1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

016. Ծննդոց 16

Սարան ակնհայտորեն չէր հավատում, որ Աբրահամը չափազանց ծեր լինելով հանդերձ կարող է երեխա ունենալ, երբ նա առաջարկեց նրան վերցնել իր եգիպտացի աղախին՝ Հագարին, օգնելու՝ Աստծու ուխտի խոստման կատարմանը։ Ի՞նչ էր նա մտածում։ Ի՞նչ էր Աբրամը մտածում։ Տեղավորվո՞ւմ է արդյոք Հագարը ընդհանուր պատկերի մեջ (տե՛ս Ծննդոց 12.14-16)։ Սա հավատի օրինա՞կ է։ Ուշադրություն դարձրեք, ինչպես են նրանք սկսում խաղալ մեղադրանքի խաղը։ Ուշադրություն դարձրեք ինչպես է ընտանիքի դինամիկան փոխվում։ Ի՞նչ է պատահում, երբ մենք հեռանում ենք Աստծու ծրագրից և բաներն անում ենք մեր սեփական ճանապարհով։ Արդյո՞ք սա վերականգնվող իրավիճակ է։ Ինչքա՞ն երկար կտևեն այս որոշման հետևանքները։ Արդյո՞ք այսօր մենք դեռ զգում ենք հետևանքները։ Կա՞ն արդյոք այստեղ դասեր սովորելու համար։

Հագարը չէր խնդրել, որ ընկնի այդ իրավիճակի մեջ։ Նա պարզապես եգիպտացի աղախին էր, որ անում էր այն, ինչ սպասվում էր նրանից։ Բայց, նա խաղաց իր դերը, արհամարեց իր տիրուհուն, և դա անհետևանք չմնաց նրա համար։ Ի՞նչ նա  սովորեց Աբրամից և Սարայից նրանց Աստծու մասին։ Արդյո՞ք դա դրական վկայություն էր։ Ի՞նչ նա սովորեց Աստծուց Նրա մասին: Իր սեփական պատասխանատվությունների մասին ի՞նչ նա սովորեց Աստծուց։ Ի՞նչ խոստում Աստված տվեց նրան իր որդու վերաբերյալ, չնայած իր ծննդյան անկանոն հանգամանքներին։ Ինչպե՞ս կատարվեց խոստումը։ Արդյո՞ք այն ինչ որ բան փոխեց Աբրամին տված Աստծու իրական խոստման մեջ։ Արդյո՞ք Աբրամը շարունակում էր լինել Աստծու խոստման մի մասը։

Էդվին Ռեյնոլդս

Հարավային ադվենտիստական համալսարան, դասախոս

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

1 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն

Պետք է Սառան և Աբրահամը հավատարիմ մնային Աստծուն

 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները