Սիրելի բարեկամներ
Եթե ցանկանում եք Համացանց եկեղեցուն գումար (նվիրատվություն, հանգանակություն, ընծա, տասանորդ) փոխանցել, ապա կարող եք այն ուղարկել համացանց եկեղեցու գանձապահ Ալլա Ղազարյանին։ Դրա համար օգտագործվում է լատինատառ գրելաձևը։
Փոխանցում հաշվի համարին՝
VTB Bank
Armenia, Vanadzor, Tigran Mets 53
ARMJAM22
AMD 16093016679000
USD 16093016679001
ERU 16093016679002
RUR 16093016679003
Հաշվի համարին գումար փոխանցելիս որևէ տոկոս չի գանձվում, եթե փոխանցումը կատարվում է Հայաստանի որևէ VTB բանկից։
Արտասահմանից փոխանցողները կարող են օգտվել ավելի ձեռնտու տարբերակից, որի դեպքում փոխանցման տոկոսները ավելի ցածր կլինեն։ Պարզապես փոխանցեք Ալլա Ղազարյանի անունով։
Ghazaryan Alla
Armenia, Vanadzor
Եթե փոխանցեք ստորև ներկայացվող համակարգերից մեկով, ապա ամեն ինչ պետք է որ արագ և հարմարավետ լինի։
Unistream, AVERS, Intel Express, Anelik, Быстрая почта, MoneyGram, InterExpress
Դրանից հետո այդ գումարը բանկի կողմից ավտոմատ կերպով կփոխանցվի հաշվի համարին։
Ծանոթագրություններ։
1. Ճիշտ կլինի տասանորդը վերադարձնել Աստծուն տեղական եկեղեցում, որտեղ որ դուք անդամ եք հանդիսանում, կամ ուր այցելում եք։ Եթե դուք եկեղեցու անդամ չեք կամ չեք կարող վերադարձնել տեղական եկեղեցի, քանի որ չեք այցելում կամ այլ պատճառով, այդ դեպքում կարող եք փոխանցել համացանց եկեղեցի։ Համացանց եկեղեցի փոխանցված տասանորդը նույն չափով կփոխանցվի Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի Միություն։ Համացանց եկեղեցին չի կարող տնօրինել տասանորդը։
2. Համացանց եկեղեցու գանձապահը պարբերաբար իր հաշվետվությունը կներկայացնի եկեղեցու խորհրդին և եկեղեցու անդամներին։
3. Համացանց եկեղեցու գանձապահի եկեղեցու հետ կապված ֆինանսական գործունեությունը վերահսկում են երեցները և հովիվը։
4. Յուրաքանչյուր անձ, ով որևէ գումար է փոխանցել համացանց եկեղեցուն գանձապահի միջոցով, կարող է ճշտել. տեղ է հասել իր ուղարկած գումարը, թե՞ ոչ։ Այդ մասին նա կարող է հարցում կատարել գանձապահին, երեցին (կամ երեցներին), հովվին կամ էլ բոլորին (գանձապահ, երեց, հովիվ) միաժամանակ։