0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

056. ԵՍԱՅԻԱ 52, 17.04.2014

ԵՍԱՅԻԱ 52

1.  Աստված կոչ է անում իր ժողովրդին զարթնել և հագնել արդարության հանդերձները։ Նախորդ գլխում էլ էր հնչում կոչը. «Զարթնիր, զարթնիր»։ Առաջին անգամ զգուշացվում էր Աստծո պատժից, իսկ երկրորդ անգամ՝ արդարությունը ընդունելու համար։ Այս բարի լուրը տարածում են ավետարանիչները։ Եթե հեռանանք  մեղավոր շրջապատից, ապա Աստված կլինի մեր թիկնապահը։ Այս գլխում սկսվում է Աստծո ծառայի կողմից փրկության գործընթացի և ծառայի տառապանքի նկարագրությունը, որը ավելի ծավալուն ներկայացվում է հաջորդ գլխում։

2.  Զարթուն վիճակում գտնվող մարդիկ խուսափում են Աստծո պատժից և արդարացվում են։ Միշտ էլ գովերգվել են փրկություն քարոզող ավետարանիչները։ Աստծո ծառան այս համատեքստում ներկայացնում է Մեսիային, այն է՝ Հիսուս Քրիստոսին։
   
3.  Զարթո՞ւն եմ, թե՞ քնած։ Կարո՞ղ են ինձ ավետարանիչ կոչել։ Օգտվո՞ւմ եմ Թիկնապահի ծառայություններից։ 

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները