1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ006. Ծննդոց 6
Ծննդոց 6-ը արձանագրում է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը։ Ենթադրենք դուք Նոյն եք եղել։ Ինչպիսի վստահություն պետք է ունենաս Աստծու նկատմամբ, որպեսզի սկսես կառուցել տապանը ճնշող տարաձայնությունների պարագայում։ Նոյը ոչ միայն սկսեց, այլ նա դիմացավ հարյուր քսան տարի կառուցելով տապանը։ Մտածեք այն ծաղրուծանակի մասին, որը նա ապրել է։ Սկզբում երբեք անձրև չէր տեղացել։ Արդյո՞ք այս մարդը խելագար է։ Նախաձեռնության չափը նշանակալի էր։ Տապանի երկարությունը մոտ 450 ոտնաչափ էր, լայնությունը` 75 ոտնաչափ, բարձրությունը` 45 ոտնաչափ։ Այստեղ մենք ունենք նավ, որի չափը ամերիկյան ֆուտբոլի դաշտի մեկ ու կեսն է։ Մեծ խնդիր էր նաև տախտակներ կտրելն ու այդպիսի հասկայական նավը բարձրացնելը։ Մինչդեռ Աստվածաշունչն ասում է «Եվ Նոյն արավ բոլորը ինչպես Աստված պատվիրել էր նրան…» (Ծննդոց 6.22)։ Ինչպիսի՜ հավատ։ Ինչպիսի՜ քաջություն։ Ես աղոթում եմ Աստծուն, որ մենք նույնպես ունենանք այդպիսի հավատ և քաջություն մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում անելու այն, ինչ Աստված պատվիրում է մեզ։
Այս պատմության մեջ կա ևս մեկ կողմ, որը չափազանց կարևոր է։ Աստված հայտարարում է, որ նա «Կհաստատի Իր ուխտը» Իր ժողովրդի հետ։ Աստծու ուխտը Իր խոստումն է հավատարմության և փրկության։ Փոթորկի մեջ, Աստված նախապատրաստեց ապահով տապանը։ Փոթորկի ժամանակ Հիսուսը մեր ապաստանն է, մեր անվտանգության տապանը, մեր ապավենը դժվարության ժամանակ։ Ինչպիսի՜ անհավատալի բարի լուր՝ Աստծու ուխտը մեր պաշտպանության երկնային ապահովագրումն է Նրա շնորհի տապանում։
Մարկ Ֆինլի
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը