1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ020. Ծննդոց 20
Աբրահամը, դեռևս մարդ լինելով, ինչպես մենք, դաս չառավ Եգիպտոսում իր սխալից: Նա կրկնեց միևնույն սուտը այժմ Աբիմելեքի՝ Փղշտացիների թագավորի հետ: Ուշադրություն դարձնենք, թե ինչպես էր Աստված աշխատում հեթանոս թագավորի հետ, խնայելով նրան, որ նա անզգուշաբար չխախտի Աստծո պատվիրաններից մեկը: Ուշադրություն դարձնենք նաև ինչքան ավելի էր «արդար» Աբիմելեքը (համար 4) և ավելի անկեղծ (համարներ 5-6), քան Աստծո մարգարեն (համար 7), ընկերը (Հակոբոս 2.23) և արդարության օրինակը (Գաղատացիս 3.6-9,29) այս հարցում։ Նա ասաց Աստծուն. «Տեր մի՞թե արդար ազգ էլ կմեռցնես… Ես ուղիղ սրտովս և մաքուր ձեռքովս արի այս» (Ծննդոց 20.4-5): Փղշտացիները արդա՞ր ազգ էին: Այդ պահին նրանք ավելի արդար գտնվեցին, քան Աբրահամը` Աստծո ընկերը, մարգարեն և արդարության օրինակը: Ի՞նչ է այստեղ տեղի ունենում: Ինչքա՞ն հաճախ ենք մենք Աստծուն անարգում, երբ պետք է լինեինք աշխարհում Նրա ներկայացուցիչները:
Աստված երազով երևալով Աբիմելեքին խնայեց նրան անզգուշությամբ մեղք գործելուց (համար 6), բայց Աստված ոչ էլ վնասեց Իր ընկերոջը: Աստված հանձնարարեց Աբիմելեքին, որ թափառաշրջիկ մարգարեն աղոթի իր համար և նա կապրի (համարներ 7,17-18): Երբ Աբրահամը իր անազնվության պատճառով բախվեց հեթանոս թագավորին, նա խոստովանեց, որ սխալ էր մտածել, որ Աստծո վախը չկար այդ երկրում (համարներ 9-11): Այնուհանդերձ նա փորձեց արդարացնել իր սուտը (համարներ 12-13): Արդյո՞ք մենք երբեմն ամոթով չենք մնում, երբ նրանք, ում համարում ենք անհավատներ, ավելի արդար են լինում, քան մենք: Աստված աշխատում է նույնիսկ «հեթանոսների» կյանքում՝ փրկելու նրանց: Մենք պետք է զգույշ լինենք նրանց չդատապարտելու, որովհետև նրանք նույնպես թանկ են Աստծո առաջ: Եվ ժամանակ առ ժամանակ նրանք կարող են ավելի ազնիվ լինել, քան մենք։
Էդվին Ռեյնոլդս
Հարավային ադվենտիստական համալսարան, պրոֆեսոր
Abraham, still very human, like ourselves, had not learned the lesson from his mistake in Egypt. He repeats the very same deception now with Abimelech, king of the Philistines. Notice how God works with a pagan king to spare him from unwittingly violating one of God’s commands. Notice also how Abimelech is more “righteous” (v. 4) and has more integrity (vv. 5-6) than God’s prophet (v. 7) and friend (Jas 2:23), the model of righteousness (Gal 3:6-9,29), at this point. He asks God, “Lord, will You slay a righteous nation also? . . . In the integrity of my heart and innocence of my hands I have done this” (Gen 20:4-5). The Philistines were a righteous nation? At that point, they appear to be more righteous than Abraham, the friend of God, prophet, and model of righteousness. What’s going on here? How often do we let God down, when we should be His representatives before the world?
God spared Abimelech from unwittingly committing sin by appearing to him in a dream (v. 6), but God had not cast away His friend either. God instructed Abimelech that the errant prophet would pray for him and he would live (vv. 7,17-18). When confronted by the heathen king regarding his dishonesty, Abraham confessed that he thought (wrongly) that the fear of God was not in that place (vv. 9-11). Still, he attempted to rationalize his lie (vv. 12-13). Are we sometimes put to shame when those we may consider to be unbelievers turn out to be more righteous than ourselves? God is at work even in the lives of the “heathen,” to save them. We must be careful not to judge them, for they too are precious in the sight of God, and they may have more integrity than we, at least at times.
Edwin Reynolds
Professor, Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը