2. Պավել Սարգսյան
Վերադառնալ բլոգ001. Սերտենք Աստվածաշունչը միասին
Սիրելի բարեկամներ:
Ինձ շատ է դուր գալիս համաշխարհային մեր եկեղեցու
«Հավատացեք Նրա մարգարեներին» նախաձեռնությունը,
քանի որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ահռելի
նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում։
ՅՕԱ եկեղեցին մշտապես դրան ուշադրություն է դարձրել,
բայց վերջին ժամանակներում նկատելի է
նահանջ այդ մոտեցումից։
Եկեք ամեն դեպքում վերադառնանք լավագույն
ավանդույթներին. Աղոթքին, Աստվածաշնչի
ուսումնասիրությանը, աշակերտությանը
և ավետարանչությանը։
Նախաձեռնության համաձայն մենք պետք է ամեն օր մեկ գլուխ
կարդանք։ Իսկ ես առաջարկում եմ, որպեսզի մենք լրջորեն
ուսումնասիրենք համապատասխան գլուխը, և այդ խորհրդին
հետևելով կարելի է երեք տարվա ընթացքում ուսումնասիրել
Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։
Ուստի նախաձեռնությունը մեր դեպքում կանվանենք
«Սերտենք Աստվածաշունչը միասին» (հակիրճ՝ ՍԱՄ)։
Սակայն պարզ է, որ ոմանք 2015 թվականի հուլիսի 12-ին
չեն սկսել կամ էլ արդեն չեն հետևում այս նախաձեռնությանը,
ուստիև ետ են մնացել ուսումնասիրության մեջ։
Առաջարկում եմ միասին ուսումնասիրել Աստվածաշունչը
շարունակելով համաշխարհային եկեղեցուն համաքայլ ընթանալ։
Հոկտեմբերի 11-ից, օրական 2 գլուխ կարդալու դեպքում
կարող ենք մի քանի ամսից հասնել համաշխարհային
եկեղեցու գրաֆիկին։
Համացանց եկեղեցու անդամներս և այցելուներս ուսումնասիրենք
համապատասխան օրվա գլուխը և կիսվենք համացանց եկեղեցու
կայքի էջերում։
Առաջարկում եմ ուսումնասիրության հետևյալ կարգը.
1. Ինքնուրույն ուսումնասիրում ենք տվյալ օրվա նախատեսված գլուխը (սկզբի համար` գլուխները)։ Դրա համար այս կայքում «ուսուցում» էջում նախատեսված են նյութեր. Աստվածաշնչի տեքստը, ձայնագրությունը, այլ թարգմանությունների հղումները, երկու բլոգ (տե՛ս վերևում), մեկնություններ և այլ նյութեր։
2. Ամեն օր` երեկոյան հանդիպում ենք վեբինարի ծառայության ուսումնասիրության սենյակում և ուղիղ եթերում ընթերցում, քննարկում և մեկնաբանում այդ օրվա համար նախատեսված գլուխը։
3. Աստվածաշնչի ուսումնասիրությունից բացի կընթերցենք նաև Մարգարեկան Հոգու գրքերը։
4. Ուղիղ եթերի տեսաձայնագրությունը և մյուս նյութերը կտեղադրվեն adventist.am կայքում։
Ակնկալում եմ Ձեր եռանդուն մասնակցությունը բլոգներում մեկնություններ գրելու և ուղիղ եթերում քննարկումներին մասնակցելու տեսքով։
«...Ամեն օր Գրքերը քննում էին» (Գործք առաքելոց 17.11). հետևենք բերիացիների օրինակին։
Պավել Սարգսյան,
Համացանց եկեղեցու հովիվ
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը