ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՆԱԽՈՐԴ ԴԱՍԵՐԸ   ԵՎ ՀԱՐՑԵՐԸ

 2015, IV Եռամսյակ   ԵՐԵՄԻԱ
 2015, III Եռամսյակ  ԱՎԵՏԱՐԱԻՉՆԵՐ  
 2015, II Եռամսյակ   ԱՎԵՏԱՐԱIՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
    
 2015, I Եռամսյակ    ԱՌԱԿՆԵՐ
 
 
 2014, IV Եռամսյակ  ՀԱԿՈԲՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ                        
 2014, III Եռամսյակ  ՔՐԻՍՏՈՍԻ ՈՒՍՄՈՒՆՔԸ          
 2014, II Եռամսյակ   ՔՐԻՍՏՈՍԸ ԵՎ ՆՐԱ ՕՐԵՆՔԸ        
 2014, I Եռամսյակ    ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅՈՒՆ   
               
 2013, IV Եռամսյակ  ՍՐԲԱՐԱՆ Свялилище  Свялилище, с комментариями      


ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ  

                      (28.09.2013 - 26.12.2015)

         

       26 դեկտեմբերի,  2015

       Դաս 13.    ԵՐԵՄԻԱՅԻ ԴԱՍԵՐԸ       

       Հիշելու համարը` Երեմիա 23.5

1. Աստծուն բնութագրող ինչպիսի՞ դասեր քաղեցինք Երեմիայի ամբողջ գրքից։

2. Ի՞նչ կարևոր դաս կա Երեմիայի գրքում կրոնական պրակտիկայի վերաբերյալ։ Երեմիա 7.1-10

3. Ինչպիսի՞ դաս պետք է վերցնի մեզանից յուրաքանչյուրը Երեմիայի գրքից անհատական մակարդակում։ Երեմիա 9.23,24

4. Երեմիայի գրքից ի՞նչ դաս կարող ենք քաղել կուռքերի հետ կապված։ Երեմիա 10.1-15

5. Ի՞նչ դաս կա Երեմիայի գրքում մնացորդի հետ կապված։ Երեմիա 23.1-8

6. Անձամբ դուք ի՞նչ դասեր վերցրեցիք Երեմիայի գրքից։ 




               
              19 դեկտեմբերի,  2015

         Դաս 12. ՀԵՏ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ                           

         Հիշելու համարը` Երեմիա 42.5

1. Քաղաքական ինչպիսի՞ խարդավանքներ ստիպեցին, որ Եգիպտոս փախչելու մտադրություններ առաջնան «մնացորդի» մոտ։ Երեմիա 40.7 - 41,18

2. Ինչպիսի՞ն էր Աստծո պատասխանը Երեմիայի միջոցով Եգիպտոս փախչելու կապակցությամբ։ Երեմիա 42

3. Ինչպե՞ս արձագանքեցին հրեաները Երեմիայի Եգիպտոս չգնալու զգուշացմանը։ Երեմիա 43.1-7

4. Ի՞նչ մարգարություն ասվեց Եգիպտոս գնացածների մասին։ Երեմիա 43.8-13

5. Ինչի՞ց է զգուշացնում Աստված Եգիպտոս գնացածներին Երեմիայի միջոցով։ Երեմիա 44

6. Ինչպե՞ս ենք մենք արձագանքում Աստծո զգուշացումներին։






         12 դեկտեմբերի,  2015


         Դաս 11. ՈՒԽՏԸ                           


         Հիշելու համարը` Երեմիա 31.31


1. Ի՞նչ է
ր բացակայում Նոյի հետ ուխտի բովանդակության մեջ ի տարբերություն հետագա ուխտերի։ Ծննդոց 9.1-17

2. Աբրահամի հետ ուխտը ինչպե՞ս է մեզ հետ առնչվում։ Ծննդոց 17.1-14

3. Ինչպիսի՞ կարևոր բաղկացուցիչ մաս ուներ Մովսեսի (Սինայի) ուխտը։ Ելից 24

4. Ուխտի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ուներ Աստված Իսրայելի կապակցությամբ։ Երեմիա 31.31-34

5. Ինչպե՞ս հաստատվեց նոր (հավերժական) ուխտը։ Ա Կորնթացիս 11.24-26

6. Ինչպիսի՞ն է իմ ուխտը Աստծո հետ։ 



 
    
      5 դեկտեմբերի,  2015

     Դաս 10. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՎԵՐՈՒՄԸ      
Տեսագրություն

      Հիշելու համարը` Երեմիա 29.7

1. Ո՞րն էր Երեմիայի ժամանակակից Եզեկիելին ցույց տրված Երուսաղեմի ավերման պատճառը։ Եզեկիել 8

2. Ինչպիսի՞ն էր Երեմիայի նախազգուշացումը Հուդայի Սեդեկիա թագավորին Երուսաղեմի ավերման հետ կապված։ Երեմիա 37.1-10

3. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Երուսաղեմի ավերման մասին Երեմիայի խոսքը նրա համար։ Երեմիա 38.1-6

4. Ինչպե՞ս իրականացավ Երուսաղեմի ավերման մասին Երեմիայի մարգարեությունը Սեդեկիայի նկատմամբ։ Երեմիա 39.1-10

5. Երուսաղեմի ավերումից հետո որտե՞ղ բնակվեց Երեմիան։ Երեմիա 40.1-6

6. Ըստ Երեմիայի մարգարեության ինչպիսի՞ հետագա ճակատագիր էր սպասվում ավերված Երուսաղեմին։ Երեմիա 29.1-14

7. Ի՞նչ կարող ենք ասել մեր «Երուսաղեմի» (մեր անձի կամ եկեղեցու) ավերման մասին։






      28 նոյեմբերի, 2015


      Դաս 9. ԵՐԵՄԻԱՅԻ ԼՈՒԾԸ                 Տեսագրություն


     
Հիշելու համարը՝ Ղուկաս 9.23

1.   Անձնական կյանքում ինչպիսի՞ լուծ պետք է կրեր Երեմիան։ Երեմիա 16.1-13

2.   Ինչպիսի՞ դաս էր իր մեջ պարունակում Երեմիայի լուծը։ Երեմիա 27.1-18

3.   Ի՞նչ կարծիք արտահայտեց Անանիա մարգարեն Երեմիայի լուծի մասին։ Երեմիա 28.1-9

4.   Ի՞նչ արեց Անանիան Երեմիայի լուծի հետ։ Երեմիա 28.10-11

5.   Ինչպիսի՞ն էր Երեմիայի արձագանքը Անանիայի վերաբերմունքին լուծի հետ կապված։ Երեմիա 28.12-17

6.   Ի՞նչ տվեց ինձ Երեմիայի լուծի մասին ուսումնասիրությունը։ 

 




     
 21 
նոյեմբերի, 2015

       Դաս 8. ՀՈՎՍԻԱՅԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ              Տեսագրություն

       
Հիշելու համարը՝ Դ Թագավորաց 23.25

1.  Ինչո՞ւ էր Հովսիայի կողմից բարենորոգումների իրականացման կարիքն առաջացել։ Բ Մնացորդաց 33

2.  Ինչպիսի՞ն էր նրանց աղոթքը, ովքեր անհանգստանում էին բարենորոգության բացակայության կապակցությամբ։ Ամբակում 1.2-4

3.  Ինչպիսի՞ բարենորոգումներ իրակացրեց Հովսիա թագավորը։ Դ Թագավորաց 22.1-7

4.  Հովսիայի բարենորոգումների իրակացման ժամանակ ի՞նչ իրադարձություն արժանացավ նրա հուզական արձագանքին։  Դ Թագավորաց 22.8-11

5.  Ինչպիսի՞ լուր փոխանցեց Ողդա մարգարեուհին Հովսիա թագավորին, չնայած նրա բարենորոգումներին։ Դ Թագավորաց 22.12-20

6.  Ինչպե՞ս են ընթանում իմ կյանքի բարենորոգումները։

 


14 նոյեմբերի, 2015


      Դաս
 7. ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է             Տեսագրություն


       
Հիշելու համարը՝ Երեմիա 9.24

1.   Ո՞րն էր Աստծո ժողովրդի ճգնաժամի շարունակվելու պատճառը։ Երեմիա 9

2.   Ինչո՞ւմ էր կայանում շարունակվող ճգնաժամի էությունը։ Երեմիա 10.1-15

3.   Շարունակվող ճգնաժամից ի՞նչ ելք է առաջարկում Աստված։ Երեմիա 26.1-6

4.   Շարունակվող ճգնաժամը Երեմիայի համար ինչպիսի՞ սպառնալիք էր բովանդակում իր մեջ։ Երեմիա 26.7-15

5.   Ինչպե՞ս Երեմիան խուսափեց մահից շարունակվող ճգնաժամի պայմաններում։  Երեմիա 26.16-24

6.   Ինչպիսի՞ն է իմ դիրքորոշումը շարունակվող ճգնաժամի նկատմամբ։





նոյեմբերի, 2015

       Դաս 6. ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       
Հիշելու համարը՝ Հռոմեացիս 9.21

1.  Կավի հետ կապված բրուտի խորհրդանշական գործողությունների միջոցով ի՞նչ դաս էր ցանկանում տալ Աստված Երեմիայի միջոցով։ Երեմիա 18.1-10

2.  Ի՞նչ էր նշանակում բրուտի հողի կուժի կոտրելու խորհրդանշական գործողությունը։ Երեմիա 19

3.  Ի՞նչ դաս պետք է սովորեցներ Երեմիայի խորհրդանշական գործողությունը քաթանե գոտիի հետ։ Երեմիա 13.1-11

4.  Ի՞նչ էր խորհրդանշում Երեմիայի կողմից ագարակ գտնելու խորհրդանշական գործողությունը։ Երեմիա 32.6-15, 37-44

5.  Ի՞նչ դաս է պարունակում Աստծո կողմից տրված խորհրդանշական գործողությունը լավ և վատ թուզերի հետ կապված։ Երեմիա 24 

6.  Ի՞նչ դասեր քաղեցիք Երեմիայի խորհրդանշական գործողություններից։



       31
 հոկտեմբերի, 2015

       Դաս 5. ՄԱՐԳԱՐԵԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       
Հիշելու համարը՝ Երեմիա 20.7

1.  Ո՞րն էր Երեմիա մարգարեի համար մեծ դժբախտություններից առաջինը։ Երեմիա 5.26-31

2.  Ինչպիսի՞ դժբախտության պետք է արժանանար Երեմիայի դժբախտության պատճառ հանդիսացող քահանան։ Երեմիա 20.1-6

3.  Ինչպե՞ս էր Երեմիան տեսնում իր դժբախությունների լուծումը։ Երեմիա 20.7-13

4.  Ինչպիսի՞ մտքեր է արտահայտում Երեմիա մարգարեն իր դժբախտությունների արդյունքում թուլության մեջ գտնվելու պահին։ Երեմիա 20.14-18 

5.  Կարո՞ղ են արդյոք դժբախտությունները փոխվել օրհնության, կամ` հակառակը։ Երեմիա 18.1-10

6.  Ի՞նչ է սպասվում դժբախտությունների պատճառ հանդիսացողներին։ Երեմիա 18.18-23

7.  Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը դժբախտությունների նկատմամբ։



           24 հոկտեմբերի, 2015

       Դաս 4. ՀԱՆԴԻՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ

       
Հիշելու համարը՝ Երեմիա 17.14

1.  Երեմիայի կողմից ո՞ր հանդիմանվող մեղքի համար պետք է գար հատուցումը։ Երեմիա 17.1-4

2.  Իր հանդիմանական խոսքում ինչպիսի՞ երկու ճանապարհ և հատուցում է ներկայացնում Երեմիան։ Երեմիա 17.5-10

3.  Հանդիմանության հետ կապված ինչպիսի՞ հատուցում էր սպասվում Երեմիային և նրա ունկնդիրներին։ Երեմիա 11.18-23

4.  Ինչպե՞ս է Երեմիան Աստծուն հանդիմանում, չտեսնելով մեղքի հատուցումը։ Երեմիա 12.1-4 

5.  Ինչի՞ մեջ է հանդիմանում Երեմիան ժողովրդին` նրանց հասած հատուցման կապակցությամբ։ Երեմիա 14.1-10

6.  Էլ ո՞ւմ է հանդիմանում Երեմիան, ցույց տալով նրանց հատուցումը։ Երեմիա 15.11-16

7.  Հանդիմանո՞ւմ ենք արդյոք մարդկանց, ցույց տալով, թե ինչ հատուցում է սպասվում մեղքի մեջ գտնվողներին։


       17 հոկտեմբերի, 2015

       Դաս 3. ՀՈՒԴԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ

       
Հիշելու համարը՝ Երեմիա 22.16

1.  Ինչպիսի՞ն էր Երեմիայի ժամանակակից Հուդայի վերջին 5 թագավորներից առաջինի` Հովսիայի կառավարումը։ Բ Մնացորդաց 34

2.  Ի՞նչ է ասված հաջորդ թագավորի Հովաքազի (Սեղղումի) կառավարման մասին։ Երեմիա 22.1-17

3.  Ինչպիսի՞ն էր Հուդայի թագավորության երրորդ թագավորի` Հովակիմի կառավարումը։ Երեմիա 22.18-19

4.  Ինչպիսի՞ն էին Երեմիայի խոսքերը Հովաքին (Հեքոնիա) թագավորին ուղղված։ Երեմիա 29.1-14

5.  Ի՞նչ խորհուրդ տվեց Երեմիան Հուդայի վերջին թագավոր Սեդեկիային։ Երեմիա 38.14-18

6.  Վերոնշյալ ամբարիշտ թագավորների (հովիվների) կառավարումը ի՞նչ ազդեցություն թողեց ժողովրդի (հոտի) վրա։ Երեմիա 23.1-8

7.  Ի՞նչ տվեց ինձ Հուդայի վերջին 5 թագավորների կառավարման ուսումնասիրությունը։



       
Դաս 2. ՃԳՆԱԺԱՄԸ (ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ)


       
Հիշելու համարը՝ Երեմիա 2.3

1.  Ո՞րն էր Իսրայելի ճգնաժամի պատճառը։ Երեմիա 2.1-8

2.  Ինչո՞ւմ էր կայանում Իսրայելի ներքին ճգնաժամի էությունը։ Երեմիա 2.9-14


3.  Ինչո՞ւ էին ճգնաժամից դուրս գալու Իսրայելի փորձերն անօգուտ։ Երեմիա 2.15-28

4.  Ի՞նչ խորը արմատներ ուներ Իսրայելի ներքին ճգնաժամը։ Երեմիա 5.1-3

5.  Ինչպիսի՞ արտաքին ճգնաժամ էր հասունանում Իսրայելի ներքին ճգնաժամի արդյունքում։ Երեմիա 25.8-12

6.  Ի՞նչ խրատ ստացա, տեսնելով Իսրայելի ներքին և արտաքին ճգնաաժամի էությունը։


       3 հոկտեմբերի, 2015

       Դաս 1. ԵՐԵՄԻԱՅԻ ԿԱՆՉՎԵԼԸ ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

       
Հիշելու համարը՝ Երեմիա 1.5

1.  Ի՞նչ բնույթի լուր փոխանցելու համար մարգարեական ծառայության կանչվեց Երեմիան։ Երեմիա 7.5-7

2.  Ի՞նչ խավի ներկայացուցիչ էր Երեմիան մարգարեական ծառայության կանչվելիս։ Երեմիա 1.1

3.  Ինչպե՞ս Երեմիան կանչվեց մարգարեական ծառայության։ Երեմիա 1.2-5

4.  Ինչպե՞ս Երեմիային ներկայացվեց նրա մարգարեական ծառայության բնույթը։ Երեմիա 1.6-10

5.  Ինչպիսի՞ հավաստիացում ստացավ Երեմիան իր մարգարեական ծառայության հաջողության կապակցությամբ։ Երեմիա 1.11-19

6.  Ինչպիսի՞ն է իմ դերը մարգարեական ծառայության բնագավառում։

 

       26 սեպտեմբերի, 2015

       Դաս 13. ՊԵ՞ՏՔ Է ԼՍԻ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

       Հիշելու համարը՝ Հռոմեացիս 16.24-26

 

1.  Ինչո՞ւ պետք է Քրիստոսի մասին լսի ողջ աշխարհը։ Գործք առաքելով 4.12

2.  Ինչպիսի՞ տարբեր քանակի տեղեկատվություն են ստանում ողջ աշխարհի մարդիկ ավետարանի մասին։ Հռոմեացիս 2.12-14

3.  Ինչպիսի՞ երկակի հետևանքների է բերում ողջ աշխարհի կողմից ավետարանի լուրը լսելը։ Հովհաննես 3.18

4.  Ինչպիսի՞ կարևորագույն լուր պետք է լսի ողջ աշխարհը։ Հովհաննես 3.17

5.  Ողջ աշխարհին փրկության լուրը տարածող միսիոները ինչպիսի՞ մոտեցում պետք է դրսևորի։ Ա Կորնթացիս 9.22-23

6. Մասնակի՞ց եմ արդյոք ես ողջ աշխարհին ավետարանի լուրը ներկայացնելու գործում։


       

       19 սեպտեմբերի, 2015

       Դաս 12. ՊՈՂՈՍ. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒՐԸ

       
Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 3.13,14

 

1.  Ինչպիսի՞ լուր տարածելու մեջ էր Պողոսը տեսնում իր առաքելությունը։ Ա Կորնթացիս 1.22-24

2.  Ինչպե՞ս է Պողոսը ներկայացնում իր առաքելությունն ու քարոզության լուրը համեմատելով այն մարզիկների հետ։ Ա Կորնթացիս 9.23-27

3.  Ի՞նչ դեր էր կատարում Աստծո օրենքը Պողոսի առաքելության և լուրի մեջ։ Հռոմեացիս 3.31

4.  Ի՞նչ են ասում այս համարները ավետարանի լուրի համար Քրիստոսի մահվան և հարության կարևորության մասին։ Ա Կորնթացիս 15.12-22

5.  Առաքելության և լուրի տարածման մեջ ի՞նչ տեղ էր տալիս Պողոսը թիմում աշխատելուն։ Գործք առաքելոց 15.38-40

6.  Ինչպիսի՞ն է իմ առաքելությունն ու լուրը։


       12 սեպտեմբերի, 2015

       Դաս 11. ՊՈՂՈՍ. ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱՆՉՎԵԼԸ

       Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 9.15,16

1.  Ինչպիսի՞ տեղեկատվություն ունեք Պողոսի մասին մինչև քրիստոնյա դառնալու ժամանակահատվածի հետ կապված։

2.  Ինչպիսի՞ կարևոր հատկանիշ ուներ Պողոսը միսիոների ծառայությունը կատարելու համար։ Գաղատացիս 1.14

3.  Ինչպե՞ս Աստծո հակառակորդի միսիոները դարձավ Աստծո միսիոներ։ Գործք 9.1-22
 
4.  Ո՞րն էր Պողոսի միսիոներական ծառայությունը բնութագրող առաջին տարրը։ Հռոմեացիս 15.19

5.  Ո՞րն էր Պողոսի միսիոներական ծառայությունը բնութագրող երկրորդ տարրը։ Գործք առաքելոց 16.5

6.  Ո՞րն էր Պողոսի միսիոներական ծառայությունը բնութագրող երրորդ տարրը։ Կողոսացիս 1.28

7.  Ինչպե՞ս էր Պողոսը բազմամշակութային համատեքստում հասկանում իր առաքելությունը որպես միսիոներ։ Գաղատացիս 2.1-17

8.  Ինչպիսի՞ օրինակ կարող է հանդիսանալ միսիոներ Պողոսը ինձ համար։



       սեպտեմբերի, 2015

       Դաս 10. ՓԻԼԻՊՈՍԸ` ՈՐՊԵՍ ՄԻՍԻՈՆԵՐ

       Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 1.8

1.  Ինչպիսի՞ տեղեկատվություն ունեք միսիոներ Փիլիպոսի մասին։

2.  Ինչպիսի՞ն էր միսիոներ Փիլիպոսի սկզբնական ծառայությունը եկեղեցում։ Գործք 6.1-7

3.  Ինչպե՞ս միսիոներ Փիլիպոսը սկսեց իր ավետարանչական ծառայությունը։ Գործք 8.1-15

4.  Ինչպե՞ս միսիոներ Փիլիպոսը նպաստեց «մինչև աշխարհի ծայրերը» ավետարանի տարածմանը։ Գործք 8.26-40

5.  Ինչպե՞ս էր միսիոներ Փիլիպոսի ընտանիքը նպաստում նրա միսիոներական գործունեությանը։ Գործք 21.7-10

6.  Կարո՞ղ եմ ես միսիոներ լինել Փիլիպոսի նման։




          29 օգոստոսի, 2015

       Դաս 9. ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԸ

       Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 2.38,39

1.  Ինչպիսի՞ պայմաններում Պետրոսը հեթանոսներին քարոզելու իրադարձության կենտրոնում հայտնվեց։ Գործք 2.5-42

2.  Ի՞նչ ճանապարհով Աստված Պետրոսին համոզեց հեթանոսներին միսիոներություն անելու մեջ։ Գործք 10.9-22, 11.1-10

3.  Ի՞նչ հանգամանքների բերումով Պետրոսը հանդես եկավ որպես միսիոներ։ Գործք 10.1-8, 23-48

4. Ինչպիսի՞ եզրակացությունների եկան Պետրոսը և մյուս հրեաները առաջին բացահայտ միսիոներությունից հետո։ Գործք 11.1-18

5. Ի՞նչ դեր ուներ Պետրոսը հեթանոսներին միսիոներական ծառայություն մատուցելու հարցը քննարկելիս։ Գործք 15.1-35

6. Ի՞նչ գործողությունների է դրդում ինձ միսիոներ Պետրոսի օրինակը։


       22 օգոստոսի, 2015   

       Դաս 8. ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

       Հիշելու համարը՝ Մատթեոս 12.18

1.  Ի՞նչ միջմշակութային ավանդույթ խախտեց Հիսուսը, ծառայելով այլ ազգի ներկայացուցչի։ Հովհաննես 4.4-30

2.  Հռոմեացի հարյուրապետին ծառայելու պարագայում ի՞նչ միջմշակութային ավանդույթներ խախտվեցին։ Մատթեոս 8.5-13

3.  Ինչո՞ւ դիվահարների ազատագրումը կարելի է միջմշակութային ծառայություն համարել։ Մարկոս 5.1-20

4.  Ինչպիսի՞ միջմշակութային անջրպետներ քանդեց Հիսուսը, բժշկելով դիվահար աղջկան։ Մատթեոս 15.21-28

5.  Ինչպե՞ս է տաս բորոտների բժշկությունը առնչվում միջմշակութային հարցերի հետ։ Ղուկաս 17.11-19

6.  Ինչպիսի՞ միջմշակութային ծառայություն մատուցեց Հիսուսը հույներին։ Հովհաննես 12.20-23

7.  Կարելի՞ է արդյոք իմ ծառայությունը միջմշակութային համարել։




            օգոստոսի, 2015   

       Դաս 6. Եսթերն ու Մուրթքեն

       Հիշելու համարը՝ Եսթեր 4.14

1.  Ինչպիսի՞ հանգամանքների բերումով Եսթերի և Մուրթքեյի համար ստեղծվեց միսիոներական գործունեության ասպարեզ։ Եսթեր 1
2.  Ինչպիսի՞ առանձնահատուկ միջավայրում ավետարանելու հնարավորություն ստեղծվեց Եսթերի համար։ Եսթեր 2
3.  Ինչպե՞ս էր Աստված նախապատրաստել Եսթերին որոշակի ժամանակում միսիոներություն անելու համար։ Եսթեր 4.13,14
4.  Ինչպե՞ս Մուրթքեի և Համանի հակամարտությունը նպաստեց Աստծո մասին լուրի տարածմանը։ Եսթեր 3-9
5.  Ինչպիսի՞ արդյունքներ տվեց Եսթերի և Մուրթքեի միսիոներական գործունեությունը։ Եսթեր 8.17
6.  Ի՞նչ օրինակ կարող եմ ես վերցնել Եսթերի և Մուրթքեի միսիոներության օրինակից։

 

 

           1 օգոստոսի, 2015   

       Դաս 5. ԳԵՐԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԸ

       Հիշելու համարը՝ Դանիել 7.14

1.  Ի՞նչ առիթով գերի միսիոներները վկայեցին Աստծո ճշմարտության մասին։ Դանիել 1

2.  Ի՛նչը պատճառ հանդիսացավ երեք գերի միսիոներների վկայության համար։ Դանիել 3

3.  Դանիելը որպես արդեն նոր պետության գերի միսիոներ ի՞նչ հարցում մեծ վկայության պատճառ հանդիսացավ։ Դանիել 6

4.  Ո՞րն էր գերի միսիոներների վկայության հիմնական թեման։ Դանիել 7.13,14

5.  Էլ ո՞ր գերի միսիոներների կարող եք հիշել։

6.  Ի՞նչ է մեզ ասում այն հանգամանքը, որ գերի միսիոներներն էլ կարող են վկայել Աստծո մասին։ 


 25 հուլիսի, 2015              

     Դաս 4. ՍԱԳԱ ՀՈՎՆԱՆԻ ՄԱՍԻՆ 

     Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 10.34,35

1.  Ինչպե՞ս է ներկայացված միսիոներ Հովնան մարգարեն։ Հովնան 1.1-3
2.  Ինչպիսի՞ իրադարձություններ ստիպեցին Հովնան մարգարեին միսիոներությամբ զբաղվելու։ Հովնան 1.4-16
3.  Ի՞նչ էր սպասվում միսիոներությունից հրաժարված Հովնան մարգարեին։ Հովնան 1.17-2-10
4.  Ինչպիսի՞ արդյունքներ տվեց Հովնանի միսիոներությունը։ Հովնան 3.1-10
5.  Ինչո՞ւ էր Հովնանը դժգոհ իր միսիոներական աշխատանքից։ Հովնան 4.1-11
6.  Ի՞նչ խրատ վերցրեցի Հովնանի մասին սագայից։

       18 հուլիսի, 2015   

       Դաս 3. ԱՐՏԱՍՈՎՈՐ ՄԻՍԻՈՆԵՐԸ

       Հիշելու համարը՝ Ղուկաս 4.27

1.  Ո՞վ էր արտասովոր միսիոներության օբյեկտը։ Դ Թագավորաց 5.1
2.  Ո՞վ էր արտասովոր միսիոները։ Դ Թագավորաց 5.2-7
3.  Ի՞նչ է ասված արտասովոր միսիոների՝ Եղիսեի կոչման և ծառայության մասին։ Դ Թագավորաց 2.1-15
4.  Ինչո՞վ էր արտասովոր միսիոներ Եղիսեն։ Դ Թագավորաց 5.11-14
5.  Ինչպիսի՞ մոտեցումներ դրսևորեց արտասովոր միսիոները այլ կրոնի ներկայացուցչի հետ փոխհարաբերություններում։ Դ Թագավորաց 5.15-19
6.  Ի՞նչ տվեց ինձ արտասովոր միսիոներ Եղիսեի մասին ուսումնասիրությունը։


           11 հուլիսի, 2015

     

               Դաս 2. ԱԲՐԱՀԱՄ. ԱՌԱՋԻՆ ՄԻՍԻՈՆԵՐԸ

               Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.6-8

  1. Ինչո՞ւմ էր կայանում Աբրահամին՝ առաջին միսիոներին կանչելու բուն էությունը։ Ծննդոց 12.1-4

  2. Ինչպիսի՞ անսովոր առաքելություն իրականացրեց Աբրահամը՝ առաջին միսիոները։ Ծննդոց 14.8-24

  3. Ինչպիսի՞ կարևոր հատկանիշի անհրաժեշտություն ուներ Աբրահամը միսիոներական առաքելությունը իրականացնելու համար։ Եբրայեցիս 11.8-19

  4. Աբրահամը իր միսիոներական ծառայության ընթացքում եղավ 15 աշխարհագրական մարզերում։ Հիշեք դրանցից մի քանիսը և ասեք, թե ի՞նչ է դա ասում նրա մասին որպես առաջին միսիոների։

  5. Ինչպիսի՞ն էր առաջին միսիոների՝ Աբրահամի միսիոներությունը իր տանը։ Ծննդոց 18.18-19

  6. Ի՞նչ օրինակ վերցրեցի առաջին միսիոներ Աբրահամից։



     4 հուլիսի, 2015

     Դաս 1. ԱՍՏԾՈ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

     Հիշելու համարը՝ Եսայիա 55.4

1. Ինչպե՞ս մարդու արարման մեջ Աստված դրսևորեց Իր միսիոներական էությունը։ Ծննդոց 1.26-28
2. Մարդու կամքի ազատությունը ինչպե՞ս է առնչվում Աստծո միսիոներական էության հետ։ Ծննդոց 2.15-17
3. Մեղանչման պատմության մեջ ինչպե՞ս է դրսևորվում Աստծո միսիոներական էությունը։ Ծննդոց 3.1-15
4. Կիսվեք, թե ի՞նչ է նշանակում ձեզ համար Աստծո միսիոներական էությունը խորհրդանշող աղը։ Մատթեոս 5.13
5. Կիսվեք, թե ի՞նչ է նշանակում ձեզ համար Աստծո միսիոներական էությունը խորհրդանշող լույսը։ Մատթեոս 5.14
6. Ինչպե՞ս է Աստծո միսիոներական էությունը դրսևորվում իմ մեջ։


    27 հունիսի, 2015


    Դաս 13. ԽԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱԾ

    Հիշելու համարը՝ Ղուկաս 24.7

1. Գեթսեմանում ինչպիսի՞ սոսկալի պայքար նախորդեց Քրիստոսի խաչվելուն և հարություն առնելուն։ Ղուկաս 22.37-46
2. Ի՞նչ դեր ունեցավ Հուդան Քրիստոսի խաչելության և հարության հարցում։ Ղուկաս 22.3
3. Ղուկաս 23 գլխում ներկայացված տարբեր մարդիկ ինչպե՞ս են ընտրություն կատարում Քրիստոսի խաչելության և հարության դեմ կամ օգտին։
4. Ինչո՞ւ է կարևոր խաչելությունից հետո Քրիստոսի հարություն առնելու հանգամանքը։ Ղուկաս 24.1-12
5. Խաչելությունից և հարությունից հետո ինչպե՞ս է Քրիստոսը մատնանշում այդ իրադարձությունների կարևորությունը։ Ղուկաս 24.13-49
6. Ի՞նչ է տալիս ինձ այն միտքը, որ Քրիստոսը խաչվել և հարություն է առել։

     20 հունիսի, 2015

   Դաս 12 ՀԻՍՈՒՍԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

   Հիշելու համարը՝ Ղուկաս 19.41

1. Ինչպիսի՞ իրադարձություններով նշանավորվեց Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Ղուկաս 19.28-40

2. Ի՞նչ էր նշանակում Հիսուսի կողմից Երուսաղեմի տաճարի մաքրումը: Ղուկաս 19.45-48

3. Ինչպե՞ս է առնչվում Հիսուսի պատմած առակը Երուսաղեմի հետ: Ղուկաս 20.9-19

4. Ինչո՞ւ Երուսաղեմում Հիսուսը տարանջատեց կայսրինը Աստծուց: Ղուկաս 20.20-26

5. Ինչո՞ւ Երուսաղեմում Հիսուսը Զատիկը փոխարինեց Տիրոջ ընթրիքով: Ղուկաս 22.13-20

6. Կա՞ արդյոք որևէ բան իմ կյանքում, որի համար Հիսուսը կարտասվեր, ինչպես արտասվեց Երուսաղեմի համար:

 

      13 հունիսի, 2015                

      Դաս 11  ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ

      Հիշելու համարը` Ղուկաս 13.29

  1. Ի՞նչ է սպասվում Հիսուսին Աստծո արքայությունում: Ղուկաս 1.32,33

  2. Ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում Աստծո արքայության ձգտումը Հիսուսի առաջարկած աղոթքում: Ղուկաս 11.2

  3. Ինչպիսի՞ն կլինի Աստծո արքայության գալուստը: Ղուկաս 17.23,24

  4. Աստծո արքայությունը ժառանգելու Հիսուսի մոտեցումը ինչո՞վ էր տարբերվում մյուսների պատկերացումներից: Ղուկաս 18.16-30

  5. Ինչպիսի՞ն պետք է լինի Աստծո արքայությանը սպասող քրիստոնյաի կյանքը: Ղուկաս 21.34-36

  6. Արդյո՞ք ես պատրաստ եմ Աստծո արքայությանը:

     


    6 հունիսի, 2015
  
              

    Դաս 10   ՀԻՍՈՒՍԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՒՄ

    Հիշելու համարը` Ղուկաս 17.5

1. Ամենօրյա կյանքում Հիսուսին հետևելու համար ինչի՞ց պետք է զգուշանալ։ Ղուկաս 11.37-54

2. Ամենօրյա կյանքում Հիսուսին հետևելու համար ի՞նչ է անհրաժեշտ։ Ղուկաս 12.4-12

3. Ի՞նչը կարող է խանգարել ամենօրյա կյանքում Հիսուսին հետևելու համար։ Ղուկաս 12.13-21

4. Ո՞վ կարող է ամենօրյա կյանքում Հիսուսին հետևելու մեջ արդյունավետ լինել։ Ղուկաս 12.36-53

5. Ամենօրյա կյանքում Հիսուսին հետևելը ինչպիսի՞ պատասխանատվություն է ենթադրում։ Ղուկաս 19.11-27

6. Ամենօրյա կյանքում Հիսուսին հետևելը ինչպիսի՞ առաջնորդություն է ենթադրում։ Ղուկաս 22.24-27

7. Ինչպե՞ս եմ ես ամենօրյա կյանքում Հիսուսին հետևում։

          

     30 մայիսի, 2015  
                Տեսագրություն

     
     Դաս 9. ՄԵԾԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉԸՀԻՍՈՒՍԸ

     Հիշելու համարը` Ղուկաս 4.32

1. Հիսուսը որպես մեծագույն Ուսուցիչ ինչպիսի՞ ուսուցման ձև էր օգտագործում։ Ղուկաս 4.31-37

2. Ինչպիսի՞ն էր մեծագույն Ուսուցչի մեծագույն քարոզը։ Ղուկաս 6.20-49

3. Ինչպիսի՞ նպատակ էր հետապնդում Մեծագույն Ուսուցիչը քարոզելով տարբեր խավերի։ Պատասխանը հիմնավորեք համարով։

4. Ի՞նչ գաղափար է ընկած մեծագույն Ուսուցչի գործնական ուսուցման հիմքում։ Ղուկաս 10.25-37

5. Ուսուցանո՞ւմ ենք արդյոք մեծագույն Ուսուցչի սկզբունքների համաձայն։



     23 մայիսի, 2015              Տեսագրություն

   

     Դաս 8. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

     Հիշելու համարը՝ Ղուկաս 19.10

1. Ինչպե՞ս է Հիսուսի առաքելությունը ներկայացվում կորած ոչխարի և կորած դրամի առակներում։ Ղուկաս 15.5-9
2. Անառակ որդու առակում ո՞ւմ կերպարում է ներկայաված Հիսուսի առաքելությունը։ Ղուկաս 15.11-32
3. Ինչպիսի՞ն են Հիսուսի առաքելությանն արձագանքելու հնարավորությունները։ Ղուկաս 16.19-31
4. Ինչպիսի՞ն էր Հիսուսի առաքելությունը մարդու ֆիզիկական ոլորտի հետ կապված։ Ղուկաս 18.35-43
5. Ինչպիսի՞ն էր Հիսուսի առաքելությունը մարդու հոգևոր ոլորտի հետ կապված։ Ղուկաս 19.1-10
6. Ի՞նչ ընդհանուր բան կա Հիսուսի առաքելության և իմ առաքելության միջև։

      16 մայիսի, 2015           

     Դաս 7. ՀԻՍՈՒՍԸ, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ԱՂՈԹՔԸ   

     Հիշելու համարը՝ Ղուկաս 11.9,10

 

1. Նշեք համարներ Ղուկասի ավետարանից, որոնք ցույց են տալիս Սուրբ Հոգու դերը Հիսուսի կյանքում։

2. Նշեք մի շարք կարևոր դեպքեր Ղուկասի ավետարանից, որոնց հետ կապված նշվում է Հիսուսի աղոթք անելու մասին։ 

3. Աղոթքի ինչպիսի՞ նմուշ և օրինակ տվեց Հիսուսը։ Ղուկաս 11.1-4

4. Ըստ Հիսուսի, ինչպիսի՞ հատկանիշ պետք է ունենա աղոթողը։ Ղուկաս 11.5-8

5. Ինչպիսի՞ խորհուրդ տվեց Հիսուսը աղոթքի հետ կապված։ Ղուկաս 11.9-13

6. Ինչպիսի" աղոթքն է լսվում, ըստ Հիսուսի։ Ղուկաս 18.9-14

7. Հիսուսի աղոթքի օրինակը ի՞նչ է ասում ձեր սեփական աղոթքի կյանքի մասին։




         9 մայիսի, 2015              Տեսագրություն

    

     Դաս 6.  ԿԱՆԱՅՔ ՀԻՍՈՒՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

     Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.26-28

1. Ինչպե՞ս կանայք նպաստեցին Հիսուսի ծառայության նախապատրաստությանը։ Ղուկաս 1.39-45

2. Ի՞նչ լուր ներկայացրեց Հիսուսի ծառայության մասին ազդարարող առաջին ավետարանիչ կինը։ Ղուկաս 2.36-38

3. Ինչպե՞ս էր Հիսուսի ապաքինման ծառայությունը առնչվում կանանց հետ։ Ղուկաս 7.11-17

4. Ինչպե՞ս էին կանայք արտահայտում իրենց երախտագիտությունը Հիսուսի ծառայության դիմաց։ Ղուկաս 7.36-50

5. Ինչպե՞ս էին կանայք նպաստում Հիսուսի ծառայությանը նպաստավոր կենցաղային պայմաններ ստեղծելով։  Ղուկաս 10.38-42

6. Ինչպե՞ս էին կանայք նյութապես նպաստում Հիսուսի ծառայությանը։  Ղուկաս 8.1-3

7. Ինչպիսի՞ տեղ ունեն կանայք այսօր Հիսուսի ծառայության մեջ։




      2 մայիսի, 2015              Տեսագրություն

     Դաս 5. ՔՐԻՍՏՈՍԸ ՈՐՊԵՍ ՇԱԲԱԹԻ ՏԵՐ

   

     Հիշելու համարը՝ Մարկոս 2.27,28

 

1. Շաբաթի հետ կապված ինչպիսի՞ սովորություն ուներ Քրիստոսը։ Ղուկաս 4.16-30

2. Ինչո՞ւ էր Քրիսռոսը որպես շաբաթի Տեր բուժումները կատարում հենց այդ օրը։ Ղուկաս 4.31-
37

3. Ի՞նչ համատեքստում Քրիստոսը հիշեցրեց, որ Ինքը շաբաթի Տերն է։ Ղուկաս 6.1-5

4. ԻՆչպե՞ս է Ղուկաս 6.6-11 հատվածի պատմությունը վկայում Քրիստոսի շաբաթի Տեր լինելու մասին։ 

5. Ինչպե՞ս դրսևորվեց Քրիստոսի շաբաթի Տեր լինելու իշխանությունը հիվանդ կնոջը բժշկելու մեջ։ Ղուկաս 13.10-17

6. Ինչո՞ւ ի պատասխան Քրիստոսի որպես շաբաթի Տիրոջ հարցին չպատասխանեցին օրինականները և փարիսեցիները։ Ղուկաս 14.1-6

7. Ի՞նչ է նշանակում ինձ համար այն, որ Քրիստոսը շաբաթի Տերն է։



      25 ապրիլի, 2015              Տեսագրություն

    Դաս 4. ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ

    Հիշելու համարը՝ Ղուկաս 9.23

1. Ի՞նչ նպատակով էր Հիսուսը աշակերտության կոչ անում։։ Ղուկաս 5.1-11

2. Ինչպե՞ս են աշակերտ դառնում։ Ղուկաս 6.12-16

3. Ինչպիսի՞ հանձնարարությամբ է ուղեկցվում աշակերտության կոչը։ Ղուկաս 9.1-6

4. Բացի 12 աշակերտներից, էլ ո՞ւմ է ուղղված աշակերտության կոչը։ Ղուկաս 10.1-24

5. Ինչպիսի՞ն է աշակերտության կոչին արձագանքելու գինը։ Ղուկաս 9.23-25

6. Ինչպե՞ս եմ արձագանքում աշակերտության կոչին։

 

 
      18 ապրիլի, 2015             


    Դաս 3. Ո՞Վ Է ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ

    Հիշելու համարը՝ Ղուկաս 9.20


1. Ինչպիսի՞ն էր մարդկանց կարծիքը Քրիստոսի անձի վերաբերյալ։ Ղուկաս 4.16-30

2. Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում Աստծո որդի։ Ղուկաս 1.31-35

3. Ո՞վ է Քրիստոսը ըստ Ղուկասի ավետարանի։ Ղուկաս 22.67-70

4. Ինչպե՞ս եք հասկանում «Աստծո Քրիստոս» արտահայտությունը։ Ղուկաս 9.18-27

5. Ինչպիսի՞ հավաստիացում տվեց Աստված Հիսուս Քրիստոսի անձի վերաբերյալ։ Ղուկաս 9.27-36

6. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը ինձ համար։



      11 ապրիլի, 2015             Տեսագրություն

    Դաս 2. ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ուսումնասիրության համար՝ Ղուկաս 3-4

    Հիշելու համարը՝ Ղուկաս 3.22

1. Ո՞վ էր Քրիստոսի մկրտության նախապատրաստողը։ Ղուկաս 3.1-20
2. Ո՞վ էր Հովհաննեսից մկրտվողը։ Ղուկաս 3.21-30
3. Ինչո՞ւմ էր կայանում Քրիստոսի առաջին փորձության էությունը։ Ղուկաս 4.1-4
4. Ինչո՞ւմ էր կայանում Քրիստոսի երկրորդ փորձության էությունը։ Ղուկաս 4.5-8
5. Ինչո՞ւմ էր կայանում Քրիստոսի երրորդ փորձության էությունը։ Ղուկաս 4.9-13
6. Ի՞նչ խրատ վերցրեցի Քրիստոսի մկրտության և  փորձության մասին դասից։
 



    4 ապրիլի, 2015             Տեսագրություն

    Դաս 1. ՀԻՍՈՒՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ

    Ուսումնասիրության համար՝ Ղուկաս 1-2

    Հիշելու համարը՝ Ղուկաս 1.37

1. Ի՞նչն սկզբունքներից ելնելով է Ղուկասը շարադրում Հիսուսի գալստյան պատմությունը։ Ղուկաս 1.1-4
2. Ի՞նչ դեր էր նախատեսված Զաքարիայի ընտանիքին Հիսուսի գալստյան հարցում։ Ղուկաս 1.5-25
3. Ինչպիսի՞ն էր Մարիամի դերը Հիսուսի գալստյան հարցում։ Ղուկաս 1.26-38
4. Ինչպիսի՞ տեղեկատվություն կարող ենք գտնել Մարիամի և Եղիսաբեթի հանդիպման նկարագրության մեջ Հիսուսի գալուստի մասին։ Ղուկաս 1.39-56
5. Ինչպիսի՞ն էր Հիսուսի գալստյան նախակարապետի ծնունդը։ Ղուկաս 1.57-80
6. Ինչպիսի՞ն էր Հիսուսի առաջին գալուստը։ Ղուկաս 2.1-7
7. Ովքե՞ր առաջինը դիմավորեցին Հիսուսի գալուստը։ Ղուկաս 2.8-21
8. Ովքե՞ր դիմավորեցին Հիսուսի գալուստը տաճարում։ Ղուկաս 2.22-40
9. Ինչպիսի՞ն էր Հիսուսը իր առաջին գալուստի ժամանակ։ Ղուկաս 2.41-52
10. Ի՞նչ է նշանակում Հիսուսի առաջին գալուստը ինձ համար։


    28 մարտի, 2015             Տեսագրություն

    Դաս 13. ԿԱՆԱՅՔ ԵՎ ԳԻՆԻՆ
                (ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ)


    Ուսումնասիրության համար՝ Առակաց 31 
    Հիշելու համարը՝ Առակաց 31.3,4
 

1. Ո՞ւմ են ներկայացնում Առակաց 31 գլխի կանայք, եթե համեմատություն անցկացնենք Առակաց 8 գլխի հետ:

2. Ի՞նչ խորհուրդ է տալիս մայրը (իմաստությունը) կանանց և գինու հէտ կապված: Առակաց 31.1-9

3. Ինչպիսի՞ն է առաքինի կնոջ (իմաստության) բնութագիրը որպես գործարար կին: Առակաց 31.10-31

4. Ինչպիսի՞ն է առաքինի կնոջ (իմաստության) վերաբերմունքը ընտանիքին: Առակաց 31.10-31

5. Ի՞նչ է ասվում առաքինի կնոջ (իմաստության) բարեգործության մասին: Առակաց 31.10-31

6. Ինչպիսի՞ն է առաքինի կնոջ (իմաստության) հոգևոր բնութագիրը: Առակաց 31.10-31

7. Առաջնորդվո՞ւմ եմ իմաստությամբ իմ կյանքի բոլոր բնագավառներում:
 

   

     21 մարտ
ի, 2015             Տեսագրություն



    Դաս 12. ԻՄԱՍՏՈԻՆԻ ԽՈՆԱՐՀՈԻԹՅՈԻՆԸ

    Ուսումնասիրության համար՝ Առակաց 30

    Հիշելու համարը՝ Մատթեոս 5.3


1. Ի՞նչն է իմաստունին խոնարհ դարձնում։ Առակաց 30.1-6

2. Ինչպիսի՞ն է իմաստունի խոնարհ աղոթքը: Առակաց 30.7-9


3. Ինչպիսի՞ն է իմաստունի խոնարհությունը չունեցող ազգը: Առակաց 30.10-14
  
4. Իմաստուն Ագուրի խոնարհությունը դրսևորվում է իր սահմանափակությունը ընդունելու մեջ: Հինգ նշված բնագավառներում ո՞ր չորս բաներն են անհասկանալի նրա համար: 
   
    1) Անկշտություն: Առակաց 30.15-17 
    2) ՃանապարհԱռակաց 30.18-20 

    3) Դողում է երկիրըԱռակաց 30.21-23  
    4) Փոքր իմաստուններ: Առակաց 30.24-28 

    5) Գեղեցիկ ընթացք: Առակաց 30.29-31
  
5. Ինչպե՞ս կարող է իմաստունը խոնարհություն դրսևորել: Առակաց 30.32-33

6. Դրսևորո՞ւմ եմ արդյոք իմաստունի խոնարհություն:

Լրացուցիչ ուսումնասիրության համար`     

Դաս 12 (pdf ֆորմատ)    Դաս 12 (ppt ֆորմատ)



       14 մարտ
ի, 2015      
      
     Դաս 11. ԿՅԱՆՔ ՀԱՎԱՏՈՎ

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 28-29 

     Հիշելու համարը՝ Առակաց 29.25

1. Ինչպիսի՞ն է կյանքը հավատով ապրողների վերաբերմունքը օրենքի նկատմամբ։  Առակաց 28.4,7,9

2. Ինչպիսի՞ն է կյանքը հավատով ապրողների հասկացողության մակարդակը։ Առակաց 28.5

3. Ի՞նչ խորհուրդներ են տրվում հարուստներին կյանքը հավատով ապրելու համար։ Առակաց 28.8,11,19-22,27

4. Ի՞նչ խորհուրդներ են տրվում աղքատներին կյանքը հավատով ապրելու համար։ Առակաց 28.6,11,27, 27.13 

5. Ի՞նչ է անհաժեշտ կյանքը հավատով ապրելու համար։ Առակաց 29.1-27 

6. Հավատո՞վ եմ արդյոք ապրում իմ կյանքը։

 

Լրացուցիչ ուսումնասիրության համար`     

Դաս 11 (pdf ֆորմատ)    Դաս 11 (ppt ֆորմատ) 



     7 մարտի, 2015                                Տեսաձայնագրություն

     Դաս 10. ԴԻՄԱԿԱՎՈՐՈՒՄ

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 25-27 

     Հիշելու համարը՝ Առակաց 25.6

1. Ի՞նչն է Աստված դիմակավորում։ Առակաց 25.1-5

2. Ինչպե՞ս հիմարը կարող է դիմակավորվել իմաստունի կերպարի տակ։ Առակաց 25.7-26.12

3. Ի՞նչ է դիմակավորված ծուլության ետևում։ Առակաց 26.13-16

4. Ինչպե՞ս կարող է թշնամին հանդես գալ ընկերոջ դիմակի տակ։ Առակաց 26.17-28

5. Ինչպե՞ս կարող է թշնամու կերպարի տակ դիմակավորված լինել ընկերը։ Առակաց 27.1-27

6. Ինչպիսի՞ դիմակավորում է առկա իմ կյանքում։

Լրացուցիչ ուսումնասիրության համար`     

Դաս 10 (pdf ֆորմատ)    Դաս 10 (ppt ֆորմատ)

  

      28 փետրվարի, 2015

     Դաս 9. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 22-24 

     Հիշելու համարը՝ Առակաց 22.20-21

1. Ինչպիսի՞ հորդորող բնույթ ունեն ճշմարտության խոսքերը Առակաց 22.16-29 համարներում։

2. Ինչպիսի՞ն են ճշմարտության խոսքերը սնունդի վերաբերյալ։ Առակաց 23.1-8

3. Ինչպիսի՞ խրատական մտքեր են պարունակում ճշմարտության խոսքերը Առակաց 23.9-19, 22-26 համարներում։ 

4. Ինչպիսի՞ նախազգուշացում են տալիս ճշմարտության խոսքերը շվայտ կյանքի վերաբերյալ։ Առակաց 23.20-21, 27-35

5. Ինչպիսի՞ առնչություն կա իմաստության և ճշմարտության խոսքերի միջև։ Առակաց 24.1-10

6. Ինչպե՞ս են ճշմարտության խոսքերի կարգավորում սոցիալական ոլորտը։ Առակաց 24.11-34

7. Առաջնորդվո՞ւմ եմ արդյոք ճշմարտության խոսքերով։ 



     
21 փետրվարի, 2015

     Դաս 8. ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 20-22 

     Հիշելու համարը՝ Առակաց 20.6

1. Մարդու կյանքի ո՞ր ոլորտների կարգավորմանն են ուղղված իմաստության խոսքերը Առակաց 20.1-16 համարներում։

2. Առակաց 20.17-30 հատվածում ինչի՞ց է զգուշացնում իմաստությունն իր խոսքերով։ 

3. Ինչպե՞ս է Աստծո նախախնամությունը և կառավարումը ներկայացված Առակաց 21 գլխի իմաստության խոսքերում։

4. Ինչպե՞ս կարելի է հարստանալ բոլոր առումներով, հետևելով իմաստության խոսքերին։ Առակաց 22.1-15

5. Առաջնորդվո՞ւմ եմ արդյոք իմաստության խոսքերով։



   14 փետրվարի 2015                                               Տեսաձայնագրություն

   Դաս 7. ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ուսումնասիրության համար՝ Առակաց 17-19 
Հիշելու համարը՝ Առակաց 17.1

1. Առակաց 17 գլխում գտեք հակամարտությանը վերաբերող համարները և պարզեք, թե ինչպիսի լուծումներ են տրվում։
2. Ի՞նչ դեր ունեն խոսքերը հակամարտության լուծման տեսակետից։ Առակաց 18
3. Առակաց 19
գլխում գտեք ստին վերաբերող համարները և պարզեք, թե դրանք ինչպես են առնչվում հակամարտության լուծման հետ։
4. Ըստ ձեզ, Առակաց 17-19 գլուխներում ի՞նչն է (մեկ բառով), որ հակամարտության լուծման հաստատուն միջոց է հանդիսանում։
5. Կարողանո՞ւմ եմ իմաստությամբ լուծել հակամարտությունները։ 

 
 

    7 փետրվարի, 2015

   Դաս 6. ՀԱՎԱՏՈՎ, ՈՉ ԹԵ ԱՉՔԻ ՏԵՍԱԾՈՎ

   Ուսումնասիրության համար՝ Առակաց 14-16
   Հիշելու համարը՝ Առակաց 14.12

1. Ի՞նչ է ասվում հիմարների մասին Առակաց 14 գլխում դասի վերնագրի համատեքստում։


2. Իսկ ի՞նչ է ասվում իմաստունների մասին Առակաց 14 գլխում դասի վերնագրի համատեքստում։ 

3. Ինչպիսի՞ զգացումներ կունենա հավատով և ոչ թե տեսածով առաջնորդվող իմաստունը։ Առակաց 15

4. Ինչպե՞ս է հավատով և ոչ թե տեսածով ընդունվում Աստծո տիրակալությունը։ Առակաց 16

5. Ինչպե՞ս եմ ես առաջնորդվում կյանքում. հավատով, թե տեսածով։






31 հունվա
րի, 2015

Դաս 5. ԱՐԴԱՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ուսումնասիրության համար՝ Առակաց 10-13
Հիշելու համարը՝ Առակաց 10.6

1. Որո՞նք են արդարի օրհնությունները ըստ Առակաց 10 գլխի։

2. Թվարկեք արդարի օրհնությունները ըստ Առակաց 11 գլխի։

3. Արդարի ո՞ր հատկանիշն է« որ օրհնություններ է բերում։ Առակաց 12։

4. Ինչպիսի՞ օրհնություններ և պարգևներ են խոստացված արդարներին։ Առակաց 13։

5. Վայելո՞ւմ եմ արդյոք արդարին խոստացված օրհնությունները։


   
 24 հունվարի, 2015

     Դաս 4. ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ       Տեսաձայնագրություն

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 8-9  

     Հիշելու համարը՝ Առակաց 8.22

1. Ի՞նչ է տալիս աստվածային իմաստությունը։ Առակաց 8.1-21

2. ԻՆչպիսի՞ն էր աստվածային իմաստության դերը երկիրը ստեղծելիս։ Առակաց 8.22-31

3. Որո՞նք են աստվածային իմաստությունն ընդունելու օգուտները։ Առակաց 8.32-36

4. Ինչպիսի՞ օրհնություններ է տալիս աստվածային իմաստությունը։ Առակաց 9.1-6, 10-12

5. Ինչպե՞ս պետք է վարվել աստվածային իմաստության հետ։ Առակաց 9.7-9

6. Ինչպիսի՞ն է աստվածային իմաստությունը մերժողների ճակատագիրը։ Առակաց 9.13-15

7. Ի՞նչ ջանքեր եմ գործադրում աստվածային իմաստությունը ձեռք բերելու համար։


 

 
     17 հունվա
րի, 2015

     Դաս 3. ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՀԱՐՑԸ                Տեսաձայնագրություն

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 6.20-7.27   

     Հիշելու համարը՝ Առակաց 6.23

1.  Ինչի՞ց է կախված կյանքի և մահվան հարցը։ Առակաց 6.20-23
2.  Ինչո՞ւ է շնությունը առնչվում կյանքի և մահվան հարցի հետ։ Առակաց 6.24-35
3.  Արդյո՞ք գողությունը նույնպես կյանքի և մահվան հարց է։ Առակաց 6.30-31
4.  Ինչո՞վ է օրենքը և պատվիրանը պահելու նշանակությունը առնչվում կյանքի և մահվան հարցի հետ։ Առակաց 7.1-4
5.  Ինչպե՞ս է շնությունը առնչվում կյանքի և մահվան հարցի հետ։ Առակաց 7.5-27
6.  Ինչքանո՞վ եմ լուրջ վերաբերվում կյանքին և մահվանը առնչվող հարցերին։  



     10 հունվա
րի, 2015

     Դաս 2. ԱԿԱՆՋՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՏՔԵՐԸ           Տեսաձայնագրություն

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 4-6   

     Հիշելու համարը՝ Առակաց 4.26-27

1.  Ի՞նչ դեր ունի իմաստություն լսելը (ականջ) մարդու կյանքի ճանապարհին (ոտքեր)։ Առակաց 4.1-27
2.  Ի՞նչ դեր ունի իմաստություն լսելը (ականջ) ընտանեկան կյանքի ճանապարհով ընթանալու (ոտքեր) համար։Առակաց 5.1-23
3.  Ինչպիսի՞ սոցիալական չարիքից կխուսափի իմաստություն լսողը։ Առակաց 6.1-5
4.  Ինչպիսի՞ վերաբերմունք կունենա աշխատանքի նկատմամբ իմաստություն լսողը։ Առակաց 6.6-11
5.  Ինչպիսի՞ն է դառնում իմաստությանը ականջ չդնող մարդը։ Առակաց 6.12-19
6.  Լսո՞ւմ եմ արդյոք իմաստության ձայնը աստվածահաճո կյանքով ապրելու համար։


 

     3 հունվարի, 2015

     Դաս 1. ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ        Տեսաձայնագրություն

     Ուսումնասիրության համար՝ Առակաց 1-3   

     Հիշելու համարը՝ Առակաց 1.7

1.  Ի՞նչ է իմաստությունը։ Առակաց 1.1-7
2.  Ինչո՞ւ պետք է լսել իմաստության ձայնը, և ոչ թե մեղավորների։ Առակաց 1.8-19
3.  Ինչի՞ են հանգեցնում իմաստության ձայնը չլսելը և լսելը։ Առակաց 1.20-33
4.  Ինչո՞ւմ է կայանում իմաստության ձայնը լսելու առավելությունը։ Առակաց 2.1-9
5.  Ինչպիսի՞ բարոյական հասկացություն է իմաստությունը։ Առակաց 2.10-22
6.  Ինչպիսի՞ առնչություն ունի իմաստությունը օրենքի և շնորհքի հետ։ Առակաց 3.1-7
7.  Ինչպիսի՞ առնչություն ունի իմաստությունը երջանկության հետ։ Առակաց 3.8-18 
8.  Եթե լսում ենք իմաստության ձայնը, ապա ինչպիսի՞ օրհնություններ կվայելենք կյանքում։ Առակաց 3.19-35
9.  Լսո՞ւմ եմ արդյոք իմաստության ձայնը։

-----------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------------------

     27 դեկտեմբերի, 2014

     
     
Դաս 13. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ 

     Հիշելու համարը՝ Երեմիա 31.3

1.  Ինչպիսի՞ ավետարան էր քարոզվում Հին կտակարանում։ Եբրայեցիս 4.2

2.  
Ինչպե՞ս է ներկայացվում ավետարանը Ղուկաս 15.11-32-ի առակում։

3.  
Ի՞նչ է ավետարանը ըստ Պողոսի։ Հռոմեացիս 1.16,17

4.  
Վերլուծելով Հայտնություն 10.7 համարը գլխի համատեքստում, պարզեք, թե ում հետ է առնչվում ավետարանի քարոզը վերջին օրերում։

5. 
Ի՞նչ համատեքստում է ներակայացվում հավիտենական ավետարանի քարոզը վերջին օրերում։ Հայտնություն 14.6

6. 
Ըստ ձեզ, ինչպե՞ս է այսօրվա նյութը առնչվում Հակոբոսի ուղերձի հետ։

7. 
Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը հավիտենական ավետարանի նկատմամբ։





     20 դեկտ
եմբերի, 2014

     Դաս 12. ԱՂՈԹՔԸԱՊԱՔԻՆՈՒՄԸ  ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

     Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 5.13-20    

     Հիշելու համարը՝ Հակոբոս 5.16

1.  Ինչպիսի՞ն է աղոթքի դերը մեր ապաքինմանվերականգման և ուրախության 
     գործընթացումՀակոբոս 5.13

2.  Առաջնահերթ ո՞ւմ աղոթքների անհրաժեշտությունն ունենք ապաքինման և 
     վերականգնման համարՀակոբոս 5.14

3.  Ինչպիսի՞ աղոթքը կնպաստի ապաքինմանը և վերականգնմանըՀակոբոս 5.15

4.  Ինչպիսի՞ ընթացակարգ պետք է ունենան մեր աղոթքներըապաքինվելու և 
     վերականգնվելու համարՀակոբոս 5.16

5.  Ինչպիսի՞ հետևություն պետք է անենք Հակոբոսի մեջբերած Եղիայի օրինակից
      Հակոբոս 5.17-18

6.  Ի՞նչ պետք է հասկանանքերբ մեր աղոթքներով հասնենք ապաքինման և 
     վերականգնման դրական արդյունքներիՀակոբոս 5.19-20

7. Արդյո՞ք իմ աղոթքը նպաստում է ապաքինմանը և վերականգնմանը:



    13 դեկտեմբերի, 2014
     
    Դաս 11. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆՁՔԻՆ


    Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 5.7-12
    
    Հիշելու համարը՝ Հակոբոս 5.8

1. Ինչպիսի՞ բնավորության ամրապնդման վերաբերյալ է Հակոբոսը կոչ անում հունձքին 
նախապատրաստվելու համարՀակոբոս 5.7

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ չուշացնել հունձքին նախապատրաստվելըՀակոբոս 5.8

3. Նախապատրաստվելով հունձքին ինչպիսի՞ն պետք է դարձնենք մեր 
փոխհարաբերություններըՀակոբոս 5.9

4. Հունձքին նախապատրաստվելու համար ինչո՞վ է հիմնավորվում մեր համբերության 
արդյունավետությունըՀակոբոս 5.10-11

5. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր խոսքի արժեքը հունձքին նախապատրաստվելիս
Հակոբոս 5.12

6. Արդյո՞ք ես նախապատրաստվում եմ հունձքին


 

      6 դեկտեմբերի, 2014


Դաս 10 ԼԱՑԵՔ ԵՎ ՈՂԲ ԱՐԵՔ

Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 5.1-6
Հիշելու համարը՝ Մատթեոս 6.21
 
1.  Ովքե՞ր պետք է լացեն և ողբ անեն ըստ Հակոբոսի:
Հակոբոս 5.1
2.  Ի՞նչն է պատճառ հանդիսանելու հարուստների լացելու և
ողբ անելու: Հակոբոս 5.2-3
3.  Արդյո՞ք լսելի են Տիրոջը իր ծառաների լացելն և ողբ
անելը:  Հակոբոս 5.4
4.  Ինչպիսի՞ ապրելակերպը կարող է տանել լաց և ողբ
անելուն: Հակոբոս 5.5-6
5.  Արդյո՞ք ես վստահ եմ, որ չեմ լինի լացողների և ողբ
անողների մեջ:

    

    29 նոյեմբերի, 2014
    

     Դաս ՄԵԿ ՕՐԵՆՍԴԻՐ ՈՒ ԴԱՏԱՎՈՐ

     Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 4.11-17
     Հիշելու համարը՝ Հակոբոս 4.12

1.  Ինչի՞ց պետք է զերց մնալ իմանալով, որ ունենք մեկ օրենսդիր և դատավոր: Հակոբոս 4.11-12

2.  Ընդունելով մեր միակ օրենսդրի ու դատավորի իշխանությունը ի՞նչը պետք է լինի մեր ծրագրերի կազմման հիմքը: Հակոբոս 4.13-15

3.  Ինչպե՞ս է անվանում Հակոբոսը միակ օրենսդիրի ու դատավորի իշխանությունը անտեսողներին: Հակոբոս 4.16

4.  Ի՞նչ է նշանակում իմանալ միակ օրենսդիրի ու դատավորի կամքը և չկատարել: Հակոբոս 4. 17

5.  Ինչպե՞ս եմ ես կատարում մեր միակ օրենսդիրի ու դատավորի կամքը:



 

        22 նոյեմբերի, 2014

     Դաս 8 - ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ

 
     Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 
3.13-4.10
     Հիշելու համարը՝ Հակոբոս 4.10

1.  Ինչպե՞ս է դրսևորվում երկնային իմաստության խոնարհությունը: Հակոբոս 3.13

2.  Ինչպիսի՞ հատկանիշներով է օժտված այն իմաստությունը, որը երկնային իմաստության խոնարհություն չունի: Հակոբոս 3.14-16

3.  Ինչպիսի՞ն է երկնային իմաստությունը: Հակոբոս 3.17-18

4.  Ինչի՞ կարող է հանգեցնել երկնային իմաստության խոնարհության բացակայությունը: Հակոբոս 4.1-3

5.  Ի՞նչ է նշանակում չունենալ երկնային իմաստության խոնարհությունՀակոբոս 4.4-6

6.  Կարո՞ղ ենք արդյոք երկնային իմաստության խոնարհությունով հաղթահարել փորձությունը: Հակոբոս 4.7-10

7.  Արդյո՞ք ես ունեմ երկնային իմաստության խոնարհություն:

 


        
15 
նոյեմբերի, 2014

     Դաս 7 - ԼԵԶՎԻ ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ

 
     Ուսումնասիրության համար՝ Հակոբոս
3.1-12
     Հիշելու համարը՝ Մատթեոս 12.37

1.  Ինչո՞ւ է Հակոբոսը կոչ անում, որ մեր լեզուն սանձահարենք: Հակոբոս 3.1

2.  Սանձահարելով մեր լեզուն, ի՞նչն ենք իրականում մենք սանձահարում: Հակոբոս 3.2-5

3.  Ինչի՞ է նմանեցվում անսանձ լեզուն: Հակոբոս 3. 6

4.  Ինչպիսի՞ հակասական արարքների պատճառ կարող է հանդիսանալ լեզվի անսանձ լինելը: Հակոբոս 3.7-10

5.  Ո՞րն է անսանձ լեզվի աղբյուրը: Հակոբոս 3.11-12

6.  Կարողանո՞ւմ եմ ես իմ լեզուն սանձահարել:  

 

     8 նոյեմբերի, 2014

     Դաս 6 - ԳՈՐԾՈԻՆ ՀԱՎԱՏԸ

 
     Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 2.14-26

     Հիշելու համարը՝ Հակոբոս 2.26


1.  Ի՞նչ է մեզ սովորեցնում գործուն հավատի մասին Հակոբոսի հարցը:  Հակոբոս 2.14

2.  Ինչպիսի՞ն պետք է լինի գործուն հավատը ըստ Հակոբոսի բերած օրինակի: Հակոբոս 2.15-17

3.  Ինչո՞վ է հիմնավորվում գործուն հավատի կարևորությունը: Հակոբոս 2.18-19

4.  Ի՞նչ է իրենից ներկայացնում առանց գործերի հավատը: Հակոբոս 2.20

5.  Ինչպե՞ս արդարացավ Աբրահամը: Հակոբոս 2.21- 24

6.  Ինչպե՞ս է դրսևորվում գործուն հավատը: Հակոբոս 2.25-26

7.  Արդյո՞ք իմ հավատը գործուն է

 

          1 նոյեմբերի, 2014

         Դաս 5 - ՍԵՐ ԵՎ ՕՐԵՆՔ

   Ուսումնասիրության համար՝ Հակոբոս 2. 1-13

   Հիշելու համարը՝ Հակոբոս 2. 13

1.  Ինչպե՞ս է առնչվում աչառությամբ  սեր դրսևորողը օրենքի հետ:  Հակոբոս 2. 1-4

2.  Ինչո՞ւ պետք է խուսափենք աչառությամբ սեր դրսևորել, ելնելով օրենքից։ Հակոբոս 2.5-7

3.  Ինչո՞ւ է աչառությամբ սեր դրսևորելը ըստ օրենքի մեղք համարվում: Հակոբոս 2. 8-9

4.  Ինչպիսի՞ սեր պետք է դրսևորենք, որպեսզի օրենքը չխախտենք։ Հակոբոս 2.10-11

5Ինչպե՞ս է Հակոբոսը ցույց տալիս սիրո և օրենքի կապը։ Հակոբոս 2. 12-13

6.  Ինչպիսի՞ն է անաչառ սիրո դրսևորման և օրենքը պահելու հարցը իմ կյանքում։  

       

         25 հոկտեմբերի, 2014

         Դաս 4 - ԼՍՈՂՆԵՐ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

         Ուսումնասիրելու համար՝ Հակոբոս 1.22-27      

         Հիշելու համարը՝  Հակոբոս 1.22

1.    Ինչպե՞ս է Հակոբոսը ներկայացնում խոսքը լսողներին և չկատարողներին: Հակոբոս 1. 22
2.    Ինչպիսի՞ եզրակացություն կարող ենք անել խոսքը լսողների և չկատարողների    
       համար բերված այս օրինակից: Հակոբոս 1. 23-24
3.    Ինչպե՞ս է Հակոբոսը բնութագրում խոսքը լսողներին և կատարողներին:   
       Հակոբոս 1. 25
4.    Ինչպե՞ս է կրոնասիրությունը կապված խոսքը լսելու և կատարելու հետ:  
       Հակոբոս 1. 26
5.    Ինչպե՞ս  պետք է դրսևորվի ճշմարիտ կրոնասիրությունը խոսքը լսելու և 
       կատարելու տեսակետից։ Հակոբոս 1. 27
6.    Ինչպե՞ս եմ ես լսում և կատարում Տիրոջ խոսքը:




18 հոկտեմբերի, 2014

Դաս 3 - ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

 

      Ուսումնասիրելու համար՝ Հակոբոս 1.11-21      

      Հիշելու համարը՝  Հակոբոս 1.12


1.  Ինչպիսի՞ պարգև է սպասվում փորձությունը հաղթահարողներին։ Հակոբոս 1.12

2.  Փորձությունը հաղթահարելու համար ի՞նչ պետք է հիշել փորձության աղբյուրի մասին։ Հակոբոս 1.13-14

3.  Ըստ ձեզ, ո՞ր փուլում պետք է հաղթահարել փորձությունը։ Հակոբոս 1.15

4.  Փորձության հաղթահարման հարցում ի՞նչ խաբեություն կարող է գոյություն ունենալ։ Հակոբոս 1.16-18

5.  Փորձության հաղթահարման ինչպիսի՞ ճանապարհ է առաջարկվում։  Հակոբոս 1.19-20

6.  Ինչպիսի՞ դեր է հատկացվում Խոսքին փորձության հաղթահարման համար։ Հակոբոս 1.21

7.  Ինչպե՞ս եմ ես հաղթահարում փորձությունը։


Դաս
 2,  11 հոկտեմբերի, 2014

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈԻՄԸ

      Ուսումնասիրելու համար՝ Հակոբոս 1.2-11

      Հիշելու համարը՝  Եբրայեցիս 12.2

1.  Ի՞նչն է նպաստում մեր հավատի կատարելագործմանը։ Հակոբոս 1.2-3

2.  Ի՞նչ ենք հասկանում հավատի կատարելագործում ասելով։ Հակոբոս 1.4

3.  Ինչի՞ կարիք ունենք մենք մեր հավատի կատարելագործման ձեռք բերման համար։ Հակոբոս 1.5 

4.  Ի՞նչը պետք է բացառել մեր հավատի կատարելագործումը իրականացնելիս։ Հակոբոս 1.6-8

5.  Ինչո՞ւ է անհրաժեշտ ձգտել մեր հավատի կատարելագործմանը։ Հակոբոս 1.9-11

6.  Ինչպե՞ս է ընթանում իմ հավատի կատարելագործման գործընթացը։

 

Դաս 1,  4 հոկտեմբերի, 2014

ՀԱԿՈԲՈՍԸ՝  ՏԻՐՈՋ ԵՂԲԱՅՐԸ

Հիշելու համարը՝ Հովհաննես 15.14


1.  Ո՞վ է Հակոբոսի թղթի հեղինակը։ Հիմնավորեք ձեր միտքը։

2.  Ինչպե՞ս Հիսուսը ամրապնդեց Հակոբոսի հավատը Իր նկատմամբ։ Ա Կորնթացիս 15.5-7

3.  Ինչպիսի՞ դիրք էր զբաղեցնում Հակոբոսը վաղ եկեղեցում։ Գործք առաքելոց 15.13,14,19

4.  Ինչպիսի՞ դեր է հատկացնում Հակոբոսը ավետարանական հավատին։ Հակոբոս 2.5,22,23

5.  Ո՞ւմ է ուղղված Հակոբոսի ուղերձը։ Հակոբոս 1.1

6.  Էլ ո՞ւմ ի նկատի կարող էր ունենալ Հակոբոսը «ցրվածներ» ասելով։ Գործք առաքելոց 15.13-21

7.  Երբևէ լրջորեն ուսումնասիրե՞լ եմ Հակոբոսի ուղերձը։

 


Դաս
 13,  27 սեպտեմբերի, 2014

ՀԻՍՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ 

Հիշելու համարը.  Հովհաննես 14.1-3

1.  Ի՞նչ խոստում տվեց Հիսուսը իր գալստյան հետ կապված։ Հովհաննես 14.1-3

2.  Ի՞նչ նպատակ է հետապնդում Հիսուսի երկրորդ գալուստը։ Մատթեոս 16.27

3.  Ինչպե՞ս կլինի Հիսուսի երկրորդ գալուստը։ Մատթեոս 24.27

4.  Ինչպիսի՞ մանրամասներ է ներկայացնում Պողոսը Հիսուսի երկրորդ գալստյան։ Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18

5.  Ե՞րբ կլինի Հիսուսի երկրորդ գալուստը։ Մատթեոս 24.3-14, 21-26,29,37-39

6.   Ինչպե՞ս պետք է պատրաստվել Հիսուսի երկրորդ գալստյանը։ Մատթեոս 24.42-51

7.   Պատրա՞ստ եմ արդյոք ես Հիսուսի երկրորդ գալստյանը։

 


Դաս
 12,  20 սեպտեմբերի, 2014

ՄԱՀՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիշելու համարը.  Հովհաննես 11.25


1.  Ինչպե՞ս է Քրիստոսը նկարագրում մահվան վիճակը։ Հովհաննես 11.11-14

2.  Ինչպե՞ս է տեղի ունենում հարությունը։ Ղուկաս 8.54-55

3.  Ըստ Քրիստոսի, քանի՞ հարություն գոյություն ունի։ Հովհաննես 5.25-29

4.  Ի՞նչ իմաստով է Քրիտոսը օգտագործում «դժոխք» (հունարեն՝ «հադես») բառը մահվան և հարության համատեքստում։

5.  Ինչպե՞ս է «գեհեն» բառը կապվում մահվան հետ։ Մատթեոս 5.22,29,30

6.  Ի՞նչ փոխադարձ կապ կա Քրիստոսի և մեր հարության միջև։ Ա Կորնթացիս 15.17-20

7.  Ունե՞մ արդյոք հարության հույսը։


Դաս
 11,  13 սեպտեմբերի, 2014

ՇԱԲԱԹ

Հիշելու համարը.  Մարկոս 2.27,28

1.  Ինչպե՞ս Հովհաննես 1.1-3 համարներից կարելի է եզրակացնել, որ Հիսուսը շաբաթի Արարիչն է։

2.  Ինչո՞ւ է Հիսուսը մատնանշում այն հանգամանքը, որ Ինքը շաբաթի Տերն է։ Մատթեոս 12.1-8

3.  Ինչպիսի՞ օրինակ կարող ենք վերցնել Հիսուսի շաբաթի նկատմամբ վերաբերմունքից։ Ղուկաս 4.16-21

4.  Ինչո՞ւ էր Հիսուսը շաբաթ օրը բժշկություններ կատարում։ Մատթեոս 12.10-12

5.  Ի՞նչ հաղորդեց Հիսուսը Իր հարությունից հետո շաբաթի հանդեպ վերաբերմունքի մասին։ Մատթեոս 24.20

6.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը շաբաթի նկատմամբ։

 

Դաս 10,  6 սեպտեմբերի, 2014


ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ


Հիշելու համարը.  Հովհաննես 14.15

1.  Ինչպիսի՞ն էր Քրիստոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ։ Մատթեոս 5.17-19
2.  Ինչպե՞ս Քրիստոսը խորացրեց օրենքի նշանակությունը վեցերորդ պատվիրանի օրինակով։ Մատթեոս 5.21-26
3.  Ինչպե՞ս Քրիստոսը խորացրեց օրենքի նշանակությունը յոթերորդ պատվիրանի օրինակով։ Մատթեոս 5.27-32
4.  Ինչպե՞ս Քրիստոսը խորացրեց օրենքի նշանակությունը հինգերորդ պատվիրանի օրինակով։ Մարկոս 7.9-13
5.  Ի՞նչ կարևոր ճշմարտություններ կարող ենք քաղել Մատթեոս 19.16-22 հատվածի պատմությունից։
6.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը օրենքի նկատմամբ։

 

Դաս 9,  30 օգոստոսի, 2014

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հիշելու համարը.  Մատթեոս 24.14

1.  Ինչպիսի՞ գաղափարով է Հիսուսը արտահայտում մեր առաքելությունը։ Մատթեոս 5.14-16
2.  Ի՞նչ կարգավիճակում պետք է գտնվենք մենք մեր առաքելությունը իրականացնելու համար։ Գործք 1.8
3.  Ինչպիսի՞ իրավասությամբ ենք մենք օժտված մեր առաքելությունը իրականացնելու համար։ Հովհաննես 20.21
4.  Ինչո՞ւմ է կայանում մեր առաքելության բուն էությունը։ Մատթեոս 28.19-20
5.  Ինչո՞ւմ Է կայանում մեր համաշխարհային առաքելությունը։ Հայտնություն 14.6-12
6.  Ինչպիսի՞ն է լինելու մեր առաքելության արդյունքը։ Մատթեոս 24.14
7.   Ինչպիսի՞ն է իմ մասնակցությունը եկեղեցու առաքելության իրականացմանը։

 

Դաս 8,  23 օգոստոսի, 2014

ԵԿԵՂԵՑԻՆ 

Հիշելու համարը.  Հովհաննես 17.20,21

1.  Ո՞ւմ վրա է հիմնված եկեղեցին։ Մատթեոս 16.13-20

2.  Ինչպիսի՞ն էր Քրիստոսի խնդրանքը եկեղեցու համար։ Հովհաննես 17.21-23

3.  Ո՞րն է եկեղեցու միաբանության հիմքը։ Հովհաննես 15.1-5

4.  Մատթեոս 7.1-5 համարներում գրի առնված Քրիստոսի խոսքերն ինչպե՞ս կարող են օգնել մեզ, որ եկեղեցում խուսափենք պառակտումներից և հակամարտություններից։

5.  Ինչպե՞ս պետք է վերականգնել եկեղեցու միաբանությունը։ Մատթեոս 18.15-18

6.  Նպաստո՞ւմ եմ արդյոք եկեղեցու միաբանությանը։

 


Դաս 5,  2 օգոստոսի, 2014


ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ 


Հիշելու համարը.  Հովհաննես 3.14,15


1.   Ո՞րն է փրկությունը ձեռք բերելու առաջին քայլը։ Ղուկաս 5.27-32

2.   Մարդը փրկությունը ձեռք բերելու համար ինչի՞ կարիք ունի։ Ղուկաս 13.1-5

3.   Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել փրկությունը։ Ղուկաս 7.48-50

4.   Ինչպե՞ս է ձեռք բերվում արդար բնավորությունը (հագուստը) փրկության համար։
      Մատթեոս 22.2-14

5.   Ինչպիսի՞ կարգավիճակ պետք է ունենա նա, ով ձգտում է ձեռք բերել փրկությունը։
     Հովհաննես 8.30,31

6.   Ի՞նչ քայլեր եմ անում փրկությունը ձեռք բերելու համար։




Դաս 4,  26 հուլիսի, 2014


ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ 


Հիշելու համարը.  Հովհաննես 3.16


1.  Ի՞նչ են ասում համարում հիշատակվող երկու բայերը փրկության մասին։
     Հովհաննես 3.16

2.  Ի՞նչ է ասում շնորհքի և փրկության մասին Քրիստոսի պատմած պատմությունը։
     Ղուկաս 18.9-14

3.  Ո՞ւմ է պատկանում մեր փրկության նախաձեռնությունը։ Ղուկաս 15.3-10

4.  Հովհաննես 10.11-18 հատվածում հինգ անգամ կրկնվում է մի արտահայտություն,
     որը ցույց է տալիս փրկության համար անհրաժեշտ քայլը Քրիստոսի կողմից։ Ո՞րն է դա։

5.  Ի՞նչ է անհրաժեշտ մեղքից փրկվելու (ազատվելու) համար։ Հովհաննես 8.32-34

6.  Ո՞րն է փրկության արդյունքը։ Հովհաննես 6.33-35, 48-52

7.  Ստացե՞լ եմ Աստծո շնորհած փրկությունը։

 

 


Դաս
 3,  19 հուլիսի, 2014

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ 

Հիշելու համարը.  Հովհաննես 14.16


1.  Ինչպե՞ս է անվանվում Աստվածության երրորդ Անձը։ Հովհաննես 14.16-18,26

2.  Ինչպիսի՞ հիմնավորումներ կան այս հատվածում, որ Սուրբ Հոգին Անձ է։ Հովհաննես 16.7-14

3.   Ինչպե՞ս են այս համարները խոսում Սուրբ Հոգու Աստվածության մասին։ Մատթեոս 12.31.32

4.   Ինչո՞ւմ է կայանում Սուրբ Հոգու գործունեությունը։ Հովհաննես 3.5-8

5.   Ինչպիսի՞ն պետք լինի մեր վերաբերմունքը Սուրբ Հոգու նկատմամբ։ Գործք 1.4-8

6.   Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Սուրբ Հոգու նկատմամբ

 

Դաս 2,  12 հուլիսի, 2014

ՈՐԴԻՆ

Հիշելու համարը.  Մարկոս  10.45


1.  Ըստ ձեզ, ինչո՞ւ է Քրիստոսը Իրեն մարդի Որդի անվանում։ Տե՜ս Մատթեոս 24.30

2.  Ինչո՞ւ է Քրիստոսը Աստծո Որդի կոչվում։ Ղուկաս 1.35

3.  Ինչպե՞ս Քրիստոսը ցույց տվեց, որ Ինքը աստվածային էություն ունի։ Ղուկաս 5.17-26

4.  Հովհաննես 8.56-59 հատվածում Քրիստոսը Իրեն նույնացնում է Յեհովայի (Յահվեի) հետ։ 

     Հիմնավորեք, որ դա այդպես է։

5.  Ինչո՞ւմ էր կայանում Քրիստոսի առաքելությունը։ Մատթեոս 20.28

6.  Ի՞նչ տվեց ձեզ ուսմունքը Որդու մասին։





Դաս
 1,  5 հուլիսի, 2014

ՄԵՐ ՍԻՐՈՂ ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՅՐԸ

Հիշելու համարը.  Ա Հովհաննես  3.1


1.  Ինչպե՞ս կարող է երկրային հայրը արտացոլել մեր երկնային Հոր բնավորությունը։
      Մատթեոս 7.9-11

2.  Ինչպե՞ս պետք է ճանաչենք մեր երկնային Հորը։  Հովհաննես 14.9-11

3.  Ինչպե՞ս մեր երկնային Հայրը ցույց տվեց, որ Ինքը սիրող Հայր է։ Հովհաննես 3.16,17

4.  Ինչպե՞ս է դրսևորվում մեր սիրող երկնային Հոր սերը։ Մատթեոս 6.25-34

5.  Ինչպիսի՞ փոխազդեցության մեջ է գտնվում մեր երկնային Հայրը աստվածության մյուս երկու
     անձերի հետ։ Հովհաննես 14.16.17

6.  Ճանաչո՞ւմ եմ երկնային Հորը որպես սիրող Հոր։






Դաս
 13,  28 հունիսի, 2014
 

ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ

Հիշելու համարը.  Երեմիա 31.33

 

1.  Ինչպիսի՞ կապ եք տեսնում Քրիստոսի թագավորության և օրենքի միջև։ 

     Մատթեոս 4.8-9

2.  Ինչպիսի՞ն պետք է լինի Քրիստոսի  այսօրվա թագավորության քաղաքացիների 

     վերաբերմունքը օրենքի նկատմամբ։ Ա Պետրոս 2.9-11

3.  Ի՞նչ դեր ունի օրենքը Քրիստոսի ապագա թագավորությունը ժառանգելու հարցում։ 

     ԱԿորնթացիս 6.9-11

4.  Ո՞րն է Քրիստոսի հավիտենական թագավորությունը մտնելու անցաթուղթը։ 

     Հայտնություն 22.14,15

5.  Կլինի՞ արդյոք օրենքը Քրիստոսի հավիտենական թագավորության մեջ։ 

      Երեմիա 31.31-34

6.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Քրիստոսի թագավորությանն ու Քրիստոսի օրենքին։



  Դաս 12,  21 հունիսի, 2014

ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՕՐԵՆՔԸ

Հիշելու համարը. Հայտնություն 14.12

1. Ինչպիսի՞ օրենք տվեց Քրիստոսը իր առաջին եկեղեցուն։
Ծննդոց 2.16-3.7


2. Ջրհեհեղից առաջ ո՞ր եկեղեցին էր, որ հետևում էր
Քրիստոսի օրենքին։ Ծննդոց 6.5-9


3. Ինչպե՞ս է Աբրահամը ներկայացնում Քրիստոսի եկեղեցին
և օրենքը։ Ծննդոց 15.1-6


4. Ինչո՞ւ Աստված ընտրեց Իսրայելին, որ նա լինի իր ժողովուրդը
և պահի օրենքը։ Երկրորդ Օրինաց 7.6-12


5. Ո՞վ դարձավ Աստծո ժողովուրդը Իսրայելից հետո օրենքը
պահելու համար։ Գաղատացիս 3.6-16


6. Ինչպե՞ս է բնութագրվում Աստծո վերջին ժամանակի ժողովուրդը
օրենքի նկատմամբ իր վերաբերմունքով։ Հայտնություն 12.17, 14.6-12

7. Որպես Քրիստոսի եկեղեցու անդամ, ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը
օրենքի նկատմամբ։ 

 

 

Դաս 11,  14 հունիսի, 2014

ԱՌԱՔՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ

Հիշելու համարը.  Հռոմեացիս 7.12

 

1.  Ինչպիսի՞ն է Պողոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ։ 

     Հռոմեացիս 7.4-12

2.  Ինչպիսի՞ն է Պետրոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ։ 

     Բ Պետրոս 2.21, 3.2

3.  Ինչպիսի՞ն է Հովհաննեսի խորհուրդը օրենքը պահելու կապակցությամբ։ 

     Ա Հովհաննես 2.3-6

4.  Ինչպե՞ս է Հակոբոսը կարևորում Աստծո օրենքը։ Հակոբոս 2.8-13

5.  Հուդա 4-7 համարները ինչպե՞ս են կապվում մեր նյութի հետ։

6.  Որպես Քրիստոսի աշակերտ, ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը օրենքի 

     նկատմամբ։

 

 

Դաս 10,  7 հունիսի, 2014

ՔՐԻՍՏՈՍԸ, ՕՐԵՆՔՆ ՈՒ ՈՒԽՏԵՐԸ

Հիշելու համարը.  Եբրայեցիս 9.15

1.  Հաստատելով ուխտի առաջին նշանը, ինչպիսի՞ օրենք սահմանեց 

     Քրիստոսը։ Ծննդոց 9.12-17

2.  Հաստատելով ուխտի նշանը Աբրահամի հետ, ինչպիսի՞ օրենք սահմանեց 

     Քրիստոսը։ Ծննդոց 17.2-12

3.  Ինչի՞ վրա են հիմնվում ուխտի խոստումները։ Գաղատացիս 3.15-28

4.  Ինչպիսի՞ կապ կա օրենքի և ուխտի միջև։ Երեմիա 31.31-34

5.  Ինչպե՞ս է ուխտի մեջ արտահայտված օրենքի ավետարանական կողմը։ 

     Եբրայեցիս 9.15-22

6.  Ուխտի մեջ մտնելով Քրիստոսի հետ, ինչպիսի՞ն է օրենքին իմ 

     հավատարմության հարցը։

 

Դաս 9,  31 մայիսի, 2014

ՔՐԻՍՏՈՍԸ, ՕՐԵՆՔՆ ՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Հիշելու համարը.  Հովհաննես 1.17


1.  Ինչպե՞ս է օրենքը իր մեջ բարի լուր (Ավետարան) պարունակում։
     Հռոմեացիս 7.7-12

2.  Ի՞նչ ավետարանական նպատակ էր հետապնդում Աստված Իսրայելին
     տալով օրենքը։ 2 Օրինաց 30.15-18

3.  Ինչքանո՞վ էր հասանելի օրենքը որպես բարի լուր մյուս ժողովուրդներին։
     Գործք առաքելոց 10.34-35

4.  Ի՞նչ ավելացվեց օրենքին Քրիստոսի կողմից։ Հովհաննես 1.16-17

5.  Ի՞նչ դեր է կատարում Ավետարանը։ Հռոմեացիս 1.16,17

6.  Ի՞նչ դեր են կատարում իմ կյանքում Քրիստոսի օրենքը և Ավետարանը։

Դաս 8,  24 մայիսի, 2014 

ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՕՐԵՆՔԸ


Հիշելու համարը.  Հովհաննես 15.10


1.  Ինչպիսի՞ն էր Քրիստոսի վերաբերմունքը Աստծո օրենքի նկատմամբ։ Մատթեոս 19.16-22


2.  Ի՞նչ սկզբունքի վրա է հիմնվում Աստծո և Քրիստոսի օրենքը։ Մատթեոս 22.34-40


3.  Ինչպե՞ս են փոխկապակցված «Աստծո օրենք», «Քրիստոսի օրենք» և «սեր» գաղափարները։ Հովհաննես 13.34-35, 15.10


4.  Ինչո՞ւ է Պողոսը հատուկ շեշտում Աստծո և Քրիստոսի օրենքը։ Ա Կորնթացիս 9.19-23


5.  Ինչո՞ւմ է կայանում Աստծո և Քրիստոսի օրենքի էությունը։ Գաղատացիս 6.1-5


6.  Աստծո և Քրիստոսի կողմից դատաստանի իրականացումը ինչպե՞ս է առնչվում օրենքի հետ։ Հովհաննես 5.19-30


7.  Ի՞նչ դեր է կատարում Աստծո և Քրիստոսի օրենքը իմ կյանքում։




Դաս
 7 ,  17 մայիսի, 2014

ՕՐԵՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է

Հիշելու համարը.  Հռոմեացիս 10.4


1.  Ինչպե՞ս է օրենքը տանում Քրիստոսի շնորհին։ Հռոմեացիս 5.12-21

2.  Ինչո՞ւմ է կայանում օրենքի դերը մարդուն դեպի Քրիստոս բերելիս։
     Հռոմեացիս 6.6,15-23

3.  Ինչպե՞ս է օրենքը մեզ ստիպում փրկության համար գալ Քրիստոսին։  
      Հռոմեացիս 7.21-25

4.  Ինչպե՞ս է տրված հատվածը օգնում հասկանալ «օրենքի վախճանը Քրիստոսն է»
     արտահայտությունը։ Հռոմեացիս 9.30-10.4

5.  Ի՞նչ նպատակ է հետապնդում օրենքը մեզ Քրիստոսին տանելիս։
     Գաղատացիս 3.19-24

6.  Ի՞նչ դեր է կատարում օրենքը իմ կյանքում դեպի Քրիստոսը գնալու
     գործընթացում։







 

Դաս 6 ,  10 մայիսի, 2014
 

ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՀՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ

Հիշելու համարըՀռոմեացիս 7.4

1. Ինչպե՞ս է առնչվում Քրիստոսի մահը օրենքի հետ։ Հռոմեացիս 7.1-6

2. Ինչպե՞ս է օրենքը մահվան պատճառ հանդիսանում։ Հռոմեացիս 7.7-13

3. Ո՞ր դեպքում կարող է դրսևորվել օրենքի հոգևոր կողմը մեր կյանքում։ 
     Հռոմեացիս 8.1-8

4. Ինչպիսի՞ն կլիներ օրենքը, եթե չլիներ Քրիստոսի մահը։ Հռոմեացիս 8.3

5. Ինչպիսի՞ն կլիներ մարդու վիճակը ըստ օրենքի պահանջի, եթե չլիներ 
     Քրիստոսի մահը։ Գաղատացիս 3.10-14

6. Փոխե՞լ է արդյոք Քրիստոսի մահը օրենքի ազդեցությունը իմ կյանքում։

 

Դաս 5 ,  3 մայիսի, 2014

ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՇԱԲԱԹԸ

Հիշելու համարըՄարկոս 2.27,28
 

1. Ըստ ձեզ, շաբաթը պահելու հիմնավորումը Ելից 20.8-11 
   հատվածում ինչպե՞ս է առնչվում Քրիստոսի հետ։

2. Ըստ ձեզ, շաբաթը պահելու հիմնավորումը Երկրորդ Օրինաց 5.12-15 

    հատվածում ինչպե՞ս է առնչվում Քրիստոսի հետ։

3. Նորկտակարանային համարով հիմնավորեք, որ Քրիստոսը սովորություն 

    ուներ շաբաթ օրը մասնակցել երկրպագության։

4. Շաբաթ օրը հասկեր պոկելու պատմությունը ի՞նչ է ասում շաբաթի 

    նկատմամբ Քրիստոսի վերաբերմունքի մասին։ Մարկոս 2.23-28

5. Շաբաթ օրը բժշկություն կատարելով, ի՞նչ իմաստ էր դնում դրա 

    մեջ Քրիստոսը։ Ղուկաս 13.10-17

6. Քրիստոսը որպես Արարիչ ինչպե՞ս է շաբաթը կապում 

    արարչագործության հետ։ Եսայիա 66.22-23

7. Վերաբերվո՞ւմ եմ արդյոք շաբաթին այնպես, ինչպես Քրիստոսն էր վերաբերվում։



 


Դաս 4,  26  ապրիլի, 2014

ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶՈՒՄ

Ուսումնասիրելու համար՝ Մատթեոս 5.17-48

Հիշելու համարը. Մատթեոս 5.17,18

1.  Ըստ
Քրիստոսի, ո՞րն է օրենքի նկատմամբ ճիշտ
     վերաբերմունքը։ Մատթեոս 5.17-20

2.  Քրիստոսի մեկնաբանությամբ, ի՞նչ երանգներ ունի
     օրենքի «Մի սպանիր» պատվիրանը։ Մատթեոս 5.20-26


3.  Ինչպե՞ս
Քրիստոսը բացահայտեց օրենքի «Մի շնացիր»
     պատվիրանի մի քանի կողմեր։ Մատթեոս 5.27-32


4.  Ըստ
Քրիստոսի, օրենքի ո՞ր պատվիրանի հետ է
    առնչվում երդումը։ Մատթեոս 5.33-37


5.  Աստծո
օրենքի ո՞ր սկզբունքի հետ է առնչվում
     «հատուցման օրենքը»։ Մատթեոս 5.38-48

6.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը
օրենքին։



Դաս 3,  19  ապրիլի, 2014

ՔՐԻՍՏՈՍԸ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Հիշելու համարը. Մատթեոս 15.8-9

1. Ըստ Քրիստոսի խորհրդի, պե՞տք էր արդյոք հետևել Իր
    ժամանակի կրոնական ավանդույթներին։ Մատթեոս 23.1-7

2. Ինչպե՞ս էր Քրիստոսը վերաբերվում կրոնական
    ավանդույթներին։ Մատթեոս 15.1-6

3. Ըստ ձեզ, Մովսեսի օրենքի ո՞ր պատվիրանի վրա է հիմնված
    այս ավանդույթը։ Մատթեոս 15.1-2

4. Ինչի՞ մեջ է Քրիստոսը խնդիր տեսնում կրոնական
    ավանդույթների հետ կապված։ Մատթեոս 15.3-6

5. Ի՞նչ կապ եք տեսնում այս հատվածի և կրոնական
    ավանդույթների միջև։ Մատթեոս 5.17-20

6. Ինչպիսի՞ կրոնական ավանդույթների եմ ես հետևում։

 

 

Դաս 2,  12  ապրիլի, 2014

ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՄՈՎՍԻՍԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Հիշելու համարը.  Հովհաննես 5.46


1.  Մովսեսի օրենքի ո՞ր պահանջը կատարվեց
      նորածին Հիսուսի նկատմամբ։ Ղուկաս 2.21.24


2.  Ինչպիսի՞ն էր Քրիստոսի վերաբերմունքը Մովսեսի
      օրենքում նշված տոների նկատմամբ։ Հովհաննես 5.1


3.  Ինչպիսի՞ն էր Քրիստոսի մասնակցությունը Մովսեսի
      օրենքի կարևոր տոներից մեկին։ Ղուկաս 2.41-52


4.  Ինչպե՞ս վերաբերվեց Քրիստոսը Մովսեսի օրենքի
      պահանջին։ Մատթեոս 17.23-26


5.  Ինչպիսի՞ն էր Քրիստոսի վերաբերմունքը օրենքին՝
      այդ թվում՝ Մովսեսի։  Մատթեոս 5.17-20

 
6.  Ինչպիսի՞ խրատ վերցրեցիք ձեզ համար այսօրվա դասից։ 


Դաս
 1,  5  ապրիլի, 2014


ՕՐԵՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՕՐԵՐՈՒՄ


Հիշելու համարը.  Հռոմեացիս 2.14


1.  Ո՞ր օրենքի մասին է խոսվում այս հատվածում։ Ղուկաս 2.1-5

2.  Ինչպե՞ս կարելի է անվանել  2 Օրինաց 17.2-6-ում

     հիշատակվող օրենքը։

3.  Ինչպե՞ս էր կոչվում այն օրենքը, որից մի մաս ներկայացված

      է այս հատվածում։ Ղևտացիս 1.1-9

4. Ո՞ր օրենքի մասին ակնարկ կա այս պատմության մեջ։ Ղուկաս 14.1-6

5. Ո՞ր օրենքից մեջբերումներ կատարեց Հիսուսը, մատնանշելով դրա կարևորությունը։ Մատթեոս 19.16-19

6.  Ո՞ր օրենքներն են ձեզ համար ընդունելի մեր օրերում։ 

 

 

Դաս 13,  29  մարտի, 2014

ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Հիշելու համարըԲ Կորնթացիս 1.7

1. Ինչպիսի՞ն կարող է լինել աշակերտության գինը միջանձնային 

   փոխհարաբերություններում։ Ղուկաս 12.49-53

2. Ի՞նչ է ներառում իր մեջ աշակերտության գինը։ Ղուկաս 21.12-19

3. Կարգապահության ինչպիսի՞ գին պետք է վճարի ճշմարիտ աշակերտը։ 

    Ա Կորնթացիս 9.24-27

4. Ինչպիսի՞ գին ենք հաճախ ստիպված լինում վճարել 

    աշակերտության համար։ Մատթեոս 18.8-9

5. Ինչպիսի՞ն է աշակերտության իսկական գինը։ Ղուկաս 18.28-30

6. Ո՞րն է աշակերտության գնահատականը և հատուցումը։ 

   Եբրայեցիս 11.32-12.4

7. Պատրա՞ստ եմ վճարելու աշակերտության գինը։

 

 

Դաս 12,  22  մարտի, 2014


ՀՈՒՆՁՔԸ ԵՎ ՀՆՁՎՈՐՆԵՐԸ


Հիշելու համարը. Հովհաննեսս 15.8


1.  Ի՞նչ են անում հնձվորները հունձքը նախապատրաստելու

     համար։ Հովհաննես 1.40-46


2.  Ինչպե՞ս է Սուրբ Հոգին հնձվորների վկայությամբ

     նախապատրաստում հունձքը։ Ղուկաս 24.47-53


3.  Առատ հունձք ունենալու համար ի՞նչ է անհրաժեշտ

     հնձվորներին։ Մարկոս 6.7-13


4.  Ի՞նչ է անհրաժեշտ անել, երբ հունձքը շատ է, բայց

     հնձվորներ չկան։ Մատթեոս 9.36-38


5.  Ի՞նչ պետք է անեն հնձվորները, որպեսզի հունձքից

     ոչինչ չկորչի։ Ղուկաս 15


6.  Ի՞նչ եմ անում ես հնձվորների քանակը ավելացնելու և

    հունձքը նապապատրաստելու համար։

 

 


Դաս 11,  15  մարտի, 2014

ԾԱՌԱՅԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ


Հիշելու համարը. Ղուկաս 6.12,13


1.  Ի՞նչ ծառայություն կատարեց Հիսուսը ապագա հոգևոր

      առաջնորդներին ընտրելուց առաջ։ Ղուկաս  6.12-16

2.  Ինչպե՞ս է Աստված ծառայում հոգևոր առաջնորդներին, նրանց

      աշակերտության մեջ ամրապնդելու համար։ Հովհաննես 16.7-14

3.  Հոգևոր առաջնորդներին անհրաժեշտ է գիտելիք և փորձառություն։

      Ինչպե՞ս էր Քրիստոսը դա փոխանցում հոգևոր առաջնորդներին

      Իր ծառայության ժամանակ։ Ղուկաս 6.20-49

4.  Ինչպիսի՞ հատկանիշ ունեցող հոգևոր ծառայողներին կարող է

     ծառայել և ոգեշնչել Աստված։ Եսայիա 57.15

5.  Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենան հոգևոր առաջնորդները։

     Գործք առաքելոց 1։

6.  Մտածե՞լ ենք արդյոք այն մասին, որ ծառայենք հոգևոր առաջնորդներին,

     նրանց աշակերտ դարձնելու ակնկալիքով։

 

Դաս 10,  8  մարտի, 2014

 

ԾԱՌԱՅԵԼՈՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Հիշելու համարըԵսայիա 56.7

 

1. Ինչպե՞ս է մարգարեության մեջ ներկայացված տարբեր 
    ժողովուրդներին աշակերտ դարձնելու փաստը։ Եսայիա 56.6-8

 

2. Այլ ժողովուրդներին ծառայելու հինկտակարանային 
    ի՞նչ օրինակներ կարող եք հիշել։ Ղուկաս 4.25-30

 

3. Ինչպե՞ս Քրիստոսը ծառայեց այլ ժողովրդի
    ներկայացուցիշներին։ Հովհաննես 12.20-32

 

4. Ինչպիսի՞ խոչընդոտներ չպետք է տեղ գտնեն քրիստոնյաների 
    մեջ, ովքեր աշակերտներ են դարձնում բոլոր ժողովուրդների 
    ներկայացուցիչներին։Ղուկաս 10.27-37

 

5. Ըստ Քրիստոսի մեծ հանձնարարության, ո՞ւմ պետք է ուղղված 
    լինեն աշակերտներ դարձնելու ջանքերը։ Մատթեոս 28.19,20

 

6. Ինչպե՞ս է իրականացվում բոլոր ժողովուրդներին աշակերտ 
    դարձնելու հանձնարարությունը մեր օրերում։ Հայտնություն 14.6,7

 

7. Անձամբ ես իրականացնո՞ւմ եմ բոլոր ժողովուրդներին աշակերտ 
    դարձնելու պատվերը։

 

 

 

Դաս 9,  1  մարտի, 2014

ԾԱՌԱՅԵԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

Հիշելու համարը. Գործք առաքելոց 6.7

1. Ո՞ւմ ենք մենք ծառայում, հնազանդվելով բարձր

    իշխանություն ունեցողներին։ Հռոմեացիս 13.1-7

2. Ինչպե՞ս Քրիստոսը ցույց տվեց, որ եկեղեցական

    իշխանությունից էլ բարձր իշխանություն գոյություն

    ունի, ում պետք է ծառայել։ Մարկոս 2.23-28

3. Ինչպե՞ս Քրիստոսը ծառայեց իշխանություն ունեցող

    հարյուրապետին, ով արդեն ընդունում էր ավելի բարձր

    իշխանության առկայությունը։ Մատթեոս 8.5-13

4. Բարձր իշխանություն ունեցող Պիղատոսին ինչպե՞ս

    ծառայեց Հիսուսը։ Հովհաննես 19.8-12

5. Ինչպե՞ս Պողոսը ծառայեց բարձր իշխանություն ունեցող

    Ագրիպասին։ Գործք առաքելոց 25.23-26.29

6. Հաջողվե՞լ է արդյոք ձեզ աշակերտ դարձնել

    իշխանություն ունեցող մարդու։

 

Դաս 8,  22  փետրվարի, 2014
 
ԱՇԱԿԵՐՏԵԼՈՎ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ԵՎ ՆՇԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
 
Հիշելու համարը. Ա Տիմոթեոս 6.10
 
1. Ինչպե՞ս էին համատեղված Հոբի կյանքում աշակերտ, 
    հարուստ և նշանավոր հասկացությունները։ Հոբ 1.1-3
 
2. Ի՞նչ ձևով Հիսուսը աշակերտ դարձրեց հարուստ և 
    նշանավոր ուսուցիչ Նիկոդեմոսին։ Հովհաննես 3.1-15
 
3. Ինչպե՞ս հարուստ և վատ գործերով նշանավոր Զաքեոսը 
    աշակերտ դարձավ։ Ղուկաս 19.1-10
 
4. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս հատվածը հարուստներին 
     աշակերտ դարձնելու համար։ Ղուկաս 12.16-21
 
5. Քրիստոսը փորձեց աշակերտ դարձնել հարուստ և նշանավոր 
     երիտասարդին։ Ինչո՞ւ դա Նրան չհաջողվեց։ Մատթեոս 19.16-26
 
6. Հաջողվե՞լ է արդյոք ձեզ աշակերտ դարձնել հարուստ կամ 
    նշանավոր մարդու։
 
Դաս 7,  15  փետրվարի, 2014
 
ՀԻՍՈՒՍԸ ԵՎ ՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ
 
Հիշելու համարը. Հովհաննես 4.28-29
 
1. Ինչպե՞ս էր վերաբերվում Հիսուսը մերժվածներին, նրանց
   մեջ պոտենցիալ աշակերտներ տեսնելով։ Մատթեոս 21.28-32
 
2. Ինչպիսի՞ն էր Հիսուսի և մյուսների վերաբերմունքը շնություն 
    կատարած մերժված կնոջ նկատմամբ։ Հովհաննես 8.1-11
 
3. Ինչպե՞ս Հիսուսը աշակերտ դարձրեց բոլորի կողմից մերժված 
    անտուն հոգեկան հիվանդին։ Մարկոս 5.1-20
 
4. Ինչպիսի՞ մոտեցմամբ Հիսուսը աշակերտ դարձրեց 
    հասարակության կողմից մերժված կնոջը։ Հովհաննես 4.5-30
 
5. Ըստ Հիսուսի խոսքերի, ի՞նչը պետք է լինի մերժվածներին 
    ընդունելու դրդապատճառը։ Մատթեոս 9.9-13
 
6. Ծառայո՞ւմ եմ արդյոք մերժվածներին, որպեսզի նրանց 
    աշակերտ դարձնեմ։
 
 
Դաս 6,  9  փետրվարի, 2014
 
ԾԱՌԱՅԵԼՈՎ «ՀԱՍԱՐԱԿ» ՄԱՐԴԿԱՆՑ
 
Հիշելու համարը. Մարկոս 1.16-18
 
1. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը «հասարակ» ընտանիքից էր։ 
    Ղուկաս 2.21-24
 
2. Ինչպե՞ս էր Հիսուսը ծառայում «հասարակ» մարդկանց, 
    բավարարելով նրանց պահանջմունքները, որպեսզի նրանց 
    աշակերտ դարձնի։ Մատթեոս 15.32-39
 
3. Ծառայելով հասարակ ձկնորս Պետրոսին, ինչո՞ւ Հիսուսը 
    որոշեց նրան աշակերտ դարձնել։ Ղուկաս 5.1-11
 
4. Ինչպիսի՞ն պետք է լինի ամեն «հասարակ» մարդու մեր 
    գնահատականը, որպեսզի ծառայենք նրանց աշակերտ 
    դարձնելու ձգտումով։ Մատթեոս 6.25-30
 
5. Ինչպիսի՞ մոտեցումը կարող է խանգարել մեզ «հասարակ» 
    մարդկանց ծառայելու և աշակերտ դարձնելու հարցում։ 
    Հակոբոս 2.1-9
 
6. Ծառայո՞ւմ եմ արդյոք «հասարակ» մարդկանց նրանց 
    աշակերտության առաջնորդելու մղումով։
 
 
 
 
Դաս 5,  1  փետրվարի, 2014
 
ԾԱՌԱՅԵԼՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
 
Հիշելու համարը. Մատթեոս 15.30,31
 
1.  Ինչպե՞ս կարող է հիվանդությունը նպաստել այն բանին, որ մարդը դառնա 
     Քրիստոսի աշակերտ։ Հովհաննես 9.1-3
 
2.  Ծառայելով հիվանդներին, ինչպե՞ս պետք է նրանց տանել աշակերտության։ 
      Մարկոս 2.1-12
 
3.  Ծառայելով պոտենցիալ հիվանդներին ինչպիսի՞ խորհուրդներ տվեց 
     Քրիստոսը այդ հիվանդություններից խուսափելու համար։ Մատթեոս 6.19-34
 
4.  Ծառայելով հիվանդներին ինչպիսի՞ հույսը կարող է հաստատել աշակերտին։ 
      Մարկոս 5.21-43
 
5.  Ինչպե՞ս էին աշակերտները ծառայում հիվանդներին և նրանց աշակերտության
      առաջնորդում։ Գործք 3.1-19
 
 
6.  Ծառայո՞ւմ եմ արդյոք հիվանդներին նրանց աշակերտության առաջնորդելու 
      ձգտումով։
 
Դաս 4,  25 հունվարի, 2014 
 
ՀՈՐԴՈՐԵԼՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
 
Հիշելու համարը. Մատթեոս 21.16
 
1. Ինչպիսի՞ պատվեր էին ստացել հրեաները
    երեխաներին աշակերտության հորդորելու
    տեսակետից։ 2 Օրինաց 6.6-7
 
2. Տեսնելով Քրիստոսի օրինակը, ի՞նչ տեսակետներից 
    պետք է երեխաներին աշակերտության հորդորել։
    Ղուկաս 2.40-52
 
3. Երեխաներին աշակերտության հորդորելուց առաջ,
    նրանց ո՞ր կարիքն է անհրաժեշտ բավարարել։
    Հովհաննես 4.46-54
 
4. Աշակերտության հորդորը ինչքանո՞վ է կապվում
    երեխաների հետ։ Մատթեոս 18.1-6, 10-14
 
5. Երեխաները կարող են դառնալ Քրիստոսի 
    աշակերտները, եթե մենք լսենք Քրիստոսի 
    հորդորը։Ո՞րն է այդ հորդորը։ Մարկոս 10-13-16
 
6. Հորդորո՞ւմ եմ արդյոք ես երեխաներին գալ Աստծուն։
 
Դաս 3,  18 հունվարի, 2014
ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂՈԹՔԸ  

Հիշելու համարը. Հովհաննես 17.20-21

1.  Ելնելով Դանիելի օրինակից, ինչպիսի՞ն պետք է 
լինի աշակերտի աղոթքը։ Դանիել 9.2-19

2.  Ըստ տրված համարի և ըստ Ավետարանների, 
մենք որպես աշակերտ ինչպիսի՞
     դասեր կարող ենք քաղել Հիսուսի աղոթքի կյանքից (աղոթքի հաճախություն, վայր,
     ժամանակ, տևողություն)։ Մարկոս 1.35

3.  Ինչի՞ համար է աշակերտին անհրաժեշտ աղոթքը։ 
Մատթեոս 7.7-11

4.  Ինչպիսի՞ կապ կա աշակերտության և աղոթքի միջև։ 
Հովհաննես 17.6-26

5.  Ինչպիսի՞ն է աշակերտի աղոթքի բովանդակությունը։ 
Ա Տիմոթեոս 2.1-4

6.  Որպես աշակերտ ինչպիսի՞ն է ձեր աղոթքի կյանքը։
 
Դաս 2,  11 հունվարի, 2014
ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
 
Հիշելու համարը. Մատթեոս 13.34-35
 
1. Աշակերտության ինչպիսի՞ դաս տվեց մարգարեն
     թագավորին փոխաբերական պատմություն պատմելով։ 
     Բ Թագավորաց 12.1-7
 
2. Ինչպիսի՞ կարևոր խրատ է պարունակում
    Քրիստոսի պատմած փոխաբերական օրինակը
    ճարտարապետության ոլորտից։ Մատթեոս 7.24-27
 
3. Աշակերտության ինչպիսի՞ դաս տվեց Քրիստոսը
    աշակերտներին գյուղատնտեսության ոլորտից։
    Մատթեոս 13.1-30
 
4. Աշակերտին անհրաժեշտ ի՞նչ հատկանիշ էր
    ցանկանում սերմանել Քրիստոսը փոխաբերական
    պատմություն պատմելով։ Մատթեոս 21.28-32
 
5. Ի՞նչ փոխաբերություններ են օգտագործել
    Քրիստոսի աշակերտները Նոր կտակարանում
    աշակերտության հետ կապված։

6. Առաջարկեք աշակերտության որևէ ժամանակակից

 

 Դաս 1,  4 հունվարի, 2014

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ
 
Հիշելու համարը. Հովհաննես 5.39
 
1. Ըստ Քրիստոսի օրինակի, ինչպիսի՞ն պետք է լինի
    աշակերտի վերաբերմունքը Սուրբ Գրքի նկատմամբ։
    Ղուկաս 4.1-12, 16-21
 
2. Աշակերտության հետ կապված վիճաբանական հարցերը 
    լուծելիս ի՞նչ դեր ունի Սուրբ Գիրքը։Մատթեոս 12.3-8
 
3. Աշակերտության ուսուցման մեջ ինչպիսի՞ն է Սուրբ Գրքի
    դերը և նշանակությունը։ Մատթեոս 5.17-39
 
4. Աշակերտության մեջ հաստատվելու հարցում ի՞նչ դեր 
     ունի Սուրբ Գիրքը։ Ղուկաս 24.13-32
 
5. Ինչպե՞ս էին աշակերտները իրենց կյանքում օգտագործում 
    Սուրբ Գիրքը։ Գործք առաքելոց 1.16-20
 
 6. Ի՞նչ դեր ունի Սուրբ Գիրքը անձամբ ձեր կյանքում
     որպես աշակերտի։
 

Դաս 13,  28 դեկտեմբերի, 2013
 
ՔԱՐՈԶ ՍՐԲԱՐԱՆԻՑ
 
Հիշելու համարը. Եբրայեցիս 10.21-22
 
1. Ի՞նչ ճանապարհով մենք կարող ենք մուտք գործել 
    սրբարան՝ քարոզի համար։ Եբրայեցիս 10.19-21
 
2. Երկնային սրբարանում Աստծուն մոտենալու ի՞նչ
    պայմաններ են բերվում համարում։ Եբրայեցիս 10.22
 
3. Քրիստոնեական քարոզի հենասյուներն են. հավատ, հույս և սեր։ 
    Ինչպե՞ս պետք է դրսևորվի այդհենասյուներից առաջինը։ 
    Եբրայեցիս 10.19, 22
 
4. Ինչո՞ւմ է կայանում քրիստոնեական քարոզի հենասյուներից 
    երկրորդի էությունը։ Եբրայեցիս 10.23
 
5. Ինչո՞ւ է նախազգուշացում տրվում քրիստոնեական քարոզի 
    հենասյուներից երրորդի բացակայության հետ կապված։ 
    Եբրայեցիս 10.24
 
6. Ինչո՞ւ է կարևորվում համատեղ ժողովը սրբարանի քարոզի 
    համատեքստում։ Եբրայեցիս 10.25
 
7. Ի՞նչ գործնական նշանակություն ունեցավ սրբարանի 
     ուսումնասիրությունը անձամբ ձեզ համար։

 

 

 

 

Դաս 12,  21 դեկտեմբերի, 2013

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
                 ՀԱՐՑԵՐԸ (ՍՐԲԱՐԱՆՈՒՄ)
 
Հիշելու համարը. Հայտնություն 16.7
 
1.  Որտե՞ղ առաջին անգամ ծագեց տիեզերական առաջին
     հակամարտությունը։ Եզեկիել 28.12-19
 
2.  Ինչո՞ւմ էր կայանում այդ հակամարտության էությունը։
     Եսայիա 14.12-15
 
3.  Ինչպե՞ս տիեզերական հակամարտությունը տեղափոխվեց 
     երկրային առաջին սրբարան։ Ծննդոց 3.1-5
 
4.  Սովորաբար որտե՞ղ է ծավալվում տիեզերական
     հակամարտությունը։ Հոբ 1.6-12
 
5.  Ի՞նչ հարցի շուրջ է ընթանում տիեզերական
     հակամարտությունը։ Զաքարիա 3.1-5
 
6.  Ինչպե՞ս Քրիստոսը լուծեց տիեզերական
     հակամարտությաան հարցը։ Հռոմեացիս 3.21-26
 
7.  Տիեզերական հակամարտության ավարտին ո՞վ
     կընդունի Աստծո արդարացիությունը։ Փիլիպեցիս 2.5-11
 
8.  Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքով արդարացնել և
     փառավորել Աստծուն։ Եզեկիել 36.23-27
 

Դաս 11,  14 դեկտեմբերի, 2013

 
ՄԵՐ ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԼՈՒՐԸ
 
Հիշելու համարը. Հայտնություն 14.6,7
 
1. Մարգարեական լուրը տարածելու պատվերին ինչպիսի՞
    իրադարձություններ են նախորդել։ Հայտնություն 10
 
2. Որտե՞ղ ենք գտնում այն մարգարեական լուրը, որն
    անհրաժեշտ է քարոզել։ Հայտնություն 11-22 գլ.:
 
3. Ինչո՞ւմ է կայանում մեր մարգարեական լուրի առաջին
    պատգամի էությունը։ Հայտնություն 14.6,7
 
4. Ինչո՞ւմ է կայանում մեր մարգարեական լուրի երկրորդ
    պատգամի էությունը։ Հայտնություն 14.8
 
5. Ինչո՞ւմ է կայանում մեր մարգարեական լուրի երրորդ
    պատգամի էությունը։ Հայտնություն 14.9-12
 
6. Ինչպիսի՞ խրախուսանք է տրվում երեք հրեշտակների
    մարգարեական լուրը քարոզողներին։ Հայտնություն 14.13
 
7. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը վերջին մարգարեական
    լուրի նկատմամբ։
 

 

Դաս 10,  7 դեկտեմբերի, 2013

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՕՐԸ
 
Հիշելու համարը. Դանիել 8.14
 
1.  Ո՞ւմ և ինչի՞ դեմ է հանդես գալիս փոքր եղջյուրը։ 
     Դանիել 8.9-12, 23-25
 
2.  Ինչպե՞ս է մարգարեությունը մատնանշում քավության
     վախճանաբանական օրը։ Դանիել 8.13,14
 
3.  Ինչպե՞ս է ներկայացված քավության վախճանաբանական օրը 
     Դանիել 8 գլխում (Հուշում. համեմատեք 7 և 8 գլուխները, 
     ուշադրություն դարձրեք խոյի, այծի խորհրդանիշներին, 
     սրբարանի և դատի գաղափարների առկայությանը)։
 
4.  Ապացուցեք, որ Դանիել 8 և 9 գլուխները անխզելի կապի 
      մեջ են գտնվում։
 
5.  Ինչպե՞ս են կապված Դանիել 9.24-27 համարները 
     8.14 համարի հետ։
 
6.  Ո՞րն է քավության վախճանաբանական օրը։
 
7.  Ինչպե՞ս է քավության վախճանաբանական օրը 
      առնչվում ձեզ հետ։
Դաս 9,  30 նոյեմբերի, 2013

ԴԱՏԸ ԳԱԼՈՒՍՏԻՑ ԱՌԱՋ


Հիշելու համարը. Դանիել 7.27


1.  Քրիստոսի գալուստից առաջ դատի ի՞նչ իրադարձություններ
     են պատկերված Դանիել 7.9-14 համարներում։

2.  Դատի ո՞ր փուլն է սովորաբար իրականացնում Աստված
      դատավճռի հրապարակումից առաջ։ Ծննդոց 3.8-20

3.  Ե՞րբ է տեղի ունենում Դանիել 7.7-10, 21-26
      համարներում նկարագրված դատը։

4.  Ըստ Դանիել 7 գլխի որո՞նք են դատաստանի արդյունքները,
     որ նախորդում են երկրորդ գալստյանը։

5.  Ինչո՞ւ է ցնծում ողջ արարչագործությունը։ Սաղմոս 96.11-13


6.  Ինչպե՞ս է ձեզ վրա ազդում Աստծո աստվածաշնչյան
     դատի գաղափարը։


Դաս 8,  23 նոյեմբերի, 2013
 
ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՆ Է
 
Հիշելու համարը. Եբրայեցիս 8.1,2
 
1. Ինչպե՞ս է բնութագրվում Քրիստոսը որպես Քահանայապետ։ 
    Եբրայեցիս 6.20-7.3
 
2. Ինչպիսի՞ ծառայություն է ենթադրում մեր Քահանայապետի 
    կարգավիճակը։ Հռոմեացիս 8.31-34
 
3. Ո՞վ կարող է իրականացնել Աստծո և մեր միջև Միջնորդի 
    դերը։ Ա Տիմոթեոս 2.4-6
 
4. Ինչպիսի՞ հատկանիշներ են անհրաժեշտ մեզ համար համապատասխան 
    Քահանայապետ լինելու համար։Եբրայեցիս 2.17,18, 4.14,15
 
5. Ինչո՞ւմ է մեր Քահանայապետի և մյուս քահանայապետերի միջև 
    հիմնական տարբերությունը։Եբրայեցիս 10.1-14
 
6. Ձևակերպեք դասի հիմնական միտքը և խրատական եզրակացությունը 
    ձեզ համար։
 
Դաս 7,  16 նոյեմբերի, 2013
 
ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵՐ ԶՈՀՆ Է
 
Հիշելու համարը. Ա Պետրոս 2.24
 
1. Ինչպե՞ս է Քրիստոսի զոհը ներկայացված Հին կտակարանում։ Եսայիա 53
 
2. Ինչո՞ւ է Քրիստոսի զոհը բավարար փրկության համար։Եբրայեցիս 2.9-18
 
3. Ի՞նչ դեր ունի Քրիստոսի արյունը զոհի համատեքստում։Եբրայեցիս 9.12-22
 
4. Ինչպիսի՞ զոհն է ընդունվում։ Եբրայեցիս 7.26
 
5. Ինչպիսի՞ նախազգուշացում է արվում Քրիստոսի զոհը 
չընդունելու դեպքում։Եբրայեցիս 6.4-6, 10.26-31
 
 
6. Ի՞նչ է նշանակում Քրիստոսի զոհը ինձ համար։
 
 
 
Դաս 6,  9 նոյեմբերի, 2013
 
 
ՓՐԿԱԳՆՄԱՆ ՕՐԸ
 
Հիշելու համարը.  Միքիա 7.18,19
 
1.  Ինչպիսի՞ զոհաբերություն պետք է կատարեր քահանան մինչև փրկագնման 
     օրվա հիմնական զոհաբերությունը կատարելը։ Ղևտացոց 16.3-4, 6, 11-14
 
2.  Ինչպե՞ս էր զոհաբերվում փրկագնման օրվա հիմնական զոհաբերությունը։ 
     Ղևտացոց 16.5, 7-10, 15-19
 
3.  Ի՞նչ էր կատարվում երկրորդ նոխազի հետ։ Ղևտացոց 16.5-10, 20-22
 
4.  Ինչպիսի՞ն էին ժողովրդի գործողությունները փրկագնման օրը։ 
     Ղևտացոց 16.26-32
 
5.  Քավության օրվա հետ ի՞նչ զուգահեռներ եք տեսնում Եսայիա 6.1-6 
     համարներում։
 
6.  Ի՞նչ բարի լուր է պարունակում փրկագնման օրը անձամբ ձեզ համար։
 

 

Դաս 5,  2 նոյեմբերի, 2013
 
ՓՐԿԱԳՆՈՒՄ. ԶՈՀ ՄԵՂՔԻ ՀԱՄԱՐ
 
Ուսումնասիրության համար՝ Ղևտացոց 4 գլ.
Հիշելու համարը. Ա Պետրոս 1.18,19
 
1.  Փուլ 1. Մեղքի գիտակցում։ Ինչի՞ց է երևում, որ մեղքի զոհը բերելուց առաջ 
     պետք է մեղքի գիտակցում լինի։Ղևտացոց 4.13,22,27
 
2.  Փուլ 2. Փոխարինող կենդանի։ Ի՞նչ էր զոհաբերվում որպես փոխարինող զոհ։ 
     Ղևտացոց 4.4, 14, 23, 28
 
3.  Փուլ 3. Ձեռքերը դնելը։ Ինչպե՞ս էր մեղքը փոխանցվում կենդանուն։ 
     Ղևտացոց 4.4, 15, 24, 29
 
4.  Փուլ 4. Կենդանու մահը։ Ո՞վ պետք է մորթեր կենդանուն։ 
     Ղևտացոց 4.4, 15, 24, 29
 
5.  Փուլ 5. Արյունը տարվում էր սրբարան։ Ինչպիսի՞ն էին քահանայի 
     գործողությունները, երբ մեղք էր գործել քահանան կամ հասարակությունը։ 
     Ղևտացոց 4.5-12, 16-21
 
6.  Փուլ 5. Արյունը չէր տարվում սրբարան։ Ինչպիսի՞ն էին քահանայի 
      գործողությունները, երբ մեղք էր գործել իշխանը կամ որևէ այլ անձ։ 
      Ղևտացոց 4.25-30
 
7.  Փուլ 6. Քավություն և թողություն։ Ինչպիսի՞ն էր զոհաբերությունների 
      ընթացքի ավարտը վերը նշված երկու դեպքերի համար։ 
      Ղևտացոց 4.20, 26, 31
 
8.  Նշեք բոլոր փուլերի հոգևոր նշանակությունն այսօր անձամբ ձեզ համար։
 

 

 

 

 

 

Դաս 4 - ՍՐԲԱՐԱՆԻ ԴԱՍԵՐԸ

Հիշելու համարը. Ելից 25.8

1.  Ինչպիսի՞ դաս է հանդիսանում սրբարանի տեղակայվածությունը իսրայելական բանակում։ 
      Թվոց 1.53 - 2 գլ.

2.  Ամենն, ինչ առնչվում էր սրբարանի հետ բնութագրվում է «սուրբ» բառով։ Ի՞նչ դաս է 
      հանդիսանում դա մեզհամար։ Ա Պետրոս 1.14-16

3.  Ըստ ձեզ, ինչպիսի՞ դասեր են բովանդակում իրենց մեջ սրբարանի առարկաները։ 
     Ելից 31.1-11

4.  Ինչի՞ շնորհիվ էր սրբարանը Աստծո և մարդկանց միջև փոխազդեցության կենտրոն 
     հանդիսանում։ ԳԹագավորաց 8.30-53

5.  Ի՞նչ դեր էր կատարում սրբարանը դժվար հարցեր լուծելու տեսակետից։ 
     Սաղմոս 73.1-17

6.  Ինչպիսի՞ նշանակություն ունի սրբարանի մասին ճշմարտությունը անձամբ ձեզ համար։
 

 

Դաս 3,  19 հոկտեմբերի, 2013

ԶՈՀԸ

Հիշելու համարըՀռոմեացիս 12.1

1.  Ինչպիսի՞ հանգամանքներում բերվեց առաջին զոհը։ Ծննդոց 3.9-21

2.  Թվարկեք և բնութագրեք Մովսեսի կողմից շարադրված գրքերում զոհաբերությունների 

     հինգ տեսակները։

3.  Զոհի հետ կապված ի՞նչ դաս յուրացրեց Աբրահամը։ Ծննդոց 22.1-19

4.  Ի՞նչ դեր էր կատարում արյունը (կյանքը) զոհաբերության համակարգում։ Ղևտացոց 17.10,11

5.  Ի՞նչ զոհեր պետք է մենք բերենք այսօր։ Եբրայեցիս 13.15,16

6.  Ո՞ր զոհն է, որ Աստծո կողմից ամենաընդունելի զոհն է այսօր։ Հռոմեացիս 12.1-2

7.  Ինչպիսի՞ զոհեր եմ ես մատուցում Աստծուն։

 
 

 

Դաս 2, 12 հոկտեմբերի, 2013

«ԵՐԿԻՆՔԸ» ԵՐԿՐԻ ՎՐԱ
 
Հիշելու համարը. Եբրայեցիս 8.5
 
1.  Ինչպիսի՞ զուգահեռներ կարող եք գտնել Եդեմի այգու և սրբարանի (տաճարի) միջև։ 
      Ծննդոց 1-3 գլուխներ։
2.  Ի՞նչ փոխադարձ կապ կա երկրային և երկնային սրբարանների (տաճարների) միջև։ 
     Եբրայեցիս 8.5, 9.23,24
3.  Ինչպե՞ս սրբարանը (տաճարը) հանձինս Հիսուսի բնակվեց երկրի վրա։ 
     Հովհաննես 1.14, 2.19-21
4.  Ինչպե՞ս է ներկայացված սրբարանը (տաճարը) երկրի վրա հանձինս եկեղեցու։ 
     Ա Կորնթացիս 3.16,17, 6.19.20
5.  Ի՞նչ է նշանակում Հիսուսից հետո «տաճար» բառը Նոր կտակարանում։ 
     Եփեսացիս 2.19-22
6.  Ինչպիսի՞ զուգահեռներ կարող եք գտնել Նոր Երուսաղեմի և սրբարանի (տաճարի) 
      միջև։ Հայտնություն21
7.  Ինչի՞ է դրդում ձեզ այն բանի գիտակցումը, որ երկնային սրբարանին վերաբերող 
     ճշմարտությունները, որ իրականացան Հիսուսի մեջ, նույնպես վերաբերում են 
     Նրա մարմնին՝ եկեղեցուն և անձամբ ձեզ։
 

 

 Դաս 1, 5 հոկտեմբերի, 2013

ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱՐԱՆԸ

Հիշելու համարը. Գ Թագավորաց 8.49

1.   Որտե՞ղ է գտնվում Աստված։ Երեմիա 23.23,24
2.   Ինչպե՞ս է Աստծո գտնվելու վայրը ներկայացնում Նրա էությունը։ Սաղմոս 97.5-9
3.   Ինչպե՞ս է Աստծո Գահը ներկայացված Հայտնության 4 և 5 գլուխներում։
4.   Ի՞նչն է Աստծո գահի անբաժանելի մաս կազմում։ Սաղմոս 11.4-7
5.   Ինչո՞ւմ է կայանում երկնային սրբարանի դերը։ Եբրայեցիս 8.1-2
6.   Ըստ ձեզ ինչպե՞ս են Հայտնություն գրքում ներկայացված սրբարանի բոլոր երեք մասերն էլ։
7.   Անձամբ ձեզ ի՞նչ է տալիս երկնային սրբարանի մասին լուրը։

 

 Դաս 13,  28 սեպտեմբերի, 2013

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հիշելու համարը.  Հակոբոս 5.7,8

1. Ինչպիսի՞ խոստմամբ է ուղեկցվում Քրիստոսի մեծագույն հանձնարարությունը։ 
    Մատթեոս 28.18-20
2. Ի՞նչը կնպաստի Աստծո խոստացված վերածննդի միջոցով Նրա առաքելությունն ավարտելուն։ 
    Հովել 2.21-24, 28-32
3. Ի՞նչ պայմանով Աստված կտա վերջին անձրևը Իր առաքելությունն ավարտելու համար։ 
    Զաքարիա 10.1
4. Առաքելության իրականացման ինչպիսի՞ խորհրդանիշով է ներկայացված Սուրբ Հոգով 
    մկրտությունը։ Մատթեոս 3.11
5. Վերը նշված խոստման ինչպիսի՞ իրականացում ենք տեսնում Գործք առաքելոց 
    2.1-4 համարներում։
6. Ի՞նչը կնպաստի Աստծո առաքելության վերջնական իրականացմանը։ Հայտնություն 18.4
7. Ինչպիսի՞ իրադարձությամբ կավարտվի Աստծո առաքելությունը։ Հայտնություն 19.11-16
8. Մասնակի՞ց եմ արդյոք Աստծո առաքելությանը։