0. Bible Study
Վերադառնալ բլոգ033. ԵՍԱՅԻԱ 29, 25.03.2014
28 Մար, 2014
ԵՍԱՅԻԱ 29
1. Պատգամն ուղղված է Երուսաղեմի՝ Դավիթի քաղաքի և մյուս ազգերի դեմ։ Այլ ազգերի նկրտումները երազի կնմանվեն։ Երուսաղեմը ցածրանալու է, քանի որ նրա մարգարեները մարդկային պատվերներ են սովորեցնում և ոչ ոք չի կարողանում կարդալ Աստծո խոսքը նրանով առաջնորդվելու համար։ Ընթացքում Աստծո ժողովուրդը կհասկանա և կդառնա իր Աստծուն։
2. Պետք է ապրել Աստծո իրական խոսքով և ոչ՝ երազներով։ Զգուշանալ է պետք մարդկային պատվերներից. դրանք կործանման են տանում։ Աստծո խոսքը պետք է լինի մեր ուղեցույցը։
3. Ապրո՞ւմ եմ Աստծո խոսքի համեմատ, թե՞ երազանքներով։ Խոսքեր՞ով եմ պատվում Աստծուն, թե՞ սրտով։ Վայելո՞ւմ եմ Աստծո օրհնությունները։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը