1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

068. Ելից 18

Որպես Մադիամի աստվածապաշտ քահանա, Հոթորը մի քանի խորհուրդներ է տալիս Մովսեսին, երբ նա հետևում է Աստծո ընտրած առաջնորդի ամենօրյա կյանքին: Ամեն օր «առավոտից մինչև երեկո» գալիս էին Մովսեսի մոտ՝ բողոքների և խնդիրների լուծման համար: Ինչու չկիսել իր բեռը` ընտրելով հազարապետներ, հարյուրապետներ և ընտանիքների վրա տասնապետներ: Այս կառավարիչները սոսկ դատավորներ չէին, այլ իրենց խմբերի ղեկավարներ՝ խաղաղության և պատերազմի ժամանակ: Նրանց դիրքորոշումները երկուսն էին` քաղաքացիական և ռազմական: Աստծո հավանությամբ, այս համակարգում, Մովսեսը կկարողանար դիմանալ և ծառայել իր ժողովրդին ավելի արդյունավետ և եռանդուն:

Ահա մի մեծ դաս եկեղեցու և առաջնորդների համար: Արդյունավետ կազմակերպությունը չի կարող իրականացվել մեկ անձի միջոցով: Երբ եկեղեցին աճում է, պետք է նշանակված լինեն աստվածապաշտ առաջնորդներ, ովքեր կկրեն մեկը մյուսի բեռը և կանեն արդյունավետ որոշումներ Աստծո սուրբ առաջնորդությամբ: Համարձակ առաջնորդ ծառայողները կիսում են իրենց պարտականությունները մյուսների հետ: Նրանք աշխատում են Աստծո և միմյանց հետ ներդաշնակության մեջ, որպեսզի առաջնորդելու վստահված մարդկանց հետ մեկտեղ իրագործեն Ավետյաց երկիր մտնելու վերջնական նպատակը:

Մայքլ Հազել

Հարավային ադվենտիստական համալսարան

Թարմանությունը` Մարինե Գաբրիելյանի

Exodus 18 

As a godly priest of Midian, Jethro offers Moses some advice as he watches a day in the life of God’s chosen leader. Everyone came to Moses with complaints and problems to resolve “from the morning until the evening.” Why not delegate his burdens by assigning leadership positions to those over a thousand, those over hundreds, and those over the family unit or tens? These rulers were not merely judges, but heads over their companies in times of peace and war. Their positions were both civil and military. Under God’s approval, Moses would be able to endure and serve his people more effectively and energetically with this system.

Here is a great lesson for the church and for leadership. Effective organization cannot be accomplished by one person. As the church grows there must be godly leaders appointed who will bear each other’s burdens and render effective decisions under God’s holy guidance. Courageous servant leaders share their duties with others.  They work in harmony with each other and with God to bring about the ultimate goal of entering the Promised Land, along with the people they have been entrusted to guide.

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները