1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ072. Ելից 22
Առաջին 15 համարներում անձնական սեփականությանը վերաբերող օրենքի շարունակությունն է: Այս օրենքները առնչվում են ութերորդ պատվիրանին. «Մի գողացիր»: Աստված ցանկանում էր Իսրայելի որդիներին տալ հատուկ դեպքեր, որ նրանք լիովին հասկանային օրենքի էությունը:
Այս գլուխը նույնպես նպաստում է նրան, որ հատուկ ուշադրություն և պաշտպանություն դարձվի օտարներին, այրիներին և անհայր երեխաներին: Աստված ցանկանում էր հասկացնել Իր ժողովրդին, որ կարիքավորների համար պետք է հոգ տարվի: 2008 թվականին Իսրայելում, Խիրբեթ Քեյաֆայում վերջին հայտնագործության ժամանակ հայտնաբերվեցին արձանագրություններ, որոնք հնագույն եբրայերեն տեքստեր են, որ երբևէ հայտնաբերվել են:
Մի գիտնական հավատում է, որ այն կարող էր լինել այրիների և որբերի մասին հոգ տանելու հրաման, մեկ ուրիշը հավատում է, որ այն վերաբերում է միապետության հաստատմանը: Եթե նախկին մեկնաբանությունը ճիշտ է, ապա այն Իսրայելի պատմության մեջ այս հավատի լավ օրինակ է։ Իսկ եթե վերջին մեկնաբանությունն է ճիշտ, ապա մենք ունենք ֆիզիկական ապացույց կրոնապետությունից դեպի մարդկային թագավորությունը անցնելու մասին:
Հատվածը բարձրացնում է կարիքավորների և մեր դաշնակիցների համար հոգ տանելու կարևոր հարցեր: Նրանք, ովքեր հետևում են Աստծուն որպես իրենց վերջնական հեղինակության, հոգ կտանեն աղքատների և դժբախտների համար:
Մայքլ հասել
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարմանությունը` Մարինե Գաբրիելյանի
Exodus 22
In the first 15 verses there is a continuation of laws regarding personal property. These laws are an elaboration of the eighth commandment “You will not steal.” God desired that the children of Israel be given specific cases so that they would fully understand the extent of the law.
This chapter also promotes special consideration and protection to strangers, widows, and fatherless children. God wanted to assure his people that the destitute among them should be cared for. In a recent discovery at Khirbet Qeiyafa, Israel, an inscription was found in 2008 that is the oldest Hebrew text ever discovered. One scholar believes it may have been an injunction to care for widows and orphans while another believes that it relates to the establishment of the monarchy. If the former interpretation is correct, it is a good example of this belief in Israel’s history, if the latter then we have physical evidence for the move away from a theocracy to a human king.
The passage raises important issues about our care for the needy and our allegiances. Those who follow God as their ultimate authority will care for the impoverished and less fortunate.
Michael Hasel
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը