0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

049. ԵՍԱՅԻԱ 45, 10.04.2014

ԵՍԱՅԻԱ 45

1.  Արարիչ, միակ Աստված, Փրկիչ, ապագագետ, արդարացնող, աջակցող. ահա այս գլխի հիմնական և բանալի բառերը։ Այս ամենը Աստծո հատկանիշներն են։ Աստված օգտագործում է այդ հատկանիշները Իր ժողովրդին փրկելու համար։ Նա նույնիսկ հեթանոս թագավոր Կյուրոսին է օծել իր այդ նպատակները իրականացնելու համար։ Տերը հարթելու է նաև նրա ճանապարհները Իր կամքն իրականացնելու համար։ Տիրոջ վերջնական նպատակն է մարդկանց փրկությունն ու արդարացումը։  
 
2.  Աստծո վերը թվարկված հատկանիշները չեն վերացվել. Նա շարունակում է պայքարել մեր փրկության համար։ Արժե խորհել Աստծո այդ հատկանիշների շուրջ։ Տերը այսօր էլ է օգտագործում երկրների ղեկավարներին և քաղաքական գործիչներին Իր նպատակներն իրականացնելու համար։ Ուստի չարժե վիճել և հակաճառել Արարչի հետ, այլ պարզապես դառնալ Նրան և ընունել փրկությունը։

3.  Ճանաչո՞ւմ եմ արդյոք Աստծուն, Նրա մասին բավարար գիտելիքներ ունենալով։ Մասնակի՞ց եմ արդյոք մարդկանց փրկության գործին, համագործակցելով Աստծո հետ։ Աղոթո՞ւմ եմ երկրի ղեկավարների համար, որպեսզի նրանք Աստծո կամքը կատարեն իրենց պարտականությունները կատարելիս։ 

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները