1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ050. Ծննդոց 50
Ծննդոց գիրքը եզրափակվում է որդու հանգուցյալ հորը խոստացած վերջին խնդրանքի կատարմամբ: Այն պետք է որ բավականին մեծ վկայություն լիներ քանանացիների համար, երբ իսրայելացի ու եգիպտացի սգավորները ժամանեցին Հակոբի տուն, որպեսզի թաղեն նրան Մաքփելայի քարայրում, որը սերունդներ շարունակ ընտանեկան գերեզման է եղել: Այն մի տպավորիչ սգո տեսարան էր, որը միևնույն ժամանակ սիրելի անձնավորությանը հրաժեշտ տալու եզակի ճանապարհ էր: Եվ հարազատ ժաղովուրդը ներքաշված էր այս ամենի մեջ: Ես հիշում եմ աֆրիկացի մի եղբոր, ով մի անգամ ինձ բացատրեց այս մտքի հզորությունը. յուրաքանչյուրը, ով գալիս է սգալու քո հետ, նա կարծես մեկ քար է վերցնում քո վշտի սարից, և նրա հեռանալիս այդ ողբերգության սարը շարունակ փոքրանում և փոքրանում է:
Հովսեփի եղբայրները փոքր-ինչ անհանգիստ էին այն մտքից, թե արդյոք Հակոբի մահը ճանապարհ չի բացի Հովսեփի վրեժխնդրության համար, սակայն Հովսեփը շարունակում է հետևողական լինել իր սկզբունքներում և վստահեցնում էր իր ներման մեջ: Նա սերտել էր կյանքի կարևորագույն դասերից մեկը. Աստված կարող է շրջադարձ կատարել այն բանում, ինչը նախատեսված էր չար նպատակների համար, դարձնելով այն զարմանալիորեն հրաշալի:
Մարտին Քլինգբեյլ
Աստվածաշնչյան ուսումնասիրությունների և հնէաբանության դասախոս
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Հերմինե Բեժանյանի
Genesis 50
The book of Genesis concludes with a son honoring his late father’s last request. It must have been quite a testimony to the Canaanites when the Israelite and Egyptian mourners arrive back home and bury Jacob in the cave of the field of Machpelah which has been the family burial place for generations. It is a moment of intense mourning, but at the same time a positive way to process the grief by actively saying goodbye to the loved person. And the whole community shares in this process. I remember a brother from Africa once expressing this to me powerfully: everybody who has come to mourn with you takes away a little stone of your big mountain of grief when he leaves, and in this way the mountain will become smaller and smaller.
Joseph’s brothers are somewhat concerned whether Jacob’s death will open the way to some form of retribution, but Joseph is consistent and reassures them of his forgiveness. He has learned one of life’s greatest lessons-- God can turn what has been intended for evil into something amazingly good.
Martin Klingbeil
Professor of Biblical Studies and Archaeology
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը