0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

050. ԵՍԱՅԻԱ 46, 11.04.2014

ԵՍԱՅԻԱ 46

1.  Կրկին Աստված-կուռքեր հակադրությունն է։ Կուռքերը անխուսափելիորեն կործանվում են։ Աստված հետևում է իր ժողովրդին ծնված օրվանից մինչ ծերություն։ Անիմաստ է նույնիսկ Աստծուն համեմատել կուռքերի հետ։ Ճշմարիտ Աստված կանխատեսում է ապագան և ղեկավարում իրադարձությունների ընթացքը։ Այդ ամենի նպատակը նույնն է. արդարացնել և փրկել։  

2.  Աստված միշտ նույնն է։ Չմոռանանք, որ եթե կուռքը նույնիսկ ոսկուց է, միևնույնն է, նա ոչինչ անել չի կարող։ Միայն Աստված է կանխատեսում և ղեկավարում աշխարհը։ Նա բացում է ապագան։ Փրկությունը մոտ է։  


3.  Ինչպիսի՞ն եմ պատկերացնում Աստծուն։ Ունե՞մ կուռքեր, որոնցից պետք է հրաժարվել։ Անձամբ ինձ համար Աստված բացո՞ւմ է ապագան։ Տեսնո՞ւմ եմ, թե ինչպես է Աստված ղեկավարում իրադարձությունները։ Ինչպիսի՞ն է իմ առնչությունը փրկության հետ։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները