1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

060. Ելից 10

Պատուհասները շարունակում էին գալ: Մորեխն ուտում էր այն ամենը, ինչը որ չէր վերացրել կարկուտն ու կրակը: Միգուցե փարավոնը զգում էր, որ կորցնում է իր ժողովրդի հավատարմությունը: Նա նորից հայտարարեց, որ մեղավոր է Աստծո առաջ: Մորեխները հեռացվեցին, և նա կրկին մերժեց Իսրայելին դուրս թողնելու:

Թանձր խավարը խեղդում էր: Դա մի խավար էր, որը կարող էր զգացվել: Փարավոնն արդեն հոգնել էր: Նա գտնվում էր իր աստվածների և եբրայեցիների Աստծո խաղերի միջև: Նա Մովսեսին և Ահարոնին ասաց. «Դուրս գնացեք: Եվ այլևս չփնտրեք իմ երեսը, այլապես երկուսդ էլ կմահանաք»:

Աստված դիմադրում է հպարտին, բայց շնորհք է տալիս խոնարհին: Երբ փարավոնը նայեց իր մահացած որդու դեմքին, նա հասկացավ, թե իր ապստամբությունն ինչ արժեցավ: Երբ մարդը դիմադրում է Աստծո նախազգուշացմանն ու  ողորմության լուրին, նրանք դժվարություններ են բերում իրենց վրա: Աստծո զորության յուրաքանչյուր հավելյալ վկայությունը դարձնում է նրանց ավելի դիմադրող: Նույնիսկ վերջին յոթ պատուհասների ժամանակ, նրանք հայհոյելու են Աստծո անունը, և հրաժարվելու են Նրան փառավորելու: Ինչպիսի տխուր վերջաբան եգիպտացիների և վերջին օրերի ըմբոստների համար:

Քեննեթ Մաթյուս, կրտսեր

Հնագիտության խորհրդի անդամ

Հարավային ադվենտիստական համալսարան

Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի

Exodus 10

The plagues keep coming.  The locusts eat everything else that was not destroyed by the hail and fire.   Perhaps Pharaoh senses he is about to lose the loyalty of his people.  He caves in again and declares he has sinned against the Lord.  The locusts are removed and he refuses once again to let Israel go. 

The dense darkness was suffocating.  It was a darkness that could be felt.  Pharaoh had had enough.  He was through with the games between his gods and the God of the Hebrews.  He told Moses and Aaron to “get out.”  Don’t even look on my face again or you both are dead men!  

God resists the proud, but gives grace to the humble. Until Pharaoh stared into the face of his dead son, it would not dawn on him what his rebellion had cost.  

When men resist God’s message of warning and mercy, they heap trouble upon themselves.  Every additional evidence of the power of God makes them resist even more.  Even during the Seven Last Plagues, they blaspheme the name of God, and refuse to give him glory.  What a sad ending for the Egyptians, and those defiant of God in the Last Days!   

 

 

Kenneth Mathews, Jr.

Member of Archeology Board

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները