ՏԵՍԱԴԱՐԱՆ

Այս էջում տեղակայված են հեռուստածրագրեր, հաղորդումներ, քարոզներ, սեմինարներ, վեբինարներ, դասախոսություններ, հարցազրույցներ և այլ տեսանյութեր։

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

Թեմա 3 - Ի՞նչ է ասում Հոլիվուդը, մաս 1  Հոլիվուդը ներթափանցում է եկեղեցի, կինոնկարները հեղեղել են աշխարհը: «Մեդիա մոլորություն» սեմինարի այս թեման բացահայտում է կինոնկարների մեջ թաքնված վտանգավոր լուրը, որը մարդիկ ընդունում են ենթագիտակցորեն։ Այն ունի կործանիչ ազդեցություն մարդկանց վրա, փչացնում է բարոյականությունը, բերում է փոխզիջման, աստվածաշնչյան սկզբունքների խախտմանը և հոգևոր անկմանը... Բացահայտեք այն այս թեմայի միջոցով, եղեք տեղեկացված և զգույշ։

Թեմա 3 - Ի՞նչ է ասում Հոլիվուդը, մաս 2  Այս թեմայի երկրորդ մասը պատմում է կինոնկարներում գոյություն ունեցող գնոստիկ լուրի մասին, որտեղ Աստված ներկայացվում է չար, իսկ չարը ներկայացվում է բարի: Նման գնոստիկ լուրերով կինոնկարները ահռելի շատ են...

Պայքար երկնքից եկողի դեմ Թեմայում ներկայացնում է, թե ինչ են փոխանցում 2013 թվականի մեգաբլոքբասթեր կինոնկարները...

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Վազք   Այս կյանքում ինչի՞ հետևից ես դու վազում, բարձր արժեքների՞, թե պարզապես նյութականի... այս հարցը պետք է մտահոգի յուրաքանչյուրիս։

Սիրո կյանք  Մարդկանց ամուսնական կյանքում պետք է երևա նրանց սերը, փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Նրանց ամուսնական կյանքը պետք է օրինակ լինի մյուսների համար: Կինոնկարը դիտելուց հետո մտածեք, թե ինչպիսի՞ն է ձեր ամուսնական, սիրո կյանքը և ինչպիսի՞ փոփոխություններ պետք է այնտեղ մտցնել...

Ազատ Քրիստոսում   Հին մեղավոր կյանքը մարդու անցնում է, եթե թույլ է տալիս Քրիստոսին վերափոխել իրեն...

Սա վերջը չէ Դժվար պահերին հիշիր, որ Քրիստոսի աշակերտների կյանքում նույնպես ահավոր դժվար պահ եղավ, երբ Հիսուս Քրիստոսը մահացավ: Նրանք մտածեցին, որ դա վերջն է, և էլ այլևս հույսերը լավ կյանքի համար չեն իրականանա, բայց Քրիստոսը երրորդ օրը հարություն առավ և նրանց ուրախությանը չափ չկար։ Նրանց հույսերը վերականգնվեցին փրկության համար: Նմանապես էլ յուրաքանչյուրիս կյանքում. պետք չէ կենտրոնանալ դժվար պահերի վրա և համարել, որ դա վերջն է։ Կենտրոնացեք Քրիստոսի վրա, Ով կարող է ձեզ հանել այդ դժվար իրավիճակներից և պարգևել երջանիկ կյանք...

Անտարբերություն  Հաճախ մարդիկ անտարբեր են լինում նույնիսկ բացահայտ կարիքի դեպքում: Մարդկանց սերը սառչել է, ինչպես և ասում է Աստվածաշունչը կապված վերջին օրերի մարդկանց հետ: Հաճախ Աստված տեսնելով, որ Իր հոգատարությունը, սերը, օրհնությունը չի կարողանում ցուցաբերել առողջ, ապահով, կայացած մարդկանց միջոցով, քանի որ նրանք իրենց սրտերը քարացրել են, ցուցաբերում է հասարակության կարիքավոր մարդկանց միջոցով... Դիտելով ֆիլմը մտածեք թե ինչպիսի՞ն եք դուք, և ի՞նչ փոփոխություն է անհրաժեշտ կատարել ձեր կյանքում...

Ոչ աբորտին Երեխանները Աստծո կողմից տրված օրհնություն են: Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ սաղմը արդեն կենդանի էակ է՝ ունի սրտի զարկեր և գիտակցություն: Այնպես որ հղիության դադարեցումը համարվում է մարդասպանություն, որն էլ Աստծո պատվիրանների խախտում և մեղք: Մինչ ամուսնանալը պետք է անցնել մինչամուսնական խորհրդատվություն, իսկ ամուսնանալուց հետո ամուսնական զույգը պետք է պլանավորի իրենց ընտանեկան կյանքը, որպեսզի անսպասելի հղիություն չլինի: Այնուամենայնիվ, եթե եղել է բեղմնավորում, ապա ընդունեք այն և մի դադարեցրեք կյանքը: Ո՛չ ասեք աբորտին...

Երաժշտություն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Մեկի ուժը (Սամվել Սարգսյան) Առաջին դասարանում մեկ ամիս սովորելուց հետո նա փոխադրվում է երկրորդ դասարան բարձր գիտելիքների շնորհիվ։ Յոթ տարեկանում նա առաջին անգամ ավարտում է Աստվածաշունչ կարդալը։  Այսօր նա արդեն մանկական նեյրովիրաբույժ է։ Բոլոր ձեռքբերումներից առավել տաղավարի հյուրը կարևորում է Աստծո հետ փոխհարաբերությունները, ինչի մասին էլ պատմում է հաղորդման ընթացքում։ 

ՏԵՍԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

Քայլեր դեպի Քրիստոս (ռուսերեն)

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

10 պատվիրաններ, Սերգեյ Կուզմին (ռուսերեն)

ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ 

Օր յոթերորդ (ռուսերեն)