1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ007. Ծննդոց 7
Ծննդոց 7-ը սկսվում է աստվածաշնչյան ծանոթ արտահայտությամբ: Աստված ասում է Նոյին «Մտիր տապանի մեջ…» (համար 1): Ամբողջ Սուրբ գրքում «Եկ»-ը երկնային աստվածային հրավերն է: Հիսուսը հրավիրում է մեզ «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28): Աստվածաշնչի վերջին գրքի՝ Հայտնության վերջին էջը տալիս է մեզ այս գթասիրտ հրավերը «Եվ Հոգին և Հարսն ասում են. Եկ և լսողն ասի, Եկ և նա, որ ծարավ է՝ թող առնի կյանքի ջուրը ձրի» (Հայտնություն 22.17): Հիսուսն ավելացնում է. «…Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի» (Հովհաննես 6.37):
Աստծո հրավերը Նոյին «Մտիր տապանը» փրկության, անվտանգության և ազատագրման հրավեր է: Դա Նրա խոստումն էր հոգ տանելու այսօր, վաղը և հավիտյան: Այն Նոյին հույս տվեց աշխարհի քաոսի մեջ: Հիսուսի աստվածային հրավերը մեզ նույնպես հույս է տալիս: Նրա փրկության տապանում մենք գտնում ենք փրկություն, անվտանգություն և ազատագրում: Ինչո՞ւ մի քանի նախադասությամբ չկիսվել թե ինչպես եք հայտնվել Հիսուսի փրկության տապանում:
Մարկ Ֆինլի
Genesis 7 begins with a familiar Biblical expression. The Lord says to Noah, “Come into the ark...” (verse 1) Throughout scripture “Come” is Heaven’s divine invitation. Jesus invites us to “Come unto me all you who labor and are heavy laden and I will give you rest.” (Matthew 11:28) The last chapter of the Bible’s last book, Revelation, gives us this gracious invitation, “And the Spirit and bride say “Come!” And let him who hears say, “Come!” and let him who thirsts come...” (Revelation 22:17) Jesus adds, “...the one who comes to me I will in no wise cast out.” (John 6:37)
God’s invitation to Noah to “Come into the ark” was an invitation to salvation, security, and deliverance. It was a promise of His care today, tomorrow and forever. It gave Noah hope in the midst of the chaos of this world. Jesus divine invitation gives us hope too. In the Ark of His safety we find salvation, security and deliverance. In a few sentences why not share how you have found in Jesus an ark of safety?
- Mark Finley
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը