1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

044. Ծննդոց 44

Սա այն նույն Հուդան չէ, ում մենք տեսանք, Ծննդոց 37-38 գլուխներում: Այն Հուդան վաճառեց սիրելի որդուն՝ փորձելով իր համար օգուտ քաղել: Այն Հուդան շահասեր, իշխանության ծարավ և ագահ էր: Բայց ԱՅԺՄ Հուդան փորձում է իրեն վաճառել ստրկության՝ փրկելով հոր սիրելի որդուն: Նա այլևս շահասեր և անբարոյական չէր: Նա առաջարկում է Բենիամինին փրկելու նպատակով զոհաբերել իրեն՝ կորցնելով որպես Հակոբի ժառանգորդի իր արտոնությունները: Հովսեփը տեսնում է, որ եղբայրներն այլևս այն վտանգավոր մարդիկ չեն, ում նա ճանաչում էր տարիներ առաջ, և նա եղբայրների առջև բացահայտում է իրեն: Նրանք խոստովանել էին իրենց մեղքը և այլևս վերափոխված մարդիկ էին:

Հուդան մեզ հույս է տալիս, որ մենք չպետք է մնանք կյանքի մեղավոր, եսասեր, կործանարար ուղիների թակարդում: Եթե Աստված կարող է վերափոխել Հուդային, նա միանշանակ նույն արմատական փոփոխությունները կարող է կատարել ձեզ և ինձ համար: Այս բարոյական վերափոխումը, այդ թվում՝ նրա ինքնազոհաբերության նորահայտ զգացումը Հուդային դարձրեցին համահերոս Հովսեփի հետ, և հենց Հուդան, այլ ոչ թե կատարյալ Հովսեփը դարձավ Քրիստոսի նախահայրը: Բարի լուրն այն է, որ Աստված նույնիսկ անտանելի Հուդային է ընդգրկել իր ծննդաբանության մեջ, սակայն Նա թույլ չէր տա, որ նա մնար այդպիսին: Աստծո շնորհը ծանրագույն մեղավորներին վերափոխում է նվիրյալ սրբերի:

Ստեֆըն  Բոյեր

Աստվածաբանության և բարոյագիտության պրոֆեսոր

Հարավային Ադվենտիստական Համալսարան

Թարգմանությունը` Սամվել Սարգսյանի



Genesis 44 

This is not the same Judah we saw in Gen 37-38.  That Judah sold the favored son to try to gain a benefit for himself.  That Judah was self-seeking, power hungry, and greedy.  But NOW Judah is trying to sell himself into slavery to save the favored son!  He is no longer self-seeking and immoral.  He offers to sacrifice himself–and forfeit his privileges as an heir of Jacob – to save Benjamin.  Joseph sees that the brothers are not the dangerous men he knew years before and he reveals himself to them.   They have freely acknowledged their guilt and are transformed men.  

Judah gives us hope that we do not have to be trapped in sinful, selfish, destructive ways of living.  If God can bring Judah to change, certainly He can do equally radical things with you and me.  This moral transformation, including his newfound sense of self-sacrifice, makes Judah finish as co-hero with Joseph, and it is Judah, not the perfect Joseph, who would become an ancestor of Christ.  The good news is that God receives even the nasty Judahs into his lineage, but He won't let them remain so.  God's grace transforms the hardest sinners into self-sacrificial saints.

 
Stephen Bauer

Professor of Theology and Ethics

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները