ Աստծուն։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները