1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ015. Ծննդոց 15
Աբրամը չուներ մի բան, որը շատ կարևոր էր նրա համար` իր ժառանգը: Բայց Աստծո կողմից ոչ մի անհնարին բան չկա, ներառյալ երեխայի խոստումն այն զույգին, որ վաղուց երեխա ունենալու տարիքից դուրս էր եկել: Կա արդյո՞ք որևէ դժվար բան Աստծո համար: Աստված ոչ միայն երեխա խոստացավ այլ սերունդ՝ աստղերի քանակի և ծովի ավազի չափ: Ինչպիսի՞ լավ բան եք ցանկանում, որ Աստված՝ սիրող Հայրը տա ձեզ: Հավատո՞ւմ եք, որ Նա ոչ միայն ունակ է, այլ նաև պատրաստ է առատորեն օրհնելու ձեզ: Կհավատա՞ք Աստծո խոստումներին, որ «նա կտա քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37.4): «Աբրամը հավատաց Աստծուն, և դա նրա համար արդարություն համարվեց» (Ծննդոց 15.6):
Աստված նաև խոստացավ Աբրամին երկիր տալ, որտեղ այն նրա համար կլինի «Մեկ լավ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր» (Ելից 3.8)։ Հորդանանի փարթամ հովտով, որ «բոլորը լավ ջրած էր… Եհովայի դրախտի պես» (Ծննդոց 13.10): Աստված Աբրամի հետ ուխտ արավ (12.1-3), բայց այժմ Աբրամը նշան էր խնդրում, որ ուխտը իրականում կիրականանա (15.8): Աստված նրան նշան է տալիս (9-11,17 համարներ), բայց նաև զգուշացնում է նրան, որ խոստումը չի կատարվի նրա կյանքի տարիների ընթացքում (12-16): Խոստումը կկատարվի միայն նրա ժառանգների նկատմամբ (18): Ինչպիսի՞ հավատ էր Աստված պահանջում Աբրամից: Ինչպիսի՞ հավատ է նա պահանջում ինձնից: Ուսումնասիրեք Եբրայեցիս 11.8-19,39-40:
Էդվին Ռեյնոլդս
Հարավային ադվենտիստական համալսարան, դասախոս
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը